Գլխավոր տեղեկություն
Համար
N 743-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2004-17.05.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.06.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հունիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2004 թվականի N 743-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի մշակման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի մշակման աշխատանքների համակարգման հանձնաժողով (այսուհետ` համակարգման հանձնաժողով) և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) համակարգման հանձնաժողովի հիմնական անդամները մասնակցում են համակարգման հանձնաժողովի նիստերին` մշտական հիմունքներով, իսկ մյուս անդամները ըստ իրենց իրավասությանը վերապահված հարցերի.

բ) համակարգման հանձնաժողովի աշխատանքները համակարգվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից,

գ) համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը` համապատասխան մարմինների ղեկավարների կողմից թեկնածուների ներկայացմամբ,

դ) համակարգման հանձնաժողովն իրավասու է իր աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծելու աշխատանքային խմբեր և սույն որոշման 4-րդ կետում նշված մարմիններից ներգրավելու իրավասու պաշտոնատար անձանց ու աշխատողների:

3. Համակարգման հանձնաժողովին`

ա) մշակել ազգային ծրագրի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը.

բ) մինչև 2004 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի նախագիծը:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարներին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտական գործող հանձնաժողովներին (ծառայություններին և խորհուրդներին), ըստ անհրաժեշտության, աջակցել համակարգման հանձնաժողովին:

5. Հանձնարարել Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնին աջակցել համակարգման հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետում նշված ազգային ծրագրի մշակման գործում:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 25
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 29-ի N 743-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

անդամ

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

հիմնական անդամ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

հիմնական անդամ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

հիմնական անդամ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

անդամ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

անդամ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն

անդամ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

անդամ

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

անդամ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

անդամ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

անդամ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

անդամ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

անդամ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար

անդամ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ

հիմնական անդամ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

անդամ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

անդամ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն

անդամ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

անդամ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

անդամ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն

անդամ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

անդամ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

անդամ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

անդամ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե

անդամ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

անդամ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով

անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն

անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով

անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

անդամ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.05.2008, N 425-Ա 17.05.2008, N 743-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան