Գլխավոր տեղեկություն
Համար
N 392-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.04.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2008 թվականի N 392-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող՝ աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ավելացված արժեքի հարկի, ինչպես նաև գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների (2008 թվականի համար) և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (2007 թվականի համար, այսուհետ միասին` պարտադիր սոցիալական ապահովության վճարներ) գծով մուծված (մուծվելիք) գումարները փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել ոչ ավելի, քան 54,136.4 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), որից՝

1) 1-ին եռամսյակում` ոչ ավելի, քան 11,505.8 հազ. դրամ.

2) 1-ին կիսամյակում՝ ոչ ավելի, քան 24,752.3 հազ. դրամ.

3) ինն ամսում՝ ոչ ավելի, քան 38,028.3 հազ. դրամ:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գումարները հատկացվում են`

1) ավելացված արժեքի հարկի գծով՝ 2007 թվականի տարեկան գործունեության արդյունքներով սույն որոշման հավելվածում նշված ընկերությունների կողմից մուծված, սակայն Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարների փոխհատուցման համար՝ 1,205.2 հազ. դրամ և 2008 թվականի գործունեության արդյունքներով տարվա ընթացքում ընկերությունների կողմից մուծվելիք գումարների փոխհատուցման համար՝ ոչ ավելի, քան 24,884.3 հազ. դրամ.

2) գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով՝ 2007 թվականի տարեկան գործունեության արդյունքներով սույն որոշման հավելվածում նշված ընկերությունների կողմից մուծված, սակայն Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարի փոխհատուցման համար 699.5 հազ. դրամ և 2008 թվականի գործունեության արդյունքներով տվյալ տարվա ընթացքում ընկերությունների կողմից մուծվելիք գումարների փոխհատուցման համար՝ ոչ ավելի, քան 27,347.4 հազ. դրամ:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գումարները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գանձապետական հաշվից «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրվում են բյուջեների կատարման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարային փաստաթղթերի հիման վրա:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված փաստաթղթերը կազմել՝ հիմք ընդունելով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից տրամադրված`

1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների դեպքում`

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` 2007 և 2008 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով` ընկերությունների կողմից ավելացված արժեքի հարկի հաշվարկներում արտացոլված վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,

բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմնին օրենքով սահմանված կարգով ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկների պատճենները.

2) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարների դեպքում՝

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` 2007 և 2008 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով ընկերությունների կողմից որպես գործատու Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե և Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվություններում արտացոլված վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,

բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմնին օրենքով սահմանված կարգով ներկայացված պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով հաշվետվությունների պատճենները.

3) հաշվետու ժամանակաշրջանում աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունենալու մասին տեղեկանքը (ըստ առանձին ընկերությունների):

5. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված ավելացված արժեքի հարկը սույն որոշման 1-ին կետում նշված գումարների սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են 100 տոկոսով.

2) գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե և Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե փաստացի վճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարները սույն որոշման 1-ին կետում նշված գումարների սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են 81.5 տոկոսի չափով.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների` համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների հաշվարկներում (հաշվետվություններում) արտացոլված` համապատասխան բյուջեներ վճարման ենթակա գումարներից ընկերությունների կողմից ավելի վճարված գումարները (գերավճարները) սույն որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա չեն.

4) ընկերությունների կողմից 2006 և 2007 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով` ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկներում (հաշվետվություններում) արտացոլված համապատասխան բյուջեներ վճարման ենթակա գումարներից ավելի վճարված և 2006, 2007 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցված գումարները հաշվանցվում են 2008 թվականին սույն որոշմանը համապատասխան այդ ընկերություններին փոխհատուցվելիք գումարների դիմաց:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. ապրիլի 29
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
ապրիլի 25-ի N 392-Ա որոշման

 

2007 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՈՒԾՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՉՓՈԽՀԱՏՈՒՑՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

NN
ը/կ
Ընկերության անվանումը 2007 թվականի տարեկան գործունեության արդյունքներով
ընկերություններին ՀՀ 2008 թվականի պետական բյուջեից
փոխհատուցման ենթակա գումարներ`
 ավելացված արժեքի
հարկի գծով

 պարտադիր սոցիալական
ապահովության վճարների գծով

1. ՀԿՄ «Երևանի թիվ 2 ՈՒԱՁ» ՍՊԸ 233.2 69.7
2. ՀԿՄ «Երևանի թիվ 3 ՈՒԱՁ» ՍՊԸ 91.7 x
3. ՀԿՄ «Արմավիրի ՈՒԱՁ» ՍՊԸ 125.4  x
4. ՀԿՄ «Կապանի ՈՒԱՁ» ՍՊԸ 212.0  x
5. ՀԿՄ «Աշտարակի ՈՒԱՁ» ՍՊԸ 368.8  x
6. ՀԿՄ «Գյումրու ՈՒԱՁ» ՍՊԸ 30.4  x
7. ՀԿՄ «Սևանի ՈՒԱՁ» ՍՊԸ 143.7 78.0
8. ՀԿՄ «Հրատարակչություն» ՍՊԸ x 73.0
9. ՀԿՄ «Վանաձորի ՈՒԱՁ» ՍՊԸ x 420.1
10. ՀԿՄ «Երաժշտական կոլեկտիվ» ՍՊԸ x 58.7
  Ընդամենը 1,205.2 699.5

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան