Գլխավոր տեղեկություն
Համար
N 282-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.04.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.09/22(612) Հոդ.329
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.03.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2008 թվականի N 282-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 533-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Գործազուրկների, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի և երկարամյա ծառայության ու արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող՝ աշխատանք փնտրող չզբաղված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 533-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) 1-ին կետը «(այսուհետ` գործակալություն)» բառերից հետո լրացնել «մարզային և» բառերով.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Մասնագիտական ուսուցումը ֆինանսավորվում է`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին,

բ) միջազգային և այլ կազմակերպությունների միջոցների հաշվին:».

3) 6-րդ կետի «ա» ենթակետի «ա» և «բ» ենթակետերում նշված դեպքերում» բառերը փոխարինել «ա» ենթակետում նշված դեպքում» բառերով, իսկ «բ» ենթակետի «գ» ենթակետում» բառերը` «բ» ենթակետում» բառերով.

4) 9-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում» բառերը փոխարինել «ա» ենթակետում» բառերով.

5) II գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«II. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ».

 

6) 21-րդ կետից հանել «ըստ ֆինանսավորման աղբյուրների» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (այսուհետ` ծառայություն)» բառերով.

7) 22-րդ կետում «Հիմնադրամը» բառը փոխարինել «Ծառայությունը» բառով.

8) 27-րդ կետի «հիմնադրամ» բառը փոխարինել «ծառայություն» բառով, «և «բ» ենթակետերում» բառերը` «ենթակետում» բառով, «հիմնադրամը» բառը` «ծառայությունը» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. մարտի 31
Երևան