Գլխավոր տեղեկություն
Համար
N 227-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.06.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.02/21(611) Հոդ.294
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.03.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2008 թվականի N 227-Ն

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 20-ի «2008 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-43-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի: Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) 2008 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` ապրիլ-հունիս ամիսների ընթացքում.

2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

1) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ oրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության oրինականության նկատմամբ հսկողության իրականացման աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության ներքո.

2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող` զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձման համար:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

1) 2008 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.

3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2008 թվականի գարնանային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտի համաձայն զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ ու երևակման նյութեր:

9.  Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝

1) ապահովել զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում.

2) ապահովել զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում ու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր. 

3) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության երկու անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի համաձայն կատարվող ծախսերի:

12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) 2008 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով՝ փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունն ավարտել`

ա. դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2008 թվականի հունիսի 20‑ը,

բ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2008 թվականի հունիսի 1-ը.

2) մագիստրոսական և ասպիրանտական կրթություն իրականացնող բուհերում ու գիտական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում (տարկետման իրավունքով) մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելությունն ավարտել մինչև 2008 թվականի հունիսի 20-ը:

14. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. մարտի 21

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

մարտի 20-ի N 227-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ս. Օհանյան -

ՀՀ պաշտպանության նախարար

(հանձնաժողովի նախագահ)

Յու. Խաչատուրով -

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-

պաշտպանության նախարարի առաջին

տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Կ. Քոչունց -

ՀՀ զինվորական կոմիսար

Հ. Հարությունյան -

ՀՀ ոստիկանության պետ

Գ. Հակոբյան  -

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային

անվտանգության ծառայության տնօրեն

Հ. Քուշկյան -

ՀՀ առողջապահության նախարար

Գ. Սարգսյան -

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Լ. Մկրտչյան -

ՀՀ կրթության և գիտության նախարար

Ա. Աղաբեկյան  -

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության,

ազգային անվտանգության և ներքին

գործերի մշտական հանձնաժողովի

նախագահ (համաձայնությամբ)

Բ. Ոսկանյան -

ՀՀ կառավարության աշխատակազմի

վարչական մարմինների վարչության

պետ (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը խմբ. 22.05.08 N 575-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

մարտի 20-ի N 227-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները

Հանձնաժողովների անդամները

1

2

Երևան Ե. Զախարյան - Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ)
Արաբկիր  Է. Ապրիամով - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ
Մաշտոց    
Կենտրոնական    
Նոր Նորք   - Երևան քաղաքի ոստիկանության
Շահումյան    վարչության պետ
Շենգավիթ   - Երևան քաղաքի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Էրեբունի    
Արագածոտն Գ. Գյոզալյան - Արագածոտնի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Աշտարակ Մ. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի հատուկ հանձնարարությունների գծով գեներալ
Ապարան    
Թալին   - մարզային ոստիկանության վարչության պետ
    - Արմավիրի կայազորի ռազմական
     ոստիկանության Աշտարակի
     բաժանմունքի պետ
Արարատ Ա. Սարգսյան - Արարատի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Արտաշատ Ա. Կարապետյան - ՀՀ զինված ուժերի հետախուզության վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ
Արարատ    
Մասիս   - մարզային ոստիկանության վարչության պետ
    - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետի տեղակալ
Արմավիր Ա. Ղահրամանյան - Արմավիրի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Արմավիր Ա. Միրզաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Էջմիածին    
    - մարզային ոստիկանության վարչության պետ
    - Արմավիրի կայազորի ռազմական
    ոստիկանության բաժնի պետ
Գեղարքունիք Ն. Պողոսյան Գեղարքունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Գավառ Հ. Բաղմանյան - 2-րդ բանակային կորպուսի հրամանատար
Մարտունի    
Սևան   - մարզային ոստիկանության վարչության պետ
Վարդենիս   - Սևանի կայազորի ռազմական
Կրասնոսելսկ    ոստիկանության բաժնի պետ
Լոռի Հ. Քոչարյան - Լոռու մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Վանաձոր Լ. Երանոսյան - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
Սպիտակ    
Ստեփանավան   - մարզային ոստիկանության վարչության պետ
Տաշիր   - Լոռու կայազորի ռազմական
Թումանյան    ոստիկանության Վանաձորի
     բաժանմունքի պետ
Կոտայք Կ. Շահգալդյան - Կոտայքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Կոտայք (Աբովյան) Վ. Ավետիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ
Հրազդան     
Չարենցավան    
Նաիրի   - մարզային ոստիկանության վարչության պետ
    - Երևանի կայազորի ռազմական
     ոստիկանության Աբովյանի
     բաժանմունքի պետ
Շիրակ Լ. Նազարյան - Շիրակի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Գյումրի Մ. Կարապետյան - ՀՀ զինված ուժերի հրետանու վարչության պետ
Արթիկ    
Աշոցք   - մարզային ոստիկանության վարչության պետի պաշտոնակատար
Անի    
Ախուրյան   - Շիրակի կայազորի ռազմական
     ոստիկանության բաժնի պետ
Սյունիք Ս. Խաչատրյան - Սյունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Կապան Պ. Պողոսյան - 1-ին բանակային կորպուսի հրամանատար
Գորիս    
Սիսիան   - մարզային ոստիկանության վարչության պետ
Մեղրի   - Գորիսի կայազորի ռազմական
     ոստիկանության բաժնի պետ
Վայոց ձոր Վ. Մաթևոսյան - Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Եղեգնաձոր Վ. Գրիգորյան - 4-րդ բանակային կորպուսի հրամանատար
Վայք   - մարզային ոստիկանության վարչության պետ
    - Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Տավուշ Ա. Ղուլարյան - Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Իջևան Ա. Փայտյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
Տավուշ (Բերդ)    
Նոյեմբերյան   - մարզային ոստիկանության վարչության պետ
Դիլիջան   - Լոռու կայազորի ռազմական
     ոստիկանության բաժնի պետ

(հավելվածը փոփ. 22.05.08 N 575-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

մարտի 20-ի N 227-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Կ. Քոչունց - ՀՀ զինվորական կոմիսար
(հանձնաժողովի նախագահ)
   

Ս. Ղասաբյան

- ՀՀ առողջապահության նախարարության
աշխատակազմի բժշկական օգնության
կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ

   
Ա. Փարսադանյան

- ՀՀ պաշտպանության նախարարության
ռազմաբժշկական վարչության պետ

   

Լ. Նանիջանյան

- թերապևտ
   

Ա. Սարկիսով

- թերապևտ-սրտաբան
   

Ս. Թադևոսյան

- հոգեբույժ
   

Գ. Հովհաննիսյան             

- նյարդաբան
   

Ա. Մուրադյան

- քիթ-կոկորդ-ականջի մասնագետ
   

Ա. Ուզանկիչյան

- վիրաբույժ
   

Հ. Շահինյան

- ակնաբույժ
   

Կ. Բաբայան

- մաշկավեներոլոգ
   

Վ. Այվազյան

- վնասվածքաբան
   

Հ. Հովսեփյան     

- հանձնաժողովի քարտուղար

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան