Գլխավոր տեղեկություն
Համար
N 674
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (30.12.2004-12.02.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.06.19/19(194) Հոդ.468
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հունիսի 2002 թվականի N 674
քաղ. Երևան

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու և պետական տուրքի հաշվարկման ու վճարման (գանձման) արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեության առանձին տեսակների լիցենզավորումն իրականացնող, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և բնական ռեսուրսների օգտագործման (շահագործման) արտոնագրեր (թույլտվություններ, լիցենզիաներ) տրամադրող լիազորված մարմինները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն են ներկայացնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվա 1-ի դրությամբ գործող (այդ թվում՝ կասեցված) լիցենզիաների, արտոնագրերի, թույլտվությունների մասին տեղեկություններ (N 1 ձևը կցվում է).

բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը՝ սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված լիազորված մարմինները յուրաքանչյուր ամսվա արդյունքների հիման վրա, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն են ներկայացնում տեղեկություններ՝

սույն որոշմանը կից N 1 ձևով՝ հաշվետու ամսվա ընթացքում իրենց կողմից տրված լիցենզիաների, թույլտվությունների, արտոնագրերի մասին.

սույն որոշմանը կից N 2 ձևով՝ գործող լիցենզիաների, թույլտվությունների, արտոնագրերի գծով հաշվետու ամսվա ընթացքում գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզավորված կամ թույլտվություն, արտոնագիր ունեցող անձանց գործունեության իրականացման վայրի փոփոխման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեության իրականացման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, լիցենզիայի գործողության դադարեցման մասին։

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովին ու Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված տեղեկությունները սույն որոշմամբ սահմանված կարգով ու ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն։

3. Լիազոր մարմինները սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն են ներկայացնում փաստաթղթային տեսքով և մագնիսական կրիչով (կամ էլեկտրոնային փոստով)։

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարին՝

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը յուրաքանչյուր եռամսյակի արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել սույն որոշման կատարման ընթացքի մասին տեղեկատվություն.

բ) անհրաժեշտության դեպքում, հավաքագրվող տեղեկատվության միասնական համակարգ մշակելու նպատակով, տեղեկություններ ներկայացնող մարմիններին տրամադրել տվյալների մուտքագրման համակարգչային ծրագիր:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N 294 որոշման 1-ին կետի «ե» ենթակետը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

200  թ. ________________ ամսվա համար

 

_____________________________________________

(տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը)

 

NN
ը/կ
Լիցենզավորված կամ թույլտվություն,
արտոնագիր ունեցող անձի
Լիցենզիայի, թույլտվության,
արտոնագրի
Պետական տուրքի առաջին վճարման ամսա-
թիվը
Ծա-
նոթա-
գրու-
թյուն*)
անվա-
նումը
ՀՎՀՀ, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը գտնվելու վայրը գործունեության իրականացման վայրը (վայրերը) սերի-
ան
հա-
մարը
գործու-
նեության տեսակը
տրամա-
դըրման
ամսա-
թիվը
գործո-ղության ժամկետի ավարտը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
                       
                       
                       

 

  Կատարող
Հեռախոսահամարը՝ __________
  __________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
       
  Ստորաբաժանման ղեկավար   __________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

*) ՀՀ կառավարության 2002 թ. հունիսի 3-ի N 674 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված տեղեկությունները ներկայացնելիս լրացվում են լիցենզիայի, թույլտվության կամ արտոնագրի կասեցման ամսաթիվը և ժամկետը, իսկ նույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված տեղեկությունները ներկայացնելիս՝ նպատակահարմարության դեպքում՝ նաև այլ լրացուցիչ տեղեկություններ։

(Ձևը լրաց. 02.12.04 N 1852-Ն)

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

200  թ. ________________ ամսվա համար

 

_____________________________________________

(տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը)

 

NN
ը/կ

Լիցենզա-
վորված, թույլտվու-
թյուն, արտո-
նագիր
ունեցող անձի

Լիցեն-
զիայի,
թույլտվու-
թյան, արտո-
նագրի

Լիցեն-
զավորված, թույլա-
տըրված, արտո-
նագրված
գործու-
նեության տեսակը

Լիցենզիաների, թույլտվությունների, արտոնագրերի վերաձևակերպում կամ գործունեության իրականացման նոր վայրի ավելացում

Լիցեն-
զիայի, թույլտվու-
թյան, արտո-
նագրի գործո-
ղության  ժամկետի
երկա-
րաձգում
(նշել երկա-րաձգված
ժամա-
նակա-
հատվածի
ավարտման
ամսաթիվը)

Լիցենզիայի, թույլտվության,  արտոնագրի
գործողության
կասեցում

Լիցեն-
զիայի գործո-
ղության
դադա-
րեցման կամ թույլտվու-
թյունը, արտոնա-
գիրը չեղյալ
համար-
վելու ամսա-
թիվը

 անվա-
նումը

ՀՎՀՀ, ֆիզի-կական անձի սոցիալական ապահովու-թյան քարտի համարը

սերի-
ան

հա-
մարը

անվա-
նափո-
խություն

գործու-
նեության
իրակա-
նացման
վայրի փոփո-
խություն

գործու-
նեության
իրակա-
նացման
նոր
վայրի ավելացում

որոշման
ամսա-
թիվը

նոր
անվա-
նումը

որոշման
ամսա-
թիվը

նոր
վայրը

որոշման
ամսա-
թիվը

նոր
վայրը
(վայ-
րերը)

կասեց-
ման
մասին
որոշման
կամ դեպքի
ամսա-
թիվը

կասե-
ցումը
հանելու
մասին
որոշման
ամսա-
թիվը

1

2

3

4

5

6

7

8

 9

10

11

12

13

14

15

16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Կատարող
Հեռախոսահամարը՝ __________
  __________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
       
  Ստորաբաժանման ղեկավար   __________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

(Ձևը լրաց. 02.12.04 N 1852-Ն)