ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2008 թվականի N 334-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մինչև 2009 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում հետևյալ անձանց`
1) Դավոյան Ժիրայր Ալբանիկի (ծնվ.` 24.02.1990 թ., հասցեն` ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Զորավար Անդրանիկի 23/4 տնակ), սովորում է Վանաձորի «Մխիթար Գոշ» վարժարանի 10-րդ դասարանում.
2) Եղիազարյան Հարություն Գեղամի (ծնվ.` 28.03.1990 թ., հասցեն` քաղ. Երևան, Շենգավիթ թաղային համայնք, Արշակունյաց պող., 135 շենք, բն. 2), սովորում է Երևանի N 97 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում.
3) Մատինյան Գևորգ Ալբերտի (ծնվ.` 16.03.1990 թ., հասցեն` ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Չուխաջյան 28-39), սովորում է Վանաձորի N 19 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում:
2. Մինչև 2010 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում Գոռ Գագիկի Դուրյանին (ծնվ.` 03.03.1990 թ., հասցեն` քաղ. Երևան, Ռուբինյանց 15, բն. 26), սովորում է Վարշավայի (Լեհաստանի Հանրապետություն) Լեոպոլդ Ստաֆի անվան միջնակարգ հանրակրթական լիցեյի 1-ին դասարանում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|