Գլխավոր տեղեկություն
Համար
N 777
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.08.2001-26.09.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.08.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.09.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 27 oգոստոսի 2001 թվականի N 777

 

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության` Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքն անհատույց oգտագործման իրավունքով հանձնել «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամին:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն»  հիմնադրամի հետ համատեղ ապահովել նշված մասնաշենքի անհատույց oգտագործման պայմանագրի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:

  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի oգոստոսի 27-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2001 թ. օգոստոսի 27

Երևան