Գլխավոր տեղեկություն
Համար
N 04-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.07.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.02/41(631)
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.06.2008
Ստորագրող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

13 հունիսի 2008 թ.
ք. Երևան

 N 04-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1. Ուժը կորցրած ճանաչել հավելվածի 47-րդ կետը:

2. Հավելվածը լրացնել նոր 175-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

 

 175 

Դատական դեպարտամենտի հասարակայնության և լրատվամիջոցների
հետ կապերի մասնագետ

 առաջատար, 1-ին  

 1 

 

3. Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 243.1-րդ կետով.

 

 243.1 

Դատական դեպարտամենտի հասարակայնության և լրատվամիջոցների
հետ կապերի կրտսեր մասնագետ
  կրտսեր, 1-ին 

 1 

 

4. Հավելվածի 244-րդ կետի «հաստիքների քանակը» սյունակի «5» թիվը փոխարինել «7» թվով:

5. Հավելվածի 260-րդ կետի «հաստիքների քանակը» սյունակի «4» թիվը փոխարինել «2» թվով:

Հայաստանի Հանրապետության

վճռաբեկ դատարանի նախագահ

Հ. Մանուկյան