ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2007 թվականի N 1130-Ն
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՔԱՋԱՐԱՆ-ԱՐԱՐԱՏ ՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Իրան-Հայաստան գազամուղի Քաջարան-Արարատ հատվածի շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Իրան-Հայաստան գազամուղի Քաջարան-Արարատ հատվածի և դրա անվտանգության գոտիների ծրագիծը` 197,4 կիլոմետր երկարությամբ և 987 հեկտար ընդհանուր մակերեսով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի ու Արարատի մարզպետներին`
1) մինչև 2008 թվականի մայիսի 31-ը Քաջարանի, Ջերմուկի, Եղեգնաձորի քաղաքային համայնքների և Փայահանի, Շենաթափի, Գեղիի, Լեռնաձորի, Որոտանի, Լորի, Գետաթաղի, Դարբասի, Հերհերի, Կարմրաշենի, Մալիշկայի, Գլաձորի, Վերնաշենի, Գետափի, Աղավնաձորի, Ռինդի, Չիվայի, Ելփինի, Զանգակատան, Վարդաշատի, Ուրցալանջի, Լանջառի, Լուսաշողի, Լանջանիստի, Շաղափի, Նորավանի, Շաքիի, Սպանդարյանի, Անգեղակոթի, Սառնակունքի, Ծղուկի, Գորայքի, Ուրցաձորի և Գոռավանի գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ ուսումնասիրել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ նշված տարածքներում գտնվող հողերի (այդ թվում` անտառային ֆոնդի հողերի) կատեգորիաների անհրաժեշտ փոփոխություն կատարելու, գազամուղի սահմանափակումների գոտիները և այդ գոտիներում հողօգտագործման նկատմամբ սահմանափակումները սահմանելու, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի դիմաց փոխհատուցում կատարելու վերաբերյալ.
2) ելնելով բնապահպանական խնդիրներից` անհրաժեշտության դեպքում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն գազամուղի ծրագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ.
3) Իրան-Հայաստան գազամուղի Քաջարան-Արարատ հատվածի շինարարության ժամկետները չխախտելու նպատակով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը, որպես պատվիրատուի, առաջարկել կապալառուների հետ կնքվելիք պայմանագրերով շինարարական և նախագծման աշխատանքներն իրականացնել զուգընթաց, ըստ փուլերի` ապահովելով նախագծերի բնապահպանական փորձաքննությունը:
(2-րդ կետը փոփ. 06.03.08 N 215-Ն)
4. Աշխատանքների ավարտը սահմանել մինչև 2009 թվականի հունվար ամիսը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ծ
ՔԱՋԱՐԱՆ-ԱՐԱՐԱՏ ԳԱԶԱՏԱՐԻ D=720 ՄՄ (ՔԱՋԱՐԱՆ-ՍԻՍԻԱՆ, ԱՆԳԵՂԱԿՈԹ-ՋԵՐՄՈՒԿ, ՋԵՐՄՈՒԿ-ԱՐԱՐԱՏ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.03.2008, N 215-Ն | 27.03.2008, N 1130-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|