Գլխավոր տեղեկություն
Համար
N 210-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.03.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2008 թվականի N 210-Ա

 

«ԶԵՅԹՈՒՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 881 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամ ստեղծելու մասին» N 881 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 3-րդ կետից հանել «կամ հարկաբաժիններ» բառերը.

2) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետից հանել «կամ առանձին հարկաբաժիններ» բառերը.

3) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 3.1-ին կետով.

«3.1. «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի կառավարման մարմնի` հոգաբարձուների խորհրդի տնօրինմանը հանձնված` Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի N 10 հասցեում գտնվող` 3932.5 քառ. մետր մակերեսով և 17369.205 հազ. դրամ սկզբնական արժեքով 6-րդ մասնաշենքն ու 0.69803 հեկտար հողատարածքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի N 10 հասցեում գտնվող` 4943.2 քառ. մետր մակերեսով և 22313.6 հազ. դրամ սկզբնական արժեքով 7-րդ մասնաշենքի 2-8-րդ հարկերը նվիրաբերել նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով, իսկ 682.0 քառ. մետր ու 3076.4 հազ. դրամ սկզբնական արժեքով 1-ին հարկը նվիրատվության կարգով օտարել «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնարամին` այն հետ վերցնելով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից:

3. «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի կառավարման մարմնի` հոգաբարձուների խորհրդի տնօրինմանը հանձնված` 40.0 քառ. մետր մակերեսով և 4973.551 հազ. դրամ սկզբնական արժեքով էլեկտրաենթակայանը, 360 քառ. մետր մակերեսով և 6001.320 հազ. դրամ սկզբնական արժեքով կաթսայատունը` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով նվիրաբերել «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամին:

4. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել 0.1977 հեկտար հողատարածքը (հիմք` անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 06.02.2002թ. N 493307 վկայական) և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամին:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել`

1) «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի ղեկավարի հետ համատեղ՝ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված շենք-շինությունների նվիրաբերության և նվիրատվության պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` դրանք իրականացնելով «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի միջոցների հաշվին.

2) «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարների հետ համատեղ` սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում, 2-րդ և 3-րդ կետերում նշված շենքերի և շինությունների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումները` դրանք իրականացնելով «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. մարտի 17
Երևան