ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1. ա) «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ բ) «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
|
ԱԺ պատգամավորներ
|
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
|
2. «ՀՀ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին
|
ԱԺ պատգամավորներ |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
3. ա) Ներքին աուդիտի մասին բ) «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով |
4. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
|
Կառավարություն |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
5. «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
|
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
|
6. ա) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին բ) ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
|
ԱԺ պատգամավոր |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը
|
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
|
ԱԺ պատգամավոր |
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով
|
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցը.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը
|
1. «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին
|
Կառավարություն |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
|
2. ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ |
ԱԺ նախագահ |
--- |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ 7 ապրիլի 2008 թվականի, քաղ. Երևան Ն-069-4
Տ. Թորոսյան