Գլխավոր տեղեկություն
Համար
N 285-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.04.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.09/22(612) Հոդ.332
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.03.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2008 թվականի N 285-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 365-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի «Գործազրկության նպաստի վճարման կարգը հաստատելու մասին» N 365-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) զբաղվածության տարածքային» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) զբաղվածության մարզային և տարածքային» բառերով.

2) 2-րդ կետում «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական» բառով.

3) 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (այսուհետ` ծառայություն)» բառերով.

4) 8-րդ կետում «Հիմնադրամը» բառը փոխարինել «Ծառայությունը» բառով.

5) 14-րդ կետում «հիմնադրամի» բառը փոխարինել «ծառայության» բառով.

6) 17-րդ կետում «հիմնադրամ» բառը փոխարինել «ծառայություն» բառով.

7) NN 1 և 2 ձևերի վերնագրերը «տարածքային» բառից հետո լրացնել «(մարզային)» բառով.

8) N 3 ձևի վերնագրում «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական ծառայություն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. մարտի 31
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան