Գլխավոր տեղեկություն
Համար
N 382-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.05.2008-19.06.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.05.07/27(617) Հոդ.433
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 2008 թվականի N 382-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008/2009 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2008/2009 ուսումնական տարվա`

1) ասպիրանտուրա ընդունելության`

ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ` 224 տեղ, այդ թվում՝ միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում սովորողների համար` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով,

բ. նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ` 145 տեղ.

2) դոկտորանտուրա ընդունելության՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ` 14 տեղ.

3) առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2008/2009 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության առկա ուսուցմամբ թափուր մնացած տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերի՝ իրենց տրամադրված տեղերի շրջանակներում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. ապրիլի 28
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
ապրիլի 17-ի N 382-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008/2009 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

NN ը/կ Բուհը Գերատեսչական
պատկանե-
լությունը
Մաս-
նագի-
տության
դասիչը
Մասնագիտությունը Բաշխումը
աս-
պիրան-
տուրա
դոկ-
տորան-
տուրա
առկա  
1 2 3 4 5 6 7
1. Երևանի պետական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ա.01.01 Մաթեմատիկական անալիզ 1  
2. Ա.01.02 Դիֆերենցիալ հավասարումներ 1  
3. Ա.01.03 Մաթեմատիկական ֆիզիկա 1  
4. Ա.01.06 Հանրահաշիվ և թվերի տեսություն 1  
5. Ա.01.07 Հաշվողական մաթեմատիկա 1  
6. Ա.01.09 Մաթեմատիկական կիբեռնետիկա և մաթեմատիկական տրամաբանություն 1  
7. Ա. 02.01 Տեսական մեխանիկա 1  
8. Ա. 02.04 Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա 1  
9. Ա.04.02 Տեսական ֆիզիկա 1  
10. Ա.04.03 Ռադիոֆիզիկա 1  
11. Ա.04.06 Ակուստիկա 1  
12. Ա.04.07 Կոնդենսացված վիճակի ֆիզիկա 1  
13. Ա.04.10 Կիսահաղորդիչների ֆիզիկա 2  
14. Ա.04.21 Լազերային ֆիզիկա 1  
15. Բ.00.04 Ֆիզիկական քիմիա 1  
16. ԺԵ. 00.01 Դեղագիտություն 1  
17. Գ.00.02 Կենսաֆիզիկա 1  
18. Գ.00.11 Էկոլոգիա 2  
19. Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 1  
20. Ե.13.05 Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ 1  
21. Է.00.02 Համաշխարհային պատմություն (արաբագիտություն) 1  
22. ԺԷ. 00.04 Արվեստի տեսություն և պատմություն 2  
23. Ը.00.01 Տեսական տնտեսագիտություն 1  
24. Ը.00.02 Տնտեսության, նրա ճյուղերի տնեսագիտություն և կառավարում 2  
25. Ը.00.03 Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ 1  
26. Ը.00.08 Տնտեսագիտա-
մաթեմատիկական մեթոդներ և մոդելավորում
1  
27. Թ.00.05 Կրոնի փիլիսոփայություն, կրոնի տեսություն և պատմություն (հայ եկեղեցու պատմություն և եկեղեցաբանություն) 1  
28.     Ժ.01.03 Ռուս գրականություն 1  
29. Ժ.01.07 Արտասահմանյան գրականություն 1  
30. Ժ.02.01 Հայոց լեզու 1  
31. Ժ.02.06 Ասիայի հին և նոր լեզուներ (արաբագիտություն) 1  
32. Ժ.02.06 Ասիայի հին և նոր լեզուներ (իրանագիտություն) 1  
33. Ժ.02.06 Ասիայի հին և նոր լեզուներ (թուրքագիտություն) Նորավանք ԳԿՀ 1  
34. ԺԲ.00.02 Հանրային իրավունք (հողային իրավունք) 1  
35. ԺԲ.00.02 Հանրային իրավունք (եվրոպական իրավունք) 1  
36. ԺԲ.00.06 Միջազգային իրավունք 1  
37. ԺԹ.00.06 Իրավաբանական հոգեբանություն 1  
38. ԻԲ.00.01 Սոցիոլոգիայի պատմություն, տեսություն, մեթոդաբանություն 1  
39. ԻԳ.00.01 Քաղաքական գիտության պատմություն և տեսություն 1  
40. ԻԴ.00.01 Ռեգիոնալ երկրաբանություն, երկրատեկտոնիկա, հնէաբանություն և շերտագրություն (ԼՂՀ) 1  
41. ԻԴ.00.06 Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանություն, որոնում և հետախուզում, մետաղագոյացում 2  
42. ԻԴ.00.19 Ֆիզիկական աշխարհագրություն և կենսաաշխարհագրություն, հողերի աշխարհագրություն և լանդշաֆտների երկրաքիմիա 1  
  ընդամենը       47  
43. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ե.02.01 Մեքենագիտություն 1  
44. Ե.02.03 Մեքենաշինական արտադրության տեխնոլոգիաներ և սարքավորումներ 1  
45. Ե. 05.01 Ավտոմեքենաներ և տրակտորներ 1  
46. Ե.09.01 Էլեկտրամեխանիկա և էլեկտրական ապարատներ, էլեկտրամեխանիկական համակարգեր, դրանց կառավարումը և կարգավորումը 1  
47. Ե.11.01 Չափման սարքեր և մեթոդներ` ըստ չափման ձևերի 1  
48. Ե.11.17 Բժշկական նշանակության սարքեր, համակարգեր, արտադրատեսակներ 1  
49.     Ե.12.01 Ռադիոտեխնիկա` ներառյալ ռադիոնավագնացության, ռադիոլոկացիայի և հեռուստատեսության սարքեր 1  
50. Ե.12.02 Անտենաներ, գերբարձր հաճախականության սարքավորումներ և տեխնոլոգիաներ 1  
51. Ե.12.03 Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր 1  
52. Ե.13.01 Կառավարում, կառավարման համակարգեր և դրանց տարրերը 1  
53. Ե.13.02 Ավտոմատացման համակարգեր 1  
54. Ե.13.03 Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր, ցանցեր, դրանց տարրերը և սարքավորումները 1  
55. Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 2  
56. Ե.13.05 Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրային համալիրներ 1  
57. Ե.14.01 Էներգետիկ համակարգեր, համալիրներ և դրանց կառավարումը 1  
58. Ե.14.03 Ջերմաէներգետիկա 1  
59. Ե.16.02 Սև, գունավոր և հազվագյուտ մետաղների մետալուրգիա 1  
60. Ե.16.03 Մետաղների ձուլման և ճնշմամբ մշակման տեխնոլոգիա 1  
61. Ե.27.01 Պինդմարմնային էլեկտրոնիկա, ռադիոէլեկտրոնային բաղադրամասեր, միկրոէլեկտրոնիկա 1  
  ընդամենը       20  
62. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն ԺԸ.00.01 Ճարտարապետություն 2  
63. Ե.23.01 Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ և շինարարական նյութեր 1  
64. Ե.23.02 Քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա շինարարություն 2  
65. Ե.23.03 Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում 2  
  ընդամենը       7 2
66. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ը.00.01 Տեսական տնտեսագիտություն 1  
67. Ը.00.02 Տնտեսության, նրա ճյուղերի էկոնոմիկա և կառավարում (մակրոէկոնոմիկա) 1  
68. Ը.00.02 Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում (մարքեթինգ) 1  
69. Ը.00.02 Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում (միկրոէկոնոմիկա) 1  
70. Ը.00.02 Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում (կառավարում) 2  
71. Ը.00.02 Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում (բնօգտագործման տնտեսագիտություն) 1  
72. Ը.00.02 Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում (աշխատանքի տնտեսագիտություն) 1  
73. Ը.00.03 Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ (ֆինանսներ և վարկ) 2  
74. Ը.00.03 Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ (արժեթղթերի շուկա) 1  
75. Ը.00.03 Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ (մաքսային գործ) 1  
76. Ը.00.05 Հաշվապահական հաշվառում և վիճակագրություն (հաշվապահական հաշվառում և աուդիտ) 1  
77. Ը.00.06 Համաշխարհային տնտեսագիտություն (միջազգային տնտեսական հարաբերություններ) 2  
78. Ը.00.08 Տնտեսագիտա-
մաթեմատիկական մեթոդներ և մոդելավորում (մաթեմատիկական մեթոդներ և մոդելավորում)
2  
  ընդամենը       17 2
79. Հայաստանի պետական ագրարային համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Զ.01.02 Բուսաբուծություն 1  
80. Զ.01.03 Բույսերի պաշտպանություն վնասատուներից և հիվանդություններից 1  
81. ԺԶ.00.01 Կենդանիների ոչ վարակիչ հիվանդություններ, վիրաբուժություն, ծննդագիտություն և դեղաբանություն 1  
82.     ԺԶ.00.03 Կենդանիների վարակիչ հիվանդություններ, սանիտարական փորձաքննություն, զոոհիգիենա 1  
83. Ե.05.01 Ավտոմեքենաներ և տրակտորներ 1  
84. Ե.18.01 Բուսական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա 1  
85. Ե.18.08 Գյուղատնտեսության և սննդարդյունաբերության տեխնոլոգիաներ, գործընթացներ և դրանց կառավարումը, ապրանքագիտություն 1  
86. Ե.20.01 Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում և մեքենաներ 1  
87. Ե.23.03 Շենքերի և կառույցների ճարտարագիտական ապահովում (հիդրավլիկ) 1  
88. Ը.00.02 Տնտեսության, նրա ճյուղերի էկոնոմիկա և կառավարում (ագրարային տնտեսության տնտեսագիտություն և կառավարում) 1  
89. Ը.00.03 Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ 1  
90. Ը.00.05 Հաշվապահական հաշվառում և վիճակագրություն 1  
91. ԻԴ.00.18 Կադաստր (հողաշինարարություն և հողային կադաստր) 1  
  ընդամենը       13  
92. Երևանի պետական բժշկական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն ԺԴ.00.03 Ներքին հիվանդություններ 1  
93. ԺԴ.00.06 Մանկաբուժություն 1  
94. ԺԴ.00.09 Պաթոլոգիական անատոմիա և դատական բժշկություն 1  
95. ԺԴ.00.12 Ստոմատոլոգիա 1  
96. ԺԴ.00.15 Վիրաբուժություն 1  
97. ԺԴ.00.20 Անեսթեզիոլոգիա և վերակենդանացում 1  
98. ԺԴ.00.21 Ուրոլոգիա 1  
99. ԺԵ.00.01 Դեղագիտություն 1  
  ընդամենը       8  
100. Հայկական պետական մանկավարժական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Է.00.01 Հայոց պատմություն 1  
101. Է.00.02 Համաշխարհային պատմություն 1  
102. Ժ.01.09 Գրադարանագիտություն և մատենագիտություն 1  
103. Ժ.02.03 Համեմատական տիպաբանություն 1  
104.     ԺԳ.00.02 Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (անգլերեն) 1  
105. ԺԳ.00.02 Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (տնտեսագիտություն) 1  
106. ԺԳ.00.02 Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (ինֆորմատիկա) 1  
  ընդամենը       7  
107. Երևանի պետական կոնսերվատորիա ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ժէ.00.02 Երաժշտական արվեստ 3  
  ընդամենը       3  
108. Երևանի պետական լեզվաբանական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ժ.02.08 Ռոմանական լեզուներ (ֆրանսերեն) 1  
  ընդամենը       1  
109. Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա ՀՀ կրթության և գիտության նախարարություն ժէ.00.03 Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն 1  
110. ժէ.00.04 Արվեստի տեսություն և պատմություն 1  
  ընդամենը       2  
111. Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան       10  
  ընդամենը       10  
112. ՀՀ պետական կառավարման ակադեմիա ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ ԻԳ.00.03 Հանրային կառավարում 2  
113. ԺԲ.00.02 Հանրային իրավունք-սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում 5  
114. ԺԲ.00.06 Միջազգային իրավունք 1  
115. Ը.00.02 Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում 5  
116. Ը.00.06 Համաշխարհային տնտեսագիտություն 1  
  ընդամենը       14  
117. Մեխանիկայի ինստիտուտ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա Ա.02.04 Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա 1  
118. Մաթեմատիկայի ինստիտուտ Ա.01.01 Մաթեմատիկական անալիզ 1  
119. Իմֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ   Ա.01.09 Մաթեմատիկական կիբեռնետիկա և մաթեմատիկական տրամաբանություն 1  
120. Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 1  
121. Ե.13.05 Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ 1  
122.  Ֆիզիոլոգիայի ինստիտուտ Գ.00.09 Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա 1  
123. Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ Գ.00.03 Մոլեկուլային և բջջային կենսաբանություն 1  
124. Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ Է 00.01 Հայոց պատմություն 1  
125. Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ Ա.04.03 Ռադիոֆիզիկա 3  
126. Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ Ա.04.06 Ակուստիկա 1  
127. Ա.04.07 Կոնդենսացված վիճակի ֆիզիկա 1  
128. Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ Ա.04.21 Լազերային ֆիզիկա 2  
129. Բուսաբանության ինստիտուտ Գ.00.05 Բուսաբանություն 1  
130. Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոն Գ.00.08 Կենդանաբանություն 1  
131. Գ.00.11 Էկոլոգիա 1  
132. Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ Գ.00.14 Կենսատեխնոլոգիա 1  
133. Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոն Բ.00.03 Օրգանական քիմիա 1  
134. Բ.00.04 Ֆիզիկական քիմիա 1  
135. Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ Բ.00.01 Անօրգանական քիմիա 1  
136. Կենսաքիմիայի ինստիտուտ Գ.00.04 Կենսաքիմիա 1  
137. Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ԻԴ.00.04 Ապարագիտություն, հրաբխագիտություն, լիթոլոգիա 1  
138. Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ   ԻԴ.00.08 Երկրաֆիզիկա, օգտակար հանածոների որոնման երկրաֆիզիկական մեթոդներ 1  
139. Պատմության ինստիտուտ Է 00.01 Հայոց պատմություն 1  
140. Արևելագիտության ինստիտուտ  Է 00.02 Համաշխարհային պատմություն (արաբագիտություն) 1  
141. Հնագիտության և ազգագրության ինստիտուտ Է 00.03 Հնագիտություն 1  
142. Տնտեսագիտության ինստիտուտ Ը 00.02 Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում 3  
143. Ը.00.03 ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ 2  
144. Փիլիսոփայության սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ ԺԲ 00.01 Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, իրավական ուսմունքների պատմություն 2  
145. ԺԲ 00.02 Հանրային իրավունք (սահմանադրական իրավունք) 1  
146. ԺԲ 00.06 Միջազգային իրավունք 1  
147. Գրականության ինստիտուտ Ժ 01.01 Հայ դասական գրականություն 1  
148. Լեզվի ինստիտուտ Ժ 02.01 Հայոց լեզու 1  
149. Արվեստի ինստիտուտ ԺԷ.00.03 Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն 1  
  ընդամենը       40 6
150. Առողջապահության ազգային ինստիտուտ ՀՀ առողջապահության նախարարություն ԺԴ.00.03 Ներքին հիվանդություններ (ինֆեկցիոն) 1  
151. ԺԴ.00.08 Ուռուցքաբանություն 1  
152. ԺԴ.00.15 Վիրաբուժություն 1  
  ընդամենը       3 2
153. Երևանի ֆիզիկայի ինստիտուտ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն Ա.04.02 Տեսական ֆիզիկա 1  
154. Ա.04.16 Միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա 1  
155. Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ Գ.00.14 Կենսատեխնոլոգիա 1  
  ընդամենը       3  
156. Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն Զ.01.02 Բուսաբուծություն 1  
157. Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն   Զ. 01.03 Բույսերի պաշտպանություն վնասատուներից և հիվանդություններից 1  
  ընդամենը       2 2
158. Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ ՀՀ էներգետիկայի նախարարություն Ե.14.01 Էներգետիկ համակարգեր, համալիրներ և դրանց կառավարումը 1  
  ընդամենը       1  
159. Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա բուհերում միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով նախատեսված տեղեր       26  

Ընդամենը

224 14

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան