Գլխավոր տեղեկություն
Համար
N 218-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (02.09.2004-24.04.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.24/16(315) Հոդ.404
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.02.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2004 թվականի N 218-Ն

 

«ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 751-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անխափան շահագործման, ինչպես նաև ընկերության ֆինանսատնտեսական գործունեության բարելավման անհրաժեշտությունից և հաշվի առնելով «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի 2004 թվականի հունվարի 19-ի N 7 արձանագրությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության 2004-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումներին` համաձայն հավելվածի:

2. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` 35,3 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող (Արմավիրի արտադրական բազա) գույքը, և այն հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը` նշված գույքի հաշվեկշռային արժեքի չափով նվազեցնելով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սահմանել, որ`

ա) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի հետգնումը կատարվում է սույն որոշման 2-րդ կետում նշված գույքով.

բ) գույքի առանձնացման արդյունքում ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) սույն որոշման 2-րդ կետում նշված` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված գույքից`

3,47 մլն դրամ հաշվեկշռային արժեքով գույքը, որպես պետական բաժնեմաս, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` այն ավելացնելով համապատասխան չափով (պետական բաժնեմասը հասցնելով 51 տոկոսի),

31,83 մլն դրամ հաշվեկշռային արժեքով գույքը սեփականության իրավունքով հանձնել «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերությանը.

բ) ապահովել`

«Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը,

«Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության 2004-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկների քննարկումն ու հաստատումը` ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության միջև 2002 թվականի փետրվարի 28-ին կնքված «Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման վերականգնում» ծրագրի ֆինանսավորման ենթավարկային պայմանագրում կատարել փոփոխություններ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ենթավարկային պայմանագրով ընկերության կողմից մարման ենթակա ենթավարկի հիմնական գումարը պետք է ձևակերպվի և վերադարձվի դրամով, որը պետք է համապատասխանի վարկի ստացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի հաշվարկային փոխարժեքին, իսկ վարկի սպասարկման տոկոսի փոխհատուցումը հետաձգվում է՝ վճարումը նախատեսելով` սկսած 2008 թվականից:

(5-րդ կետը խմբ. 05.08.04 N 1141-Ն)

6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության շրջանակներում 2000 թվականի հունիսի 21-ին և 2001 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված վարկային պայմանագրերի հատուկ համաձայնագրի դրույթներին համապատասխան`

ա) «Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման վերականգնում» վարկային ծրագրի շրջանակներում նախագծային և շինարարական աշխատանքներն իրականացվում են` հիմք ընդունելով միջազգային նորմերն ու ստանդարտները, եթե Հայաստանի Հանրապետությունում գործող նմանատիպ ստանդարտների չափանիշներն ավելի մեծ են.

բ) սույն որոշման 1-ին կետով հաստատված «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության 2004-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկում առաջացած ֆինանսական ճեղքվածքը մարվում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին` Գերմանիայի Դաշնային Հանրապետության KFW բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսավորման համամասնության սահմաններում:

Սույն ենթակետի առաջին պարբերությամբ նախատեսված միջոցների օգտագործումից հետո մինչև 2007 թվականը ներառյալ լրացուցիչ ճեղքվածք առաջանալու դեպքում համապատասխան հիմնավորող փաստաթղթերի և հաշվարկների հիման վրա այն մարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացի շրջանակներում:

 («բ» ենթակետը լրաց. 05.08.04 N 1141-Ն)

7. Առաջարկել «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերին`

ա) բաժնետերերի ընդհանուր ժողովում քննարկել «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերությունում տնօրենների խորհրդի կազմավորման հարցը` նրան վերապահելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` տնօրենների խորհրդի բոլոր իրավասությունները` բացառությամբ բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունների.

բ) տնօրենների խորհուրդը կազմավորել հետևյալ կազմով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ), մեկական անդամ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի, Արմավիրի քաղաքապետի, Մեծամորի քաղաքապետի ներկայացմամբ, ինչպես նաև «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը:

8. Սահմանել, որ տնօրենների խորհուրդն իրավասու է անհրաժեշտության դեպքում ընկերության ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկում կատարել փոփոխություններ և լրացումներ` հաշվի առնելով «Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման վերականգնում» վարկային ծրագրի իրականացման արդյունքները, ծրագրի իրականացման ընթացքում ստացվող ջրի կորուստներն ու մատակարարվող ջրի դիմաց հավաքագրման մակարդակը և այլ գործոններ:

(8-րդ կետը փոփ. 05.08.04 N 1141-Ն)

9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հունիսի 5-ի «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության գործունեության բարելավման 2003-2007 թվականների միջոցառումների ծրագրի և ֆինանսական հոսքերի կանխատեսումների մասին» N 751-Ն որոշման 1-ին կետի «բ» և 2-րդ կետի «ե» ենթակետերը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 1
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 12-ի N 218-Ն որոշման

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

«ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2004-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

Ցուցանիշների անվանումները

2003թ.
փաստացի

2004 թ.
նախագիծ

2005 թ.
նախագիծ

2006 թ.
նախագիծ

2007 թ.
նախագիծ

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

I

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

51021

127039

209449

305933

381920

 

1. Ջրամատակարարումից և ջրահեռացումից հավաքագրում

39903

121039

203449

299433

375420

 

2. Ցանցին տրված ջուր (հազ.խ.մ.)

10053

10579

5919

4411

4683

 

3. Ջրօգտագործողներին տրված ջուր (հազ.խ.մ.)

1047

1882

2020

2060

2196

 

4.Մատակարարված ջրի հաշվարկային արժեքը

104 664

231699

338510

396600

436894

 

5. Կորուստներ (տոկոս)

89,59%

82,21%

65,87%

53,29%

53,10%

 

6. Ջրամատակարարման սակագին հունվար-հունիս (դրամ)

100

100

130

180

180

 

Ջրամատակարարման սակագին հուլիս-դեկտեմբեր (դրամ)

100

130

180

180

180

 

7. Գանձում (տոկոս)

38,12%

52,24%

60,10%

75,50%

85,93%

 

8. Ջրահեռացում (հազ.խ.մ.)

0

1242

1270

1290

1386

 

9. Ջրահեռացման սակագին հունվար-հունիս (դրամ)

0

0

20

20

20

 

Ջրահեռացման սակագին հուլիս-դեկտեմբեր (դրամ)

0

20

20

20

40

 

10. Այլ եկամուտ

11118

6000

6000

6500

6500

II

ԾԱԽՍԵՐ

369048

5221420

2235567

305134

334412

 

1. Ընդհանուր ընթացիկ ծախսեր

154750

355592

322312

305134

334412

 

1.1 Ընդամենը ձեռքբերումներ

106105

167851

97356

73111

72966

 

Քիմիկատներ և վառելանյութ

10366

35206

30546

28200

29310

 

էլեկտրաէներգիա ընդամենը (հազ.կվտ/ժ)

4671

6396

2991

2002

1985

 

- էլեկտրաէներգիա-ջրարտադրություն
(հազ. կվտ/ժամ)

 

5467

2991

2002

1985

 

- էլեկտրաէներգիա-բակային պոմպեր (հազ.կվտ/ժ)

 

928

0

0

0

 

էլեկտրաէներգիայի սակագին (դրամ)

20,38

20,66

22,24

22,32

21,88

 

էլեկտրաէներգիա-(ԱԱՀ-ով)

95237

132116

66514

44691

43422

 

- էլեկտրաէներգիա-ջրարտադրություն ԱԱՀ-ով

 

108208

66514

44691

43422

 

- էլեկտրաէներգիա-բակային պոմպեր ԱԱՀ-ով

 

23909

0

0

0

 

Ռեսուրսավճար (0.05 դրամ/մ.խ.)

502

529

296

221

234

 

1.2 Շահագործման և տեխնիկական սպասարկման ծախսեր

42063

179740

214951

217019

225446

 

Աշխատավարձ

19067

115627

132971

139620

146268

 

Սոց. ապ. վճարներ

3473

19113

21980

22399

24178

 

Այլ տնտեսական և շահագործման ծախսեր

18900

35000

55000

50000

50000

 

Չնախատեսված ծախսեր

623

10000

5000

5000

5000

 

1.3 Հաշվարկված հարկեր

6582

8000

10004

15004

36000

 

ԱԱՀ

2801

5000

10000

15000

30000

 

Այլ հարկեր

3781

3000

4,000

4,000

6000

 

1.4 Տոկոսների մարում*

0

102975

56082

56082

56082

 

- ԿֆՎ վարկ

0

102975

56082

56082

56082

 

- Ներքին պարտք

0

0

0

0

0

 

2. Կապիտալ ներդրումներ

214298

4865828

1913255

0

0

 

Արտաքին ֆինանսավորում ԿֆՎ վարկից

203207

4531987

1441908

0

0

 

ՀՀ պետական բյուջեից

11091

333841

471348

0

0

 

Մասնավոր աղբյուրներից

 

0

0

0

0

III

ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԵԿՇԻՌ

-103729•

-228553

-112863

799

47508

 

Հաշվեկշիռ հազ., ԵՎՐՈ

 

-324

-155

1

62

 

Դրամի փոխարժեք (1 Եվրո-դրամ)

 

706

727

749

771

 

* Տոկոսների մարում տողն ընթացիկ հաշվեկշռի հաշվարկներում չի ներառված։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան