ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2008 թվականի N 386-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված և 2008 թվականի մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելու նպատակով և ղեկավարվելով համաձայնագրի 7-րդ հոդվածի 7.01 բաժնի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի գլխավոր գործակալության լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:
2. Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի իրականացման գործառույթները վերապահել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկին:
3. Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի համակարգող խորհրդի գործառույթները վերապահել Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի համակարգող խորհրդին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. ապրիլի 28 Երևան
Տ. Սարգսյան