Գլխավոր տեղեկություն
Համար
N 24-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.03.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
15.03.2005
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 2005 թվականի N 24-Ա

ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 114-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրաէներգիայի փոխհոսքերի իրականացման մասին» N 114 Ա որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Յուրաքանչյուր հաշվարկային ժամանակահատվածի համար «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրաէներգիայի ներքին շուկա առաքված և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից վճարման ենթակա էլեկտրաէներգիան որոշվում է համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» N 110 Ն որոշմամբ հաստատված կարգի:

Որևէ հաշվարկային ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետության էլեկտրաէներգիայի արտահոսքը «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվածը գերազանցելու դեպքում տարբերությունը համարվում է «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից գնված: Այդ էլեկտրաէներգիայի համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը վճարվում է «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերության համար հաստատված էլեկտրաէներգիայի (կՎտժ) սակագնային դրույքով:»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան