Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
27 սեպտեմբերի 2012 թվականի N 39
39. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2013 թվականի տարեկան ծրագրի նախագծին՝ համաձայն հավելվածի, և այն սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թ. սեպտեմբերի 27-ի նիստի N 39 արձանագրային որոշման |
Տ Ա Ր Ե Կ Ա Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը |
Կատարման պատասխանատուն |
Համակատարողը |
Ժամկետը |
2013թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը | |||
1 Կառավարման համակարգի կատարելագործում | |||||||||
1.1. |
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման համակարգի կատարելագործում |
Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության մոնիտորինգի իրականացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ) |
2013 թ. և շարունակական |
«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող «Ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի շրջանակներում | |||
Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում հիդրոկենսաբանական և հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի իրականացում: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ) |
«Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից 2013թ. ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագրին համապատասխան | ||||||
Սևանա լճի ավազանի ինժիներաեկրաբանական և սեյսմաշրջանացման դիտարկումների իրականացում |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2013թ. և շարունակական |
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն | |||||
2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ | |||||||||
2.1. |
Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացում |
Լճի շրջակայքի շուրջ 122,5 հա անտառաշերտերի մաքրում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
2013 թ. և շարունակական |
ՀՀ պետական բյուջե` 125400,0 հազ.դրամ | |||
2.2 |
Սևանա լճի ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների հաշվառում, օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում |
Կենդանական ռեսուրսների, այդ թվում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում և օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ ԳԱԱ |
2013 թ. և շարունակական |
Պետ բյուջե` 7624,3 հազ. դրամ «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում | |||
2.3 |
Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի և համայնքների ըստ ոլորտների սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակում |
Արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, տուրիզմի, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում |
ՀՀ էկոնոմիկայի, |
Մարզպետներ, |
2013 թ. և շարունակական |
Միջազգային ֆինանսավորման առկայության դեպքում | |||
2.4 |
Ձկան պաշարների համալրում |
Արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, |
2013թ. և |
Պետ. բյուջե` 60000,0 հազ դրամ «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրի շրջանակներում | |||
2.5 |
«Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրությունների և անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ |
Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանություն, վերարտադրություն, գիտական ուսումնասիրություններ և շրջակա միջավայրի դիտանցի իրականացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ) |
2013 թ. և շարունակական |
Պետ. բյուջե` | |||
2.6 |
Սևանա լճի ջրհավաք ավազանում հանքավայրերի շահագործման արդյունքում կուտակված արտադրական լցակույտերի վնասազերծման միջոցառումների մշակում և զբաղեցրած տարածքների վերականգնում |
Տարածքների վերականգնման աշխատանքների նախագծերի մշակում
|
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, |
2013 թ. և |
ըստ անհրաժեշտության` շրջակա միջավայրի պահպանության դրամագլխից, գումարը` ըստ գույքագրման արդյունքների | |||
2.7 |
Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում Արփա-Սևան թունելի վթարային հատվածների վերականգնման աշխատանքների ավարտում: |
Արփա-Սևան ջրատարի կայուն օգտագործումը ապահովող «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ծրագրի իրականացում: |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
2013թ. |
ՀՀ կառավարության համաֆինանսավորում, Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագիր` 2025059.8 հազ.դրամ |