Գլխավոր տեղեկություն
Համար
N 384-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.03.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.03.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2008 թվականի N 384-Ա

 

«ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՋՐԱՌ» ԵՎ «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18, 20, 24, 25 և 68-րդ հոդվածները, ինչպես նաև ոռոգման ջրի մատակարարման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20, 24 և 25-րդ հոդվածներին ու 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան «Որոտան-Արփա-ջրառ» և «Սևան-հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպել միացման ձևով` «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով «Սևան-հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Հաստատել «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության` «Սևան-հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնվող գույքի ցանկը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`

1) «Սևան-հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության միացման պայմանագրի և փոխանցման ակտի կազմման ու հաստատման աշխատանքների կատարումը, դրան համապատասխան հաստատել «Սևան-հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը և ընկերության կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ ու լրացումներ.

2) «Սևան-հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքային իրավունքների պետական գրանցումը` ընկերության միջոցների հաշվին.

3) «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցման գործընթացը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. ապրիլի 28
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 20-ի N 384-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱԿՏՈՎ «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN ը/կ Ջրային համակարգերի և գույքի անվանումները Գտնվելու վայրը Սկզբնական
արժեքը (դրամ)
Մաշվա-
ծությունը
Հաշվեկշռային արժեքը` 01.03.2008 թ. դրությամբ (դրամ)
1. Գետափ-Աղավնաձորի 1-ին աստ. գ. Արփի 747254311 589147133 158107178
2. Գետափ-Աղավնաձորի 2-րդ աստ. գ. Աղավնաձոր 541643268 462403567 79239701
3. Արենի-Խաչիկի 1-ին աստ. գ. Արենի 522329349 421534612 100794738
4. Արենի-Խաչիկի 2-րդ աստ. գ. Արենի 184083791 136747969 47335822
5 Արենի-Խաչիկի 3-րդ աստ. գ. Խաչիկ 191933548 137751186 54182362
6. Վերնաշենի պոմպակայան գ. Գետափ 398549282 315810130 82739152
7. Հերհերի ջրամբար գ. Հերհեր 23043124073 9999523201 13043600872
8. Արտադրատնտեսական գույք քաղ. Եղեգնաձոր 15136977 6855199 8281778
9. Վարչական շենք` շինություններով քաղ. Եղեգնաձոր 4240800 906471 3334329
10. Հերհեր-Արին պոմպակայան գ. Հերհեր 248050664 69592231 178458433
11. Հերհերի պոմպակայան գ. Հերհեր 68230610 40776666 27453944
12. Ազատեկի 1-ին աստ. գ. Ազատեկ 209342768 154438997 54903771
13. Ազատեկի 2-րդ աստ. գ. Ազատեկ 105302760 79374889 25927871
14. Գորիս-Սիսիանի տեղամաս Սյունիքի մարզ 624248700 387753255 236495445
15. Դավիթ-Բեկի ջրամբար գ. Առաջաձոր (Կապան) 1611543389 789441321 822102068
16. Տրանսպորտային միջոցներ և տեխնիկա քաղ. Եղեգնաձոր 31894063 18428446 13465617
 

ընդամենը

  28546908353 13610485273 14936423081
1. Տեղակայման ենթակա սարքավորումներ   5918080 0 5918080
2. Հումք, նյութեր և արագամաշ առարկաներ   511669 0 511669
  Ընդամենը X 28553338102 13610485273 14942852830

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան