Գլխավոր տեղեկություն
Համար
N 42-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.08.2008-24.10.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.02.27/13(603) Հոդ.179
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.01.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունվարի 2008 թվականի N 42-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների նախագծման, պատրաստման, կառուցման և շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. փետրվարի 2

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունվարի 17-ի N 42-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` ՏԿ) տարածվում է էլեկտրաէներգետիկական համակարգի ընդհանուր օգտագործման, հաստատուն և փոփոխական հոսանքի` մինչև 500 կՎ լարման նոր կառուցվող, վերակառուցվող էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների վրա:

2. Սույն ՏԿ-ի բաժիններում սահմանված պահանջները տարածվում են`

1) II բաժնի պահանջները՝ մինչև 1 կՎ լարման փոփոխական և հաստատուն հոսանքի ուժային, լուսավորության և երկրորդային շղթաների էլեկտրահաղորդագծերի վրա, որոնք տեղակայվում են սենքերի և կառույցների ներսում, դրանց դրսի պատերի վրա, կազմակերպությունների, հիմնարկների, միկրոշրջանների, բակերի, տնամերձ հողամասերի տարածքներում, շինհրապարակներում.

2) III բաժնի պահանջները՝ 1-ից մինչև 500 կՎ լարման էլեկտրական ցանցի տարրերի` գեներատորների, տրանսֆորմատորների, էլեկտրահաղորդման գծերի, հավաքական հաղորդաձողերի, համաժամ փոխհատուցիչների և էլեկտրաընդունիչների պաշտպանության սարքվածքների վրա.

3) IV բաժնի պահանջները՝ էներգահամակարգի և էլեկտրաէներգիայի սպառման էլեկտրակայանքների ավտոմատիկայի սարքվածքների վրա:

3. Հետևյալ էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքներին համապատասխան կանոնակարգերով առաջադրվում են լրացուցիչ պահանջներ, որոնք պայմանավորված են այդ էլեկտրակայանքների առանձնահատկություններով`

1) մինչև 1 կՎ և 1 կՎ-ից բարձր լարման էլեկտրաշարժիչներ.

2) կերպափոխիչ ենթակայաններ և կայանքներ.

3) էլեկտրական վերամբարձ մեխանիզմներ, մեքենաներ և վերելակներ.

4) կոնդենսատորային կայանքներ.

5) հրդեհավտանգ և պայթավտանգ տարածքներում տեղակայվող էլեկտրակայանքներ.

6) 35 կՎ-ից բարձր լարման մալուխային գծեր.

7) ատոմային էլեկտրակայանների էլեկտրակայանքներ.

8) հաստատուն հոսանքի էլեկտրահաղորդման էլեկտրակայանքներ:

4. Սույն ՏԿ-ում հաշվի է առնված շահագործման պայմաններում պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների պլանային կանխարգելիչ և նախազգուշական փորձարկումների անցկացման պարտադիր լինելը:

5. Սույն ՏԿ-ում ընդունված «առնվազն» կամ «ոչ պակաս» նշումով մեծությունների նորմավորվող արժեքները նվազագույններն են, իսկ «ոչ ավելի» նշումովը՝ առավելագույնները: Սույն ՏԿ-ում նշված «-ից» վերջավորությամբ և «մինչև» բառով ուղեկցվող մեծությունների բոլոր արժեքները պետք է հասկանալ «ներառյալ»:

 

2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԸ

 

6. Սույն ՏԿ-ում օգտագործված են հետևյալ հասկացությունները`

1) ավտոմատիկա՝ սարքերի համալիր, որը ինքնավար կերպով, նախապես առաջադրված հարաչափերով իրականացնում է սույն ՏԿ-ի IV բաժնում սահմանված գործառույթները.

2) գեներատոր՝ հիդրոգեներատոր և (կամ) տուրբոգեներատոր. օգտագործվում է, երբ տվյալ պահին բացակայում է գեներատորի տեսակը (հիդրո- կամ տուրբո-) և մակնիշը (ՏՎՎ, ՏՎՖ, ՏԳՎ, ՏՎՄ և այլն) շեշտելու անհրաժեշտությունը.

3) էլեկտրաէներգետիկական համակարգ՝ տվյալ պահին աշխատանքի մեջ գտնվող էներգահամակարգի և էլեկտրական էներգիայի ընդունիչների էլեկտրասարքավորումը` միավորված ընդհանուր ռեժիմով և դիտարկված որպես մեկ ամբողջություն՝ այստեղ ընթացող ֆիզիկական երևույթների նկատմամբ (ՀՍՏ 202-2000).

4) էներգահամակարգ՝ միմյանց հետ ընդհանուր աշխատանքային ռեժիմով կապված և միասնական կառավարմամբ էլեկտրակայանների, էլեկտրական և ջերմային ցանցերի համախմբություն, որը նախատեսված է էլեկտրական և ջերմային էներգիայի չընդհատվող արտադրության, էներգիայի բաշխման ու կերպափոխման համար.

5) պաշտպանության սարք՝ սարք, ապարատ, որը նախատեսված է մինչև 1 կՎ լարման էլեկտրակայանքների պաշտպանության համար.

6) պաշտպանության սարքվածք՝ սարքերի, ապարատների և փոխարկիչների` միմյանց հետ էլեկտրականապես կապված համալիր, որը նախատեսված է սույն ՏԿ-ի III բաժնում սահմանված գործառույթների իրականացման համար.

7) պաշտպանություն` էլեկտրաէներգետիկական համակարգի առանձին տարրերի (գեներատորի, տրանսֆորմատորի, էլեկտրական գծի, էլեկտրական էներգիայի ընդունիչների և այլն) աշխատանքի ոչ բնականոն հանդիսացող ռեժիմների կամ վնասվածքների ժամանակ պաշտպանվող տարրը գործող էլեկտրական ցանցից ինքնավար կերպով անջատող, կամ անջատման հրաման տվող, կամ ազդանշանող սարքերի համալիր սարքվածք կամ սարք:

7. Սույն ՏԿ-ում օգտագործված են հետևյալ հապավումները`

1) ԱԷԿ՝ ատոմային էլեկտրակայան.

2) ԱԻԿՄ՝ արագագործ ինքնավար կրկնական միացում.

3) ԱԵԻԿՄ ԱՀ՝ արագացված եռաֆազ ինքնավար կրկնական միացում` առանց լարման հսկման.

4) ԱՀԻԿՄ` անհամաժամ ինքնավար կրկնական միացում.

5) ԱՄՀ` արտանցիչների մեկուսացման հսկում.

6) ԱՀՊՍ` անջատիչների հրաժարման պահուստավորման սարքվածք.

7) ԱՌ` անհամաժամ ռեժիմ.

8) ԲՏԿ` բեռնվածքի տակ լարման կարգավորում.

9) ԳԻԿ` գրգռման ինքնավար կարգավորում.

10) ԴԻՄ` դաշտի ինքնավար մարում.

11) ԴՄԱ` դաշտի մարման ավտոմատ.

12) ԵԻԿՄ` եռաֆազ ինքնավար կրկնական միացում.

13) ԵԻԿՄ ՀՈ` համաժամության որսմամբ եռաֆազ ինքնավար կրկնական միացում.

14) ԵԻԿՄ ԼԲ՝ եռաֆազ ինքնավար կրկնական միացում` առանց լարման բացակայության հսկման.

15) ԻԿՄ` ինքնավար կրկնական միացում.

16) ԻԿՄԻՀ` ինքնավար կրկնական միացում` ինքնահամաժամացմամբ.

17) ԻԿՄ ՀՈ` ԻԿՄ-ը համաժամության որսմամբ.

18) ԻԿՀ` ինքնավար կառավարման համակարգ.

19) ԻՀԲ` ինքնավար հաճախականային բեռնաթափում.

20) ԼԱՀ` լարման առկայության հսկում.

21) ԼԲՀ` լարման բացակայության հսկում.

22) ԿՄ` կարճ միակցում.

23) ՀԷԿ` հիդրոէլեկտրակայան.

24) ՀԻԿՄ` հաճախականային ինքնավար կրկնական միացում.

25) ՀՀԻԿ` հաճախականության և ակտիվ հզորության ինքնավար կարգավորում.

26) ՄԻԿՄ` միաֆազ ինքնավար կրկնական միացում.

27) ՊԻՄ` սնուցման և սարքավորման պահուստի ինքնավար միացում.

28) ՋԷԿ` ջերմաէլեկտրակայան.

29) ՌՊԱ` ռելեային պաշտպանություն և ավտոմատիկա.

30) ՏԿ` տեխնիկական կանոնակարգ.

31) ՏՋՋ` տուրբոգեներատոր` ջրաջրածնային հովացմամբ:

 

II. ՄԻՆՉԵՎ 1 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

3. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻՆ (ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Ըստ իրենց անջատման ունակության` պաշտպանության սարքերը (սարքվածքները) պետք է համապատասխանեն էլեկտրական ցանցի պաշտպանվող տեղամասի սկզբում ԿՄ-ի հոսանքի առավելագույն արժեքին՝ համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված` «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» ՏԿ-ի IV բաժնի պահանջների: Թույլատրվում է ԿՄ-ի հոսանքի առավելագույն արժեքների նկատմամբ ոչ կայուն, ինչպես նաև միապատիկ սահմանային փոխարկման ունակության պաշտպանության սարքվածքների տեղակայում` հետևյալ պայմանների կատարման դեպքում`

1) եթե դրանց պաշտպանող խմբային սարքը (սարքվածքը) կամ սնող աղբյուրի ուղղությամբ տեղադրված մերձակա պաշտպանող սարքը (սարքվածքը) ապահովում է ԿՄ-ի հոսանքի ակնթարթային անջատումը, ունի հոսանասահմանափակիչ ունակություն և, որ նշված սարքերի (սարքվածքների) ակնթարթորեն գործող շղթայախզիչի (ընդհատիչի) նախադրվածքի հոսանքի արժեքը լինի անկայուն սարքերի (սարքվածքների) խմբից յուրաքանչյուրի միանգամյա փոխարկման ունակության հոսանքի արժեքից 1.5 անգամից փոքր և, եթե սարքերի (սարքվածքների) ամբողջ խմբի ոչ ընտրողական անջատումը չի սպառնում վթարներով, թանկարժեք սարքավորման և նյութերի փչացմամբ կամ բարդ տեխնոլոգիական պրոցեսի խանգարումներով.

2) պաշտպանության բոլոր սարքերը (սարքվածքները) պետք է շահագործվեն մեկ մասնագիտացված կազմակերպության կողմից.

3) պաշտպանության սարքերի (սարքվածքների) շղթաներից չեն կարող սնվել էլեկտրակայանքներ, որոնք տեղակայված են պայթավտանգ կամ հրդեհավտանգ գոտիներում:

9. Ցանցի առանձին տեղամասերի պաշտպանության համար նախատեսված ապահովիչների հալուն ներդիրների անվանական հոսանքները և ինքնավար անջատիչների նախադրվածքների հոսանքները բոլոր դեպքերում պետք է ընտրել հնարավորինս նվազագույնները՝ ըստ այդ տեղամասերի հաշվարկային հոսանքների կամ ըստ էլեկտրաընդունիչների անվանական հոսանքների, բայց այնպես, որ կարճատև գերբեռնվածքների ժամանակ (թողարկման հոսանքներ, տեխնոլոգիական բեռնվածքների գագաթնակետեր, ինքնաթողարկման հոսանքներ և այլն) պաշտպանության սարքերը (սարքվածքները) չանջատեն էլեկտրակայանքները:

10. Որպես պաշտպանության սարքեր պետք է կիրառվեն ինքնավար անջատիչներ կամ ապահովիչներ: Անհրաժեշտության դեպքում, արագագործության, զգայնության կամ ընտրողականության պահանջներն ապահովելու համար թույլատրվում է կիրառել դուրս բերվող ռելեների (անուղղակի գործողության ռելեներ) օգտագործմամբ պաշտպանության սարքվածքներ:

11. Խցանաձև ապահովիչները ցանցին պետք է միացվեն այնպես, որ ապահովիչի պտուտակահանված խցանի ժամանակ ապահովիչի պտուտակային պարկուճը մնա առանց լարման: Միակողմանի սնման ժամանակ սնող հաղորդչի (մալուխի կամ հաղորդալարի) միացումը պաշտպանական սարքին, որպես կանոն, պետք է կատարվի նրա անշարժ հպակներին:

12. Պաշտպանության յուրաքանչյուր սարք (սարքվածք) պետք է ունենա իրենով պաշտպանվող ցանցի համար պահանջվող սարքի անվանական հոսանքի, շղթայախզիչի նախադրվածքի և հալուն ներդիրի անվանական հոսանքի արժեքները նշող մակագրություն:

 

4. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Էլեկտրական ցանցերը պետք է ունենան անջատման հնարավոր նվազագույն ժամանակը և ընտրողականության պահանջներն ապահովող պաշտպանություն` կարճ միակցման հոսանքներից: Պաշտպանվող գծի վերջում պաշտպանությունը պետք է ապահովի վնասված տեղամասի անջատումը`

1) միաֆազ, երկֆազ և եռաֆազ ԿՄ-ի դեպքում՝ խուլ հողակցված չեզոքով ցանցերում.

2) երկֆազ և եռաֆազ ԿՄ-ի դեպքում ՝ մեկուսացված չեզոքով ցանցերում:

14. Էլեկտրական ցանցերի պաշտպանության, էլեկտրաանվտանգության և հրդեհային անվտանգության ապահովման համար, կախված մինչև 1 կՎ լարման ցանցի չեզոքի հողանցման համակարգից, պաշտպանության գործման ժամանակները տարբեր վնասվածքների դեպքում չպետք է գերազանցեն ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943 որոշմամբ հաստատված` «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» ՏԿ-ի IV բաժնում սահմանված արժեքները:

15. Սենքերի ներսում այրվող արտաքին թաղանթով կամ մեկուսացմամբ, բաց տեղադրված հաղորդիչներով կատարված ցանցերը պետք է պաշտպանված լինեն գերբեռնվածքից: Բացի այդ, սենքերի ներսում գերբեռնվածքից պետք է պաշտպանված լինեն`

1) լուսավորության ցանցերը՝ բնակելի և հասարակական շենքերում, առևտրական շինություններում, արդյունաբերական կազմակերպությունների ծառայողական և կենցաղային շինություններում, ներառյալ կենցաղային և շարժական էլեկտրաընդունիչների համար ցանցերը (արդուկների, թեյամանների, սալօջախների, տնային սառնարանների, փոշեծծիչների, լվացքի և կարի մեքենաների և այլն).

2) ուժային ցանցերը՝ արդյունաբերական կազմակերպություններում, բնակելի և հասարակական շենքերում, առևտրական սենքերում, միայն այն դեպքերում, երբ ըստ ցանցի տեխնոլոգիական պրոցեսի պայմանների կամ աշխատանքի ռեժիմի կարող է առաջանալ հաղորդիչների երկարատև գերբեռնվածք.

3) բոլոր տեսակի ցանցերը` հրդեհավտանգ և պայթավտանգ գոտիներում:

16. Գերբեռնվածքներից պաշտպանվող ցանցերում հաղորդիչները պետք է ընտրել ըստ հաշվարկային հոսանքի, ընդ որում, պետք է ապահովվի հաղորդիչների երկարատև թույլատրելի հոսանքային բեռնվածքների նկատմամբ այն պայմանը, որ պաշտպանության սարքերն ունենան պատիկություն ոչ ավելի, քան`

1) 80 տոկոս` հալուն ներդիրի անվանական հոսանքի կամ միայն առավելագույն ակնթարթորեն գործող շղթայախզիչ (ընդհատիչ) ունեցող ինքնավար անջատիչի նախադրվածքի հոսանքի համար՝ պոլիվինիլքլորիդե, ռետինե և ըստ ջերմային բնութագրի համանման մեկուսացմամբ հաղորդիչների համար: Արդյունաբերական կազմակերպությունների ոչ պայթավտանգ արտադրական սենքերում անցկացվող հաղորդիչների համար թույլատրվում է 100 տոկոս.

2) 100 տոկոս՝ հալուն ներդիրի անվանական հոսանքի կամ միայն առավելագույն ակնթարթորեն գործող շղթայախզիչ (ընդհատիչ) ունեցող ինքնավար անջատիչի նախադրվածքի հոսանքի համար` թղթե մեկուսացումով մալուխների համար.

3) 100 տոկոս՝ հոսանքից հակադարձ կախյալ չկարգավորվող բնութագրով ինքնավար անջատիչի շղթայախզիչի անվանական հոսանքի համար (ընդհատիչի առկայությունից կամ բացակայությունից անկախ)՝ բոլոր մակնիշների հաղորդիչների համար.

4) 100 տոկոս՝ հոսանքից հակադարձ կախյալ, կարգավորվող բնութագրով ինքնավար անջատիչի շղթայախզիչի շարժանցի հոսանքի համար՝ պոլիվինիլքլորիդե, ռետինե և ըստ ջերմային բնութագրի համանման մեկուսացմամբ հաղորդիչների համար.

5) 125 տոկոս՝ հոսանքից հակադարձ կախյալ, կարգավորվող բնութագրով ինքնավար անջատիչի շղթայախզիչի շարժանցի հոսանքի համար՝ թղթե մեկուսացմամբ և ռետինացված պոլիէթիլենից մեկուսացմամբ մալուխների համար:

17. Կարճ միակցված ռոտորով էլեկտրաշարժիչների ճյուղավորումների հաղորդիչների երկարատև թույլատրելի հոսանքային բեռնվածքը պետք է լինի. էլեկտրաշարժիչի անվանական հոսանքի 100 տոկոսից ոչ պակաս՝ ոչ պայթավտանգ գոտիներում և 125 տոկոսից ոչ պակաս՝ պայթավտանգ գոտիներում: Պաշտպանության սարքերի (սարքվածքների) նախադրվածքների և կարճ միակցված ռոտորով էլեկտրաշարժիչների սնման հաղորդիչների երկարատև թույլատրելի բեռնվածքի միջև հարաբերությունը ցանկացած դեպքում չպետք է գերազանցի`

1) 300 տոկոսը՝ ապահովիչի հալուն ներդիրի անվանական հոսանքի համար.

2) 450 տոկոսը` միայն առավելագույն ակնթարթորեն գործող շղթայախզիչ (ընդհատիչ) ունեցող ինքնավար անջատիչի նախադրվածքի հոսանքի համար.

3) 100 տոկոսը` հոսանքից հակադարձ կախյալ, չկարգավորվող բնութագրով ինքնավար անջատիչի շղթայախզիչի անվանական հոսանքի համար (ընդհատիչի առկայությունից կամ բացակայությունից անկախ).

4) 125 տոկոսը` հոսանքից հակադարձ կախյալ, կարգավորվող բնութագրով ինքնավար անջատիչի շղթայախզիչի շարժանցի հոսանքի համար: Եթե այդ ինքնավար անջատիչի վրա կա նաև ընդհատիչ, ապա դրա գործարկման հոսանքի պատիկությունը չի սահմանափակվում:

 

5. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ (ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ) ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՏԵՂԵՐԸ

 

18. Պաշտպանության սարքերը (սարքվածքները) պետք է տեղակայել սպասարկման համար մատչելի տեղերում այնպես, որ բացառված լինի դրանց մեխանիկական վնասվածքների հնարավորությունը: Դրանց տեղակայումը պետք է կատարված լինի այնպես, որ դրանցով գործողություն կատարելիս կամ դրանց գործման ժամանակ բացառված լինի վտանգն սպասարկող անձնակազմի համար և շրջապատի առարկաների վնասվելու հնարավորությունը: Բաց հոսանքատար մասերով պաշտպանության սարքերը (սարքվածքները) պետք է մատչելի լինեն սպասարկման համար միայն որակյալ անձնակազմին:

19. Պաշտպանության սարքերը (սարքվածքները) պետք է տեղակայել`

1) ցանցի այն տեղերում, որտեղ հաղորդչի հատույթը փոքրանում է (ըստ էլեկտրաէներգիայի սպառման տեղի ուղղության) կամ որտեղ դա պետք է պաշտպանության զգայունության և ընտրողականության ապահովման համար` սույն ՏԿ-ի 20-րդ, 23-րդ և 24-րդ կետերի պահանջների կատարմամբ.

2) տարբեր անձանց պատկանող ցանցերի սահմանազատման կետում.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջների կատարման անհնարինության դեպքում (օրինակ` օդային գծից օդային ներանցում դեպի առանձնատուն) պաշտպանության սարքը (սարքվածքը) պետք է տեղակայվի նշված կետերին հնարավորինս մոտ` սույն ՏԿ-ի 20-րդ կետի պահանջների կատարմամբ.

4) հրդեհավտանգ և պայթավտանգ գոտիներում տեղակայված էլեկտրակայանքների սնման ցանցերում սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջների կատարումը պարտադիր է:

20. Պաշտպանության սարքերը (սարքվածքները) պետք է տեղակայվեն պաշտպանվող հաղորդիչների անմիջապես սնող գծին միացման տեղերում: Ոչ պայթավտանգ և ոչ հրդեհավտանգ գոտիներով վայրերում թույլատրվում է սնող գծի և ճյուղավորման պաշտպանության սարքի (սարքվածքի) միջև տեղամասի երկարությունը նախատեսել մինչև 6 մ: Այդ տեղամասում հաղորդիչները կարող են ունենալ սնող գծերի հաղորդիչների հատույթից փոքր հատույթ, բայց պաշտպանության սարքից հետո հաղորդչի հատույթից ոչ փոքր: Դժվարամատչելի տեղերում (օրինակ` մեծ բարձրության վրա) իրագործվող ճյուղավորումների համար թույլատրվում է պաշտպանության սարքերը տեղակայել սպասարկման համար հարմար տեղում (օրինակ` բաշխիչ կետի ներանցիչի վրա, էլեկտրաընդունիչի գործարկման սարքվածքի մեջ և այլն)՝ ճյուղավորման կետից մինչև 30 մ հեռավորության վրա: Ընդ որում, ճյուղավորման հաղորդիչների հատույթը պետք է լինի հաշվարկային հոսանքով որոշվող հատույթից ոչ պակաս, բայց պետք է ապահովի սնող գծի պաշտպանված տեղամասի թողունակության 10 տոկոսից ոչ պակաս: Նշված դեպքերում ճյուղավորումների հաղորդիչների անցկացումը (ճյուղավորումների մինչև 6 մ և մինչև 30 մ երկարությունների դեպքում) հաղորդիչների այրվող արտաքին թաղանթի կամ մեկուսացման պայմաններում պետք է կատարվի խողովակներում, մետաղաճկափողերում կամ տուփախողովակներում, մնացած դեպքերում, բացառությամբ մալուխային կառուցվածքների, հրդեհավտանգ և պայթավտանգ գոտիների, բաց՝ կառուցվածքների վրա, դրանց հնարավոր մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու պայմանով:

21. Ցանցերն ապահովիչներով պաշտպանելիս վերջինները պետք է տեղակայվեն բոլոր բնականոն չհողակցված բևեռների կամ ֆազերի վրա: Զրոյական աշխատանքային հաղորդիչներում ապահովիչների տեղակայումն արգելվում է:

22. Խուլ հողակցված չեզոքով ցանցերն ինքնավար անջատիչներով պաշտպանելիս դրանց շղթայախզիչները պետք է տեղակայվեն բոլոր բնականոն չհողակցված հաղորդիչներում: Զրոյական հաղորդիչներում թույլատրվում է շղթայախզիչներ տեղակայել միայն այն պայմանով, որ դրանց գործարկման ժամանակ ցանցից միաժամանակ անջատվում են լարման տակ գտնվող բոլոր հաղորդիչները: Մեկուսացված չեզոքով ցանցերը պաշտպանելիս եռաֆազ հոսանքի եռահաղորդալար ցանցերում և միաֆազ կամ հաստատուն հոսանքի երկհաղորդալար ցանցերում պետք է ինքնավար անջատիչների շղթայախզիչները տեղակայել եռահաղորդալար ցանցերի երեք ֆազերում և երկհաղորդալար ցանցերի մեկ ֆազում (բևեռում): Ընդ որում, միևնույն էլեկտրակայանքի սահմաններում պետք է պաշտպանությունն իրականացնել միևնույն ֆազերում (բևեռներում):

23. Ելնելով շահագործման պայմանների նպատակահարմարությունից` պաշտպանության սարքեր (սարքվածքներ) թույլատրվում է չտեղակայել՝

1) վահանի հաղորդաձողերից դեպի նույն վահանի վրա տեղակայված սարքերը (սարքվածքները) հաղորդիչների ճյուղավորման տեղերում, ընդ որում, հաղորդիչները պետք է ընտրվեն ըստ ճյուղավորման հաշվարկային հոսանքի.

2) սնող գծի երկայնքով, դրա հատույթի փոքրացման տեղերում և դրա ճյուղավորումների վրա, եթե գծի նախորդ տեղամասի պաշտպանությունը պաշտպանում է փոքրացված հատույթով հաղորդիչների տեղամասը, կամ եթե գծի չպաշտպանված տեղամասերը կամ դրա ճյուղավորումները կատարված են գծի պաշտպանված տեղամասի հաղորդիչների հատույթի կեսից ոչ պակաս հատույթով ընտրված հաղորդիչներով.

3) սնող գծից դեպի փոքր հզորության էլեկտրաընդունիչներ` ճյուղավորումների վրա, եթե դրանց սնող գիծը պաշտպանված է 25 Ա-ից ոչ ավելի նախադրվածքի սարքով՝ ուժային էլեկտրաընդունիչների և կենցաղային էլեկտրասարքերի համար.

4) սնող գծից չափիչ, կառավարման և ազդանշանման շղթաների հաղորդիչների ճյուղավորումների վրա, եթե այդ հաղորդիչները դուրս չեն գալիս համապատասխան մեքենաների կամ վահանի սահմաններից, կամ եթե այդ հաղորդիչները դուրս են գալիս դրանց սահմաններից, բայց էլեկտրահաղորդագիծը տեղադրված է խողովակներում կամ ունի չայրվող թաղանթ:

24. Պաշտպանության սարքերը (սարքվածքները) չեն թույլատրվում տեղակայել սնող գծին՝ կառավարման, ազդանշանման և չափիչ շղթաների միացման այն տեղերում, որոնց անջատումը կարող է առաջ բերել վտանգավոր հետևանքներ (հրշեջ պոմպերի, պայթունավտանգ խառնուրդի առաջացումը կանխող օդափոխիչների, էլեկտրակայանների սեփական կարիքների որոշ մեխանիզմների անջատումը): Այդպիսի շղթաները բոլոր դեպքերում պետք է կատարվեն խողովակներում տեղադրված հաղորդիչներով կամ ունենան չայրվող թաղանթ: Այդ շղթաների հատույթները պետք է լինեն սույն ՏԿ-ի 29-րդ գլխում սահմանվածներից ոչ պակաս:

 

III. ՌԵԼԵԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

6. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

25. Էլեկտրակայանքները պետք է սարքավորված լինեն ռելեային պաշտպանության սարքվածքներով (սարքերով), որոնք նախատեսվում են`

1) անջատիչների միջոցով, վնասված տարրն էլեկտրակայանքի (էներգահամակարգի էլեկտրական մասի) չվնասված մասից ինքնավար անջատման համար: Եթե վնասվածքը (օրինակ` հողակցումը մեկուսացված չեզոքով ցանցերում) անմիջականորեն չի խախտում էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական մասի աշխատանքը, թույլատրվում է ռելեային պաշտպանության գործողությունը միայն ազդանշանի համար.

2) էլեկտրաէներգետիկական համակարգի տարրերի աշխատանքի վտանգավոր, ոչ բնականոն ռեժիմներին (օրինակ` գերբեռնվածքին, հիդրոգեներատորի ստատորի փաթույթում լարման բարձրացմանը) արձագանքելու համար: Էլեկտրակայանքի աշխատանքի ռեժիմից և շահագործման պայմաններից կախված՝ ռելեային պաշտպանությունը պետք է իրագործված լինի ազդանշանման կամ այն տարրերի անջատման գործողությամբ, որոնց աշխատանքում թողնելը կարող է բերել վնասվածքի առաջացման:

26. Էլեկտրակայանքում ինքնավար անջատիչների և ռելեային պաշտպանության փոխարեն թույլատրվում է կիրառել ապահովիչներ կամ բաց հալուն ներդիրներ, եթե դրանք`

1) կարող են ընտրվել պահանջված հարաչափերով (անվանական լարում և հոսանք, անջատման անվանական հոսանք և այլն).

2) ապահովում են պահանջվող ընտրողականությունը և զգայունությունը.

3) չեն խոչընդոտում, ըստ էլեկտրակայանքի աշխատանքի պայմանների, անհրաժեշտ ավտոմատիկայի (ինքնավար կրկնական միացում, պահուստի ինքնավար միացում և այլն) կիրառմանը:

27. Ապահովիչների կամ բաց հալուն ներդիրների օգտագործման ժամանակ, ելնելով ոչ լիաֆազ ռեժիմում անհամաչափության մակարդակից և սնվող բեռնվածքի բնույթից, պետք է դիտարկել ընդունող ենթակայանում ոչ լիաֆազ ռեժիմից պաշտպանության տեղակայման անհրաժեշտությունը:

28. Ռելեային պաշտպանության սարքվածքները (սարքերը) պետք է ապահովեն ԿՄ-ի անջատման հնարավոր նվազագույն ժամանակը՝ համակարգի չվնասված մասի անխափան աշխատանքի պահպանման համար էներգահամակարգի և սպառողների էլեկտրակայանքների կայուն աշխատանքը, էլեկտրաշարժիչների ինքնագործարկման, համաժամության մեջ ներքաշման, ԻԿՄ-ի և ՊԻՄ-ի հաջող գործողությամբ բնականոն աշխատանքի վերականգնման հնարավորության ապահովումը և այլն) և տարրի վնասվածքի տիրույթի ու աստիճանի սահմանափակման նպատակով:

29. Անջատման վրա գործող ռելեային պաշտպանությունը պետք է ապահովի գործողության առավելագույն ընտրողականություն, որպեսզի էլեկտրակայանքի որևէ տարրի վնասվածքի ժամանակ անջատվի միայն այդ վնասված տարրը: Թույլատրվում է պաշտպանության ոչ ընտրողական գործողությունը (հետագայում ԻԿՄ-ի և ՊԻՄ-ի գործողությամբ ուղղվող)`

1) ԿՄ-ի անջատման արագացումն ապահովելու համար, եթե դա անհրաժեշտ է` սույն ՏԿ-ի 28-րդ կետի պահանջներին համապատասխան.

2) գծերի կամ տրանսֆորմատորների շղթաներում վնասված տարրի անհոսանք դադարի ժամանակ՝ անջատող զատիչներով պարզեցված գլխավոր էլեկտրական սխեմաներ օգտագործելիս:

30. Թույլատրվում է կիրառել գործողության ընտրողականությունն ապահովող պահաժամերով ռելեային պաշտպանության սարքվածքներ (սարքեր), եթե ԿՄ-ը պահաժամով անջատելիս ապահովում են սույն ՏԿ-ի 28-րդ կետի պահանջները և, երբ պաշտպանությունը գործում է որպես պահուստային, որը բնորոշված է սույն ՏԿ-ի 39-րդ կետում:

31. Ռելեային պաշտպանության գործառման հուսալիությունը (գործարկում՝ գործարկման համար պայմաններ առաջանալիս և չգործարկում՝ դրանց բացակայության ժամանակ) պետք է ապահոված լինի սարքվածքների (սարքերի) կիրառմամբ, որոնք իրենց հարաչափերով և կատարմամբ համապատասխանում են նշանակությանը, ինչպես նաև այդ սարքվածքների (սարքերի) պատշաճ սպասարկմամբ: Անհրաժեշտության դեպքում պետք է օգտագործել գործառման հուսալիությունը բարձրացնող հատուկ միջոցներ, մասնավորապես, սխեմայական պահուստավորում, վիճակի անընդհատ կամ պարբերական վերահսկում և այլն: Պետք է հաշվի առնվի նաև ռելեային պաշտպանության հետ անհրաժեշտ գործառնություններ կատարելիս սպասարկող անձնակազմի սխալ գործողությունների հավանականությունը:

32. Լարման շղթաներ ունեցող ռելեային պաշտպանության առկայության դեպքում պետք է նախատեսել`

1) ինքնավար անջատիչների անջատման, ապահովիչներն այրվելու և լարման շղթաների այլ խախտումների ժամանակ (եթե այդ խախտումները կարող են բերել բնականոն ռեժիմում պաշտպանության կեղծ գործարկման)՝ պաշտպանությունը գործողությունից ինքնավար կերպով դուրս բերող, ինչպես նաև այդ շղթաների խախտումների մասին ազդանշանող սարքվածքներ (սարքեր).

2) լարման շղթաների խախտումների մասին ազդանշանող սարքվածքներ (սարքեր), եթե այդ խախտումները չեն բերում պաշտպանության կեղծ գործարկման՝ բնականոն ռեժիմի պայմաններում, բայց կարող են բերել ավելորդ գործարկման՝ այլ պայմաններում (օրինակ՝ պաշտպանվող գոտուց դուրս ԿՄ-ի ժամանակ):

33. Խողովակավոր պարպիչներով համալրված էլեկտրահաղորդման գծերի վրա արագագործ ռելեային պաշտպանություն տեղադրելիս պետք է նախատեսված լինի դրա կարգաբերումը` պարպիչների գործարկումից, որի համար`

1) մինչև անջատման ազդանշան տալու պահը ռելեային պաշտպանության գործարկման նվազագույն ժամանակը պետք է մեծ լինի պարպիչների միապատիկ գործարկման ժամանակից, այսինքն, 0,06-ից մինչև 0,08 վ.

2) պարպիչների հոսանքի իմպուլսից գործարկվող պաշտպանության գործարկման օրգանները պետք է ունենան վերադարձի հնարավորին չափ փոքր ժամանակ (ոչ ավելի 0,01 վ-ից` իմպուլսի անհետանալու պահից):

34. Պահաժամ ունեցող ռելեային պաշտպանության գործարկման հրաժարումները բացառելու համար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում (ժամանակի ընթացքում ԿՄ-ի հոսանքների մարման պատճառով, ճոճումների առաջացման, վնասվածքի տեղում աղեղի առաջացման և այլն) պետք է քննարկել ԿՄ-ի դեպքում հոսանքի կամ դիմադրության սկզբնական արժեքից պաշտպանության գործման ապահովման նպատակահարմարությունը:

35. 110 կՎ և ավելի լարման էլեկտրական ցանցերում պաշտպանությունները պետք է ունենան ճոճումների կամ անհամաժամ ընթացքի ժամանակ դրանց գործողությունն ուղեկապող սարքվածքներ, եթե նշված ցանցերում հնարավոր են այնպիսի ճոճումներ կամ անհամաժամ ընթացք, որոնց դեպքում պաշտպանությունները կարող են անտեղի աշխատել: Համանման սարքվածքներ պետք է կիրառվեն նաև սնման աղբյուրներն իրար հետ կապող ավելի ցածր լարման գծերի համար` ելնելով ճոճումների կամ անհամաժամ ընթացքի առաջացման հավանականությունից և ավելորդ անջատումների հնարավոր հետևանքներից: Թույլատրվում է պաշտպանության իրագործումն առանց ճոճումներից ուղեկապման, եթե պաշտպանությունը կարգաբերված է ճոճումներից ըստ ժամանակի (պաշտպանության պահաժամը՝ 1,5-ից մինչև 2 վ):

36. Ռելեային պաշտպանության գործողությունը պետք է սևեռվի ցուցիչ ռելեներով, ռելեներում ներկառուցված գործարկման ցուցիչներով, գործարկումների թվի հաշվիչներով և ուրիշ սարքվածքներով՝ այն չափով, որն անհրաժեշտ է պաշտպանությունների աշխատանքի հաշվարկի և վերլուծության համար:

37. Ռելեային պաշտպանության անջատման գործողությունը սևեռող սարքվածքները (սարքերը) պետք է տեղակայել այնպես, որ ազդանշանվի յուրաքանչյուր պաշտպանություն, իսկ բարդ պաշտպանության դեպքում՝ դրա առանձին մասերի գործողությունը (պաշտպանության տարբեր աստիճանները, տարբեր տեսակի վնասվածքներից պաշտպանության առանձին լրակազմերը և այլն):

38. էլեկտրակայանքի յուրաքանչյուր տարրի վրա պետք է նախատեսված լինի հիմնական պաշտպանություն՝ ամբողջ պաշտպանվող տարրի սահմաններում, վնասվածքների դեպքում այդ տարրի վրա տեղակայված այլ պաշտպանությունների գործելու ժամանակից ավելի փոքր ժամանակով գործելու համար:

39. Հարակից տարրերի պաշտպանությունների կամ անջատիչների հրաժարման դեպքում գործելու համար պետք է նախատեսել հեռահար պահուստային գործողության համար նախատեսված պահուստային պաշտպանություն: Եթե տարրի հիմնական պաշտպանությունն ունի բացարձակ ընտրողականություն (օրինակ` բարձրհաճախականային պաշտպանություն, երկայնական և լայնական դիֆերենցիալ պաշտպանություններ), ապա տվյալ տարրի վրա պետք է տեղակայվի պահուստային պաշտպանություն՝ ոչ միայն հեռահար պահուստային, այլ նաև մերձակա պահուստավորման համար, այսինքն՝ տվյալ տարրի հիմնական պաշտպանության հրաժարման կամ աշխատանքից հանելու դեպքում գործող պաշտպանություն: Օրինակ, եթե միջֆազային միակցումներից որպես հիմնական պաշտպանություն կիրառվել է դիֆերենցիալ ֆազային պաշտպանությունը, ապա որպես պահուստային կարող է կիրառվել եռաստիճան հեռահար պաշտպանություն: Եթե 110 կՎ և ավելի լարման գծի հիմնական պաշտպանությունն ունի հարաբերական ընտրողականություն (օրինակ՝աստիճանավոր պաշտպանություններ պահաժամերով), ապա`

1) թույլատրվում է չնախատեսել առանձին պահուստային պաշտպանություն, պայմանով, որ այդ գծի վրա ԿՄ-ի դեպքում հարակից տարրերի պաշտպանությունների հեռահար պահուստային գործողությունն ապահովված է.

2) պետք է նախատեսվեն պաշտպանության մերձակա պահուստավորման ապահովման միջոցներ, եթե այդ գծի վրա ԿՄ-ի դեպքում հեռահար պահուստավորումը չի ապահովված:

40. 35 կՎ-ից բարձր լարման էլեկտրահաղորդման գծի սկզբում վնասվածքի անջատման հուսալիության բարձրացման նպատակով, որպես լրացուցիչ պաշտպանություն կարող է նախատեսվել առանց պահաժամի հոսանային ընդհատիչ` սույն ՏԿ-ի 49-րդ կետի պահանջների կատարման պայմանով:

41. Եթե հեռահար պահուստավորման պաշտպանության լիակատար ապահովումը տեխնիկապես անիրագործելի է, ապա թույլատրվում է`

1) չպահուստավորել ԿՄ-ի անջատումը տրանսֆորմատորներից հետո և ռեակտորավորված գծերի վրա, պայմանով, որ պարտադիր կիրառվեն հեռահար պահուստավորման հատուկ սարքվածքներ տեխնիկապես իրագործելի բոլոր տեղերում.

2) չպահուստավորել ԿՄ-ի անջատումը 110 կՎ և ավելի լարման գծերի վրա մերձակա պահուստավորման առկայության դեպքում, 6-ից մինչև 35 կՎ գծի երկար հարակից տեղամասի վրա.

3) հեռահար պահուստավորում նախատեսել միայն առավել հաճախ հանդիպող վնասվածքների տեսակների համար, առանց հաշվի առնելու հազվադեպ հանդիպող աշխատանքի ռեժիմները և հաշվի առնելով պաշտպանության կասկադային գործողությունը.

4) նախատեսել պաշտպանության ոչ ընտրողական գործողությունը հարակից տարրերի վրա ԿՄ-ի դեպքերում (հեռահար պահուստային գործողության դեպքում), առանձին դեպքերում ենթակայանների հոսանքազրկմամբ, նման դեպքերում` ըստ հնարավորության ապահովելով պաշտպանության ոչ ընտրողական գործողության ուղղումը ԻԿՄ-ի կամ ՊԻՄ-ի կիրառմամբ:

42. Հեռահար պահուստավորման սարքերի կիրառման պայմանները և գործարկման հարաչափերը պետք է համաձայնեցվեն դրանց պաշտպանության գոտիների էլեկտրակայանքներն սպասարկող կազմակերպության հետ:

43. ԱՀՊՍ-ները պետք է նախատեսվեն 110-ից մինչև 500 կՎ լարման էլեկտրակայանքներում:

44. Թույլատրվում է ԱՀՊՍ չնախատեսել 110-ից մինչև 220 կՎ լարման էլեկտրակայանքներում հետևյալ պայմանների կատարման դեպքում`

1) ապահովվում են պահանջվող զգայունությունը և ըստ կայունության պայմանների` հեռահար պահուստավորման սարքվածքներից անջատման թույլատրելի ժամանակները.

2) պահուստային պաշտպանությունները գործելիս չկան լրացուցիչ տարրերի անջատումներ` հրաժարված անջատիչին անմիջականորեն չհարող անջատիչների անջատման պատճառով (օրինակ` չկան հատվածավորված հաղորդաձողեր, ճյուղավորված գծեր):

45. Ստատորի փաթույթների հաղորդիչների անմիջական հովացում ունեցող գեներատորներով էլեկտրակայաններում 110-ից մինչև 500 կՎ լարման անջատիչների հրաժարման դեպքում գեներատորների վնասվածքների կանխման համար, այլ պայմաններից անկախ, պետք է նախատեսել ԱՀՊՍ:

46. Էլեկտրակայանքի վնասված տարրի (գիծ, տրանսֆորմատոր, հաղորդաձողեր) որևէ մի անջատիչը հրաժարվելիս ԱՀՊՍ-ը պետք է գործի հրաժարվածին հարակից անջատիչների անջատման վրա:

47. Եթե պաշտպանությունները միացված են դուրս բերվող հոսանքի տրանսֆորմատորներին, ապա ԱՀՊՍ-ն պետք է գործի նաև այդ հոսանքի տրանսֆորմատորների և անջատիչի միջև եղած գոտում ԿՄ-ի դեպքում:

48. Թույլատրվում է պարզեցված ԱՀՊՍ-ի կիրառումը, որը գործում է ոչ բոլոր տարրերի վրա անջատիչների հրաժարումներով ԿՄ-ի դեպքերում (օրինակ՝ միայն գծերի վրա ԿՄ-ի ժամանակ): 35-ից մինչև 220 կՎ լարման դեպքում, բացի այդ, թույլատրվում է միայն հաղորդաձողերը միացնող (հատվածամասային) անջատիչի անջատման վրա գործող սարքվածքների կիրառումը:

49. Հեռահար պահուստավորման ոչ բավարար արդյունավետության դեպքում պետք է դիտարկել, ի լրումն ԱՀՊՍ-ի, մերձակա պահուստավորման հուսալիության բարձրացման անհրաժեշտությունը:

50. Պահուստային պաշտպանությունն առանձին լրակազմի տեսքով կատարելիս այն պետք է իրագործել այնպես, որ պաշտպանվող էլեկտրակայանքի աշխատանքի մեջ գտնվելու ժամանակ ապահովված լինի հիմնական կամ պահուստային պաշտպանությունների առանձին ստուգման կամ նորոգման հնարավորությունը: Ընդ որում, հիմնական և պահուստային պաշտպանությունները պետք է սնվեն հոսանքի տրանսֆորմատորների տարբեր երկրորդային փաթույթներից, եթե դա տեխնիկապես հնարավոր է:

51. 220 կՎ-ից բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի հիմնական և պահուստային պաշտպանությունների սնումը պետք է իրագործվի օպերատիվ հաստատուն հոսանքի տարբեր ինքնավար անջատիչներից:

52. Ռելեային պաշտպանության հիմնական տեսակների զգայունության գնահատումը պետք է կատարվի զգայունության գործակցով, որը որոշվում է`

1) վնասվածքների պայմաններում հարաչափերի աճին արձագանքող պաշտպանությունների համար՝ որպես պաշտպանվող գոտու սահմաններում մետաղական ԿՄ-ի ժամանակ այդ հարաչափերի (օրինակ՝ հոսանքի կամ լարման) հաշվարկային արժեքների և պաշտպանության գործարկման հարաչափերի հարաբերություն.

2) վնասվածքների պայմաններում նվազող հարաչափերին արձագանքող պաշտպանությունների համար՝ որպես գործարկման հարաչափերի և պաշտպանվող գոտու սահմաններում մետաղական ԿՄ-ի ժամանակ այդ հարաչափերի հաշվարկային արժեքների (օրինակ՝ լարման կամ դիմադրության) հարաբերություն, իսկ գործարկման բազմանկյունային բնութագրով հեռագործ պաշտպանության համար` ԿՄ-ի ժամանակ միակցման տեղում անցումային դիմադրության (հենարանի հողակցման և աղեղի) հաշվառմամբ:

53 Հարաչափերի հաշվարկային արժեքները պետք է սահմանվեն` ելնելով վնասվածքի առավել անբարենպաստ տեսակներից, բայց էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական մասի աշխատանքի իրական հնարավոր ռեժիմի համար:

54. Հիմնական պաշտպանությունների զգայունության գնահատման ժամանակ պետք է ելնել այն իրողությունից, որ անհրաժեշտ է ապահովել հիմնական պաշտպանությունների զգայունության հետևյալ նվազագույն գործակիցները`

1) առավելագույն հոսանային պաշտպանությունների՝ լարման գործարկմամբ և առանց գործարկման, ուղղորդված և չուղղորդված, ինչպես նաև միաստիճան հոսանային պաշտպանությունների՝ հակադարձ և զրոյական հաջորդականությունների բաղադրիչներին միացված, ուղղորդված և չուղղորդված`

ա. հոսանքի և լարման օրգանների համար` 1,5-ից ոչ պակաս,

բ. հակադարձ և զրոյական հաջորդականության հզորության ուղղության օրգանների համար՝ 2,0-ից ոչ պակաս՝ ըստ հզորության և 1,5-ից ոչ պակաս ՝ ըստ հոսանքի և լարման,

գ. լրիվ հոսանքին և լարմանը միացված հզորության ուղղության օրգանի համար` ըստ հզորության չի նորմավորվում, ըստ հոսանքի՝ 1.5-ից ոչ պակաս,

դ. 0,23-ից մինչև 0,4 կՎ լարման տրանսֆորմատորների առավելագույն հոսանային պաշտպանության զգայունության նվազագույն գործակիցը պետք է լինի 1,5-ից ոչ պակաս.

2) հոսանքի կամ հոսանքի և լարման աստիճանավոր պաշտպանությունները, ուղղորդված և չուղղորդված, լրիվ հոսանքներին և լարումներին կամ զրոյական հաջորդականության բաղադրիչներին միացված`

ա. պաշտպանվող տեղամասի վերջում ԿՄ-ի ժամանակ գործողության համար նախատեսված պաշտպանության աստիճանի հոսանքի և լարման օրգանների համար, առանց հաշվի առնելու պահուստային գործողությունը՝ 1,5-ից ոչ պակաս, իսկ հուսալիորեն գործող ընտրողական պահուստային աստիճանի առկայության դեպքում՝ 1,3-ից ոչ պակաս: Գծի վերջում հաղորդաձողերի համար առանձին պաշտպանության առկայության դեպքում զրոյական հաջորդականության պաշտպանության աստիճանի համար համապատասխան զգայունության գործակիցները (ոչ պակաս 1,5-ից և ոչ պակաս 1,3-ից) թույլատրվում է ապահովել կասկադային անջատման ռեժիմում,

բ. զրոյական և հակադարձ հաջորդականության հզորության ուղղության օրգանների համար` ըստ հզորության՝ 2,0-ից ոչ պակաս և ըստ հոսանքի ու լարման` 1,5-ից ոչ պակաս,

գ. լրիվ հոսանքին և լարմանը միացված հզորության ուղղության օրգանի համար՝ ըստ հզորության չի նորմավորվում, իսկ ըստ հոսանքի՝ 1,5-ից ոչ պակաս.

3) հեռահար պաշտպանությունները բազմաֆազ ԿՄ-ներից`

ա. բոլոր տեսակի գործարկման օրգանների համար և երրորդ աստիճանի հեռագործական օրգանի համար` 1,5-ից ոչ պակաս,

բ. պաշտպանվող տեղամասի վերջում ԿՄ-ի ժամանակ առանց պահուստային գործողությունը հաշվի առնելու գործողության համար նախատեսված հեռահար օրգանի երկրորդ աստիճանի համար՝ 1,5-ից ոչ պակաս, իսկ պաշտպանության երրորդ աստիճանի առկայության դեպքում՝ 1,25-ից ոչ պակաս: Նշված օրգանի զգայունությունն ըստ հոսանքի, պետք է լինի 1,3-ից ոչ պակաս (ճշգրիտ աշխատանքային հոսանքի նկատմամբ)` նույն կետում վնասվածքի դեպքում.

4) գեներատորների, տրանսֆորմատորների, գծերի և այլ տարրերի երկայնական դիֆերենցիալ պաշտպանությունները, ինչպես նաև հաղորդաձողերի լրիվ դիֆերենցիալ պաշտպանությունը՝ մոտ 2,0 գեներատորային լարման հաղորդաձողերի ոչ լրիվ դիֆերենցիալ հեռահար պաշտպանության հոսանքային գործարկման օրգանի համար զգայունությունը պետք է լինի 2,0-ից ոչ պակաս, իսկ գեներատորային լարման հաղորդաձողերի ոչ լրիվ դիֆերենցիալ հոսանքային պաշտպանության առաջին աստիճանի համար (հատման ձևով կատարված)՝ 1.5-ից ոչ պակաս (հաղորդաձողերի վրա ԿՄ-ի դեպքում): Գեներատորների և տրանսֆորմատորների դիֆերենցիալ պաշտպանության համար զգայունությունը պետք է ստուգել արտանցիչների վրա ԿՄ-ի ժամանակ: Ընդ որում, հաղորդիչների փաթույթների անմիջական հովացմամբ հիդրոգեներատորների և տուրբոգեներատորների համար պաշտպանության գործարկման հոսանքը, անկախ զգայունության գործակցի արժեքից, պետք է ընդունել գեներատորի անվանական հոսանքից փոքր` կատարելով սույն ՏԿ-ի 70-րդ կետի պահանջները: 63 ՄՎԱ-ից բարձր հզորության ավտոտրանսֆորմատորների և բարձրացնող տրանսֆորմատորների համար գործարկման հոսանքը, առանց արգելակումը հաշվի առնելու, պետք է ընդունել անվանականից փոքր (ավտոտրանսֆորմատորների համար` տիպային հզորությանը համապատասխանող հոսանքից փոքր): 25 ՄՎԱ-ից բարձր հզորության մնացած տրանսֆորմատորների համար գործարկման հոսանքը, առանց արգելակումը հաշվի առնելու, պետք է ընդունել տրանսֆորմատորի անվանական հոսանքի 1,5 պատիկից ոչ ավելի: Թույլատրվում է տրանսֆորմատորի և գեներատոր-տրանսֆորմատոր բլոկի (որոնցում 2,0-ից ոչ պակաս զգայունության գործակցի ապահովումը կապված է պաշտպանության զգալի բարդացման հետ կամ տեխնիկապես անհնար է) դիֆերենցիալ պաշտպանության համար զգայունության գործակցի իջեցումը մինչև 1,5 արժեքը, եթե ԿՄ-ն տեղի է ունենում 80 ՄՎԱ-ից ցածր հզորության ցածրացնող տրանսֆորմատորի ցածր լարման արտանցիչների վրա (որոշվում է` հաշվի առնելով լարման կարգավորումը) և տրանսֆորմատորը լարման տակ դնելու ռեժիմում, ինչպես նաև դրա աշխատանքի կարճատև ռեժիմների համար (օրինակ՝ սնող կողմերից որևէ մեկի անջատման դեպքում): Սնող տարրերի որևէ մեկի միացումով վնասված հաղորդաձողերին լարում տալու ռեժիմում թույլատրվում է հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանության համար զգայունության գործակցի իջեցում՝ մինչև 1,5 արժեքը: Նշված 1,5 գործակիցը վերաբերում է նաև տրանսֆորմատորի դիֆերենցիալ պաշտպանությանը տրանսֆորմատորի ցածր լարման կողմում տեղակայված և դրա դիֆերենցիալ պաշտպանության գոտու մեջ մտնող ռեակտորից հետո ԿՄ-ի դեպքում: Ռեակտորն ընդգրկող և դրանից հետո ԿՄ-ի դեպքում զգայունության պահանջները բավարարող այլ պաշտպանությունների առկայության ժամանակ, այդ կետում ԿՄ-ի դեպքում թույլատրվում է չապահովել տրանսֆորմատորի դիֆերենցիալ պաշտպանության զգայունությունը.

5) զուգահեռ գծերի լայնական դիֆերենցիալ ուղղորդված պաշտպանությունները`

ա. միջֆազային ԿՄ-ի և հողակցումներից պաշտպանությունների լրակազմերի թողարկման օրգանի հոսանքի ռելեի և լարման ռելեի համար՝ 2,0-ից ոչ պակաս` վնասված գծի երկու կողմի անջատիչների միացված վիճակում (միատեսակ զգայունության կետում) և 1,5-ից ոչ պակաս` վնասված գծի հակադիր կողմի անջատիչի անջատված վիճակում,

բ. զրոյական հաջորդականության հզորության ուղղության օրգանի համար. ըստ հզորության 4,0-ից ոչ պակաս և ըստ լարման և հոսանքի՝ 2,0-ից ոչ պակաս` երկու կողմի անջատիչների միացված վիճակում, և ըստ հզորության 2,0-ից ոչ պակաս` և ըստ լարման ու հոսանքի 1,5-ից ոչ պակաս` հակադիր կողմի անջատիչի անջատված վիճակում,

գ. լրիվ հոսանքին և լարմանը միացված հզորության ուղղության օրգանի համար` ըստ հզորության չի նորմավորվում, իսկ ըստ հոսանքի՝ 2,0-ից ոչ պակաս՝ երկու կողմի անջատիչների միացված վիճակում և 1,5-ից ոչ պակաս՝ հակադիր կողմի անջատիչի անջատված վիճակում.

6) ուղղորդված պաշտպանությունները բարձրհաճախականային ուղեկապումով`

ա. անջատման շղթան վերահսկող հակադարձ կամ զրոյական հաջորդականության հզորության ուղղության օրգանի համար՝ ըստ հզորության՝ 3,0-ից ոչ պակաս և ըստ հոսանքի և լարման` 2,0-ից ոչ պակաս,

բ. անջատման շղթան վերահսկող թողարկման օրգանների համար՝ ըստ հոսանքի և լարման` 2,0-ից ոչ պակաս, ըստ դիմադրության՝ 1,5-ից ոչ պակաս.

7) բարձրհաճախականային դիֆերենցիալ-ֆազային պաշտպանությունների անջատման շղթան վերահսկող թողարկման օրգանների համար` ըստ հոսանքի և լարման` 2,0-ից ոչ պակաս, ըստ դիմադրության` 1,5-ից ոչ պակաս.

8) տրանսֆորմատորների ու մինչև 1 ՄՎտ հզորության գեներատորների պաշտպանության առանց պահաժամի հոսանքային ընդհատիչները՝ 2,0-ից ոչ պակաս` պաշտպանության տեղակայման տեղում ԿՄ-ի ժամանակ.

9) մեկուսացված չեզոքով ցանցերում մալուխային գծերի վրա հողակցումներից պաշտպանություններ (ազդանշանի կամ անջատման վրա գործող)՝ հիմնական հաճախականության հոսանքներից գործող պաշտպանությունների համար՝ 1,25-ից ոչ պակաս, ավելի բարձր հաճախականություններից գործող պաշտպանությունները՝ 1,5-ից ոչ պակաս.

10) մեկուսացված չեզոքով ցանցերում ՕԳ-ի վրա հողակցումներից ազդանշանի կամ անջատման վրա գործող պաշտպանությունները՝ 1,5-ից ոչ պակաս:

55. Սույն ՏԿ-ի 54-րդ կետի 1-ին, 2-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերում նշված զգայունության գործակիցը որոշելիս պետք է հաշվի առնել հետևյալը`

1) հզորության ուղղության ինդուկցիոն ռելեի զգայունությունը, ըստ հզորության, ստուգվում է, եթե ռելեն միացված է հոսանքների և լարումների հակադարձ և զրոյական հաջորդականության բաղադրիչներին.

2) բաղդատման (ֆազերի կամ բացարձակ արժեքների) սխեմայով իրականացված հզորության ուղղության ռելեի զգայունությունն ստուգվում է`

ա. ըստ հոսանքի՝ լրիվ հոսանքին և լարմանը միացնելիս,

բ. ըստ հոսանքի և լարման՝ հակադարձ և զրոյական հաջորդականության հոսանքների և լարումների բաղադրիչներին միացնելիս:

56. Հավաքական հաղորդաձողերին միացված գեներատորների համար ստատորի փաթույթում հողակցումից անջատման վրա գործող հոսանային պաշտպանության զգայունությունը որոշվում է դրա գործարկման հոսանքով, որը պետք է լինի 5 Ա-ից ոչ ավելի: Որպես բացառություն՝ թույլատրվում է գործարկման հոսանքի մեծացում մինչև 5,5 Ա: Տրանսֆորմատոր-գեներատոր բլոկում միացված գեներատորների համար ստատորի ամբողջ փաթույթն ընդգրկող միաֆազ հողակցումներից պաշտպանության զգայունության գործակիցը պետք է լինի 2,0-ից ոչ պակաս, ստատորի ամբողջ փաթույթը չընդգրկող լարման զրոյական հաջորդականության պաշտպանության գործարկման լարումը պետք է լինի 15 Վ-ից ոչ ավելի:

57. Անջատման էլեկտրամագնիսի ապաշունտավորման սխեմայով գործող օպերատիվ փոփոխական հոսանքով իրականացված պաշտպանությունների զգայունությունը պետք է ստուգել՝ հաշվի առնելով ապաշունտավորումից հետո հոսանքի տրանսֆորմատորների իրական հոսանային սխալանքը: Ընդ որում, անջատման էլեկտրամագնիսների հուսալի գործարկման պայմանի համար սահմանվող զգայունության գործակցի նվազագույն արժեքը պետք է լինի համապատասխան պաշտպանությունների համար սահմանվածից առնվազն 20 տոկոսով ավելի (տե´ս սույն ՏԿ-ի 54-րդ կետով սահմանվածները):

58. Պահուստային պաշտպանությունների զգայունության նվազագույն գործակիցները հարակից տարրի կամ պահուստավորման գոտու մեջ մտնող մի քանի հաջորդական տարրերից առավել հեռավորի վերջում

ԿՄ-ի ժամանակ պետք է լինեն (տե´ս սույն ՏԿ-ի 41-րդ կետով սահմանված պայմանները)`

1) հոսանքի, լարման և դիմադրության օրգանների համար` 1,2-ից ոչ պակաս.

2) հակադարձ և զրոյական հաջորդականության հզորության ուղղության օրգանների համար` ըստ հզորության 1,4, ըստ հոսանքի և լարման` 1,2-ից ոչ պակաս.

3) լրիվ հոսանքին և լրիվ լարմանը միացված հզորության ուղղության օրգանի համար՝ ըստ հզորության չի նորմավորվում և ըստ հոսանքի՝ 1,2-ից ոչ պակաս.

4) մերձակա պահուստավորում իրականացնող պահուստային պաշտպանությունների աստիճանների զգայունությունը գնահատելիս (տե´ս սույն ՏԿ-ի 39-րդ կետով սահմանված պահանջները) պետք է ելնել սույն ՏԿ-ի 54-րդ կետի պահանջներին համապատասխան պաշտպանությունների համար սահմանված զգայունության գործակիցներից:

59. Գծերի վրա տեղակայված և լրացուցիչ պաշտպանությունների դերը կատարող, առանց պահաժամի հոսանային ընդհատման պաշտպանության համար զգայունության գործակիցը պետք է լինի 1,2-ից ոչ պակաս՝ պաշտպանության տեղակայման տեղում և ԿՄ-ի ժամանակ՝ ըստ զգայունության պայմանի առավել բարենպաստ ռեժիմում:

60. Եթե հաջորդող տարրի պաշտպանության գործելը հնարավոր է անբավարար զգայունության հետևանքով նախորդող տարրի պաշտպանության հրաժարման պատճառով, ապա այդ պաշտպանությունների զգայունությունները պետք է համաձայնեցնել միմյանց հետ: Թույլատրվում է չհամաձայնեցնել միմյանց հետ հեռահար պահուստավորման համար նախորոշված այդ պաշտպանությունների աստիճանները, եթե հաջորդող տարրի պաշտպանության (օրինակ՝ տրանսֆորմատորների, գեներատորների հակադարձ հաջորդականության պաշտպանությունները) անբավարար զգայունության հետևանքով ԿՄ-ի չանջատումը կարող է բերել ծանր հետևանքների:

61. Խուլ հողակցված չեզոքով ցանցերում, ելնելով ռելեային պաշտպանության պայմաններից, պետք է ընտրվի ուժային տրանսֆորմատորների չեզոքների հողակցման այնպիսի ռեժիմ (այն է՝ հողակցված չեզոքով տրանսֆորմատորների տեղաբաշխում), երբ հողակցումների դեպքում հոսանքների և լարումների արժեքներն ապահովում են ցանցի տարրերի ռելեային պաշտպանության գործողությունն էներգետիկական համակարգի շահագործման բոլոր հնարավոր ռեժիմների ժամանակ: Չեզոքի արտանցիչի կողմից փաթույթի ոչ լրիվ մեկուսացում ունեցող բարձրացնող տրանսֆորմատորների և երկկողմ ու եռակողմ սնումով (կամ համաժամ էլեկտրաշարժիչներից կամ համաժամ փոխհատուցիչներից էական լրասնուցումով) տրանսֆորմատորների համար պետք է բացառված լինի դրանց համար անթույլատրելի մեկուսացված չեզոքով աշխատանքի ռեժիմի առաջացումը՝ առանձնացված միաֆազ հողակցումով հաղորդաձողերի կամ 110-ից մինչև 220 կՎ լարման ցանցի տեղամասի հետ (տե´ս սույն ՏԿ-ի 116-րդ կետով սահմանված պահանջները):

62. ԿՄ-ներից ռելեային պաշտպանության սարքվածքների հոսանային շղթաների սնման համար նախորոշված հոսանքի տրանսֆորմատորները պետք է բավարարեն հետևյալ պահանջները՝

1) պաշտպանվող գոտուց դուրս ԿՄ-ի ժամանակ պաշտպանության ավելորդ գործարկումների կանխման նպատակով հոսանքի տրանսֆորմատորների սխալանքը (լրիվ կամ հոսանային) չպետք է գերազանցի 10 տոկոսը: Ավելի բարձր սխալանքներ թույլատրվում են այն պաշտպանությունների (օրինակ՝ հաղորդաձողերի արգելակումով դիֆերենցիալ պաշտպանության) կիրառման ժամանակ, որոնց ճիշտ գործարկումը 10 տոկոսը գերազանցող սխալանքների դեպքում ապահովվում է հատուկ միջոցառումների կիրառմամբ: Նշված պահանջները պետք է պահպանվեն`

ա. աստիճանավոր պաշտպանությունների համար՝ պաշտպանության աստիճանի գործարկման գոտու վերջում ԿՄ-ի ժամանակ, իսկ ուղղորդված աստիճանավոր պաշտպանությունների համար՝ նաև արտաքին ԿՄ-ի ժամանակ,

բ. մնացած պաշտպանությունների համար՝ արտաքին ԿՄ-ի ժամանակ.

2) հոսանային դիֆերենցիալ պաշտպանությունների համար (հաղորդաձողերի, տրանսֆորմատորների, գեներատորների և այլն) պետք է հաշվի առնվի լրիվ սխալանքը, մնացած պաշտպանությունների համար՝ հոսանային սխալանքը, իսկ վերջիններս երկու կամ ավելի հոսանքի տրանսֆորմատորների հոսանքների գումարին միացնելիս՝ լրիվ սխալանքն արտաքին ԿՄ-ի ռեժիմի ժամանակ.

3) հոսանքի տրանսֆորմատորների թույլատրելի բեռնվածքները հաշվարկելիս թույլատրվում է որպես ելակետ ընդունել լրիվ սխալանքը:

4) պաշտպանվող գոտու սկզբում ԿՄ-ի ժամանակ պաշտպանության հրաժարման կանխման նպատակով հոսանքի տրանսֆորմատորների հոսանքային սխալանքը չպետք է գերազանցի`

ա. հզորության ուղղության ռելեի կամ հոսանքի ռելեի հպակների բարձր թրթռումների սահմանափակման պայմաններից ելնելով՝ ընտրված տեսակի ռելեի համար թույլատրելի արժեքները,

բ. հզորության ուղղության ռելեի և ուղղորդված դիմադրության ռելեների համար ելնելով առավելագույն թույլատրելի անկյունային սխալանքի պայմաններից՝ 50 տոկոսը.

5) պաշտպանվող գոտում ԿՄ-ի ժամանակ հոսանքի տրանսֆորմատորների երկրորդային փաթույթների արտանցիչների վրա լարումը չպետք է գերազանցի ՌՊԱ սարքվածքների համար թույլատրելի արժեքը:

63. Էլեկտրաչափիչ սարքերի (հաշվիչների հետ համատեղ) և ռելեային պաշտպանության հոսանային շղթաները պետք է միացված լինեն հոսանքի տրանսֆորմատորների տարբեր փաթույթներին: Դրանց միացումը հոսանքի տրանսֆորմատորի մեկ փաթույթին թույլատրվում է սույն ՏԿ-ի 52-րդ կետի պահանջների կատարման պայմաններում: Ընդ որում, այն պաշտպանությունների շղթաներին, որոնք գործողության սկզբունքով կարող են ոչ ճիշտ աշխատել հոսանքների շղթաները խախտելիս, էլեկտրաչափիչ սարքերի միացումը թույլատրվում է միայն միջանկյալ հոսանքի տրանսֆորմատորների միջոցով և այն պայմանով, որ հոսանքի տրանսֆորմատորները բավարարում են սույն ՏԿ-ի 62-րդ կետի պահանջները` միջանկյալ հոսանքի տրանսֆորմատորների երկրորդային շղթայի բաց վիճակում:

64. Հնարավորության դեպքում պետք է կիրառել առաջնային և երկրորդային ուղղակի գործողության ռելեներով և օպերատիվ փոփոխական հոսանքով պաշտպանություններ, եթե դա հնարավոր է և կբերի էլեկտրակայանքի պարզեցմանն ու էժանացմանը:

65. ԿՄ-ներից պաշտպանությունների համար որպես օպերատիվ փոփոխական հոսանքի աղբյուր պետք է օգտագործել առաջին հերթին պաշտպանվող տարրի հոսանքի տրանսֆորմատորները: Թույլատրվում է նաև լարման տրանսֆորմատորների կամ սեփական կարիքների տրանսֆորմատորների օգտագործումը: Կոնկրետ պայմաններից կախված` պետք է կիրառվի հետևյալ սխեմաներից մեկը՝ անջատիչների անջատման էլեկտրամագնիսների ապաշունտավորումը, սնման բլոկների և կոնդենսատորներով լիցքավորման սարքվածքների օգտագործումը:

66. Ցանցի ռեժիմով, գործողության ընտրողականության պայմաններով և այլ պատճառներով պայմանավորված աշխատանքից դուրս բերվող ռելեային պաշտպանության սարքվածքները պետք է ունենան օպերատիվ անձնակազմի կողմից դրանց աշխատանքից դուրսբերման հատուկ հարմարանքներ: Շահագործական ստուգումների և փորձարկումների ապահովման համար պաշտպանությունների սխեմաներում պետք է նախատեսել, որտեղ դա անհրաժեշտ է, փորձարկման բլոկներ կամ չափիչ սեղմակներ:

 

7. ԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ԼԱՐՄԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱՁՈՂԵՐԻՆ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՄԻԱՑՎԱԾ ՏՈՒՐԲՈԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

67. Սույն գլխի դրույթները տարածվում են նաև այլ տիպի գեներատորների վրա, որոնք միացված են ընդհանուր օգտագործման էլեկտրական ցանցին:

68. Գեներատորային լարման հավաքական հաղորդաձողերին անմիջականորեն միացված 1 կՎ-ից բարձր և 1 ՄՎտ-ից ավելի հզորությամբ տուրբագեներատորների համար պետք է նախատեսված լինեն ռելեային պաշտպանության սարքվածքներ հետևյալ վնասվածքներից և աշխատանքի բնականոն ռեժիմի խախտումներից`

1) գեներատորի ստատորի փաթույթում և դրա արտանցիչների վրա բազմաֆազ միակցումներից.

2) ստատորի փաթույթում միաֆազ հողակցումներից.

3) կրկնակի հողակցումներից, որոնցից մեկն առաջացել է ստատորի փաթույթում, իսկ մյուսը` արտաքին ցանցում.

4) ստատորի փաթույթում մի ֆազի գալարների միջև միակցումներից (փաթույթի արտանցված զուգահեռ ճյուղերի առկայության դեպքում).

5) արտաքին ԿՄ-ներից.

6) հակադարձ հաջորդականության հոսանքներով գերբեռնվածքից (30 ՄՎտ-ից բարձր հզորությամբ գեներատորների համար).

7) ստատորի փաթույթի համաչափ գերբեռնվածքից.

8) գրգռման հոսանքով ռոտորի փաթույթի գերբեռնվածքից (փաթույթների հաղորդիչների անմիջական հովացումով գեներատորների համար).

9) գրգռման շղթայում երկրորդ կետում հողակցումից.

10) գրգռման կորստով պայմանավորված անհամաժամ ռեժիմից` սույն ՏԿ-ի 83-րդ կետի պահանջներին համապատասխան:

69. Գեներատորային լարման հավաքական հաղորդաձողերին անմիջականորեն միացված 1 կՎ-ից բարձր լարման, 1 ՄՎտ և ցածր հզորությամբ տուրբոգեներատորների համար պետք է նախատեսել ռելեային պաշտպանության սարքվածքներ` սույն ՏԿ-ի 68-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերի պահանջներին համապատասխան: Գեներատորային լարման հավաքական հաղորդաձողերին անմիջականորեն միացված` մինչև 1 կՎ լարման, մինչև 1 ՄՎտ հզորությամբ տուրբոգեներատորների համար պաշտպանությունը պետք է կատարել սույն ՏԿ-ի 84-րդ կետի պահանջներին համապատասխան:

70. Չեզոքի կողմից առանձին ֆազերի արտանցիչներ ունեցող 1 կՎ-ից ավելի լարման, 1 ՄՎտ-ից ավելի հզորությամբ տուրբոգեներատորների ստատորի փաթույթում բազմաֆազ միակցումներից պաշտպանելու համար պետք է նախատեսվեն երկայնական դիֆերենցիալ հոսանքային պաշտպանություն (բացառությունը տես 71-րդ կետում): Պաշտպանությունը պետք է գործի գեներատորի բոլոր անջատիչների անջատման, դաշտի մարման և տուրբինի կանգնեցման վրա`

1) բացի գեներատորից պաշտպանության գործողության գոտու մեջ պետք է մտնեն գեներատորի միացումներն էլեկտրակայանի հավաքական հաղորդաձողերի հետ (մինչև անջատիչը).

2) երկայնական դիֆերենցիալ հոսանային պաշտպանությունը պետք է կատարված լինի 0,6Iանվ-ից ոչ ավելի գործարկման հոսանքով, որտեղ Iանվ գեներատորի անվանական հոսանքն է: Մինչև 30 ՄՎտ հզորությամբ անուղղակի հովացմամբ գեներատորների համար թույլատրվում է պաշտպանությունը կատարել 1,3-ից մինչև 1,4Iանվ արժեքի գործարկման հոսանքով.

3) պաշտպանության հոսանային շղթաների անսարքինության վերահսկում պետք է նախատեսել Iանվ-ից մեծ գործարկման հոսանքի դեպքում.

4) երկայնական դիֆերենցիալ հոսանային պաշտպանությունը պետք է կարգաբերված լինի անհաշվեկշռության հոսանքների անցումային արժեքներից (օրինակ` հոսանքի հագեցվող տրանսֆորմատորներով ռելեների կիրառմամբ).

5) պաշտպանությունը պետք է կատարել եռաֆազ, եռառելեային: Մինչև 30 ՄՎտ հզորությամբ գեներատորների պաշտպանությունը թույլատրվում է կատարել երկֆազ երկռելեային՝ կրկնակի հողակցումներից պաշտպանության առկայության դեպքում:

71. Այլ գեներատորների կամ էլեկտրարէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատող 1 կՎ-ից բարձր լարման, մինչև 1ՄՎտ հզորությամբ գեներատորներն ստատորի փաթույթում բազմաֆազ կարճ միակցումներից պաշտպանելու համար պետք է նախատեսվի առանց պահաժամի հոսանային ընդհատիչ պաշտպանություն, որը տեղակայվում է գեներատորի արտանցիչների կողմից դեպի հավաքական հաղորդաձողերը: Եթե հոսանային ընդհատիչը չի բավարարում զգայունության պահանջներին, պետք է դրա փոխարեն տեղակայել երկայնական դիֆերենցիալ հոսանային պաշտպանություն`

1) դիֆերենցիալ պաշտպանության փոխարեն հոսանային ընդհատիչի կիրառումը թույլատրվում է նաև չեզոքի կողմից ֆազերի արտանցիչներ չունեցող ավելի մեծ հզորության գեներատորների համար.

2) 1 կՎ-ից բարձր լարման, մինչև 1 ՄՎտ հզորությամբ, միայնակ աշխատող գեներատորների համար որպես ստատորի փաթույթներում բազմաֆազ միակցումներից պաշտպանություն պետք է օգտագործել արտաքին ԿՄ-ներից պաշտպանությունը` համաձայն սույն ՏԿ-ի 78-րդ կետի: Պաշտպանությունը պետք է գործի գեներատորների բոլոր անջատիչների անջատման և դրա դաշտի մարման վրա:

72. 1 կՎ-ից բարձր լարման գեներատորներն ստատորի փաթույթում միաֆազ հողակցումներից պաշտպանելու համար 5 Ա և ավելի հողակցման բնական ունակային հոսանքի դեպքում (անկախ փոխհատուցման առկայությունից կամ բացակայությունից) պետք է ունենան հողակցման լրիվ հոսանքին կամ դրա բարձր հարմոնիկների բաղադրիչներին արձագանքող հոսանային պաշտպանություն: Պաշտպանության միացման համար անմիջականորեն գեներատորների արտանցիչների մոտ կարող է նախատեսվել զրոյական հաջորդականության հոսանքի տրանսֆորմատորների տեղակայում: Պաշտպանություն պետք է կիրառվի նաև 5 Ա-ից փոքր հողանցման ունակային հոսանքի դեպքում: Պաշտպանությունը պետք է կարգաբերված լինի անցումային գործընթացներից և գործի, ինչպես սահմանված է սույն ՏԿ-ի 70-րդ և 71-րդ կետերում: Երբ հողակցումներից պաշտպանությունը չի տեղակայվում (քանի որ 5 Ա-ից փոքր հողակցման ունակային հոսանքի ժամանակ այն զգայուն չէ) կամ չի գործում (օրինակ` գեներատորային լարման ցանցում ունակային հոսանքի փոխհատուցման ժամանակ), որպես հողակցումներից գեներատորի պաշտպանություն կարող է օգտագործվել հաղորդաձողերի վրա տեղակայված և ազդանշանի վրա գործող մեկուսացումը վերահսկող սարքվածքը:

73. Միաֆազ հողակցումներից պաշտպանելու համար գեներատորների վրա զրոյական հաջորդականության հոսանքի տրանսֆորմատորի տեղակայման դեպքում պետք է նախատեսված լինի կրկնակի հողակցումներից հոսանային պաշտպանություն, որը միացվում է այդ տրանսֆորմատորին: Հոսանքի մեծ արժեքների ժամանակ գործողության հուսալիությունը բարձրացնելու համար պետք է կիրառել հոսանքի հագեցող տրանսֆորմատորով ռելե: Այդ պաշտպանությունը պետք է կատարված լինի առանց պահաժամի և գործի սույն ՏԿ-ի 70-րդ և 71-րդ կետերում նշված պաշտպանության նման:

74. Դուրս բերված զուգահեռ ճյուղերով գեներատորի ստատորի փաթույթում մի ֆազի գալարների միջև միակցումներից պաշտպանելու համար պետք է նախատեսվի սույն ՏԿ-ի 70-րդ կետում նշված պաշտպանության նման գործող, առանց պահաժամի միահամակարգ լայնակի դիֆերենցիալ հոսանային պաշտպանություն:

75. 30 ՄՎտ-ից բարձր հզորությամբ գեներատորներն արտաքին ոչ համաչափ ԿՄ-ներով պայմանավորված հոսանքներից, ինչպես նաև հակադարձ հաջորդականության հոսանքով պայմանավորված գերբեռնվածքից պաշտպանելու համար պետք է նախատեսել անջատման վրա գործող հակադարձ հաջորդականության հոսանային պաշտպանություն երկու պահաժամով` համաձայն սույն ՏԿ-ի 79-րդ կետում նշված պաշտպանության`

1) փաթույթների հաղորդիչների անմիջական հովացմամբ գեներատորների պաշտպանությունը պետք է կատարել աստիճանական կամ կախյալ բնութագրով պահաժամով: Ընդ որում, աստիճանական և կախյալ բնութագրերը երկրորդ (ավելի բարձր) պահաժամերի ժամանակ պետք է բարձր չլինեն գեներատորի հակադարձ հաջորդականության հոսանքով թույլատրելի գերբեռնվածքների բնութագրից.

2) փաթույթների հաղորդիչների անուղղակի հովացմամբ գեներատորների պաշտպանությունը պետք է կատարել անկախ պահաժամով և գեներատորով 120 վ-ի ընթացքում անցնող հակադարձ հաջորդականության հոսանքի դեպքում գեներատորի համար թույլատրելիից ոչ ավելի գործարկման հոսանքով: Պաշտպանության ավելի փոքր պահաժամը չպետք է գերազանցի գեներատորի արտանցիչների վրա երկֆազ ԿՄ-ի թույլատրելի տևողությունը.

3) անջատման վրա գործող հակադարձ հաջորդականության հոսանային պաշտպանությունը պետք է լրացված լինի անկախ պահաժամով ազդանշանի վրա գործող ավելի զգայուն տարրով: Այդ տարրի գործարկման հոսանքը պետք է լինի տվյալ գեներատորի համար երկարատև թույլատրելի հակադարձ հաջորդականության հոսանքից ոչ ավելի:

76. 30 ՄՎտ-ից բարձր հզորության գեներատորներն արտաքին համաչափ ԿՄ-ներից պաշտպանելու համար պետք է նախատեսվի նվազագույն լարման թողարկմամբ առավելագույն հոսանային պաշտպանություն: Այդ պաշտպանությունը պետք է իրականացնել ֆազային հոսանքին միացված մեկ հոսանքի ռելեով և միջֆազային լարմանը միացված մեկ նվազագույն լարման ռելեով: Պաշտպանության գործարկման հոսանքը պետք է լինի 1,3-ից մինչև 1,5 Iանվ, իսկ գործարկման լարումը` 0,5-ից մինչև 0,6 Uանվ: Փաթույթների հաղորդիչների անմիջական հովացմամբ գեներատորների վրա նշված պաշտպանության փոխարեն կարելի է տեղադրել միառելե հեռագործ պաշտպանություն:

77. 1 ՄՎտ-ից բարձր մինչև 30 ՄՎտ հզորության գեներատորներն արտաքին միջֆազային ԿՄ-ներից պաշտպանելու համար պետք է կիրառել լարման համակցված թողարկումով առավելագույն հոսանային պաշտպանություն: Համակցված գործարկումը պետք է իրականացվի միջֆազային լարմանը միացված մեկ նվազագույն լարման ռելեով և նվազագույն լարման ռելեի շղթան խզող, հակադարձ հաջորդականության լարման զտիչ-ռելե միատեղված սարքվածքով: Պաշտպանության գործարկման հոսանքը և նվազագույն լարման օրգանի գործարկման լարումը պետք է ընդունել 0.5-ից մինչև 0.6 Uանվ, հակադարձ հաջորդականության լարման զտիչ-ռելե սարքվածքի գործարկման լարումը՝ 0,1-ից մինչև 0,12 Uանվ:

78. 1 կՎ-ից ավելի լարման, մինչև 1 ՄՎտ հզորությամբ գեներատորների համար, որպես արտաքին
ԿՄ-ներից պաշտպանություն, պետք է կիրառվի գեներատորի չեզոքի կողմի հոսանքի տրանսֆորմատորներին միացած առավելագույն հոսանային պաշտպանություն: Պաշտպանության նախադրվածքը պետք է ընտրել անհրաժեշտ պաշարով՝ ըստ բեռնվածքի հոսանքի:

Թույլատրվում է նաև նվազագույն լարման պարզեցված պաշտպանության (առանց հոսանքի ռելեի) կիրառումը:

79. Արտաքին ԿՄ-ներով պայմանավորված հոսանքներից 1 ՄՎտ-ից բարձր հզորությամբ գեներատորների պաշտպանությունը պետք է կատարվի հետևյալ պահանջների պահպանմամբ`

1) պաշտպանությունը պետք է միացնել գեներատորի չեզոքի կողմի արտանցիչների վրա տեղակայված հոսանքի տրանսֆորմատորներին.

2) գեներատորային լարման հաղորդաձողերի հատվածավորման առկայության դեպքում պաշտպանությունը պետք է կատարել 2 պահաժամով`

ա. փոքր` համապատասխան հատվածամասային և հաղորդաձողերը միացնող անջատիչների անջատմամբ,

բ. մեծ` գեներատորի անջատիչի անջատմամբ և դաշտի մարմամբ:

80. Փաթույթների հաղորդիչների անմիջական հովացմամբ գեներատորների վրա, ինչպես հիմնական, այնպես էլ պահուստային գրգռումով գեներատորի աշխատելու ժամանակ պետք է նախատեսվի ռոտորի պաշտպանություն գերբեռնվածքից: Պաշտպանությունը պետք է կատարել հոսանքից անկախ կամ կախյալ պահաժամով և ռոտորի փաթույթում լարման կամ հոսանքի բարձրացմանն արձագանքմամբ: Պաշտպանությունը պետք է գործի գեներատորի անջատիչի անջատման և դաշտի մարման վրա: Պաշտպանությունից ավելի փոքր պահաժամով պետք է բեռնաթափվի ռոտորը:

81. Համաչափ գերբեռնվածքով պայմանավորված հոսանքներից գեներատորի պաշտպանությունը պետք է կատարված լինի ազդանշանման վրա պահաժամով գործող և ստատորի մի ֆազի հոսանքն օգտագործող առավելագույն հոսանային պաշտպանության միջոցով: Համաչափ գերբեռնվածքների ժամանակ փաթույթների հաղորդիչների անմիջական հովացումով գեներատորի բեռնաթափման, և անհրաժեշտության դեպքում, ինքնավար անջատման համար թույլատրվում է օգտագործել սույն ՏԿ-ի 80-րդ կետի համաձայն կատարված և տուրբոգեներատորի համաչափ գերբեռնվածքներին ուղեկցող ռոտորի գերբեռնվածքներին արձագանքող ռոտորի պաշտպանությունը:

82. տուրբոգեներատորների գրգռման շղթայի երկրորդ կետում հողակցումից պաշտպանությունը պետք է նախատեսվի գրգռման շղթաների մոտ հարաչափերով մի քանի, (բայց 3-ից ոչ ավելի) գեներատորների համար մեկ լրակազմով: Պաշտպանությունը պետք է աշխատանքի մեջ մտցվի միայն մեկուսացման պարբերական վերահսկման ժամանակ բացահայտված գրգռման շղթայի մի կետում առաջացած հողակցման դեպքում: Պաշտպանությունը պետք է գործի գեներատորի անջատիչի անջատման և դաշտի մարման վրա` փաթույթների հաղորդիչների անմիջական հովացմամբ գեներատորների համար և անուղղակի հովացմամբ գեներատորների համար՝ ազդանշանման կամ անջատման վրա:

83. Փաթույթի հաղորդիչների անմիջական հովացմամբ տուրբոգեներատորների վրա պետք է տեղակայել գրգռման կորստով անհամաժամ ռեժիմից պաշտպանության սարքվածք: Թույլատրվում է դրա փոխարեն նախատեսել անհամաժամ ռեժիմի ինքնավար բացահայտում` միայն ԴԻՄ-ի սարքվածքի դիրքից ելնելով: Նշված պաշտպանության սարքվածքների գործողության կամ անհամաժամ ռեժիմ թույլատրող գեներատորների ԴԻՄ-ի անջատման ժամանակ պետք է ազդանշան տրվի գրգռման կորստի մասին: Անհամաժամ ռեժիմ չթույլատրող գեներատորները, իսկ համակարգում՝ ռեակտիվ հզորության պակասության պայմաններում գրգռումը կորցրած մնացած գեներատորները նշված սարքվածքների (պաշտպանության կամ դաշտի ինքնավար մարման) գործողության ժամանակ պետք է ցանցից անջատվեն:

84. Մինչև 1 կՎ լարման և մինչև 1 ՄՎտ հզորությամբ չհողակցված չեզոքով գեներատորների պաշտպանությունը բոլոր տեսակի վնասվածքներից և ոչ բնականոն ռեժիմներից պետք է իրագործել արտանցիչների վրա առավելագույն շղթայախզիչներով ինքնավար անջատիչների կամ երկֆազ տարբերակի առավելագույն հոսանքի պաշտպանությամբ անջատիչների տեղակայմամբ: Չեզոքի կողմից արտանցիչների առկայության դեպքում նշված պաշտպանությունը, հնարավորության դեպքում, պետք է միացնել այդ արտանցիչների վրա տեղակայված հոսանքի տրանսֆորմատորներին: Խուլ հողակցված չեզոքով նշված գեներատորների համար այդ պաշտպանությունը պետք է նախատեսվի եռաֆազ տարբերակով:

 

8. 3 ԿՎ ԵՎ ԱՎԵԼԻ ԼԱՐՄԱՄԲ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ (ԱՎՏՈՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ) ԵՎ 500 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՇՈՒՆՏՈՂ ՌԵԱԿՏՈՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

85. Տրանսֆորմատորների (ավտոտրանսֆորմատորների) համար պետք է նախատեսված լինեն ռելեային պաշտպանության սարքվածքներ հետևյալ վնասվածքներից և աշխատանքի ոչ բնականոն ռեժիմներից`

1) փաթույթներում և արտանցիչների վրա բազմաֆազ միակցումներից.

2) խուլ հողակցված չեզոք կետով ցանցին միացված փաթույթներում և արտանցիչների վրա՝ միաֆազ հողակցումներից.

3) փաթույթներում միջգալարային միակցումներից.

4) փաթույթներում արտաքին ԿՄ-ով պայմանավորված հոսանքներից.

5) փաթույթներում գերբեռնվածքով պայմանավորված հոսանքներից.

6) յուղի մակարդակի իջեցումից.

7) 500 կՎ լարման արտանցիչների մեկուսացման մասնակի ծակումներից.

8) մեկուսացված չեզոքով 3-ից մինչև 10 կՎ լարման ցանցերում միաֆազ հողակցումներից, եթե տրանսֆորմատորը սնում է ցանց, որտեղ միաֆազ հողակցումների անջատումն անհրաժեշտ է անվտանգության պահանջներով (պաշտպանության նկատմամբ պահանջները տե´ս սույն ՏԿ-ի 175-րդ կետում): Բացի այդ պահանջվում է միաֆազ հողակցումներից պաշտպանությունը կիրառել 220 կՎ-ից բարձր լարման ավտոտրանսֆորմատորների 6-ից մինչև 35 կՎ լարման կողմում:

86. 500 կՎ լարման շունտող ռեակտորների համար պետք է նախատեսել ռելեային պաշտպանության սարքվածքներ հետևյալ վնասվածքներից և աշխատանքի ոչ բնականոն ռեժիմներից`

1) փաթույթներում և արտանցումների վրա միաֆազ և երկֆազ հողակցումներից.

2) փաթույթներում միջգալարային միակցումներից.

3) յուղի մակարդակի իջեցումից.

4) արտանցիչների մեկուսացման մասնակի ծակումներից:

87. Գազի առաջացմամբ ուղեկցվող պատյանի ներսում վնասվածքներից և յուղի մակարդակի իջեցումից գազային պաշտպանություն պետք է նախատեսվի`

1) 6,3 ՄՎԱ և ավելի հզորության տրանսֆորմատորների համար.

2) 500 կՎ լարման շունտող ռեակտորների համար.

3) 630 կՎԱ և ավելի հզորության ներարտադրամասային ցածրացնող տրանսֆորմատորների համար:

88. Գազային պաշտպանություն կարելի է տեղակայել նաև 1-ից մինչև 4 ՄՎԱ հզորության տրանսֆորմատորների վրա:

89. Թույլ գազագոյացման և յուղի մակարդակի իջեցման դեպքում գազային պաշտպանությունը պետք է գործի ազդանշանման, իսկ ինտենսիվ գազագոյացման և յուղի մակարդակի հետագա իջեցման դեպքում՝ անջատման վրա:

90. Տրանսֆորմատորի պատյանի ներսում գազի առաջացմամբ ուղեկցվող վնասվածքներից պաշտպանությունը կարող է իրագործվել նաև ճնշման ռելեի օգտագործմամբ:

91. Յուղի մակարդակի իջեցումից պաշտպանությունը կարող է իրագործվել տրանսֆորմատորի ընդարձակիչի ներսում տեղակայված առանձին մակարդակի ռելեի միջոցով:

92. Յուղի մեջ աղեղը խզող ԲՏԿ-ի հպարկչային սարքվածքը պաշտպանելու համար պետք է նախատեսել առանձին գազային և ճնշման ռելեներ:

93. Առանձին բաքում տեղակայվող ԲՏԿ-ի ընտրիչները պաշտպանելու համար պետք է նախատեսել առանձին գազային ռելե:

94. Պետք է նախատեսված լինի գազային պաշտպանության (պաշտպանություն, որը նախատեսված է տրանսֆորմատորի յուղի տաքացման ժամանակ առաջացած գազերի ավտոմատ հեռացման համար) անջատող տարրի գործողության՝ ազդանշանման փոխադրելու և գազային ռելեի ազդանշանող և անջատող տարրերի (տարբերվում են ազդանշանի բնույթով) առանձին ազդանշանման իրագործման հնարավորությունը:

95. Անջատող տարրի միայն ազդանշանման վրա գործող գազային պաշտպանություն թույլատրվում է իրագործել`

1) երկրաշարժերի ենթակա վայրերում տեղադրված տրանսֆորմատորների վրա.

2) 2,5 ՄՎԱ և պակաս հզորության ներարտադրամասային ցածրացնող տրանսֆորմատորների վրա, որոնք բարձր լարման կողմում անջատիչներ չունեն:

96. Արտանցիչների վնասվածքներից, ինչպես նաև ներքին վնասվածքներից պաշտպանելու համար պետք է նախատեսված լինեն՝

1) առանց պահաժամի երկայնական դիֆերենցիալ հոսանային պաշտպանություն 6,3 ՄՎԱ և ավելի հզորության տրանսֆորմատորի համար, ինչպես նաև 4 ՄՎԱ հզորության զուգահեռ աշխատող տրանսֆորմատորների համար՝ վնասված տրանսֆորմատորի ընտրողական անջատման նպատակով: Դիֆերենցիալ պաշտպանություն կարող է նախատեսվել ավելի փոքր, բայց 1 ՄՎԱ-ից ոչ պակաս հզորության տրանսֆորմատորների համար, եթե`

ա. հոսանային ընդհատիչը չի բավարարում զգայնության պահանջներին, իսկ առավելագույն հոսանային պաշտպանության պահաժամը 0,5 վ-ից ավելի է,

բ. տրանսֆորմատորը տեղադրված է երկրաշարժերին ենթակա վայրում:

2) սնման կողմից դրվող և տրանսֆորմատորի փաթույթի մի մասն ընդգրկող, առանց պահաժամի հոսանքային ընդհատիչ, եթե դիֆերենցիալ պաշտպանություն չի նախատեսված:

97. Սույն ՏԿ-ի 96-րդ կետում նշված պաշտպանությունները պետք է գործեն տրանսֆորմատորի բոլոր անջատիչների անջատման վրա:

98. Երկայնական դիֆերենցիալ հոսանային պաշտպանությունը պետք է իրագործվի հատուկ հոսանքի ռելեների օգտագործմամբ, որոնք պետք է կարգաբերված լինեն մագնիսացման հոսանքի ցատկերից, անհաշվեկշռույթի անցումային և կայունացած հոսանքներից (օրինակ` հոսանքի հագեցող տրանսֆորմատորներ, արգելակային փաթույթներ)`

1) մինչև 25 ՄՎԱ հզորության տրանսֆորմատորների վրա պաշտպանությունը թույլատրվում է իրագործել հոսանքի ռելեներով, որոնք կարգաբերված են մագնիսացման հոսանքի ցատկերից և անհաշվեկշռույթի հոսանքների անցումային արժեքներից (դիֆերենցիալ ընդհատիչ), եթե այդ դեպքում ապահովվում է պահանջվող զգայնությունը.

2) երկայնական դիֆերենցիալ պաշտպանությունը պետք է իրագործվի այնպես, որ դրա ազդեցության գոտին ընդգրկի նաև տրանսֆորմատորների միացումները հավաքովի հաղորդաձողերի հետ.

3) դիֆերենցիալ պաշտպանության համար թույլատրվում է կիրառել տրանսֆորմատորում ներկառուցված հոսանքի տրանսֆորմատորներ, եթե տեղակայված է հավաքովի հաղորդաձողերին տրանսֆորմատորի միացումների վրա ԿՄ-ների անջատումը (պահանջվող արագագործությամբ) ապահովող պաշտպանություն.

4) եթե տրանսֆորմատորի ցածր լարման շղթայում տեղակայված է ռեակտոր և ռեակտորից հետո ԿՄ-ների դեպքում տրանսֆորմատորի պաշտպանությունը չի ապահովում զգայնության պահանջները, ապա ռեակտորի պաշտպանությունն իրագործելու նպատակով թույլատրվում է հոսանքի տրանսֆորմատորների տեղակայում՝ տրանսֆորմատորի ցածր լարման արտանցիչների կողմից:

99. Տրանսֆորմատորների, ավտոտրանսֆորմատորների և շունտող ռեակտորների դիֆերենցիալ ու գազային պաշտպանությունները չպետք է կատարեն հրդեհաշեջ կայանքի թողարկման տվիչի դեր: Տվյալ տարրերի հրդեհաշեջ սխեմայի գործարկումը պետք է իրագործվի հրդեհը հայտնաբերող հատուկ սարքվածքից:

100. 500 կՎ լարման արտանցիչների մեկուսացման հսկման (ԱՄՀ) սարքվածքը պետք է իրագործվի ազդանշանման գործողությամբ՝ արտանցիչների մեկուսացման մասնակի ծակման դեպքում, և անջատման՝ արտանցիչի մեկուսացման վնասվածքի դեպքում (մինչև մեկուսացման ամբողջական ծակումը): Պետք է նախատեսված լինի ուղեկապում, որը կանխարգելում է ԱՄՀ-ի սարքվածքի սխալ աշխատանքը ԱՄՀ-ի սարքվածքն արտանցիչին կապող շղթաների խզման դեպքում:

101. Եթե տրանսֆորմատորները (բացառությամբ ներարտադրամասայիններից) միացվում են գծերին առանց անջատիչների (օրինակ՝ գիծ-տրանսֆորմատոր բլոկի սխեմայով), ապա վնասված տրանսֆորմատորի անջատման համար պետք է նախատեսված լինի հետևյալ միջոցառումներից մեկը`

1) ցածրացնող տրանսֆորմատորի ամենաբարձր լարման կողմում բաց հալուն ներդիրների տեղակայում, որոնք գծի ԻԿՄ-ի հետ զուգակցմամբ կատարում են կարճփակիչի և զատիչի դեր.

2) գծի անջատիչին (անջատիչներին) անջատման ազդանշանի հաղորդում, ընդ որում, եթե անհրաժեշտ է՝ տեղակայվում է զատիչ: Անջատման ազդանշանի հաղորդման պահուստավորման համար թույլատրվում է կարճփակիչի տեղակայում.

3) անջատման ազդանշանի հաղորդում կիրառելու անհրաժեշտության հարցը լուծելիս սույն կետի 2-րդ ենթակետի միջոցառման փոխարեն պետք է հաշվի առնել հետևյալը`

ա. գծի կարևորությունը և դրա վրա արհեստական մետաղական ԿՄ-ի ստեղծման թույլատրելիությունը,

բ. տրանսֆորմատորի հզորությունը և դրանում վնասվածքի վերացման թույլատրելի տևողությունը,

գ. ենթակայանի հեռավորությունը գծի սնող ծայրից և անջատիչի՝ ոչ հեռավոր ԿՄ-ներն անջատելու ունակությունը,

դ. սպառողի բնույթը՝ լարումը վերականգնելու պահանջվող արագության տեսակետից,          

4) ցածրացնող տրանսֆորմատորի ամենաբարձր լարման կողմում ապահովիչների տեղակայում:

102. Գիծ-տրանսֆորմատոր բլոկների համար սույն ՏԿ-ի 101-րդ կետի 1-4-րդ ենթակետերի միջոցառումները կարող են չնախատեսվել`

1) եթե երկկողմանի սնման դեպքում տրանսֆորմատորը պաշտպանվում է բլոկի ընդհանուր պաշտպանությամբ (բարձրհաճախականային կամ հատուկ նշանակությամբ երկայնական դիֆերենցիալ).

2) 25 ՄՎԱ-ից պակաս հզորության տրանսֆորմատորների միակողմանի սնման դեպքում, եթե սնող գծի պաշտպանությունն ապահովում է նաև տրանսֆորմատորի պաշտպանությունը (գծի արագագործ պաշտպանությունը մասնակիորեն է պաշտպանում տրանսֆորմատորը և գծի պահուստային պաշտպանությունը 1 վ-ից ոչ ավելի ժամանակով պաշտպանում է տրանսֆորմատորը ամբողջովին): Այդ դեպքում գազային պաշտպանությունն իրագործվում է անջատող տարրի միայն ազդանշանման վրա գործելով:

103. Սույն ՏԿ-ի 101-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերի պահանջները կիրառելիս տրանսֆորմատորի վրա պետք է տեղակայվեն`

1) պաշտպանություններ ըստ սույն ՏԿ-ի 87-97-րդ, 109-112-րդ կետերի պահանջների, եթե տրանսֆորմատորի (110 ԿՎ-ից ավելի) բարձր լարման կողմում առկա են ներսարքված հոսանքի տրանսֆորմատորներ.

2) եթե չկան ներսարքված հոսանքի տրանսֆորմատորներ, ապա դիֆերենցիալ (ըստ սույն ՏԿ-ի 96-րդ և 97-րդ կետերի) կամ առավելագույն հոսանքային պաշտպանություն, որն իրագործվում է մակադիր կամ մագնիսական հոսանքի տրանսֆորմատորներով և գազային պաշտպանություն` ըստ սույն ՏԿ-ի 87-95-րդ կետերի:

104. Տրանսֆորմատորի բարձր լարման արտանցիչների վնասվածքները թույլատրվում է վերացնել գծի պաշտպանությամբ:

105. Ներսարքված հոսանքի տրանսֆորմատորների բացակայության դեպքում թույլատրվում է կիրառել դուրս բերված հոսանքի տրանսֆորմատորներ, եթե մակադիր կամ մագնիսական հոսանքի տրանսֆորմատորների օգտագործման դեպքում չեն ապահովվում պաշտպանությանն անհրաժեշտ բնութագրերը:

106. 35 կՎ բարձր լարումով տրանսֆորմատորների պաշտպանության համար, երբ օգտագործվում են սույն ՏԿ-ի 101-րդ կետի 1-ին ենթակետի միջոցառումները, պետք է նախատեսվեն դուրս բերված հոսանքի տրանսֆորմատորներ: Այդ դեպքում կարճ միակցիչի և դուրս բերված հոսանքի տրանսֆորմատորների կամ ներսարքված հոսանքի տրանսֆորմատորներով անջատիչի տեղակայման նպատակահարմարությունը պետք է հիմնավորված լինի տեխնիկատնտեսական հաշվարկով:

107. Եթե օգտագործվել են բաց հալուն ներդիրներ (տե´ս սույն ՏԿ-ի 101-րդ կետի 2-րդ ենթակետը), ապա զգայնությունը բարձրացնելու նպատակով գազային պաշտպանությունը կարելի է իրականացնել ներդիրների վրա մեխանիկական եղանակով արհեստական ԿՄ-ի ստեղծմամբ:

108. Եթե ենթակայանների տրանսֆորմատորների բեռնվածքներում կան համաժամ էլեկտրաշարժիչներ, ապա պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի (տրանսֆորմատորներից մեկում ԿՄ-ի դեպքում) կանխվի զատիչով համաժամ էլեկտրաշարժիչներից այլ տրանսֆորմատորներով եկող հոսանքի անջատումը:

109. 1 ՄՎԱ և ավելի հզորության տրանսֆորմատորների վրա, որպես արտաքին բազմաֆազ ԿՄ-ներով պայմանավորված հոսանքներից փաթույթների պաշտպանություն, պետք է նախատեսվեն անջատման վրա գործող հետևյալ պաշտպանությունները`

1) երկկողմ սնվող բարձրացնող տրանսֆորմատորների վրա`

ա. հակադարձ հաջորդականության հոսանային պաշտպանություն ոչ համաչափ ԿՄ-ից,

բ. նվազագույն լարման թողարկմամբ առավելագույն հոսանային պաշտպանություն` համաչափ ԿՄ-ից կամ լարման համակցված թողարկմամբ առավելագույն հոսանային պաշտպանություն` համաձայն սույն ՏԿ-ի 77-րդ կետի պահանջների.

2) ցածրացնող տրանսֆորմատորների վրա`

ա. լարման համակցված թողարկմամբ կամ առանց դրա առավելագույն հոսանային պաշտպանություն,

բ. երկկողմ սնվող ցածրացնող հզոր տրանսֆորմատորների վրա կարելի է կիրառել` հակադարձ հաջորդականության հոսանային պաշտպանություն՝ ոչ համաչափ ԿՄ-ից և լարման նվազագույն թողարկմամբ առավելագույն հոսանային պաշտպանություն՝ համաչափ ԿՄ-ից:

110. Առավելագույն հոսանային պաշտպանության գործարկման հոսանքն ընտրելիս պետք է հաշվի առնել զուգահեռ աշխատող տրանսֆորմատորների անջատման պահին առաջացող հնարավոր գերբեռնման հոսանքները և տրանսֆորմատորներից սնվող էլեկտրաշարժիչների ինքնաթողարկման հոսանքը:

111. 330 կՎ և բարձր լարման ցածրացնող ավտոտրանսֆորմատորների համար պետք է նախատեսել հեռագործ պաշտպանություն, որը կգործի արտաքին բազմաֆազ ԿՄ-ների այն դեպքերում, երբ դա պահանջվում է հեռահար պահուստավորումն ապահովելու կամ հարակից լարումների պաշտպանությունները համաձայնեցնելու համար: Այդ նույն դեպքերում նշված պաշտպանությունը թույլատրվում է իրագործել 220 ԿՎ ավտոտրանսֆորմատորների համար:

112. 1 ՄՎԱ-ից ցածր հզորության տրանսֆորմատորների (բարձրացնող և ցածրացնող) համար, որպես արտաքին բազմաֆազ ԿՄ-ներով պայմանավորված հոսանքներից պաշտպանություն, պետք է նախատեսված լինի անջատման վրա գործող առավելագույն հոսանային պաշտպանություն:

113. Արտաքին բազմաֆազ ԿՄ-ներով պայմանավորված հոսանքներից պաշտպանություն պետք է տեղակայել`

1) հիմնական սնման կողմից՝ երկփաթույթ տրանսֆորմատորի վրա.

2) տրանսֆորմատորի բոլոր կողմերից՝ բազմափաթույթ տրանսֆորմատորների վրա, որոնք միացված են երեք և ավելի անջատիչներով: Թույլատրվում է տրանսֆորմատորի կողմերից մեկում պաշտպանություն չտեղակայել, բայց պաշտպանություն իրագործել հիմնական սնման կողմից այնպես, որպեսզի նա ավելի փոքր պահաժամով անջատի այն կողմի անջատիչները, որտեղ պաշտպանությունը բացակայում է.

3) երկփաթույթ ցածրացնող տրանսֆորմատորի վրա, որը սնում է առանձին աշխատող հատվածամասեր՝ սնման կողմից և յուրաքանչյուր հատվածամասի կողմից.

4) բարձր լարման կողմում մակադիր հոսանքի տրանսֆորմատորներ օգտագործելու դեպքում՝ երկփաթույթ տրանսֆորմատորի ցածր լարման կողմից և եռափաթույթ տրանսֆորմատորի ցածր և միջին լարումների կողմերից:

114. Արտաքին բազմաֆազ ԿՄ-ներով պայմանավորված հոսանքներից պաշտպանությունը թույլատրվում է նախատեսել միայն հարակից տարրերի պաշտպանությունները պահուստավորելու համար և չնախատեսել տրանսֆորմատորների հիմնական պաշտպանությունների հրաժարման դեպքում գործելու համար, եթե դա ստեղծում է պաշտպանության զգալի բարդացում: Արտաքին բազմաֆազ ԿՄ-ներով պայմանավորված հոսանքներից սույն ՏԿ-ի 109-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պաշտպանությունն իրագործելիս պետք է դիտարկվի նաև դրան հոսանքային ընդհատիչով լրացնելու անհրաժեշտությունը և հնարավորությունը: Այդպիսի լրացում նախատեսվում է միջին և ցածր լարման հաղորդաձողերի վրա ԿՄ-ների անջատումներն ավելի կարճատև պահաժամով կատարելու համար (ելնելով ԿՄ-ների հոսանքների մակարդակից, հաղորդաձողերի առանձին պաշտպանության առկայությունից, հեռացող տարրերի պաշտպանությունների հետ համաձայնեցման հնարավորությունից):

115. Եթե բարձրացնող տրանսֆորմատորների պաշտպանությունն արտաքին բազմաֆազ ԿՄ-ներով պայմանավորված հոսանքներից չի ապահովում պահանջվող զգայնությունը և ընտրողականությունը, ապա տրանսֆորմատորը պաշտպանելու համար թույլատրվում է օգտագործել գեներատորների համապատասխան պաշտպանության հոսանքի ռելեները:

116. 1 ՄՎԱ-ից ավելի հզորության բարձրացնող տրանսֆորմատորների, երկու և երեք կողմերից սնվող տրանսֆորմատորների և ավտոտրանսֆորմատորների համար, ելնելով հարակից տարրերի վրայի հողակցումների անջատումը պահուստավորելու անհրաժեշտության պայմանից, պետք է նախատեսված լինի զրոյական հաջորդականության հոսանային պաշտպանություն արտաքին հողակցումներից, որը տեղակայվում է հողանցման մեծ հոսանքներով ցանցին միացված փաթույթի կողմից: Բացի այդ, ավտոտրանսֆորմատորների վրա պետք է տեղակայվի նույն պաշտպանությունը` ելնելով նաև տարբեր լարման ցանցերի հողակցումներից պաշտպանությունների ընտրողականությունը ապահովելու պայմանից:

117. Եթե տրանսֆորմատորների մի մասը (զրոյական արտանցիչի կողմից փաթույթի ոչ լրիվ մեկուսացմամբ տրանսֆորմատորներից) մեկուսացված չեզոքով են, ապա պետք է կանխվի այդ տրանսֆորմատորների չեզոքի անթույլատրելի ռեժիմը` ըստ սույն ՏԿ-ի 61-րդ կետի: Այդ նպատակի համար, այն դեպքերում, երբ էլեկտրակայանում կամ ենթակայանում տեղադրված են հողակցված և մեկուսացված չեզոքով տրանսֆորմատորներ, որոնք սնվում են ցածր լարման կողմից, պետք է նախատեսված լինի պաշտպանություն, որը կապահովի մեկուսացված չեզոքով տրանսֆորմատորի անջատումը կամ չեզոքի ինքնավար հողակցումը մինչև ցանցի այդ նույն հաղորդաձողերի հատվածամասերի վրա աշխատող հողակցված չեզոքով տրանսֆորմատորների անջատումը:

118. Այն ավտոտրանսֆորմատորների (բազմափաթույթ տրանսֆորմատորների) համար, որոնք սնվում են մի քանի կողմերից, արտաքին ԿՄ-ով պայմանավորված հոսանքներից պաշտպանությունը պետք է կատարել ուղղորդված, եթե դա պահանջվում է ընտրողականության պայմաններով:

119. Ենթակայանների 220-ից մինչև 500 ԿՎ ավտոտրանսֆորմատորների, էլեկտրակայանների 330-ից մինչև 500 կՎ լարման գեներատոր-տրանսֆորմատոր բլոկների և 220-ից մինչև 500 ԿՎ կապի ավտոտրանսֆորմատորների համար պետք է նախատեսված լինի արտաքին ԿՄ-ով պայմանավորված հոսանքներից պաշտպանությունների օպերատիվ արագացման հնարավորություն (երբ գործողությունից դուրս են բերվել հաղորդաձողերի կամ հաղորդաձողավորման դիֆերենցիալ պաշտպանությունները): Պաշտպանությունների արագացումը պետք է ապահովի, առանց արագագործ պաշտպանության մնացած տարրերի վնասվածքների, անջատում՝ 0,5 վ-ից ոչ ավելի պահաժամով:

120. Մինչև 35 ԿՎ բարձր լարման իջեցնող տրանսֆորմատորների և նույն լարման տրանսֆորմատոր-մայրուղային գիծ բլոկների համար, երբ տրանսֆորմատորի ցածր լարման չեզոքը հողակցված և միացված է աստղաձև, պետք է նախատեսել պաշտպանություն միաֆազ հողակցումից ցածր լարման ցանցում, որն իրագործվում է կիրառելով`

1) առավելագույն հոսանային պաշտպանություն արտաքին ԿՄ-ներից, որը տեղակայվում է բարձր լարման կողմում և, եթե դա պահանջվում է զգայնության պայմանով, եռառելե կատարմամբ.

2) ինքնավար անջատիչներ կամ ապահովիչներ ցածր լարման ելքի կողմից.

3) զրոյական հաջորդականության հատուկ պաշտպանություն, որը տեղակայվում է տրանսֆորմատորի զրոյական հաղորդալարում (սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված պաշտպանությունների ոչ բավարար զգայնության դեպքում):

121. Արդյունաբերական էլեկտրակայանքների համար, եթե ցածր լարման կողմում հավաքվածքը միացումների պաշտպանության սարքերի հետ գտնվում է անմիջապես տրանսֆորմատորին մոտ (մինչև 30 մ) կամ տրանսֆորմատորի միացումը հավաքվածքի հետ կատարված է եռաֆազ մալուխներով, ապա թույլատրվում է սույն ՏԿ-ի 120-րդ կետի 3-րդ ենթակետում նշված պաշտպանությունը չկիրառել: Սույն ՏԿ-ի 120-րդ կետի 3-րդ ենթակետում նշված պաշտպանությունը կիրառելիս թույլատրվում է այն չհամաձայնեցնել ցածր լարման կողմի հավաքվածքից հեռացող տարրերի պաշտպանությունների հետ: Եթե գիծ-տրանսֆորմատոր սխեմայում կիրառված է պաշտպանություն ըստ սույն ՏԿ-ի 120-րդ կետի 3-րդ ենթակետի, ապա բարձր լարման կողմից անջատիչի վրա այդ պաշտպանության գործողությունն ապահովելու համար թույլատրվում է չանցկացնել հատուկ ստուգիչ մալուխ և իրագործել այն ցածր լարման կողմում տեղակայված ինքնավար անջատիչի վրա ազդելով:

122. Սույն ՏԿ-ի 120-րդ և 121-րդ կետերի պահանջները տարածվում են նաև բարձր լարման կողմում տեղակայված ապահովիչներով այդ կետերում նշված տրանսֆորմատորների պաշտպանության վրա:

123. Ապահովիչներով պաշտպանված միացություններով հավաքվածքներ սնող 3-ից մինչև 10 կՎ լարմամբ ցածրացնող տրանսֆորմատորների ցածր լարման կողմից պետք է տեղակայել գլխավոր ապահովիչ կամ ինքնավար անջատիչ: Եթե ցածր լարման միացումների ապահովիչները և բարձր լարման կողմի ապահովիչները (կամ ռելեային պաշտպանությունը) սպասարկվում և գտնվում են միևնույն անձնակազմի վարման ներքո (օրինակ՝ միայն էլեկտրամատակարարի անձնակազմի կամ միայն սպառողի անձնակազմի), ապա տրանսֆորմատորի ցածր լարման կողմում գլխավոր ապահովիչ կամ ինքնավար անջատիչ կարելի է չտեղակայել:

124. Միաֆազ հողակցումներից պաշտպանությունն ըստ սույն ՏԿ-ի 85-րդ կետի 8-րդ ենթակետի պետք է կատարվի սույն ՏԿ-ի 176-րդ, 177-րդ և 178-րդ կետերի պահանջներին համապատասխան:

125. 0,4 ՄՎԱ-ից ավելի հզորության տրանսֆորմատորների վրա, կախված հնարավոր գերբեռնման հավանականությունից և մեծությունից, պետք է նախատեսել ազդանշանի վրա գործող գերբեռնումների հոսանքներից առավելագույն հոսանային պաշտպանություն: Առանց անձնակազմի մշտական հերթապահության ենթակայանների համար թույլատրվում է նախատեսել այդ պաշտպանության գործելն ինքնավար բեռնաթափման կամ անջատման վրա (եթե այլ կերպ գերբեռնվածության վերացումն անհնար է):

126. Տրանսֆորմատորի չեզոքի կողմից լարումը բեռնվածքի տակ կարգավորելու համար, առանձին լրացուցիչ տրանսֆորմատորի առկայության դեպքում, ի լրումն սույն ՏԿ-ի 85-100-րդ, 109-րդ, 116-րդ և 117-րդ կետերում նշվածների, պետք է նախատեսել հետևյալ պաշտպանությունները`

1) լրացուցիչ տրանսֆորմատորի գազային պաշտպանություն.

2) լրացուցիչ տրանսֆորմատորի առաջնային փաթույթում վնասվածքներից առավելագույն հոսանային պաշտպանություն՝ արտաքին ԿՄ-ների դեպքում արգելակմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաթույթն ընդգրկված է ավտոտրանսֆորմատորի ցածր լարման կողմի շղթաների դիֆերենցիալ հոսանային պաշտպանության գործման գոտում.

3) դիֆերենցիալ պաշտպանություն, որն ընդգրկում է լրացուցիչ տրանսֆորմատորի երկրորդային փաթույթը:

127. Ավտոտրանսֆորմատորի ցածր լարման կողմից տեղադրված գծային լրացուցիչ տրանսֆորմատորի պաշտպանությունը պետք է իրագործել`

1) բուն լրացուցիչ տրանսֆորմատորի գազային պաշտպանությամբ և ԲՏԿ-ի հպարկչային սարքվածքի պաշտպանությամբ, որը կարող է իրագործվել ճնշման ռելեի կամ առանձին գազային ռելեի կիրառմամբ.

2) ավտոտրանսֆորմատորի ցածր լարման կողմի շղթաների դիֆերենցիալ հոսանային պաշտպանությամբ:

 

9. ԳԵՆԵՐԱՏՈՐ-ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐ ԲԼՈԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

128. 10 ՄՎտ-ից ավելի հզորության գեներատորներով գեներատոր-տրանսֆորմատոր բլոկների համար պետք է նախատեսված լինեն ռելեային պաշտպանության սարքվածքներ՝ հետևյալ տեսակի վնասվածքներից և աշխատանքի ոչ բնականոն ռեժիմներից`

1) գեներատորային լարման կողմում հողակցումներից.

2) գեներատորի ստատորի փաթույթում և դրա արտանցիչների վրա բազմաֆազ միակցումներից.

3) տուրբոգեներատորի ստատորի փաթույթում մեկ ֆազի միջգալարային միակցումներից` սույն ՏԿ-ի 141-րդ կետին համապատասխան.

4) տրանսֆորմատորի փաթույթներում և արտանցիչների վրա բազմաֆազ միակցումներից.

5) հողակցման մեծ հոսանքներով ցանցին միացված տրանսֆորմատորի փաթույթում և դրա արտանցիչների վրա միաֆազ հողակցումներից.

6) տրանսֆորմատորի միջգալարային միակցումներից.

7) արտաքին ԿՄ-ներից.

8) հակադարձ հաջորդականության հոսանքներով գեներատորի գերբեռնումից (30 ՄՎտ-ից բարձր հզորության գեներատորներով բլոկների համար).

9) գեներատորի ստատորի փաթույթի և տրանսֆորմատորի փաթույթների համաչափ գերբեռնումից.

10) գեներատորի ռոտորի փաթույթի գրգռման հոսանքով գերբեռնումից (հիդրոգեներատորների և փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ տուրբոգեներատորների համար).

11) բլոկի տրանսֆորմատորի և գեներատորի ստատորի վրա լարման բարձրացումից (160 ՄՎտ և ավելի հզորության տուրբոգեներատորներով բլոկների համար և հիդրոգեներատորներով բոլոր բլոկների համար).

12) գրգռման շղթայի մեկ կետում հողակցումներից, սույն ՏԿ-ի 155-րդ կետին համապատասխան.

13) 160 ՄՎտ-ից ցածր հզորության տուրբոգեներատորի գրգռման շղթայի երկրորդ կետում հողակցումներից.

14) գրգռման կորստով ոչ համաժամ ռեժիմից` սույն ՏԿ-ի 156-րդ և157-րդ կետերին համապատասխան.

15) տրանսֆորմատորի բաքում յուղի մակարդակի իջեցումից:

129. Գեներատորների և բարձրացնող տրանսֆորմատորների անջատ աշխատանքին վերաբերող պաշտպանության իրագործման պահանջներն ուժի մեջ են նաև այն դեպքում, երբ դրանք միավորված են գեներատոր-տրանսֆորմատոր (ավտոտրանսֆորմատոր) բլոկում` կատարելով նաև սույն ՏԿ-ի 130-167-րդ կետերում սահմանված պահանջները:

130. 30 ՄՎտ-ը գերազանցող հզորության գեներատորներով բլոկների համար գեներատորային լարման շղթայում պետք է նախատեսված լինի ստատորի ամբողջ փաթույթն ընդգրկող պաշտպանություն հողակցումից:

131. 30 ՄՎտ և պակաս հզորության գեներատորներով բլոկների դեպքում պետք է կիրառել սարքվածքներ, որոնք կպաշտպանեն ստատորի փաթույթի առնվազն 85 տոկոսը: Այդպիսի սարքվածքների կիրառում թույլատրվում է նաև 30-ից մինչև 160 ՄՎտ հզորության տուրբոգեներատորներով բլոկների վրա, եթե ստատորի ամբողջ փաթույթը պաշտպանելու համար գեներատորի շղթայում պետք է միացնել լրացուցիչ սարքավորում:

132. Սույն ՏԿ-ի 130-րդ և 131-րդ կետերում նշված դեպքերի համար պաշտպանությունը պետք է գործի 0,5 վ պահաժամով անջատման վրա` գեներատորային լարման շղթաների առանց ճյուղավորումների բլոկներում և դեպի սեփական կարիքների տրանսֆորմատորներ ճյուղավորումներով բոլոր բլոկներում: Սեփական կարիքների կամ սպառողների (որոնք սնվում են գեներատորի և տրանսֆորմատորի միջև ճյուղավորումներից) ցանցի հետ էլեկտրական կապ ունեցող բլոկներում, եթե հողակցման ունակային հոսանքը 5 Ա և ավելի է, ապա պետք է տեղակայվեն գեներատորի ստատորի փաթույթում հողակցումներից և կրկնակի հողակցումներից անջատման համար գործող պաշտպանություններ, ինչպես պահանջվում է հավաքովի հաղորդաձողերի վրա աշխատող գեներատորների համար (տե´ս սույն ՏԿ-ի 72-րդ և 73-րդ կետերի պահանջները): Եթե հողակցման ունակային հոսանքը 5 Ա-ից պակաս է, ապա պաշտպանությունը հողակցումներից կարող է իրագործվել այնպես, ինչպես այն կատարված է առանց ճյուղավորումների գեներատորային լարման բլոկների վրա, բայց ազդանշանման համար: Գեներատորի շղթայում անջատիչի առկայության դեպքում լրացուցիչ պետք է նախատեսված լինի բլոկի տրանսֆորմատորի գեներատորային լարման կողմում հողակցումների ազդանշանում:

133. Անուղղակի հովացմամբ գեներատորով բլոկի համար, որը բաղկացած է մեկական գեներատորից ու տրանսֆորմատորից, գեներատորի շղթայում անջատիչի բացակայության դեպքում պետք է նախատեսել բլոկի մեկ ընդհանուր երկայնական դիֆերենցիալ պաշտպանություն: Գեներատորի շղթայում անջատիչի առկայության դեպքում գեներատորի և տրանսֆորմատորի համար պետք է տեղակայվեն առանձին դիֆերենցիալ պաշտպանություններ:

134. Բլոկում մեկի փոխարեն երկու տրանսֆորմատոր օգտագործելու դեպքում, ինչպես նաև առանց անջատիչների երկու և ավելի գեներատորներ մեկ տրանսֆորմատորի հետ բլոկում գործելիս (խոշորացված բլոկ) յուրաքանչյուր գեներատորի և 125 ՄՎ.Ա-ից ավելի հզորության տրանսֆորմատորի համար պետք է նախատեսված լինի առանձին երկայնական դիֆերենցիալ պաշտպանություն: Այդ տրանսֆորմատորների ցածր լարման արտանցիչներում ներսարքված հոսանքի տրանսֆորմատորների բացակայության դեպքում թույլատրվում է երկու տրանսֆորմատորի համար ընդհանուր դիֆերենցիալ պաշտպանության կիրառում:

135. Փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ գեներատորով բլոկի վրա պետք է նախատեսել գեներատորի առանձին երկայնական դիֆերենցիալ պաշտպանություն: Ընդ որում, եթե գեներատորի շղթայում կա անջատիչ, ապա պետք է տեղակայվի բլոկի տրանսֆորմատորի դիֆերենցիալ պաշտպանություն (կամ եթե գեներատորի հետ բլոկում աշխատում են երկու և ավելի տրանսֆորմատորներ, ապա յուրաքանչյուր տրանսֆորմատորի առանձին. այդ տրանսֆորմատորների ցածր լարման արտանցիչներում ներսարքված հոսանքի տրանսֆորմատորների բացակայության դեպքում թույլատրվում է բլոկի տրանսֆորմատորների համար ընդհանուր դիֆերենցիալ պաշտպանության կիրառում): Անջատիչի բացակայության դեպքում բլոկի տրանսֆորմատորի պաշտպանության համար պետք է տեղակայել կամ առանձին դիֆերենցիալ պաշտպանություն, կամ բլոկի ընդհանուր երկայնական դիֆերենցիալ պաշտպանություն (մեկ գեներատորից և մեկ տրանսֆորմատորից բաղկացած բլոկների համար գերադասելի է բլոկի ընդհանուր դիֆերենցիալ պաշտպանություն):

136. Բարձր լարման կողմից տրանսֆորմատորի (բլոկի) դիֆերենցիալ պաշտպանությունը կարող է միացված լինել բլոկի տրանսֆորմատորում ներսարքված հոսանքի տրանսֆորմատորներին: Այդ դեպքում բարձր լարման կողմի անջատիչների և բլոկի տրանսֆորմատորի միջև հաղորդաձողավորման պաշտպանության համար պետք է տեղակայվի առանձին պաշտպանություն:

137. Գեներատորների առանձին դիֆերենցիալ պաշտպանությունը պետք է կատարված լինի եռաֆազ եռառելեային` սույն ՏԿ-ի 70-րդ կետով սահմանված գործման հոսանքին համանման:

138. Փաթույթների հաղորդիչների անմիջական հովացմամբ 160 ՄՎտ-ից ավելի հզորության գեներատորներով բլոկների համար սույն ՏԿ-ի 134-136-րդ կետերում նշված դիֆերենցիալ պաշտպանությունների պահուստավորման համար պետք է նախատեսել պահուստային դիֆերենցիալ պաշտպանություն, որը ներառում է բլոկի գեներատորը և տրանսֆորմատորը՝ բարձր լարման կողմից հաղորդաձողերի հետ միասին: Նպատակահարմար է պահուստային դիֆերենցիալ պաշտպանություն նախատեսել 160 ՄՎտ-ից պակաս հզորության, փաթույթների հաղորդիչների անմիջական հովացմամբ գեներատորներով բլոկների համար:

139. Գեներատորի շղթայում առանց անջատիչի բլոկների պահուստային դիֆերենցիալ պաշտպանության կիրառման դեպքում նպատակահարմար է տրանսֆորմատորի և գեներատորի համար նախատեսել առանձին դիֆերենցիալ պաշտպանություններ:

140. Գեներատորի շղթայում անջատիչի առկայության դեպքում պահուստային դիֆերենցիալ պաշտպանությունը պետք է ունենա 0,35-ից մինչև 0,5 վ պահաժամ:

141. Երկու կամ երեք զուգահեռ ճյուղերով ստատորի փաթույթով տուրբոգեներատորի վրա պետք է նախատեսված լինի մի ֆազում միջգալարային միակցումներից առանց պահաժամի գործող միահամակարգ լայնական դիֆերենցիալ պաշտպանություն:

142. Փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ 160 ՄՎտ և ավելի հզորության գեներատորով բլոկների վրա պետք է նախատեսված լինի հակադարձ հաջորդականության հոսանային պաշտպանություն ինտեգրալ կախյալ բնութագրով, որը (բնութագիրը) պետք է համապատասխանի պաշտպանվող գեներատորի հակադարձ հաջորդականության հոսանքներով թույլատրելի գերբեռնումների բնութագրին: Պաշտպանությունը պետք է գործի գեներատորի անջատիչի անջատման վրա, իսկ դրա բացակայության դեպքում` ցանցից բլոկի անջատման վրա: Բլոկներին հարակից տարրերի պաշտպանությունների պահուստավորման համար նշված պաշտպանությունը պետք է ունենա անկախ պահաժամով օրգան, որը գործում է ցանցից բլոկի անջատման վրա և երկաստիճան գործողությամբ՝ համաձայն սույն ՏԿ-ի 149-րդ կետի պահանջների:

143. Փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ 160 ՄՎտ-ից ցածր հզորության գեներատորներով բլոկների վրա, ինչպես նաև անուղղակի հովացմամբ 30 ՄՎտ-ից բարձր հզորության հիդրոգեներատորներով բլոկների վրա հակադարձ հաջորդականության հոսանային պաշտպանությունը պետք է իրագործել աստիճանական կամ կախյալ պահաժամով: Այդ դեպքում պաշտպանության տարբեր աստիճանները կարող են ունենալ մեկ կամ ավելի պահաժամեր (տե´ս սույն ՏԿ-ի 149-րդ կետի 4-րդ ենթակետը): Նշված աստիճանական կամ կախյալ պահաժամը պետք է համաձայնեցված լինի հակադարձ հաջորդականության հոսանքով գեներատորի թույլատրելի գերբեռնվածությունների բնութագրի հետ (տե´ս սույն ՏԿ-ի 75-րդ կետի պահանջները):

144. 30 ՄՎտ-ից բարձր հզորության անուղղակի հովացմամբ տուրբոգեներատորներով բլոկների վրա պաշտպանությունը պետք է իրագործվի` համաձայն սույն ՏԿ-ի 75-րդ կետի պահանջների: Բացի անջատման վրա գործող պաշտպանություններից, 30 ՄՎտ-ից բարձր հզորության տուրբոգեներատորներով բոլոր բլոկների վրա պետք է նախատեսված լինի հակադարձ հաջորդականության հոսանքներով գերբեռնվածության ազդանշանում` սույն ՏԿ-ի 75-րդ կետի պահանջներին համապատասխան:

145. 30 ՄՎտ-ից բարձր հզորության գեներատորներով բլոկների վրա արտաքին համաչափ ԿՄ-ներից պաշտպանությունը պետք է իրագործվի այնպես, ինչպես նշված է սույն ՏԿ-ի 76-րդ կետում: Ընդ որում, հիդրոգեներատորների համար պաշտպանության գործարկման լարումը պետք է ընդունել մոտավորապես անվանականի 0,6-ից մինչև 0,7 պատիկի չափով: Պահուստային գրգռիչ ունեցող տուրբոգեներատորներով բլոկների վրա նշված պաշտպանությունը պետք է լրացվի հոսանքի ռելեով, որը միացվում է բլոկի բարձր լարման կողմի հոսանքին:

146. 60 ՄՎտ և ավելի հզոր գեներատորներով բլոկների վրա սույն ՏԿ-ի 145-րդ կետում նշված պաշտպանության փոխարեն պետք է կիրառել հեռագործ պաշտպանություն: Փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ գեներատորներով բլոկների վրա միջֆազային կարճ միակցումներից պաշտպանելու համար պահուստային դիֆերենցիալ պաշտպանության փոխարեն (տե´ս սույն ՏԿ-ի 133-140-րդ կետերում նշված պահանջները) թույլատրվում է տեղակայել երկաստիճան հեռագործ պաշտպանություն: Այդ պաշտպանության առաջին աստիճանն իրականացնում է մերձակա պահուստավորում և պետք է իրագործվի ճոճումներից ուղեկապումով, և պետք է գործի, ինչպես սահմանված է սույն ՏԿ-ի 149-րդ կետի 3-րդ ենթակետում, 1 վ-ից ոչ ավելի պահաժամով: Առաջին աստիճանը պետք է հուսալի կերպով պաշտպանի բլոկի տրանսֆորմատորը՝ ապահովելով հարակից տարրերի պաշտպանությունների հետ ընտրողականությունը: Պահուստավորումն առաջին աստիճանով պարտադիր է, եթե բլոկում կիրառված են տրանսֆորմատորի և գեներատորի առանձին դիֆերենցիալ պաշտպանություններ: Երկրորդ աստիճանը, որը կատարում է հեռահար պահուստավորում, պետք է գործի` համաձայն սույն ՏԿ-ի 149-րդ կետի 2-րդ ենթակետի: Անհրաժեշտ է երկաստիճան հեռագործ պաշտպանության տեղակայումը պահուստային դիֆերենցիալ պաշտպանության առկայության դեպքում՝ հեռահար պահուստավորման արդյունավետության բարձրացման համար: Այդ դեպքում հեռագործ պաշտպանության երկու աստիճանն էլ պետք է գործեն` համաձայն սույն ՏԿ-ի 149-րդ կետի 2-րդ ենթակետի:

147. 30 ՄՎտ և պակաս հզորության գեներատորներով բլոկների վրա արտաքին ԿՄ-ներից պաշտպանությունը պետք է իրագործել սույն ՏԿ-ի 77-րդ կետի պահանջներին համապատասխան: Հիդրոգեներատորներով բլոկների պաշտպանության գործարկման հարաչափերը պետք է ընդունել` համաձայն սույն ՏԿ-ի 76-րդ, 77-րդ, 145-րդ և 146-րդ կետերով սահմանված արժեքների:

148. Գեներատորի շղթայում անջատիչով գեներատոր-տրանսֆորմատոր բլոկների վրա պահուստային դիֆերենցիալ պաշտպանության բացակայության դեպքում, բլոկի բարձր լարման կողմում պետք է նախատեսված լինի առավելագույն հոսանային պաշտպանություն, որը նախատեսվում է անջատված գեներատորով բլոկի աշխատանքի ժամանակ տրանսֆորմատորի հիմնական պաշտպանությունները պահուստավորելու համար:

149. Գեներատոր-տրանսֆորմատոր բլոկների պահուստային պաշտպանությունը պետք է իրագործվի հետևյալ պայմանների և պահանջների կատարմամբ`

1) բլոկի տրանսֆորմատորի գեներատորային լարման կողմում պաշտպանություն չի տեղակայվում, այլ օգտագործվում է գեներատորի պաշտպանությունը.

2) հեռահար պահուստավորման դեպքում պաշտպանությունը պետք է գործի երկու պահաժամով. առաջինով՝ բլոկի բարձր լարման կողմում սխեմայի բաժանման (օրինակ՝ հաղորդաձողերի միացնող կամ հատվածավորման անջատիչի անջատման վրա), երկրորդով՝ ցանցից բլոկի անջատման վրա.

3) մերձակա պահուստավորման դեպքում պետք է կատարվեն՝ ցանցից բլոկի (գեներատորի) անջատում, գեներատորի դաշտի մարում և բլոկի կանգնեցում, եթե դա պահանջվում է սույն ՏԿ-ի 160-163-րդ կետերով.

4) պահուստային պաշտպանության առանձին աստիճանները կամ սարքվածքները, կախված դրանց դերից և հեռահար պահուստավորման ու մերձակա պահուստավորման դեպքերում օգտագործման նպատակահարմարությունից, կարող են ունենալ մեկ, երկու կամ երեք պահաժամ.

5) պաշտպանությունների լարման թողարկման օրգանները` ըստ սույն ՏԿ-ի 145-րդ, 146-րդ և 147-րդ կետերի, պետք է նախատեսել գեներատորային լարման կողմից և ցանցի կողմից.

6) մերձակա պահուստավորման և բլոկի հիմնական պաշտպանությունների գործառույթները կատարող պահուստային պաշտպանությունների համար առավելապես պետք է նախատեսված լինեն առանձին ելքի ռելեներ և տարբեր ինքնավար անջատիչներին միացված օպերատիվ հաստատուն հոսանքով սնում:

150. Տուրբոգեներատորներով բլոկների վրա ստատորի պաշտպանությունը համաչափ գերբեռնվածքներից պետք է իրագործել այնպես, ինչպես դա արվում է հավաքովի հաղորդաձողերի վրա աշխատող գեներատորների համար (տե´ս սույն ՏԿ-ի 81-րդ կետը): Առանց օպերատիվ անձնակազմի մշտական հերթապահության հիդրոէլեկտրակայաններում, բացի համաչափ գերբեռնվածքների ազդանշանումից, պետք է նախատեսված լինի անկախ բնութագրով պաշտպանություն, որը կգործի բլոկի (գեներատորի) անջատման ավելի երկար և բեռնաթափման ավելի կարճ պահաժամերով: Նշված պաշտպանության փոխարեն կարող են կիրառվել գրգռման կարգավորման համակարգի համապատասխան սարքվածքները:

151. Փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ 160 ՄՎտ և ավելի հզորությամբ գեներատորների ռոտորի փաթույթի պաշտպանությունը գրգռման հոսանքով գերբեռնվածքներից պետք է իրագործվի ինտեգրալ կախյալ պահաժամով, որը համապատասխանում է գեներատորի գրգռման հոսանքով թույլատրելի գերբեռնվածության բնութագրին: Այդ պաշտպանությունը պետք է գործի անջատման վրա`

1) եթե անհնարին է պաշտպանությունը միացնել ռոտորի հոսանքին (օրինակ՝ անխոզանակ գրգռման դեպքում) թույլատրվում է անկախ պահաժամով գրգռման շղթայում լարման բարձրացմանն արձագանքող պաշտպանության կիրառում.

2) պաշտպանությունում պետք է նախատեսված լինի գրգռման հոսանքի իջեցման դեպքում ավելի կարճատև պահաժամով գործելու հնարավորություն: Գրգռման կարգավորիչում գերբեռնվածությունը սահմանափակող սարքվածքների առկայության դեպքում ներգործությունը բեռնաթափման վրա կարող է տեղի ունենալ միաժամանակ՝ այդ սարքվածքներից և ռոտորի պաշտպանությունից: Թույլատրվում է նաև օգտագործել ԳԻԿ-ի գերբեռնվածությունը սահմանափակող սարքվածքը բեռնաթափման (երկու պահաժամով) և անջատման վրա գործելու համար: Այդ դեպքում ինտեգրալ կախյալ պահաժամով պաշտպանություն կարելի է չտեղակայել:

152. Փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ մինչև 160 ՄՎտ հզորության տուրբոգեներատորների վրա և անուղղակի հովացմամբ 30 ՄՎտ-ից ավելի հզորության հիդրոգեներատորների վրա պաշտպանությունը պետք է իրագործել սույն ՏԿ-ի 80-րդ կետում նշվածին համանման: Գեներատորների վրա գրգռման խմբային կառավարման սարքվածքների առկայության դեպքում անհրաժեշտ է պաշտպանությունը կատարել կախյալ պահաժամով: Պահուստային գրգռիչով գեներատորների աշխատանքի ընթացքում ռոտորի պաշտպանությունը գերբեռնվածքից պետք է մնա աշխատանքի մեջ: Կախյալ պահաժամով պաշտպանություն կիրառելու անհնարինության դեպքում թույլատրվում է պահուստային գրգռիչի վրա նախատեսել անկախ պահաժամով պաշտպանություն:

153. 160 ՄՎտ և ավելի հզորության տուրբոգեներատորներով բլոկների վրա պարապ ընթացքի ռեժիմում լարման բարձրացումը կանխելու նպատակով պետք է նախատեսված լինի պաշտպանություն լարման բարձրացումից, որը ինքնավար կերպով հանվում է գործողությունից, երբ գեներատորն աշխատում է ցանցում: Պաշտպանությունը գործելիս պետք է ապահովվի գեներատորի և գրգռիչի դաշտերի մարումը:

154. Հիդրոգեներատորներով բլոկների վրա բեռնվածքի հանկարծակի իջեցման դեպքում լարման բարձրացումը կանխելու համար պետք է նախատեսված լինի պաշտպանություն լարման բարձրացումից: Պաշտպանությունը պետք է գործի բլոկի (գեներատորի) անջատման և գեներատորի դաշտի մարման վրա: Թույլատրվում է պաշտպանության գործողությունը միացքի կանգառի համար:

155. Գրգռման շղթայի մի կետում հողակցումներից պաշտպանությունը պետք է նախատեսված լինի՝ հիդրոգեներատորների, ռոտորի փաթույթի ջրային հովացմամբ տուրբոգեներատորների և 300 ՄՎտ-ից ավելի հզորության բոլոր տուրբոգեներատորների վրա: Հիդրոգեներատորներում պաշտպանությունը պետք է գործի անջատման, իսկ տուրբոգեներատորներում՝ ազդանշանի վրա: Տուրբոգեներատորների գրգռման շղթայի երկրորդ կետում հողակցումներից պաշտպանությունը պետք է տեղակայվի 160 ՄՎտ-ից փոքր հզորության բլոկների վրա սույն ՏԿ-ի 82-րդ կետին համապատասխան:

156. Փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ 160 ՄՎտ և ավելի հզորության տուրբոգեներատորներով և հիդրոգեներատորներով բլոկներում պետք է նախատեսել գրգռման կորուստով պայմանավորված անհամաժամ ռեժիմից պաշտպանության սարքվածքներ: Նշված սարքվածքները կարելի է կիրառել նաև փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ 160 ՄՎտ-ից ցածր հզորության տուրբոգեներատորների վրա: Թույլատրվում է նաև այդ տուրբոգեներատորների վրա նախատեսել անհամաժամ ռեժիմի ինքնավար բացահայտում՝ ելնելով միայն դաշտի ինքնավար մարման սարքվածքի անջատված դիրքից (առանց անհամաժամ ռեժիմից պաշտպանության կիրառման):

157. Գրգռումը կորցրած տուրբոգեներատորն անհամաժամ ռեժիմ փոխադրվելիս, սույն ՏԿ-ի 156-րդ կետում նշված պաշտպանության կամ դաշտի ինքնավար մարման սարքվածքները պետք է գործեն գրգռումը կորցնելու ազդանշանման վրա և կատարեն սեփական կարիքների բեռնվածքի ինքնավար փոխարկում բլոկի (որի գեներատորը կորցրել է գրգռումը) ճյուղավորումից պահուստային սնման աղբյուրին: Այն բոլոր տուրբոգեներատորները և հիդրոգեներատորները, որոնք նախատեսված չեն անհամաժամ ռեժիմի համար, ինչպես նաև համակարգում ռեակտիվ հզորության պակասի պայմաններում մնացած տուրբոգեներատորները, սույն ՏԿ-ի 156-րդ կետում նշված սարքվածքների գործելու դեպքում պետք է անջատվեն ցանցից:

158. Փաթույթի հաղորդալարերի անմիջական հովացմամբ գեներատորի շղթայում անջատիչի կիրառման դեպքում պետք է նախատեսել պահուստավորում այդ անջատիչի հրաժարման դեպքերի համար (օրինակ՝ անջատիչի հրաժարումը պահուստավորող սարքվածքի` ԱՀՊՍ-ի կիրառում):

159. 110 ԿՎ-ից ավելի բարձր լարման ԱՀՊՍ-ն էլեկտրակայաններում պետք է իրագործվի հետևյալ պահանջների կատարմամբ`

1) պահուստային պաշտպանությամբ մի քանի բլոկների ավելորդ անջատումները կանխելու համար՝ դրանցից որևէ մեկում անջատիչի հրաժարման պատճառով ոչ լիաֆազ ռեժիմի առաջացման դեպքում (դա կարող է տեղի ունենալ փաթույթի հաղորդալարերի անմիջական հովացմամբ գեներատորներով էլեկտրակայաններում ֆազերի անհատական շարժաբերով անջատիչի անջատման ժամանակ) պետք է նախատեսված լինի ԱՀՊՍ-ի արագացված թողարկում (օրինակ՝ բլոկի տրանսֆորմատորի հողակցման մեծ հոսանքով ցանցի կողմից զրոյական հաջորդականության հոսանային պաշտպանությունից).

2) էլեկտրակայաններում, որտեղ գեներատոր-տրանսֆորմատոր բլոկները և գծերը (օդային և մալուխային) ունեն ընդհանուր անջատիչներ (օրինակ՝ «մեկուկեսանոց» սխեմայի կամ «բազմանկյան» սխեմայի կիրառում), պետք է նախատեսել հեռուստաանջատման սարքվածք՝ գծի հակառակ ծայրում անջատիչի անջատման և ԻԿՄ-ի արգելման համար, երբ գործում է բլոկի պաշտպանության կողմից գործարկված ԱՀՊՍ-ը: Բացի այդ, պետք է նախատեսել ԱՀՊՍ-ի գործելը բարձրհաճախականային պաշտպանության հաղորդիչ կայանի կանգնեցման վրա:

160. Բլոկի գեներատորի ստատորի և տրանսֆորմատորի ներքին վնասվածքներից պաշտպանությունների, ինչպես նաև գեներատորի ռոտորի պաշտպանությունների անջատման վրա գործելու դեպքում պետք է կատարվի վնասված տարրի անջատում ցանցից, գեներատորի և գրգռիչի դաշտի մարում, ԱՀՊՍ-ի գործարկում և տեխնոլոգիական պաշտպանությունների վրա համապատասխան ազդեցություն: Եթե պաշտպանությունից անջատումը բերում է բլոկի հաղորդաձողերի ճյուղավորմանը միացված սեփական կարիքների բեռնվածքի հոսանքազրկման, ապա պաշտպանությունը պետք է գործի նաև սեփական կարիքների սնման աշխատանքային աղբյուրի շղթայի անջատիչների անջատման վրա, որպեսզի դրանք ՊԻՄ-ի միջոցով փոխադրվեն սնվելու պահուստային աղբյուրից:

161. Բլոկի գեներատորի և տրանսֆորմատորի պահուստային պաշտպանություններն արտաքին վնասվածքների դեպքում պետք է գործեն սույն ՏԿ-ի 149-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերին համապատասխան:

162. Ջերմային մասը բլոկային սխեմայով կատարված ջերմային էլեկտրակայաններում ներքին վնասվածքներից գեներատոր-տրանսֆորմատոր բլոկի անջատման դեպքում պետք է ապահովվի ջերմային և էլեկտրական բլոկների լրիվ կանգառը: Արտաքին վնասվածքների, ինչպես նաև պաշտպանությունների գործման այն դեպքում, երբ գեներատոր-տրանսֆորմատոր բլոկի աշխատանքը կարող է արագ վերականգնվել, ջերմային բլոկը պետք է փոխադրվի պարապ ընթացքի ռեժիմ, եթե ջերմամեխանիկական սարքավորման համար այդ ռեժիմը թույլատրելի է:

163. Հիդրոէլեկտրակայաններում բլոկի ներքին վնասվածքների դեպքում, բացի բլոկի անջատումից, պետք է իրագործվի միացքի կանգառը: Միացքի կանգառի վրա գործողությունը թույլատրվում է իրականացնել նաև արտաքին խաթարումների հետևանքով բլոկն անջատելու դեպքում:

164. Գեներատոր-տրանսֆորմատոր-գիծ բլոկներում գծի հիմնական պաշտպանությունը և պահուստային պաշտպանությունն էներգահամակարգի կողմից պետք է իրագործվեն գծերի (օդային և մալուխային) պաշտպանության սույն բաժնի պահանջներին համապատասխան, իսկ բլոկի կողմից գծի պահուստային պաշտպանության գործառույթները պետք է կատարեն բլոկի պահուստային պաշտպանությունները: Բլոկի պաշտպանությունը պետք է իրագործվի սույն ՏԿ-ի 9-րդ գլխում սահմանված պահանջների համաձայն:

165. Բլոկի պաշտպանության ներգործությունն անջատիչի անջատման վրա և էներգահամակարգի կողմից ԱՀՊՍ-ի գործարկումը պետք է փոխանցվի հեռուստաանջատման երկու փոխպահուստավորող սարքվածքների միջոցով՝ բարձրհաճախականային ուղիով կամ կապի հաղորդալարերով: Բացի այդ, պետք է նախատեսել բլոկի պաշտպանության միաժամանակ գործելը բարձրհաճախականային պաշտպանության հաղորդիչ կայանի կանգնեցման վրա:

166. Տուրբոգեներատորներով բլոկներում (ջերմային մասի բլոկային սխեմայի դեպքում) էներգահամակարգի կողմից դեպի գծի հակադիր ծայրը հեռուստաանջատման սարքվածքի միջոցով պետք է հաղորդվի հաղորդաձողերի պաշտպանության ներգործությունը (հաղորդաձողերի կրկնակի համակարգի դեպքում) կամ ԱՀՊՍ-ի ներգործությունը (մեկուկեսանոց կամ բազմանկյուն սխեմաների դեպքում)՝ համապատասխանորեն բլոկի պարապ ընթացքի ռեժիմի փոխադրման կամ գեներատորի դաշտի մարման ու բլոկի կանգառի վրա: Բացի այդ, հեռուստաանջատման սարքվածքը պետք է օգտագործել գեներատորի դաշտի մարումն արագացնելու և սեփական կարիքներն անջատելու համար, երբ էներգահամակարգի կողմից գործում են պահուստային պաշտպանությունները:

167. Հողանցման մեծ հոսանքներով ցանցի կողմից անջատիչի ոչ լիաֆազ անջատման դեպքում պետք է կատարվի ԱՀՊՍ-ի արագացված գործարկում այնպես, ինչպես նախատեսված է սույն ՏԿ-ի 159-րդ կետի 1-ին ենթակետում:

 

10. ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՉԵԶՈՔՈՎ 3-ԻՑ ՄԻՆՉԵՎ 10 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ՕԴԱՅԻՆ ԵՎ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

168. Մեկուսացված չեզոքով (այդ թվում` աղեղմարիչ ռեակտորի միջոցով հողակցված չեզոքով) 3-ից մինչև 10 կՎ լարման ցանցերում օդային և մալուխային գծերի (այսուհետ` գծերի) համար պետք է նախատեսվեն բազմաֆազ միակցումներից և միաֆազ հողակցումներից ռելեային պաշտպանության սարքվածքներ:

169. Բազմաֆազ միակցումներից պաշտպանությունը պետք է նախատեսել երկֆազ կատարմամբ և տվյալ լարման ամբողջ ցանցով մեկ միացնել միևնույն ֆազերին՝ մեծ մասամբ կրկնակի հողակցումների ժամանակ, վնասվածքի միայն մեկ տեղի անջատումն ապահովելու համար: Կախված զգայնության և հուսալիության պահանջներից` պաշտպանությունը պետք է կատարվի միառելե, երկռելե և եռառելե:

170. Միայնակ, միակողմանի սնմամբ գծերի վրա պետք է տեղակայել, որպես կանոն, բազմաֆազ միակցումներից երկաստիճան հոսանային պաշտպանություն, որի առաջին աստիճանը կատարված է հոսանային ընդհատիչի միջոցով, իսկ երկրորդը՝ անկախ կամ կախյալ բնութագրով պահաժամ ունեցող առավելագույն հոսանային պաշտպանության միջոցով:

171. Էլեկտրակայանների հաղորդաձողերից հեռացող, առանց ռեակտորի, միակողմանի սնմամբ մալուխային գծերի վրա հոսանային ընդհատիչները պետք է կատարված լինեն առանց պահաժամի և դրանց գործողության գոտին պետք է որոշված լինի նշված էլեկտրակայանների հաղորդաձողերի վրա անվանական լարման արժեքի 0,5-ից մինչև 0,6Uանվ-ից ցածր մնացորդային լարմամբ ուղեկցվող ԿՄ-ի անջատման պայմանից: Նշված պայմանի կատարման համար թույլատրվում է պաշտպանությունը կատարել ոչ ընտրողական, բայց պաշտպանության ոչ ընտրողական գործողությունը լիովին կամ մասամբ ուղղող ԻԿՄ-ի կամ ՊԻՄ-ի սարքվածքների զուգակցությամբ: Նշված ընդհատիչները թույլատրվում է տեղակայել նաև ենթակայանների հաղորդաձողերից հեռացող և խոշոր համաժամ էլեկտրաշարժիչներ սնող գծերի վրա:

172. Եթե էլեկտրակայանների հաղորդաձողերից հեռացող առանց ռեակտորի մալուխային գծերի վրա հոսանային ընդհատիչներն ըստ ընտրողականության պահանջների չեն կարող կիրառվել, ապա արագագործության ապահովման համար պետք է նախատեսել պաշտպանություններ՝ ըստ սույն ՏԿ-ի 173-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետերի պահանջների: Այդ պաշտպանությունների կիրառումը թույլատրվում է նաև ջերմային էլեկտրակայանների սեփական կարիքների աշխատանքային գծերի համար: Ռեակտորներով համալրված գծերի վրա, որոնց անջատիչները հաշվարկված չեն մինչև ռեակտորը ԿՄ-ի անջատման համար, հոսանային ընդհատիչների կիրառում չի թույլատրվում:

173. Երկկողմանի սնմամբ միայնակ գծերի վրա (շրջանցիկ կապերի առկայությամբ կամ բացակայությամբ), ինչպես նաև սնման մի կետով օղակային ցանց մտնող գծերի վրա պետք է կիրառել նույն այն պաշտպանությունները, ինչ և միակողմանի սնվող միայնակ գծերի վրա (տե´ս սույն ՏԿ-ի 170-172-րդ կետերը), անհրաժեշտության դեպքում դրանք կատարելով ուղղորդված: Պաշտպանությունների պարզեցման և դրանց ընտրողական գործողության ապահովման նպատակով, թույլատրվում է վնասվածքի առաջացման պահին կիրառել ցանցի ինքնավար բաժանում շառավղային տեղամասերի, դրա հետագա ինքնավար վերականգնումով: Եթե չուղղորդված կամ ուղղորդված հոսանային աստիճանավոր պաշտպանությունը չի ապահովում պահանջվող արագագործությունը և ընտրողականությունը, թույլատրվում է նախատեսել հետևյալ պաշտպանությունները`

1) պարզագույն կատարմամբ հեռագործ պաշտպանություն.

2) լայնական դիֆերենցիալ հոսանային պաշտպանություն (զուգակցված մալուխային գծերի համար).

3) գծերի կարճ տեղամասերի համար՝ երկայնական դիֆերենցիալ հոսանային պաշտպանություն. միայն երկայնական դիֆերենցիալ պաշտպանության համար հատուկ մալուխի անցկացման անհրաժեշտության դեպքում դրա երկարությունը պետք է լինի 3 կմ-ից ոչ ավելի.

4) որպես պահուստային պաշտպանություն, սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված պաշտպանությունների համար պետք է նախատեսել հոսանային պաշտպանությունը:

174. 3-ից մինչև 10 կՎ լարման զուգահեռ գծերի պաշտպանությունը կատարելիս պետք է ղեկավարվել 35 կՎ լարման ցանցերում զուգահեռ գծերի համար սահմանված դրույթներով՝ ըստ սույն ՏԿ-ի 185-187-րդ կետերի պահանջների:

175. Միաֆազ հողակցումներից պաշտպանությունը պետք է իրագործվի որպես`

1) վնասված ուղղությունը որոշող, ազդանշանի վրա գործող ընտրողական պաշտպանություն.

2) վնասված ուղղությունը որոշող, ըստ անվտանգության պահանջների անջատման վրա գործող ընտրողական պաշտպանություն, որը պետք է տեղակայվի էլեկտրականապես կապված, ամբողջ ցանցը սնող տարրերի վրա.

3) մեկուսացման վերահսկման սարքվածք. ընդ որում, վնասված տարրի հայտնաբերումը պետք է իրականացվի հատուկ սարքվածքներով. թույլատրվում է վնասված տարրի հայտնաբերումը միացումների հերթով անջատմամբ:

176. Միաֆազ հողակցումներից պաշտպանությունը պետք է կատարվի, որպես կանոն, զրոյական հաջորդականության հոսանքի տրանսֆորմատորների օգտագործմամբ: Առաջին հերթին պաշտպանությունը պետք է արձագանքի կայունացած հողակցումներին. թույլատրվում է նաև կարճատև միակցումները գրանցող, գործողությունը չկրկնող սարքվածքների կիրառումը:

177. Ըստ անվտանգության պահանջների (տե´ս սույն ՏԿ-ի 175-րդ կետի պահանջները), անջատման վրա առանց պահաժամի գործող միաֆազ հողակցումներից պաշտպանությունը պետք է անջատի միայն վնասված տեղամասը սնող տարրը. ընդ որում, որպես պահուստ պետք է նախատեսվի զրոյական հաջորդականության, 0,5 վ-ից ոչ ավելի պահաժամով, էլեկտրականապես կապված ամբողջ ցանցի՝ հաղորդաձողերի համակարգի (հատվածամասի) կամ սնող տրանսֆորմատորի անջատման վրա գործող պաշտպանությունը:

178. Աղեղմարիչ ռեակտորի միջոցով հողակցված չեզոքով ցանցում հատուկ պաշտպանության գործողության ապահովման համար արդյունաբերական հաճախականության հոսանքի մեծացումը (օրինակ, ռեակտորի ապալարքի օգնությամբ), որպես կանոն, չի թույլատրվում նախատեսել:

 

11. ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՉԵԶՈՔՈՎ 20 ԿՎ ԵՎ 35 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ՕԴԱՅԻՆ ԵՎ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

179. Մեկուսացված չեզոքով 20 կՎ և 35 կՎ լարման ցանցերում օդային և մալուխային գծերի (այսուհետ՝ գծեր) համար պետք է նախատեսվեն բազմաֆազ միակցումներից և միաֆազ հողակցումներից ռելեային պաշտպանության սարքվածքներ:

180. Բազմաֆազ միակցումներից պաշտպանությունը պետք է նախատեսել երկֆազ երկռելե տարբերակով և տվյալ լարման ամբողջ ցանցով մեկ միացնել միևնույն ֆազերին՝ մեծ մասամբ կրկնակի հողակցումների ժամանակ վնասվածքի միայն մեկ տեղի անջատումն ապահովելու համար: Փաթույթների աստղ-եռանկյունի միացմամբ տրանսֆորմատորներից հետո, վնասվածքների նկատմամբ զգայնությունը բարձրացնելու նպատակով, թույլատրվում է պաշտպանության եռառելե կատարումը: Միաֆազ հողակցումներից պաշտպանությունը պետք է կատարել ազդանշանի վրա գործողությամբ: Պաշտպանության իրականացման համար թույլատրվում է օգտագործել մեկուսացման վերահսկման սարքվածքը:

181. Հիմնական պաշտպանության տեսակն ընտրելու ժամանակ պետք է հաշվի առնել էներգահամակարգի աշխատանքի կայունության և սպառողի հուսալի աշխատանքի ապահովման պահանջներն այնպես, ինչպես դա հաշվի է առնված 110 կՎ լարման գծերի պաշտպանությանը ներկայացված պահանջներում (տե´ս սույն ՏԿ-ի 192-րդ կետը):

182. Բազմաֆազ միակցումներից պաշտպանելու համար միակողմանի սնմամբ միայնակ գծերի վրա պետք է տեղակայվեն առավելապես հոսանքի աստիճանավոր պաշտպանություններ կամ հոսանքի և լարման աստիճանավոր պաշտպանություններ, իսկ, եթե այդպիսի պաշտպանությունները չեն բավարարում զգայնության կամ վնասվածքի անջատման արագության պահանջները (տե´ս սույն ՏԿ-ի 192-րդ կետը), օրինակ՝ գլխամասային տեղամասերում, ապա պետք է կիրառվեն առավելապես ըստ հոսանքի թողարկվող հեռագործ աստիճանավոր պաշտպանություններ: Վերջին դեպքում, որպես լրացուցիչ պաշտպանություն պետք է օգտագործել առանց պահաժամի հոսանային ընդհատիչը: Պարզեցման նպատակով, մի քանի հաջորդական հատվածներից բաղկացած գծերի համար թույլատրվում է, ըստ հերթականության գործող ԻԿՄ-ի սարքվածքների զուգակցությամբ հոսանքի և լարման ոչ ընտրողական, աստիճանավոր պաշտպանությունների օգտագործումը:

183. Երկու և ավելի կողմերից սնում ունեցող միայնակ գծերի վրա (վերջինը՝ ճյուղավորումներով գծերի վրա), շրջանցիկ կապերի առկայությամբ կամ բացակայությամբ, ինչպես նաև սնման մի կետով օղակային ցանց մտնող գծերի վրա, պետք է կիրառել նույն այն պաշտպանությունները, ինչ և միակողմանի սնումով միայնակ գծերի վրա (տե´ս սույն ՏԿ-ի 182-րդ կետը)` անհրաժեշտության դեպքում դրանք կատարելով ուղղորդված, իսկ հեռագործները` դիմադրության ռելեով թողարկմամբ: Ընդ որում, երբ որպես լրացուցիչ պաշտպանություն օգտագործվող հոսանքային ընդհատիչը չի տեղակայվում (տե´ս սույն ՏԿ-ի 182-րդ կետը), օրինակ` դրա անբավարար զգայնության պատճառով, ապա հզորության ուղղության ռելեի «մեռյալ գոտում» ԿՄ-ի ժամանակ թույլատրվում է հարակից տարրերի ոչ ընտրողական անջատում: Պաշտպանությունը տեղակայվում է միայն այն կողմերում, որտեղից կարող է սնում տրվել:

184. Երկկողմանի սնմամբ կարճ, միայնակ գծերի վրա, որպես հիմնական պաշտպանություն թույլատրվում է երկայնական դիֆերենցիալ պաշտպանության կիրառումն այն դեպքում, երբ դա պահանջվում է՝ ըստ արագագործության պայմանի: Ընդ որում, հատուկ այդ պաշտպանության համար անցկացվող մալուխի երկարությունը չպետք է գերազանցի 4 կմ-ը: Օժանդակ հաղորդալարերի սարքինության վերահսկման համար պետք է նախատեսել հատուկ սարքվածքներ: Ի լրումն երկայնական դիֆերենցիալ պաշտպանության, որպես պահուստային պետք է կիրառվի սույն ՏԿ-ի 183-րդ կետում նշված որևէ պաշտպանություն:

185. Երկու կամ ավելի կողմերից սնում ունեցող զուգահեռ գծերի վրա, ինչպես նաև միակողմանի սնմամբ զուգահեռ գծերի սնող ծայրում կարող են օգտագործվել նույն պաշտպանությունները, ինչ որ օգտագործվում է համապատասխան միայնակ գծերի համար (տե´ս սույն ՏԿ-ի 182-րդ և 183-րդ կետերը):

186. Երկկողմանի սնմամբ գծերի համար, հատկապես հոսանային աստիճանավոր պաշտպանությունների կամ հոսանքի և լարման աստիճանավոր պաշտպանությունների օգտագործման ժամանակ, վնասվածքի անջատումը արագացնելու համար, լրացուցիչ կարող է կիրառվել զուգահեռ գծում հզորության ուղղության վերահսկմամբ պաշտպանություն: Այդ պաշտպանությունը կարող է կատարվել որպես առանձին լայնական հոսանային ուղղորդված պաշտպանության կամ միայն զուգահեռ գծում հզորության ուղղության հսկմամբ տեղադրված պաշտպանությունների (առավելագույն հոսանային, հեռագործական) արագացման շղթայի տեսքով:

187. Միակողմանի սնմամբ երկու զուգահեռ գծերի ընդունող ծայրում առավելապես պետք է օգտագործվի լայնական դիֆերենցիալ ուղղորդված պաշտպանությունը:

188. Եթե, ըստ սույն ՏԿ-ի 185-րդ, 186-րդ և 187-րդ կետերի, պաշտպանությունը չի բավարարում արագագործության պայմանները (տե´ս սույն ՏԿ-ի 191-րդ և 192-րդ կետերը), իսկ զուգահեռ գծի հզորության ուղղության հսկմամբ պաշտպանությունն անկիրառելի կամ անցանկալի է, երկկողմանի սնմամբ երկու զուգահեռ գծերի վրա (երկու զուգահեռ գծերի աշխատանքի ժամանակ) և միակողմանի սնմամբ երկու զուգահեռ գծերի սնող ծայրում, որպես հիմնական պաշտպանություն պետք է կիրառել լայնական դիֆերենցիալ ուղղորդված պաշտպանությունը: Ընդ որում, մեկ գծի աշխատանքի ռեժիմում, ինչպես նաև որպես պահուստային, երկու գծի աշխատանքի ռեժիմում պետք է օգտագործել աստիճանավոր պաշտպանություն` ըստ սույն ՏԿ-ի 182-րդ և 183-րդ կետերի պահանջների: Թույլատրվում է այդ պաշտպանության կամ դրա առանձին աստիճանների (օրինակ` պահուստային աստիճանի` դրա զգայնությունը հարակից տարրերի վնասվածքների նկատմամբ բարձրացման նպատակով) միացումը երկու գծերի հոսանքների գումարին: Պաշտպանվող գծերի վրա վնասվածքների անջատման ժամանակի փոքրացման համար, եթե ըստ պաշտպանության արագացման պայմանի (տե´ս սույն ՏԿ-ի 191-րդ և 192-րդ կետերը) դրա տեղակայումը պարտադիր չէ. թույլատրվում է նաև, ի լրումն հոսանային աստիճանավոր պաշտպանությունների, ուղղորդված լայնական դիֆերենցիալ պաշտպանության օգտագործումը: Առանձին դեպքերում կարճ զուգահեռ գծերի վրա թույլատրվում է երկայնական դիֆերենցիալ պաշտպանության կիրառում (տե´ս սույն ՏԿ-ի 184-րդ կետը):

 

12. ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀՈՂԱԿՑՎԱԾ ՉԵԶՈՔՈՎ 110-ԻՑ ՄԻՆՉԵՎ 500 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ

 

189. Արդյունավետ հողակցված չեզոքով 110-ից մինչև 500 կՎ լարման ցանցերում օդային գծերը բազմաֆազ միակցումներից և հողակցումներից պաշտպանելու համար պետք է նախատեսվեն ռելեային պաշտպանության սարքվածքներ:

190. Եթե ցանցում հնարավոր են ճոճումներ կամ անհամաժամ ընթացք, որոնց ժամանակ հավանական են պաշտպանության ավելորդ գործարկումները, պաշտպանությունները պետք է սարքավորվեն ճոճումների ժամանակ դրանց գործողությունն ուղեկապող սարքվածքներով: Թույլատրվում է պաշտպանության կատարումն առանց ուղեկապման սարքվածքների, եթե դա կարգաբերված է ճոճումներից՝ ըստ ժամանակի (1,5-ից մինչև 2 վ):

191. Համակարգաստեղծ 220 կՎ և ավելի բարձր լարման օդային գծերի համար, որպես հիմնական պետք է նախատեսվի պաշտպանվող տեղամասի կամայական կետում ԿՄ-ի դեպքում առանց հապաղման գործող պաշտպանությունը:

192. 110-ից մինչև 220 կՎ լարման օդային գծերի համար հիմնական պաշտպանության տեսակի, այդ թվում` նաև պաշտպանվող տեղամասի կամայական կետում ԿՄ-ի դեպքում առանց հապաղման գործող պաշտպանության կիրառման անհրաժեշտության մասին հարցը պետք է լուծվի՝ առաջին հերթին հաշվի առնելով էներգահամակարգի կայունության պահպանման պահանջները: Ընդ որում, եթե ըստ կայունության հաշվարկների չեն ներկայացվում ուրիշ, ավելի կոշտ պահանջներ, կարելի է ընդունել, որ նշված պահանջը բավարարվում է, երբ եռաֆազ ԿՄ-ները, որոնց դեպքում էլեկտրակայանների և ենթակայանների հաղորդաձողերի վրա մնացորդային լարումը 0,6-ից մինչև 0,7Uանվ-ից ցածր է, անջատվում են առանց պահաժամի: Մնացորդային լարման ավելի փոքր արժեք (0,6Uանվ) կարող է թույլատրվել 110 կՎ լարման օդային գծերի, 220 կՎ լարման՝ ավելի քիչ պատասխանատու օդային գծերի (խիստ ճյուղավորված ցանցերում, որտեղ սպառողների սնումը հուսալիորեն ապահովվում է մի քանի կողմից), ինչպես նաև 220 կՎ լարման՝ ավելի պատասխանատու օդային գծերի համար այն դեպքերում, երբ դիտարկվող ԿՄ-ը չի բերում բեռնվածքի զգալի անջատման: 110-ից մինչև 220 կՎ լարման օդային գծերի վրա տեղակայվող պաշտպանությունների ընտրության ժամանակ, բացի էներգահամակարգի աշխատանքի կայունության պահպանման պահանջից, պետք է կատարվեն նաև հետևյալ պահանջները՝

1) ԱԷԿ-ից գնացող 110 կՎ-ից ավելի լարման օդային գծերի վրա, ինչպես նաև հարակից ցանցի բոլոր տարրերի վրա, որոնց վրա բազմաֆազ ԿՄ-ի ժամանակ ԱԷԿ-ի բլոկների բարձր լարման կողմում ուղիղ հաջորդականության մնացորդային լարումը կարող է իջնել ավելի, քան մինչև 0,45Uանվ -ը, պետք է ապահովել արագագործ պաշտպանությունների պահուստավորում 1,5 վ-ը չգերազանցող (հաշվի առնելով ԱՀՊՍ-ի գործողությունը) պահաժամով.

2) վնասվածքները, որոնց պահաժամով անջատումը կարող է բերել պատասխանատու սպառողների աշխատանքի խախտմանը, պետք է անջատվեն առանց պահաժամի (օրինակ, վնասվածքներ, որոնց ժամանակ էլեկտրակայանների և ենթակայանների հաղորդաձողերի վրա մնացորդային լարումը կլինի 0,6Uանվ-ից ցածր, կամ դրանց պահաժամով անջատումը լարման տարափի պատճառով կարող է բերել ինքնաբեռնաթափման, կամ, եթե վնասվածքների դեպքում մնացորդային լարումը 0,6Uանվ և ավելի է, բայց դրանց պահաժամով անջատումը կարող է բերել տեխնոլոգիայի խախտման).

3) արագագործ ԻԿՄ-ի իրականացման անհրաժեշտության դեպքում օդային գծի վրա պետք է տեղակայվի վնասված գծի երկու կողմից առանց պահաժամի անջատումն ապահովող արագագործ պաշտպանություն.

4) անվանականը մի քանի անգամ գերազանցող հոսանքներով վնասվածքների պահաժամով անջատման դեպքում հնարավոր է հաղորդիչների անթույլատրելի գերտաքացում.

5) ընտրողականության ապահովման անհրաժեշտության դեպքում թույլատրվում է արագագործ պաշտպանությունների կիրառումը բարդ ցանցերում նաև սույն կետում շարադրած պայմանների բացակայության ժամանակ:

193. Կայունության պահանջների ապահովումը գնահատելիս, ելնելով սույն ՏԿ-ի 192-րդ կետով սահմանված մնացորդային լարման արժեքներից, պետք է ղեկավարվել հետևյալով`

1) էլեկտրակայանների և էներգահամակարգերի միջև միակի կապի դեպքում սույն ՏԿ-ի 192-րդ կետով սահմանված մնացորդային լարման արժեքը պետք է ստուգվի տվյալ կապի մեջ մտնող էլեկտրակայանների և ենթակայանների հաղորդաձողերի վրա՝ այդ հաղորդաձողերից հեռացող օդային գծերի վրա (բացի կապը կազմող օդային գծերից) ԿՄ-ի դեպքում: Միակի կապի դեպքում, որն ունի զուգահեռ օդային գծերով հատվածներ, բացի նշված ստուգումից, լարման արժեքը պետք է ստուգվի նաև այդ զուգահեռ օդային գծերից յուրաքանչյուրի վրա ԿՄ-ի դեպքում.

2) էլեկտրակայանների և էներգահամակարգերի միջև մի քանի կապերի առկայության դեպքում սույն ՏԿ-ի 192-րդ կետով սահմանված մնացորդային լարման արժեքը պետք է ստուգվի միայն այն ենթակայանների և կայանների հաղորդաձողերի վրա, որտեղ միանում են այդ կապերը, կապերի և այդ հաղորդաձողերից սնվող այլ օդային գծերի, ինչպես նաև կապերի ենթակայանների հաղորդաձողերից սնվող օդային գծերի վրա ԿՄ-ի դեպքում.

3) մնացորդային լարումը պետք է ստուգվի վնասվածքի կասկադային անջատման ռեժիմում, այսինքն, օդային գծի հակադիր ծայրից առանց պահաժամի պաշտպանությամբ անջատիչն անջատելուց հետո՝ պաշտպանության առաջին աստիճանի ընդգրկած գոտու ծայրում ԿՄ-ի դեպքում:

194. Միակողմանի սնմամբ միակի օդային գծերի վրա բազմաֆազ միակցումներից պաշտպանելու համար պետք է տեղակայել հոսանային աստիճանավոր պաշտպանություններ, կամ հոսանքի և լարման աստիճանավոր պաշտպանություններ: Եթե այդպիսի պաշտպանությունները չեն բավարարում զգայնության կամ վնասվածքի անջատման արագության պահանջները` սույն ՏԿ-ի 192-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան (օրինակ` գլխամասային տեղամասերում) կամ, եթե դա նպատակահարմար է հարակից տեղամասերի պաշտպանությունները դիտարկվող տեղամասի պաշտպանության հետ համաձայնեցման համար, պետք է նախատեսվի հեռագործ աստիճանավոր պաշտպանություն: Վերջին դեպքում, որպես լրացուցիչ պաշտպանություն, պետք է կիրառել առանց պահաժամի հոսանային ընդհատիչ: Հողակցումներից պաշտպանելու համար պետք է նախատեսվի հոսանային ուղղորդված կամ չուղղորդված զրոյական հաջորդականության աստիճանավոր պաշտպանություն: Պաշտպանությունը պետք է տեղակայվի միայն այն կողմերից, որտեղից կարող է տրվել սնում: Պարզեցման նպատակով, մի քանի հաջորդական տեղամասերից կազմված օդային գծերի վրա թույլատրվում է կիրառել հոսանքի և լարման ոչ ընտրողական աստիճանավոր պաշտպանություն բազմաֆազ միակցումներից և զրոյական հաջորդականության հոսանային աստիճանավոր պաշտպանություն հողակցումներից՝ հերթականությամբ գործող ԻԿՄ-ի սարքվածքների զուգակցությամբ, կամ հեռահար պաշտպանություն:

195. Երկու և ավելի կողմից սնում ունեցող (վերջինը՝ ճյուղավորումներով օդային գծերի դեպքում) միակի օդային գծերի համար (ինչպես շրջանցիկ կապերի առկայության, այնպես էլ բացակայության դեպքում), ինչպես նաև սնման մեկ կետով օղակային ցանցի կազմում գտնվող օդային գծերի համար պետք է կիրառվի հեռահար (առավելապես եռաստիճան) պաշտպանություն, որն օգտագործվում է որպես պահուստային կամ հիմնական պաշտպանություն (վերջինը՝ միայն 110-ից մինչև 220 կՎ լարման օդային գծերի վրա): Որպես լրացուցիչ պաշտպանություն կարելի է կիրառել առանց պահաժամի հոսանային ընդհատիչ պաշտպանությունը: Թույլատրվում է հոսանային ընդհատիչը կիրառել պաշտպանության տեղակայման տեղում եռաֆազ միակցման վրա սխալմամբ միացնելու դեպքում գործելու համար, երբ հոսանային ընդհատիչն ուրիշ ռեժիմներում չի բավարարում զգայնության պահանջները (տե´ս սույն ՏԿ-ի 59-րդ կետը): Միջֆազային ԿՄ-ներից որպես պահուստային կամ վթարային պաշտպանություն պետք է նախատեսել առավելագույն հոսանային պաշտպանությունը, հողակցումներից՝ զրոյական հաջորդականության հոսանային պաշտպանությունը:

196. Սնման մեկ կետով օղակային ցանցի գլխամասային տեղամասերի ընդունման ծայրում որպես բազմաֆազ միակցումներից հիմնական պաշտպանություն կարելի է կիրառել ուղղորդված հոսանային միաստիճան պաշտպանություն: Այլ միակի օդային գծերի վրա (առավելապես 110 կՎ լարման) թույլատրվում է կիրառել հոսանային աստիճանավոր պաշտպանություններ կամ հոսանքի և լարման աստիճանավոր պաշտպանություն, անհրաժեշտության դեպքում դրանք կատարելով ուղղորդված: Պաշտպանությունը պետք է տեղակայել միայն այն կողմերից, որտեղից կարող է սնում տրվել:

197. Երկու և ավելի կողմերից սնում ունեցող զուգահեռ օդային գծերի վրա, ինչպես նաև միակողմանի սնմամբ զուգահեռ օդային գծերի սնող ծայրում կարող են օգտագործվել նույն պաշտպանությունները, ինչ և համապատասխան միակի օդային գծերի վրա (տե´ս սույն ՏԿ-ի 194-րդ և 195-րդ կետերը)`

1) երկկողմանի սնմամբ օդային գծերի վրա հողակցումների, իսկ առանձին դեպքերում նաև ֆազերի միջև միակցումների անջատումն արագացնելու համար կարելի է կիրառել զուգահեռ օդային գծում հզորության ուղղության վերահսկմամբ լրացուցիչ պաշտպանություն: Այդ պաշտպանությունը կարող է կատարվել որպես առանձին լայնական հոսանային պաշտպանություն (ռելեի միացմամբ զրոյական հաջորդականության հոսանքին կամ ֆազային հոսանքներին), կամ որպես զուգահեռ օդային գծերում հզորության ուղղության հսկմամբ տեղակայված պաշտպանությունների (զրոյական հաջորդականության հոսանային, առավելագույն հոսանային, հեռագործ և այլն) միայն արագացման շղթա.

2) զրոյական հաջորդականության պաշտպանության զգայնությունը բարձրացնելու համար թույլատրվում է նախատեսել դրա առանձին աստիճանների աշխատանքից դուրսբերումը զուգահեռ օդային գծի անջատիչի անջատման դեպքում.

3) միակողմի սնմամբ երկու զուգահեռ օդային գծերի ընդունման ծայրում պետք է նախատեսվի ուղղորդված լայնական դիֆերենցիալ պաշտպանություն:

198. Եթե ըստ սույն ՏԿ-ի 197-րդ կետի պահանջների իրականացված պաշտպանությունը չի բավարարում արագագործության պահանջները (տե´ս սույն ՏԿ-ի 192-րդ կետը), բաշխիչ ցանցերում երկու միակողմանի սնմամբ 110-ից մինչև 220 կՎ լարման զուգահեռ օդային գծերի սնող ծայրում, և երկու 110 կՎ լարման երկկողմանի սնմամբ զուգահեռ օդային գծերի համար որպես հիմնական պաշտպանություն (երկու զուգահեռ օդային գծերի աշխատանքի ժամանակ), կարող է կիրառվել ուղղորդված լայնական դիֆերենցիալ պաշտպանություն: Ընդ որում, մի օդային գծի աշխատանքի ռեժիմում, ինչպես նաև երկու օդային գծերի աշխատանքի ժամանակ, որպես պահուստային, օգտագործվում են սույն ՏԿ-ի 194-րդ և 195-րդ կետերում սահմանված պաշտպանությունները: Հարակից տարրերի վրա վնասվածքների նկատմամբ այդ պաշտպանության զգայնությունը բարձրացնելու նպատակով թույլատրվում է այդ պաշտպանության կամ դրա առանձին աստիճանների (օրինակ, զրոյական հաջորդականության հոսանային պաշտպանության վերջին աստիճանի) միացումը երկու օդային գծերի հոսանքների գումարին: Պաշտպանվող օդային գծերի վնասվածքների անջատման ժամանակի փոքրացման համար, եթե ըստ պաշտպանության արագացման պայմանների (տե´ս սույն ՏԿ-ի 192-րդ կետը) դրա տեղակայումը պարտադիր չէ, թույլատրվում է, ի լրումն 110 կՎ լարման զուգահեռ օդային գծերի հոսանային աստիճանավոր պաշտպանությունների, նաև ուղղորդված լայնական դիֆերենցիալ պաշտպանության օգտագործումը:

199. Եթե սույն ՏԿ-ի 195-րդ, 196-րդ և 197-րդ կետերում բերված պաշտպանությունը չի բավարարում արագագործության պահանջները (տե´ս սույն ՏԿ-ի 192-րդ կետը), ապա որպես երկկողմանի սնմամբ միակի և զուգահեռ օդային գծերի հիմնական պաշտպանություն պետք է նախատեսել բարձր հաճախականային և երկայնական դիֆերենցիալ պաշտպանություններ`

1) երբ զգայնության պայմաններով (օրինակ, ճյուղավորումներով օդային գծերի վրա), կամ պաշտպանության պարզեցման համար դա նպատակահարմար է, 110-ից մինչև 220 կՎ լարման օդային գծերի համար, որպես հիմնական պաշտպանություն անհրաժեշտ է կիրառել հեռագործ և զրոյական հաջորդականության հոսանային ուղղորդված պաշտպանությունները` բարձրհաճախականային ուղեկապման օգտագործմամբ.

2) հատուկ մալուխային գծի անցկացման անհրաժեշտության դեպքում երկայնական դիֆերենցիալ պաշտպանության օգտագործումը պետք է հիմնավորված լինի տեխնիկատնտեսական հաշվարկով.

3) պաշտպանության օժանդակ հաղորդալարերի սարքինության վերահսկման համար պետք է նախատեսված լինեն հատուկ սարքվածքներ.

4) 330-ից մինչև 500 կՎ լարման օդային գծերի վրա, ի լրումն բարձրհաճախականային պաշտպանության (աստիճանավոր պահուստային պաշտպանության գործողության արագացման համար), պետք է նախատեսել բարձրհաճախականային անջատող կամ թույլատրող ազդանշանի փոխանցման սարքվածքի օգտագործումը, եթե այդ սարքվածքը նախատեսված է ուրիշ նպատակների համար: 500 կՎ լարման օդային գծերի համար այդ սարքվածքը պետք է տեղակայվի միայն ռելեային պաշտպանության նպատակների համար.

5) այն դեպքերում, երբ դա պահանջվում է արագագործության պայմաններով (տե´ս սույն ՏԿ-ի 192-րդ կետը) կամ զգայունության պայմաններով (օրինակ` ճյուղավորումներով օդային գծերի վրա), 110-ից մինչև 220 կՎ լարման օդային գծերի աստիճանավոր պաշտպանությունների գործողության արագացման համար թույլատրվում է անջատող ազդանշանի փոխանցման օգտագործումը:

200. Հիմնական պաշտպանությունը, ըստ սույն ՏԿ-ի 199-րդ կետի պահանջների կատարելիս, որպես պահուստային պետք է կիրառել`

1) բազմաֆազ ԿՄ-ներից, որպես կանոն, հեռագործ պաշտպանություններ` առավելապես եռաստիճան.

2) հողակցումներից` աստիճանային հոսանային ուղղորդված կամ չուղղորդված զրոյական հաջորդականության պաշտպանություններ.

3) սույն ՏԿ-ի 199-րդ կետում նշված հիմնական պաշտպանությունը գործողությունից երկարատև հանման դեպքերում (եթե այն տեղադրված է համաձայն վնասվածքի անջատման արագության պահանջի` տե´ս սույն ՏԿ-ի 192-րդ կետը) թույլատրվում է նախատեսել միջֆազային միակցումներից պահուստային պաշտպանության (օրինակ, ուղիղ հաջորդականության լարման արժեքի հսկմամբ) ոչ ընտրողական արագացում:

201. 330-ից մինչև 500 կՎ լարման օդային գծերի համար հիմնական պաշտպանությունները, բազմաֆազ միակցումներից պահուստային պաշտպանության արագագործ աստիճանները և ՄԻԿՄ-ի սարքվածքի չափիչ օրգանները պետք է լինեն հատուկ կատարման, որով ապահովվում է դրանց բնականոն գործառնությունները սահմանված հարաչափերով՝ օդային գծերի զգալի ունակային հաղորդականության և ինտենսիվ էլեկտրամագնիսական անցումային պրոցեսների պայմաններում: Դրա համար պետք է նախատեսվեն`

1) պաշտպանության լրակազմերում և ՄԻԿՄ-ի չափիչ օրգաններում՝ էլեկտրամագնիսական անցումային պրոցեսների ազդեցությունը սահմանափակող միջոցառումներ (օրինակ, ցածր հաճախականության զտիչներ).

2) 150 կմ-ից ավելի երկարությամբ օդային գծերի վրա տեղակայված դիֆերենցիալ ֆազային պաշտպանություններում՝ օդային գծի ունակային հաղորդականությամբ պայմանավորված հոսանքների փոխհատուցման սարքվածքներ:

202. Արագագործ պաշտպանությունները երկու կամ ավելի հոսանքի տրանսֆորմատորների գումարային հոսանքին միացնելու ժամանակ, սույն ՏԿ-ի 62-րդ կետով սահմանված պահանջների կատարման անհնարինության դեպքում, արտաքին վնասվածքների ժամանակ պաշտպանությունների ավելորդ գործարկումը բացառելու համար պետք է նախատեսել հատուկ միջոցառումներ (օրինակ, պաշտպանությունների զգայնության նվազեցում), կամ պաշտպանության սնման համար օդային գծի շղթայում տեղակայել հոսանքի տրանսֆորմատորների առանձին լրակազմ:

203. Երկայնական ունակային փոխհատուցման սարքվածքներով սարքավորված 330-ից մինչև 500 կՎ լարման օդային գծերի վրա տեղակայված պաշտպանություններում պետք է նախատեսվեն միջոցառումներ՝ այդ սարքվածքների ազդեցությամբ պայմանավորված արտաքին վնասվածքների ժամանակ պաշտպանության ավելորդ գործարկումը կանխելու համար (օրինակ՝ կարող են օգտագործվել հակադարձ հաջորդականության հզորության ուղղության ռելեներ կամ թույլատրող ազդանշանի փոխանցում):

204. ՄԻԿՄ-ի կիրառման դեպքում ռելեային պաշտպանության սարքվածքները պետք է իրագործված լինեն այնպես, որ`

1) մեկ ֆազի հողակցման ժամանակ, իսկ առանձին դեպքերում՝ նաև երկու ֆազերի միջև միակցման ժամանակ ապահովված լինի միայն մեկ ֆազի անջատումը (դրա հետագա կրկնական ինքնավար միացմամբ).

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված վնասվածքների վրա անհաջող կրկնական միացման դեպքում կատարվի օդային գծի մեկ կամ երեք ֆազի անջատում՝ կախված այն բանից, նախատեսվում է, թե չի նախատեսվում օդային գծի երկարատև ոչ լիաֆազ աշխատանքի ռեժիմ.

3) վնասվածքների այլ տեսակների ժամանակ պաշտպանությունը գործի երեք ֆազերի անջատման վրա:

 

13. ՀԱՂՈՐԴԱՁՈՂԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՇՐՋԱՆՑԻԿ, ՀԱՂՈՐԴԱՁՈՂԵՐԸ ՄԻԱՑՆՈՂ (ՄԻՋՀԱՂՈՐԴԱՁՈՂԱՅԻՆ) ԵՎ ՀԱՏՎԱԾԱՄԱՍԱՅԻՆ ԱՆՋԱՏԻՉՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

205. Էլեկտրակայանների և ենթակայանների 110 կՎ-ից բարձր լարման հավաքական հաղորդաձողերի համար ռելեային պաշտպանության առանձին սարքվածքներ պետք է նախատեսվեն`

1) հաղորդաձողերի երկու համակարգի (հաղորդաձողերի կրկնակի համակարգ, «մեկուկես»-ի սխեմա և այլն) և հաղորդաձողերի միակի հատվածավորված համակարգի համար.

2) հաղորդաձողերի միակի չհատվածավորված համակարգի համար, եթե հաղորդաձողերի վրա վնասվածքների անջատումը հաղորդաձողերին միացված տարրերի պաշտպանությունների գործողությամբ սույն ՏԿ-ի 192-րդ կետով սահմանվածներին համանման պայմաններով անթույլատրելի է, կամ եթե դիտարկվող հաղորդաձողերը սնող գծերի վրա կան ճյուղավորումներ:

206. Էլեկտրակայանների և ենթակայանների 35 կՎ լարման հավաքական հաղորդաձողերի համար ռելեային պաշտպանության առանձին սարքվածքները պետք է նախատեսվեն`

1) ըստ սույն ՏԿ-ի 192-րդ կետում սահմանված պայմանների.

2) հաղորդաձողերի երկու համակարգի կամ հատվածամասերի համար, եթե դրանց բաժանման համար միջհաղորդաձողային (հատվածամասային) անջատիչի վրա տեղակայված պաշտպանության կամ տվյալ հաղորդաձողերը սնող տարրերի վրա տեղակայված պաշտպանությունների օգտագործման ժամանակ չեն բավարարվում սպառողների սնման հուսալիության պայմանները (հաշվի առնելով ԻԿՄ-ի և ՊԻՄ-ի սարքվածքներով ապահովվող հնարավորությունները):

207. Որպես էլեկտրակայանների և ենթակայանների 35 կՎ և ավելի բարձր լարման հավաքական հաղորդաձողերի հիմնական պաշտպանություն պետք է նախատեսել հաղորդաձողերի հատվածամասը կամ համակարգին միացված բոլոր տարրերն ընդգրկող, առանց պահաժամի հոսանային դիֆերենցիալ պաշտպանությունը: Պաշտպանությունը պետք է իրականացվի՝ կարգաբերված անհաշվեկշռույթի անցումային և կայունացված հոսանքներից հոսանքի հատուկ ռելեների կիրառմամբ (օրինակ, հոսանքի հագեցվող տրանսֆորմատորների միջոցով միացված ռելեներ, արգելակումով ռելեներ): 330 կՎ և ավելի բարձր լարմամբ տրանսֆորմատորի (ավտոտրանսֆորմատորի) մեկից ավելի անջատիչով միացման ժամանակ պետք է նախատեսել հաղորդաձողավորման հոսանային դիֆերենցիալ պաշտպանություն:

208. Էլեկտրակայանների և ենթակայանների 35 կՎ և ավելի բարձր լարման հաղորդաձողերի կրկնակի համակարգի համար, որոնց միացված յուրաքանչյուր տարր ունի մեկ անջատիչ, հոսանային դիֆերենցիալ պաշտպանությունը պետք է նախատեսված լինի տարրերի սևեռված բաշխման համար տարբերակով: 110 կՎ և ավելի բարձր լարման հաղորդաձողերի պաշտպանության սարքվածքներում միացումները հաղորդաձողերի մեկ համակարգից մյուս համակարգի վրա տեղափոխելու համար սեղմակաշարերի վրա պետք է նախատեսել սևեռման փոփոխության հնարավորություն:

209. Սույն ՏԿ-ի 207-րդ և 208-րդ կետերում նշված դիֆերենցիալ պաշտպանությունը պետք է իրագործված լինի օգտագործվող հոսանքի տրանսֆորմատորների երկրորդային շղթաների սարքինության վերահսկման սարքվածքով, որը գործում է պահաժամով պաշտպանությունն աշխատանքից դուրսբերման և ազդանշանման վրա:

210. Էլեկտրակայանների 6-ից մինչև 10 կՎ լարման հատվածավորված հաղորդաձողերի համար պետք է նախատեսված լինի երկաստիճան ոչ լրիվ դիֆերենցիալ պաշտպանություն, որի առաջին աստիճանը կատարված է ըստ հոսանքի և լարման հոսանային ընդհատիչի կամ հեռագործ պաշտպանության տեսքով, իսկ երկրորդը՝ առավելագույն հոսանային պաշտպանության տեսքով: Պաշտպանությունը պետք է գործի սնող տարրերի և սեփական կարիքների տրանսֆորմատորների անջատման վրա`

1) եթե պաշտպանության երկրորդ աստիճանը (առավելագույն հոսանքի պաշտպանությունը) չի ապահովում ռեակտորներով համալրված սնվող գծերի (օդային և (կամ) մալուխային) ծայրում ԿՄ-ի ժամանակ պահանջվող զգայնությունը (գեներատորային լարման հաղորդաձողերի վրա բեռնվածքը մեծ է, սնվող գծերի անջատիչները տեղակայված են ռեակտորներից հետո), այդ պաշտպանությունը պետք է իրագործել ռեակտորների շղթաներում տեղակայված, լարման թողարկմամբ կամ առանց թողարկման առավելագույն հոսանային պաշտպանությունների առանձին լրակազմերի տեսքով: Այդ լրակազմերի գործողությունը սնվող տարրերի անջատման վրա պետք է վերահսկվի ԿՄ-ի առաջացման ժամանակ գործարկվող լրացուցիչ սարքվածքով: Այդ դեպքում հատվածամասային անջատիչի վրա պետք է նախատեսվի դրա անջատման ժամանակ գործողության մեջ մտցվող պաշտպանություն (նախատեսված՝ ռեակտորի և անջատիչի միջև վնասվածքների վերացման համար), որը աշխատանքի մեջ է մտցվում այդ անջատիչի անջատման դեպքում: Սնող տարրերի մի մասը հաղորդաձողերի պահուստային համակարգի վրա առանձնացնելու ժամանակ պետք է նախատեսված լինի հաղորդաձողերի ոչ լրիվ դիֆերենցիալ պաշտպանություն` տարրերի սևեռված բաշխման համար տարբերակով.

2) եթե հնարավոր են սնող տարրերը հաղորդաձողերի տարբեր համակարգերի վրա բաժանմամբ աշխատանքի հաճախակի ռեժիմներ, թույլատրվում է նախատեսել, բացի գեներատորներից, բոլոր սնող տարրերի վրա տեղակայվող առանձին հեռահար պաշտպանություններ:

211. 12 ՄՎտ-ից փոքր հզորությամբ գեներատորներով էլեկտրակայանների 6-ից մինչև 10 կՎ լարման հատվածավորված հաղորդաձողերի համար թույլատրվում է չնախատեսել հատուկ պաշտպանություն. ընդ որում, հաղորդաձողերի վրա ԿՄ-ի վերացումը պետք է իրականացվի գեներատորների առավելագույն հոսանային պաշտպանությունների գործմամբ:

212. Ցածրացնող ենթակայանների 6-ից մինչև 10 կՎ լարման հաղորդաձողերի միակի հատվածավորված և երկակի համակարգերի համար չպետք է նախատեսել ռելեային պաշտպանության հատուկ սարքվածքներ, իսկ հաղորդաձողերի վրա ԿՄ-ի վերացումը պետք է իրականացվի արտաքին ԿՄ-ներից տրանսֆորմատորների պաշտպանությունների և հատվածամասային կամ հաղորդաձողերը միացնող անջատիչների վրա տեղակայված պաշտպանությունների գործողությամբ: Հզոր ենթակայանների պաշտպանության զգայնության բարձրացման և գործողության արագացման նպատակներով թույլատրվում է կիրառել սնող տարրերի հոսանքների գումարին միացված պաշտպանություն: Ենթակայանի հաղորդաձողերից հեռացող գծերի վրա ռեակտորների առկայության ժամանակ թույլատրվում է հաղորդաձողերի պաշտպանությունը կատարել էլեկտրակայանների հաղորդաձողերի պաշտպանությանը համանման:

213. Անջատիչներում ներկառուցված հոսանքի տրանսֆորմատորների առկայության դեպքում հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանության և այդ հաղորդաձողերից հեռացող միացումների պաշտպանությունների համար պետք է օգտագործվեն անջատիչի տարբեր կողմերում տեղաբաշխված հոսանքի տրանսֆորմատորները, որպեսզի անջատիչում տեղի ունեցած վնասվածքները մտնեն այդ պաշտպանությունների գործման գոտիների մեջ`

1) եթե անջատիչները չունեն ներկառուցված հոսանքի տրանսֆորմատորներ, ապա տնտեսման նպատակներով պետք է առանձին տեղակայված հոսանքի տրանսֆորմատորները նախատեսել անջատիչի միայն մի կողմից և, ըստ հնարավորության, դրանք տեղակայել այնպես, որ անջատիչները մտնեն հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանության գործողության գոտու մեջ: Ընդ որում, հաղորդաձողերի երկակի համակարգի տարրերի սևեռված բաշխմամբ պաշտպանությունում հաղորդաձողերը միացնող անջատիչի շղթայում պետք է նախատեսված լինի հոսանքի տրանսֆորմատորների երկու միջուկների օգտագործումը.

2) առանձին հեռահար պաշտպանությունները որպես հաղորդաձողերի պաշտպանություն կիրառելիս այդ պաշտպանությունների հոսանքի տրանսֆորմատորները հատվածամասային անջատիչի շղթայում պետք է տեղակայվեն հաղորդաձողերի հատվածամասի և ռեակտորի միջև:

214. Հաղորդաձողերի պաշտպանությունը պետք է կատարել այնպես, որ հաղորդաձողերի վնասված համակարգի կամ հատվածամասի աշխատանքային լարմամբ փորձարկման ժամանակ ապահովվի համակարգի (հատվածամասի) առանց պահաժամի ընտրողական անջատումը:

215. 110 կՎ և ավելի բարձր շրջանցիկ անջատիչի համար, հատվածամասային անջատիչի առկայության դեպքում պետք է նախատեսված լինեն պաշտպանություններ (հաղորդաձողերին միացված կամայական տարրի պաշտպանության, անջատիչի և հոսանքի տրանսֆորմատորների ստուգման և նորոգման ժամանակ օգտագործելու համար)`

1) բազմաֆազ ԿՄ-ներից՝ եռաստիճան հեռագործ պաշտպանություն և հոսանային ընդհատիչ.

2) հողակցումներից` քառաստիճան զրոյական հաջորդականության ուղղորդված հոսանային պաշտպանություն.

3) հատվածամասային անջատիչի վրա պետք է նախատեսված լինեն հետևյալ պաշտպանությունները, որոնք պետք է օգտագործվեն հատվածամասերի հաղորդաձողերի կամ հաղորդաձողերի համակարգի բաժանման համար՝ ԱՀՊՍ-ի բացակայության կամ աշխատանքից դուրսբերման դեպքերում, հաղորդաձողերի համակարգի պաշտպանությունն աշխատանքից դուրսբերման դեպքերում, ինչպես նաև հեռահար պահուստավորման արդյունավետությունը բարձրացնելու համար`

ա. բազմաֆազ ԿՄ-ներից` երկաստիճան հոսանային պաշտպանություն,

բ. հողակցումներից՝ եռաստիճան զրոյական հաջորդականության հոսանային պաշտպանություն.

4) հատվածամասային անջատիչի վրա թույլատրվում է ավելի բարդ պաշտպանությունների տեղակայում, եթե դա պահանջվում է հեռահար պահուստավորման արդյունավետության բարձրացման համար.

5) շրջանցիկ անջատիչի դերը կատարելու համար նախատեսված 110 կՎ և ավելի լարման հատվածամասային անջատիչի վրա պետք է նախատեսված լինեն նույն պաշտպանությունները, ինչ և շրջանցիկ ու հատվածամասային անջատիչների վրա՝ դրանց առանձին իրագործման ժամանակ.

6) պետք է նախատեսել 110 կՎ և ավելի լարման գծերի արագագործ հիմնական պաշտպանությունների փոխադրումը շրջանցիկ անջատիչի վրա.

7) 3-ից մինչև 35 կՎ լարման հատվածամասային անջատիչի վրա պետք է նախատեսված լինի երկաստիճան հոսանային պաշտպանություն բազմաֆազ ԿՄ-ներից:

216. Ստուգման համար գործողությունից հանվող գծի (օդային և (կամ) մալուխային) պաշտպանությանը փոխարինելու համար պետք է նախատեսել պաշտպանության առանձին վահան էլեկտրական միացումների այն սխեմաներում, որոնցում բացակայում է շրջանցիկ անջատիչը (օրինակ՝ «քառանկյուն», «մեկուկեսի» սխեմա և այլն). պաշտպանության այդպիսի վահան պետք է նախատեսել 330-ից մինչև 500 կՎ լարման օդային գծերի և առանձին հիմնական պաշտպանություն չունեցող 220 կՎ լարման գծերի (օդային և (կամ) մալուխային) համար: Պաշտպանության առանձին վահան թույլատրվում է նախատեսել առանձին հիմնական պաշտպանություն չունեցող 110 կՎ լարման գծերի(օդային և (կամ) մալուխային) համար՝ գծերի շղթաներում անջատիչներով «կամրջակ» և «բազմանկյուն» էլեկտրական միացումների սխեմաների դեպքում, եթե գծի պաշտպանության ստուգման ժամանակ, դրա վնասվածքի վերացումը՝ ներկայացվող պահանջներին համապատասխան, ավելի պարզ միջոցներով տեխնիկապես անհնար է:

 

14. ՀԱՄԱԺԱՄ ՓՈԽՀԱՏՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

217. Համաժամ փոխհատուցիչների ռելեային պաշտպանության սարքվածքները պետք է իրականացնել համապատասխան հզորությունների տուրբոգեներատորների պաշտպանություններին համանման, հետևյալ տարբերությամբ`

1) եթե թողարկման ժամանակ հնարավոր է ազդանշանի վրա գործող համաչափ գերբեռնվածքի հոսանքից պաշտպանության գործումը, ապա այդ ռեժիմում այն պետք է գործողությունից հանվի.

2) պետք է նախատեսել համաժամ փոխհատուցչի անջատիչի անջատման վրա գործող լարման նվազագույն պաշտպանություն: Պաշտպանության գործարկման լարումը պետք է ընդունվի 0,1-ից մինչև 0,2 Uանվ-ին հավասար, պահաժամը՝ 10 վ-ից ոչ ավելի.

3) պետք է նախատեսված լինի ենթակայանի սնման կարճատև անհետացման դեպքում (օրինակ, սնող գծի ԻԿՄ-ի անհոսանք դադարի) գործող պաշտպանություն: Պաշտպանությունը պետք է կատարվի հաճախականության նվազագույն պաշտպանության ձևով և գործի համաժամ փոխհատուցչի անջատիչի անջատման կամ ԴՄԱ-ի վրա: Թույլատրվում է այլ սկզբունքներով կատարված, օրինակ՝ հաճախականության նվազման արագությանն արձագանքող պաշտպանությունների օգտագործումը.

4) 50 Մվար և ավելի հզորությամբ համաժամ փոխհատուցիչների վրա պետք է նախատեսել համաժամ փոխհատուցչի անջատման կամ ազդանշանի վրա գործող պաշտպանություն գրգռման կորստից (գրգռման հոսանքի թույլատրելի սահմանից ցածր իջեցումից): Թույլատրվում է այդ պաշտպանությունը չկիրառել այն համաժամ փոխհատուցիչների համար, որոնց համար նախատեսվում է փոխհատուցչի ռոտորի բացասական հոսանքով աշխատելու ռեժիմին անցնելու հնարավորություն.

5) տրանսֆորմատորի հետ բլոկում աշխատող համաժամ փոխհատուցչի համար պետք է նախատեսված լինի փոխհատուցչի ստատորի փաթույթում հողակցման ժամանակ գործող պաշտպանություն, որը տեղակայվում է տրանսֆորմատորի ցածր լարման կողմում.

6) եթե տրանսֆորմատորի ցածր լարման կողմում հողակցման հոսանքը գերազանցում է 5 Ա-ը, թույլատրվում է չտեղակայել աղեղմարիչ ռեակտոր և պաշտպանությունն իրագործել երկու պահաժամով: Նախատեսվում է փոքր պահաժամով անջատել համաժամ փոխհատուցչի անջատիչը, իսկ մեծով՝ ազդանշան տալ.

7) 5 Ա-ից ցածր հողակցման հոսանքի դեպքում պաշտպանությունը պետք է կատարված լինի մեկ պահաժամով և ազդանշանի վրա գործմամբ: 50 Մվար-ից բարձր հզորության համաժամ փոխհատուցիչների համար պետք է նախատեսված լինի ազդանշանի կամ անջատման վրա այդ պաշտպանության գործելու հնարավորությունը:

218. Առանց անձնակազմի մշտական հերթապահության ենթակայաններում համաժամ փոխհատուցչի գերբեռնվածքից պաշտպանությունը պետք է իրականացվի անկախ պահաժամով ու ավելի փոքր պահաժամով գործի ազդանշանի և գրգռման հոսանքի իջեցման վրա, իսկ մեծով՝ համաժամ փոխհատուցչի անջատման վրա (եթե երկարատև գերբեռնվածքների կանխումը չի ապահովվում գրգռման ինքնավար կարգավորման սարքվածքներով):

219. Համաժամ փոխհատուցչի գրգռման շղթայում հողակցումներից պաշտպանությունը պետք է կատարել այնպես, ինչպես հիդրոգեներատորների համար՝ համաձայն սույն ՏԿ-ի 109-րդ կետի:

 

IV. ԱՎՏՈՄԱՏԻԿԱ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱ

 

15. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

220. Տեխնիկական կանոնակարգի սույն բաժինը տարածվում է էներգահամակարգերի և արդյունաբերական ու այլ էլեկտրատեղակայանքների էլեկտրամատակարարման ինքնավար և հեռուստամեխանիկական սարքվածքների վրա, որոնք կոչված են իրականացնելու`

1) գծերի կամ գծերի ֆազերի, հաղորդաձողերի և այլ էլեկտրակայանքների ԻԿՄ-ի` դրանց ինքնավար անջատումից հետո.

2) պահուստային սնման կամ սարքավորման ՊԻՄ.

3) համաժամ գեներատորների և համաժամ փոխհատուցիչների զուգահեռ աշխատանքի միացում.

4) գրգռման, լարման և ռեակտիվ հզորության կարգավորում.

5) հաճախականության և ակտիվ հզորության կարգավորում.

6) կայունության խախտման կանխում.

7) անհամաժամ ռեժիմի դադարեցում.

8) հաճախականության իջեցման սահմանափակում.

9) հաճախականության բարձրացման սահմանափակում.

10) լարման իջեցման սահմանափակում.

11) լարման բարձրացման սահմանափակում.

12) սարքավորման գերբեռնվածության կանխում.

13) կարգավարական վերահսկում և կառավարում:

Սարքվածքների` 4-11-րդ ենթակետերի գործառույթները լրիվ կամ մասամբ որոշվում են ամբողջ էներգահամակարգի աշխատանքի պայմաններով: Այդ սարքվածքները պետք է նախագծվեն և շահագործվեն մասնագիտացված կազմակերպությունների կողմից:

221. Էլեկտրաէներգետիկական համակարգում կարող են տեղակայվել սույն բաժնում չընդգրկված և այլ իրավական նորմատիվային փաստաթղթերով կանոնակարգված ինքնավար կառավարման սարքվածքներ: Այդ սարքվածքների գործողությունները պետք է համաձայնեցված լինեն ինչպես իրար, այնպես էլ սույն գլխում դիտարկվող սարքվածքների և համակարգերի գործողության հետ:

222. Էլեկտրաէներգիա սպառող կազմակերպությունների էլեկտրական ցանցերում պետք է կիրառել ավտոմատիկայի այնպիսի սարքվածքներ, որոնք, հնարավորինս, թույլ չեն տալիս առավել պատասխանատու տեխնոլոգիական պրոցեսների խախտումներ՝ էլեկտրամատակարարման կարճատև ընդհատումների ժամանակ, որոնք պայմանավորված են ներքին և արտաքին էլեկտրամատակարարման ցանցում պաշտպանության և ավտոմատիկայի գործողությամբ:

 

16. ԻՆՔՆԱՎԱՐ ԿՐԿՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒՄ

 

223. ԻԿՄ-ի սարքվածքները պետք է նախատեսվեն ռելեային պաշտպանության սարքվածքների գործման հետևանքով անջատված անջատիչների ինքնավար միացման միջոցով սպառողների սնման կամ միջհամակարգային և ներհամակարգային կապերի արագ վերականգնման համար: ԻԿՄ պետք է նախատեսվի`

1) 1 կՎ-ից բարձր լարման օդային և խառը (մալուխաօդային) բոլոր տեսակի գծերի համար: ԻԿՄ-ի կիրառելուց հրաժարումը յուրաքանչյուր դեպքում պետք է լինի հիմնավորված`

ա. 35 կՎ-ից ցածր լարման մալուխային գծերի վրա ԻԿՄ թույլատրվում է կիրառել այն դեպքերում, երբ այն կարող է լինել արդյունավետ՝ բաց աղեղի առաջացմամբ պայմանավորված զգալի վնասվածքների հավանականության հետ կապված, ինչպես նաև պաշտպանության ոչ ընտրողական գործողության ուղղման նպատակով,

բ. 110 կՎ-ից բարձր լարման մալուխային գծերի վրա ԻԿՄ-ի կիրառման հարցը պետք է առանձնակի լուծվի նախագծման ժամանակ յուրաքանչյուր դեպքի համար` հաշվի առնելով կոնկրետ պայմանները.

2) էլեկտրակայանների և ենթակայանների հաղորդաձողերի համար` համաձայն սույն ՏԿ-ի 258-րդ և 259-րդ կետերի.

3) տրանսֆորմատորների համար` համաձայն սույն ՏԿ-ի 260-րդ կետի.

4) պատասխանատու էլեկտրաշարժիչների, որոնք անջատվել են այլ էլեկտրաշարժիչների ինքնագործարկում ապահովելու համար` համաձայն սույն ՏԿ-ի 272-րդ կետի:

224. Սույն ՏԿ-ի 223-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով ԻԿՄ-ի իրականացնելու համար պետք է ԻԿՄ-ի սարքվածքներ նախատեսվեն նաև շրջանցիկ, հաղորդաձողերի միացման և հատվածամասային անջատիչների վրա: Սարքավորումների տնտեսման նպատակով թույլատրվում է խմբային ԻԿՄ-ի սարքվածքների կատարում գծերի համար, առաջին հերթին` մալուխային և 6-ից մինչև 10 կՎ լարման այլ միացումների համար: Այդ դեպքում պետք է հաշվի առնել ԻԿՄ խմբային սարքվածքի թերությունները. օրինակ՝ հրաժարման հնարավորությունը այն դեպքում, եթե մեկ միացության անջատիչի անջատումից հետո, մյուս միացության անջատիչի անջատումը տեղի է ունենում մինչև ԻԿՄ-ի սարքվածքի վերադարձը ելման դիրքին:

225. ԻԿՄ-ի սարքվածքները պետք է կատարված լինեն այնպես, որ դրանք չգործեն`

1) անձնակազմի կողմից, հեռավորության վրա կամ հեռակառավարման միջոցով անջատիչը անջատելիս.

2) անձնակազմի կողմից հեռավորության վրա կամ հեռակառավարման միջոցով միացնելուց անմիջապես հետո, ռելեային պաշտպանությունից ինքնավար անջատման ժամանակ.

3) տրանսֆորմատորների և պտտվող մեքենաների ներքին վնասվածքներից պաշտպանության կողմից և հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների կողմից անջատիչն անջատվելիս, ինչպես նաև անջատիչի անջատման այլ դեպքերում, երբ ԻԿՄ-ի գործողությունն անթույլատրելի է: ԻՀԲ գործողությունից հետո ԻԿՄ (ՀԻԿՄ) պետք է կատարվի սույն ՏԿ-ի 321-րդ կետին համապատասխան:

226. ԻԿՄ-ի սարքվածքները պետք է կատարված լինեն այնպես, որ սարքվածքի սխեմայում ցանկացած անսարքության դեպքում բացառված լինի ԿՄ-ի վրա բազմապատիկ միացման հնարավորությունը: ԻԿՄ-ի սարքվածքները պետք է ունենան ինքնավար վերադարձ ելման վիճակին:

227. ԻԿՄ կիրառելիս պետք է նախատեսվի ռելեային պաշտպանության գործողության արագացում՝ անհաջող ԻԿՄ-ի դեպքում`

1) ռելեային պաշտպանության գործողության արագացումն անհաջող ԻԿՄ-ից հետո կատարվում է անջատիչի միացումից հետո արագացման սարքվածքի օգնությամբ, որը պետք է օգտագործվի նաև անջատիչի այլ պատճառներով (կառավարման բանալուց, հեռուստակառավարումից կամ ՊԻՄ-ի սարքվածքից) միացման դեպքում: Անջատիչի միացումից հետո պաշտպանության արագացման դեպքում պետք է ձեռնարկվեն միջոցներ անջատիչի միացման ժամանակ կամ դրա ֆազերի ոչ միաժամանակ միացման պատճառով հոսանքի կարճատև ցատկի ազդեցությամբ գործող պաշտպանության կողմից անջատիչի հնարավոր անջատման դեմ.

2) անջատիչը միացնելուց հետո հարկավոր չէ արագացնել պաշտպանությունը, եթե գիծն իր այլ անջատիչով արդեն լարման տակ է դրվել (այսինքն գծի վրա առկա է համաչափ լարում).

3) թույլատրվում է ԻԿՄ-ից հետո չարագացնել փոփոխական օպերատիվ հոսանքով կատարված՝ 35 կՎ և ավելի ցածր լարման գծերի պաշտպանությունների գործողությունը, եթե դրա համար պահանջվում է պաշտպանությունների զգալի բարդացում և դրանց գործողության ժամանակը տեղակայման տեղին մոտ մետաղական ԿՄ-ի դեպքում չի գերազանցում 1,5 վ-ը:

228. Եռաֆազ ԻԿՄ (ԵԻԿՄ) սարքվածքներն առավելապես պետք է թողարկվեն նախկինում տրված օպերատիվ հրամանի և անջատիչի անջատված դիրքի մեջ անհամապատասխանության դեպքում. թույլատրվում է ԻԿՄ-ի սարքվածքի գործարկումը նաև պաշտպանությունից:

229. ԵԻԿՄ-ի համար կարող են կիրառվել միապատիկ կամ կրկնական գործողությամբ սարքվածքներ (վերջինը՝ եթե դա թույլատրելի է անջատիչի աշխատանքի պայմաններով): Կրկնական գործողության ԵԻԿՄ սարքվածքն առավելապես պետք է կիրառել օդային գծերի՝ հատկապես միակողմանի սնմամբ միակի օդային գծերի համար: 35 կՎ և ավելի ցածր լարման ցանցերում կրկնապատիկ գործողության ԵԻԿՄ սարքվածքներն առաջին հերթին պետք է կիրառել ցանցից պահուստավորում չունեցող գծերի համար:

230. Մեկուսացված կամ փոխհատուցված չեզոքով ցանցերում պետք է կիրառվի ԻԿՄ-ի երկրորդ ցիկլի ուղեկապում՝ ԻԿՄ-ի առաջին ցիկլից հետո հողակցման առկայության դեպքում (օրինակ՝ ըստ լարման զրոյական հաջորդականության առկայության): ԵԻԿՄ-ի պահաժամը երկրորդ ցիկլում պետք է լինի 15-ից մինչև 20 վ-ից ոչ պակաս:

231. Էլեկտրահաղորդման բնականոն աշխատանքի ռեժիմի վերականգնման արագացման համար ԵԻԿՄ-ի սարքվածքի պահաժամը (հատկապես միակողմանի սնման գծերի վրա կրկնապատիկ գործողության ԻԿՄ-ի առաջին ցիկլի համար) պետք է ընդունվի հնարավոր նվազագույնը` հաշվի առնելով աղեղի մարման և միջավայրի ապաիոնացման ժամանակը վնասվածքի տեղում, ինչպես նաև հաշվի առնելով անջատիչի և դրա շարժաբերի կրկնակի միացմանը պատրաստ լինելու ժամանակը:

232. ԵԻԿՄ-ի սարքվածքի պահաժամը երկկողմանի սնմամբ գծի վրա պետք է ընտրվի` հաշվի առնելով նաև վնասվածքի ոչ միաժամանակյա անջատման հնարավորությունը գծի երկու ծայրերից: Այդ դեպքում հեռահար պահուստավորման համար նախորոշված պաշտպանությունների գործողության ժամանակը չպետք է հաշվի առնվի: Թույլատրվում է հաշվի չառնել գծերի ծայրերում անջատիչների անջատման միաժամանակությունը, երբ դրանք անջատվում են բարձրհաճախականային պաշտպանության գործարկման հետևանքով: Միապատիկ գործողության ԵԻԿՄ-ի արդյունավետության բարձրացման նպատակով թույլատրվում է մեծացնել դրա պահաժամը (հնարավորին չափ հաշվի առնելով սպառողի աշխատանքը):

233. 110 կՎ և ավելի բարձր լարման միակողմանի սնմամբ միակի գծերի վրա, որոնց համար թույլատրելի է, անհաջող ԵԻԿՄ-ի դեպքում երկու ֆազով երկարատև աշխատանքի անցումը, պետք է նախատեսել կրկնակի գործողության ԵԻԿՄ՝ գծի սնող ծայրի վրա: Գծի փոխադրումը երկու ֆազով աշխատանքի կարող է կատարվել անձնակազմի կողմից տեղում, կամ հեռուստակառավարման միջոցով: Անհաջող ԻԿՄ-ից հետո գծի երկու ֆազով ռեժիմի փոխադրման համար պետք է նախատեսել գծի սնման և ընդունման ծայրում բաժանիչների կամ անջատիչների կառավարում ըստ ֆազերի: Գծի երկու ֆազով երկարատև աշխատանքի ռեժիմի փոխադրման ժամանակ, անհրաժեշտության դեպքում պետք է միջոցներ ձեռք առնել գծի ոչ լիաֆազ ռեժիմի պատճառով կապի գծերի աշխատանքում առաջացած խանգարումների նվազեցման համար: Այդ նպատակով գծի ոչ լիաֆազ ռեժիմում թույլատրվում է հաղորդվող հզորության սահմանափակում (եթե դա չի վնասում սպառողի աշխատանքին):

234. Այն գծերի վրա, որոնց անջատումը չի բերում արտադրող աղբյուրների միջև էլեկտրական կապի խախտմանը, օրինակ՝ միակողմանի սնմամբ զուգահեռ գծերի վրա, ԵԻԿՄ-ի սարքվածքները պետք է տեղադրել առանց համաժամության ստուգման:

235. Երկկողմանի սնվող միակի գծերի վրա (առանց շունտող կապերի) պետք է նախատեսվի եռաֆազ ԻԿՄ-ի հետևյալ տեսակներից (կամ դրանց համակցությունից) մեկը`

1) արագագործ ԵԻԿՄ (ԱԻԿՄ).

2) անհամաժամ ԵԻԿՄ (ԱՀԻԿՄ).

3) համաժամության որսմամբ ԵԻԿՄ (ԵԻԿՄ ՀՈ).

4) միաֆազ ԻԿՄ (ՄԻԿՄ)՝ ԵԻԿՄ-ի տարբեր տեսակների հետ զուգակցությամբ, եթե անջատիչները սարքավորված են ըստ ֆազային կառավարման և էներգահամակարգի մասերի զուգահեռ աշխատանքի կայունությունը չի խախտվում ՄԻԿՄ-ի ցիկլում:

236. ԻԿՄ-ի տեսակների ընտրությունը կատարվում է համակարգի և սարքավորանքի աշխատանքի կոնկրետ պայմանների համախմբից ելնելով` հաշվի առնելով սույն ՏԿ-ի 237-246-րդ կետերի պահանջները:

237. ԱԻԿՄ (նվազագույն պահաժամով միացումը երկու ծայրում միաժամանակ) պետք է նախատեսել սույն ՏԿ-ի 235-րդ կետում նշված գծերի վրա` կրկնական ինքնավար միացման համար, որպես կանոն, միացվող համակարգերի էլեկտրաշարժ ուժերի վեկտորների միջև անկյան փոքր շեղման դեպքում: ԱԻԿՄ թույլատրող անջատիչների առկայության դեպքում ԱԻԿՄ կարող է կիրառվել, եթե միացումից հետո ապահովվում է համակարգերի համաժամ զուգահեռ աշխատանքի պահպանումը և համաժամ գեներատորների և փոխհատուցիչների առավելագույն էլեկտրամագնիսական մոմենտը (հաշվի առնելով անհրաժեշտ պաշարը) փոքր է մեքենայի արտանցիչների վրա եռաֆազ ԿՄ-ի դեպքում առաջացող էլեկտրամագնիսական մոմենտից: Առավելագույն էլեկտրամագնիսական մոմենտի գնահատումը պետք է կատարվի ԱԻԿՄ-ի ընթացքում անկյան առավելագույն հնարավոր շեղման համար: Համապատասխանաբար ԱԻԿՄ-ի գործարկումը պետք է կատարվի միայն արագագործ պաշտպանության գործարկման դեպքում, որի գործողության գոտին ընդգրկում է ամբողջ գիծը: ԱԻԿՄ-ն պետք է ուղեկապվի պահուստային պաշտպանությունների գործարկման դեպքում և ուղեկապվի կամ հապաղեցվի՝ ԱՀՊՍ-ի աշխատանքի դեպքում: Եթե անհաջող ԱԻԿՄ-ի դեպքում էներգահամակարգի կայունության պահպանման համար պահանջվում է հակավթարային ավտոմատիկայի կողմից ազդեցությունների մեծ ծավալ, ապա ԱԻԿՄ-ի կիրառում չի թույլատրվում:

238. Անհամաժամ ԻԿՄ (ԱՀԻԿՄ) կարող է կիրառվել սույն ՏԿ-ի 235-րդ կետում նշված գծերում (հիմնականում 110-ից մինչև 220 կՎ լարման), եթե`

1) անհամաժամ միացման դեպքում առաջացող համաժամ գեներատորների և փոխհատուցիչների առավելագույն էլեկտրամագնիսական մոմենտը (հաշվի առնելով անհրաժեշտ պաշարը) փոքր է նրանց արտանցիչների վրա եռաֆազ ԿՄ-ի դեպքում առաջացած էլեկտրամագնիսական մոմենտից: Այդ դեպքում որպես ԱՀԻԿՄ թույլատրելիության գնահատման գործնական չափանիշ են ընդունվում միացման անկյան 180-ի դեպքում ստատորի հոսանքների պարբերական բաղադրիչների հաշվարկային սկզբնական արժեքները.

2) միացման անկյան 180 դեպքում տրանսֆորմատորի (ավտոտրանսֆորմատորի) միջով անցնող առավելագույն հոսանքը փոքր է նրա արտանցիչների վրա ԿՄ-ի հոսանքից` անսահման հզորության հաղորդաձողերից սնման դեպքում.

3) ԻԿՄ-ից հետո ապահովվում է բավականաչափ արագ վերահամաժամացում. եթե անհամաժամ ինքնավար կրկնական միացման արդյունքում հնարավոր է երկարատև անհամաժամ ընթացքի առաջացում, ապա պետք է կիրառվեն հատուկ միջոցառումներ` դրա կանխման կամ դադարեցման համար:

239. Սույն ՏԿ-ի 238-րդ կետի պայմանների պահպանման դեպքում ԱՀԻԿՄ թույլատրվում է օգտագործել նաև զուգահեռ գծերի վրա՝ նորոգման ռեժիմում:

240. ԱՀԻԿՄ կատարելու դեպքում պետք է միջոցներ ձեռնարկել պաշտպանության ավելորդ գործարկումը կանխելու համար: Այդ նպատակով պետք է, մասնավորապես, ԱՀԻԿՄ-ի ժամանակ անջատիչների միացումը կատարել որոշակի հաջորդականությամբ, օրինակ` գծի մի կողմից ԻԿՄ-ի կատարմամբ, դրա վրա լարման առկայության հսկողությամբ` հակադիր կողմից հաջողված ԵԻԿՄ-ից հետո:

241. Համաժամության որսմամբ ԻԿՄ կարող է կիրառվել սույն ՏԿ-ի 235-րդ կետում նշված գծերի միացման համար, զգալի (մոտավորապես մինչև 4 տոկոս) սահքերի և թույլատրվող անկյան դեպքում: Հնարավոր է նաև ԻԿՄ-ի հետևյալ կատարումը: Գծի ծայրին, որը պետք է միացվի առաջինը, կատարվում է արագացված ԵԻԿՄ-ը (արագագործ պաշտպանության գործարկման սևեռմամբ, որի գործողության գոտին ընդգրկում է ամբողջ գիծը)՝ առանց գծի վրա լարման հսկողության (ԱԵԻԿՄ ԱՀ) կամ ԵԻԿՄ՝ գծի վրա լարման բացակայության հսկողությամբ (ԵԻԿՄ ԼԲ), իսկ դրա մյուս ծայրում՝ համաժամության որսմամբ ԵԻԿՄ-ի կատարում: Վերջինս կատարվում է այն պայմանով, որ առաջին ծայրի միացումը հաջողված է (դա կարող է որոշվել, օրինակ՝ գծի վրա լարման առկայության հսկողության միջոցով):

242. Համաժամությունը որսալու համար կարող են կիրառվել առաջանցման հաստատուն անկյունով համաժամանակչի սկզբունքով կառուցված սարքվածքներ:

243. ԻԿՄ-ի սարքվածքները պետք է կատարել այնպես, որ հնարավորություն լինի փոփոխել գծի ծայրերին գտնվող անջատիչների միացման հերթականությունը:

244. ԻԿՄ ՀՈ սարքվածքներ իրականացնելիս պետք է ձգտել ապահովել դրա գործողությունը՝ հաճախականությունների հնարավոր մեծ տարբերության դեպքում: ԻԿՄ ՀՈ կիրառման ժամանակ առավելագույն թույլատրելի միացման անկյունը պետք է ընդունվի սույն ՏԿ-ի 238-րդ կետում նշված պայմանները հաշվի առնելով: ԻԿՄ ՀՈ սարքվածքի կիրառման դեպքում գերադասելի է այն օգտագործել անձնակազմի կողմից գծի միացման համար (կիսաինքնավար համաժամանակացում):

245. Լարման տրանսֆորմատորներով սարքավորված գծերի վրա, լարման բացակայության հսկման (ԼԲՀ) և լարման առկայության հսկման (ԼԱՀ) համար, տարբեր տեսակի ԵԻԿՄ-ի դեպքում անհրաժեշտ է կիրառել գծային (ֆազային) լարմանը և հակադարձ ու զրոյական հաջորդականության լարումներին արձագանքող օրգաններ: Որոշ դեպքերում, օրինակ` առանց շունտող ռեակտորների գծերի վրա կարելի է չօգտագործել զրոյական հաջորդականության լարումը:

246. Միաֆազ ինքնավար կրկնական միացումը (ՄԻԿՄ) կարող է կիրառվել միայն հողակցման մեծ հոսանքով ցանցերում: ՄԻԿՄ, ֆազի կայուն վնասվածքի դեպքում առանց գծի երկարատև ոչ լիաֆազ ռեժիմի ինքնավար փոխադրման, պետք է կիրառել`

1) մեծ բեռնվածքով միջհամակարգային կամ ներհամակարգային միակի էլեկտրահաղորդման գծերի վրա.

2) մեծ բեռնվածքով 220 կՎ և բարձր լարման միջհամակարգային երկու կամ ավելի շրջանցիկ կապերով գծերի վրա այն դեպքում, երբ դրանցից մեկի անջատումը կարող է բերել էներգահամակարգի դինամիկ կայունության խախտման.

3) տարբեր լարման դասերի միջհամակարգային և ներհամակարգային գծերի վրա, եթե բարձր լարման գծի եռաֆազ անջատումը կարող է բերել ցածր լարման գծերի անթույլատրելի գերբեռնվածքի՝ էներգահամակարգի կայունության խախտման հնարավորությամբ.

4) տեղական մեծ բեռնվածք չունեցող խոշոր բլոկային էլեկտրակայանները համակարգի հետ կապող գծերի վրա.

5) էլեկտրահաղորդման այն գծերի վրա, որտեղ ԵԻԿՄ-ի իրականացումը լարման նվազման հետևանքով ուղեկցվում է բեռնվածքի զգալի անկմամբ:

247. ՄԻԿՄ-ի սարքվածքը պետք է կատարվի այնպես, որ այն աշխատանքից դուրս բերելիս կամ սնման անհայտանալու դեպքում, շրջանցելով սարքվածքը, ինքնավար կերպով կատարվի գծի պաշտպանության գործողության փոխադրումը գծի երեք ֆազերի անջատման վրա:

248. Հողի հետ ԿՄ-ի դեպքում վնասված ֆազերի ընտրությունը պետք է իրականացվի ընտրողական օրգանների օգնությամբ, որոնք կարող են օգտագործվել նաև որպես գծի լրացուցիչ արագագործ պաշտպանություն ՄԻԿՄ-ի ցիկլում՝ ԵԻԿՄ, ԱԻԿՄ-ի ժամանակ և օպերատիվ անձնակազմի կողմից գծի միակողմանի միացման դեպքում:

249. ՄԻԿՄ-ի պահաժամը պետք է կարգավորվի աղեղի մարման և ոչ լիաֆազ ռեժիմում միաֆազ ԿՄ-ի տեղում միջավայրի ապաիոնացման ժամանակի նկատմամբ` հաշվի առնելով գծի ծայրերում պաշտպանության ոչ միաժամանակյա գործարկման, ինչպես նաև ընտրողական օրգանների աստիճանային (կասկադային) գործողության հնարավորությունը:

250. Գծերի (օդային և (կամ) մալուխային) վրա, ըստ սույն ՏԿ-ի 246-249-րդ կետերի ՄԻԿՄ պետք է կիրառվի ԵԻԿՄ-ի տարբեր տեսակների զուգակցմամբ: Այդ դեպքում պետք է նախատեսված լինի ԵԻԿՄ-ի արգելման հնարավորությունը ՄԻԿՄ-ի բոլոր դեպքերում կամ միայն անհաջող ՄԻԿՄ-ի դեպքում: Որոշակի պայմաններից կախված թույլատրվում է ԵԻԿՄ-ի իրականացումն անհաջող ՄԻԿՄ-ից հետո: Այդ դեպքերում նախատեսվում է ԵԻԿՄ-ի գործողությունը` սկզբում գծի մեկ ծայրում՝ գծի վրա լարման բացակայության վերահսկողությամբ և մեծացված պահաժամով:

251. Էներգահամակարգը ոչ մեծ հզորության էլեկտրակայանի հետ կապող երկկողմանի սնմամբ միակի գծերի վրա կարող են օգտագործվել ԵԻԿՄ՝ հիդրոգեներատորների ինքնավար ինքնահամաժամացմամբ (ԻԿՄԻՀ)՝ հիդրոէլեկտրակայանների համար և բաժանիչ սարքվածքների զուգակցմամբ ԵԻԿՄ՝ հիդրո- և ջերմաէլեկտրակայանների համար:

252. Մի քանի շրջանցիկ կապերի առկայության դեպքում երկկողմանի սնմամբ գծերի վրա պետք է կիրառել`

1) երկու կապերի առկայության, ինչպես նաև երեք կապերի առկայության դեպքում, եթե հավանական է այդ կապերից երկուսի միաժամանակյա երկարատև անջատումը (օրինակ` երկշղթա գծի)`

ա. անհամաժամ ԻԿՄ (հիմնականում 110-ից մինչև 220 կՎ լարման գծերի համար և սույն ՏԿ-ի 238-240-րդ կետերում նշված պայմանների պահպանման դեպքում, բայց բոլոր կապերի անջատման դեպքի համար),

բ. ԻԿՄ համաժամության ստուգմամբ (սույն ՏԿ-ի 238-240-րդ կետերում նշված պայմաններով) անհամաժամ ԻԿՄ-ի կատարման անհնարինության դեպքում, բայց բոլոր կապերի անջատման դեպքի համար).

2) պատասխանատու գծերի համար՝ երկու կապերի առկայության դեպքում, ինչպես նաև երեք կապերի առկայության դեպքում, որոնցից երկուսը երկշղթա գիծ են, սույն ՏԿ-ի 238-240-րդ կետերում նշված պայմաններով ԱՀԻԿՄ-ի օգտագործման անհնարինության դեպքում թույլատրվում է օգտագործել ՄԻԿՄ, ԱԻԿՄ կամ ԻԿՄ ՀՈ սարքվածքները (տես սույն ՏԿ-ի 237-րդ, 241-244-րդ, 246-249-րդ կետերը): Այդ դեպքում ՄԻԿՄ-ի և ԱԻԿՄ-ի սարքվածքները պետք է լրացնել համաժամության ստուգման սարքվածք ունեցող ԻԿՄ-ով.

3) չորս և ավելի կապերի առկայության դեպքում, ինչպես նաև երեք կապերի առկայության դեպքում, եթե վերջին դեպքում այդ կապերից երկուսի միաժամանակյա երկարատև անջատումը քիչ հավանական է (օրինակ՝ եթե բոլոր գծերը միաշղթա են, ԻԿՄ` առանց համաժամության ստուգման:

253. Համաժամության ստուգմամբ ԻԿՄ-ի սարքվածքները պետք է կատարել գծի մի ծայրում՝ գծի վրա լարման բացակայության և համաժամության առկայության վերահսկմամբ, մյուս ծայրում՝ միայն համաժամության առկայության վերահսկմամբ: Գծի համաժամության ստուգմամբ ԻԿՄ-ի սարքվածքի սխեմաները պետք է կատարվեն միանման` երկու ծայրերում` հաշվի առնելով ԻԿՄ-ի դեպքում գծի անջատիչների միացման հերթականության փոփոխման հնարավորությունը: Անձնակազմի կողմից գծի միացման դեպքում անհրաժեշտ է միացվող համակարգերի համաժամության ստուգման համար կիրառել համաժամության ստուգման սարքվածքներ ունեցող ԻԿՄ:

254. Թույլատրվում է գծի վրա մի քանի տեսակների եռաֆազ ԻԿՄ-ի համատեղ կիրառում, օրինակ՝ ԱԻԿՄ և համաժամության ստուգմամբ ԵԻԿՄ: Թույլատրվում է նաև գծի տարբեր ծայրերում օգտագործել ԻԿՄ-ի սարքվածքների տարբեր տեսակներ, օրինակ` ԱԵԻԿՄ ԱՀ (տե´ս սույն ՏԿ-ի 241-244-րդ կետերը) գծի մեկ ծայրում և, լարման առկայության և համաժամության հսկմամբ ԵԻԿՄ՝ մյուս ծայրում:

255. Թույլատրվում է ԵԻԿՄ-ի զուգակցումը ոչ ընտրողական արագագործ պաշտպանությունների հետ՝ վերջիններիս ոչ ընտրողական գործողության ուղղման համար: Մի քանի հաջորդաբար միացված գծերից բաղկացած ցանցերում ոչ ընտրողական արագագործ պաշտպանություններ կիրառելիս, դրանց գործողության ուղղման համար պետք է կիրառել հերթականությամբ գործող ԻԿՄ: Կարող են կիրառվել նաև մինչև ԻԿՄ պաշտպանության արագացումով կամ սնող աղբյուրի ուղղությամբ աճող, գործողության պատիկությամբ (երեքից ոչ ավելի) ԻԿՄ-ի սարքվածքներ:

256. Բարձր լարման կողմից տեղակայված կարճփակիչներով և զատիչներով տրանսֆորմատորներ սնող գծերի եռաֆազ միապատիկ ԻԿՄ-ի օգտագործման դեպքում, անհոսանք դադարի ժամանակ զատիչի անջատման համար ԻԿՄ-ի սարքվածքի գործողության ժամանակը պետք է կարգաբերված լինի կարճփակիչի միացման և զատիչի անջատման գումարային ժամանակից: Եռաֆազ կրկնակի գործողության ԻԿՄ-ի կիրառման դեպքում (տե´ս սույն ՏԿ-ի 229-րդ և 230-րդ կետերը), նշված պայմանի համաձայն, առաջին ցիկլում ԻԿՄ-ի գործողության ժամանակը չպետք է մեծանա, եթե զատիչի անջատումը նախատեսվում է ԻԿՄ-ի երկրորդ ցիկլի անհոսանք դադարի ընթացքում: Այն գծերի համար, որոնց վրա անջատիչների փոխարեն տեղադրված են զատիչներ, զատիչների անջատումն առաջին ցիկլում անհաջող ԻԿՄ-ի դեպքում պետք է կատարվի երկրորդ ցիկլի անհոսանք դադարի ընթացքում:

257. Եթե ԻԿՄ-ի գործողության արդյունքում հնարավոր է համաժամ փոխհատուցիչների կամ համաժամ էլեկտրաշարժիչների անհամաժամ միացումը և, եթե այդպիսի միացումը դրանց համար անթույլատրելի է, ինչպես նաև այդ մեքենաներից վնասվածքի տեղի սնման բացառման համար, պետք է նախատեսել այդ համաժամ մեքենաների ինքնավար անջատումը՝ սնման անհետացման դեպքում, կամ փոխադրել դրանց անհամաժամ ռեժիմ ԴՄԱ-ի անջատմամբ՝ հետագա ինքնավար միացմամբ, կամ վերահամաժամացմամբ` հաջող ԻԿՄ-ի արդյունքում լարման վերականգնումից հետո: Համաժամ փոխհատուցիչներով կամ համաժամ էլեկտրաշարժիչներով ենթակայանների համար պետք է ձեռք առնվեն միջոցներ ԻԿՄ-ի գործելու ընթացքում ԻՀԲ-ի ավելորդ գործարկումը կանխելու համար:

258. Հաղորդաձողերի և անջատիչների՝ ԻԿՄ թույլատրող հատուկ պաշտպանության առկայության դեպքում, էլեկտրակայանների և ենթակայանների հաղորդաձողերի ԻԿՄ-ը պետք է իրականացվի հետևյալ երկու տարբերակներից մեկով`

1) ինքնավար փորձմամբ (սնող տարրերից մեկի անջատիչի ԻԿՄ-ով հաղորդաձողերի լարման տակ դնելը).

2) սխեմայի ինքնավար հավաքմամբ. ընդ որում, ԻԿՄ-ից առաջինը միացվում է սնող տարրերից որևէ մեկը (օրինակ՝ գիծը, տրանսֆորմատորը), այդ տարրի հաջող միացման դեպքում կատարվում է հաջորդը. հնարավոր է մինչվթարային ռեժիմի սխեմայի առավել լրիվ ինքնավար վերականգնումը՝ սխեմայի մյուս տարրերի միացման միջոցով: Հաղորդաձողերի ԻԿՄ-ը այդ տարբերակով կիրառվում է առաջին հերթին առանց անձնակազմի մշտական հերթապահության ենթակայանների համար: Ընդ որում`

ա. հաղորդաձողերի ԻԿՄ կատարելու դեպքում, պետք է կիրառվեն անհամաժամ միացումը բացառող (եթե այն անթույլատրելի է) միջոցներ,

բ. պետք է ապահովվի հաղորդաձողերի պաշտպանության բավականաչափ զգայնություն` ինքնավար կրկնական միացման անհաջող դեպքի համար:

259. Երկտրանսֆորմատորային ցածրացնող ենթակայաններում, տրանսֆորմատորների առանձին աշխատանքի դեպքում առավելապես պետք է նախատեսվեն միջին և ցածր լարման հաղորդաձողերի ԻԿՄ-ի սարքվածքներ՝ ՊԻՄ-ի սարքվածքների հետ զուգակցմամբ: Տրանսֆորմատորների ներքին վնասվածքների դեպքում պետք է գործի ՊԻՄ-ը, այլ վնասվածքների դեպքում՝ ԻԿՄ-ն (տե´ս սույն ՏԿ-ի 276-րդ կետը): Երկտրանսֆորմատորային ենթակայանի համար, որի բնականոն ռեժիմում նախատեսվում է տրանսֆորմատորների զուգահեռ աշխատանքը տվյալ լարման հաղորդաձողերի վրա, թույլատրվում է, ի լրումն ԻԿՄ-ի սարքվածքի, տեղադրել ՊԻՄ սարքվածքը. դա նախատեսվում է տրանսֆորմատորներից մեկի պահուստավորման դեպքում:

260. Էներգահամակարգերի ենթակայաններում բոլոր միակի, 1 ՄՎ.Ա-ից ավելի հզորության ցածրացնող տրանսֆորմատորները, որոնք ունեն անջատիչ և սնող կողմից առավելագույն հոսանային պաշտպանություն և, եթե տրանսֆորմատորի անջատումը բերում է սպառողների էլեկտրակայանքների հոսանազրկմանը, պետք է սարքավորված լինեն ԻԿՄ-ի սարքվածքներով: Առանձին դեպքերում թույլատրելի է ԻԿՄ-ի գործողությունը նաև ներքին վնասվածքներից պաշտպանության կողմից տրանսֆորմատորի անջատման դեպքում:

261. Երկու կամ ավելի անջատիչներով միացվող տարրի՝ առաջին անջատիչով անհաջող ԻԿՄ-ի դեպքում, այդ տարրի մնացած անջատիչների ԻԿՄ-ները պետք է արգելվեն:

262. Ենթակայանում կամ էլեկտրակայանում էլեկտրամագնիսական շարժաբերով անջատիչների առկայության դեպքում, եթե ԻԿՄ-ի սարքվածքից կարող են միաժամանակ միացվել երկու կամ ավելի անջատիչներ, միացման ժամանակ կուտակիչ մարտկոցի լարման անհրաժեշտ մակարդակ ապահովելու համար և միացման էլեկտրամագնիսների սնման շղթաների մալուխների մակերեսի փոքրացման համար պետք է ԻԿՄ-ը կատարել այնպես, որ բացառվի մի քանի անջատիչների միաժամանակյա միացումը (օրինակ` միացումների վրա տարբեր պահաժամով ԻԿՄ-ի կիրառությամբ): Առանձին դեպքերում (առավելապես, 110 կՎ լարման և ԻԿՄ-ով սարքավորված միացումների մեծ թվի դեպքում) թույլատրվում է երկու անջատիչների միաժամանակյա միացումն ԻԿՄ-ից:

263. ԻԿՄ-ի սարքվածքների գործողությունը պետք է սևեռվի ցուցիչ ռելեներով՝ նրանց մեջ ներկառուցված գործարկման ցուցիչներով, գործարկման թվի հաշվիչներով կամ համանման նշանակության այլ սարքվածքներով:

 

17. ՍՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԻԱՑՈՒՄ

 

264. Սպառողի էլեկտրատեղակայանքների հոսանազրկում առաջ բերող աշխատանքային սնման աղբյուրի անջատման դեպքում սպառողների սնումը պահուստային սնման աղբյուրի ինքնավար միացման միջոցով վերականգնելու համար պետք է նախատեսվեն ՊԻՄ սարքվածքներ: Աշխատանքային սարքավորման անջատման դեպքում, որը բերում է տեխնոլոգիական բնականոն գործընթացի խախտման, պետք է նախատեսվեն ՊԻՄ սարքվածքներ՝ պահուստային սարքավորման ինքնավար միացման համար: Անհրաժեշտ է ՊԻՄ սարքվածքներ նախատեսել նաև այն դեպքում, եթե դրանց կիրառմամբ հնարավոր է ռելեային պաշտպանության պարզեցում, ԿՄ-ի հոսանքների իջեցում և սարքավորումների էժանացում, օրինակ՝ օղակաձև ցանցերը շառավղահատվածավորմամբ փոխարինելու հաշվին և այլն: ՊԻՄ սարքվածքները կարող են տեղադրվել տրանսֆորմատորների, գծերի, հատվածամասային հաղորդաձողեր միացնող անջատիչների, էլեկտրաշարժիչների վրա և այլն:

265. ՊԻՄ սարքվածքը պետք է ապահովի դրա գործողության հնարավորությունը սնվող տարրի հաղորդաձողերի վրա ցանկացած պատճառով լարման անհետանալու դեպքում՝ այդ թվում՝ հաղորդաձողերի վրա ԿՄ-ի պատճառով (վերջինը՝ հաղորդաձողերի ԻԿՄ-ի բացակայության դեպքում, տե´ս նաև սույն ՏԿ-ի 276-րդ կետը):

266. ՊԻՄ սարքվածքն աշխատանքային սնման աղբյուրի անջատիչի անջատման դեպքում պետք է միացնի պահուստային սնման աղբյուրի անջատիչը՝ առանց լրացուցիչ պահաժամի (տե´ս նաև սույն ՏԿ-ի 275-րդ կետը): Ընդ որում, պետք է ապահովված լինի սարքվածքի գործողության միապատիկությունը:

267. Աշխատանքային սնման աղբյուրի կողմից լարման անհետանալու հետ կապված սնվող տարրի հոսանքազրկման դեպքում, ինչպես նաև ընդունման կողմից անջատիչի անջատման դեպքում (օրինակ՝ այն դեպքերի համար, երբ աշխատանքային տարրի ռելեային պաշտպանությունը գործում է միայն սնման կողմից անջատիչների անջատման վրա), ՊԻՄ-ի գործողության ապահովման համար դրա սխեմայում, ի լրումն սույն ՏԿ-ի 266-րդ կետում նշվածին, պետք է նախատեսել լարման թողարկման օրգան: Նշված թողարկման օրգանը, սնող տարրի վրա լարման անհետանալու և պահուստային աղբյուրի սնման կողմից լարման առկայության դեպքում պետք է գործի պահաժամով՝ աշխատանքային սնման աղբյուրի ընդունման կողմից անջատիչի անջատման վրա: ՊԻՄ-ի լարման թողարկման օրգան չպետք է նախատեսվի, եթե աշխատանքային և պահուստային տարրերն ունեն սնման մեկ աղբյուր:

268. Տրանսֆորմատորների և փոքր երկարության գծերի համար, ՊԻՄ գործողության արագացման նպատակով պետք է նախատեսել անջատման գործողությամբ ռելեային պաշտպանություն ոչ միայն սնման, այլ նաև ընդունման կողմից անջատիչների վրա: Նույն նպատակով, առավել պատասխանատու դեպքերում (օրինակ՝ էլեկտրակայանների սեփական կարիքների համար), որևէ պատճառով սնման կողմից անջատիչի անջատման դեպքում պետք է ուղեկապման շղթայով ապահովվի ընդունման կողմից անջատիչի անհապաղ անջատումը:

269. Աշխատանքային աղբյուրի լարման անհետանալուն արձագանքող ՊԻՄ-ի թողարկման օրգանի նվազագույն լարման հսկման տարրը (ռելե, էլեկտրոնային տվիչ և այլն) պետք է կարգաբերված լինի էլեկտրաշարժիչների ինքնագործարկման ռեժիմից և հեռավոր ԿՄ-ի դեպքում լարման իջեցումից: ՊԻՄ-ի թողարկման օրգանի պահուստային աղբյուրի հաղորդաձողերի վրա լարման հսկողության տարրի գործման լարումը պետք է ընտրվի՝ ելնելով, ըստ հնարավորինս, էլեկտրաշարժիչների ինքնագործարկման պայմաններից: ՊԻՄ-ի թողարկման օրգանի գործողության ժամանակը պետք է մեծ լինի սնման կողմից ԻԿՄ-ի գործողության ժամանակից և արտաքին ԿՄ-ի անջատման ժամանակից, երբ լարման իջեցումն առաջացնում է թողարկման օրգանի նվազագույն լարման տարրի գործարկում: ՊԻՄ-ի թողարկման օրգանի նվազագույն լարման տարրը պետք է իրականացվի այնպես, որպեսզի բացառվի դրա սխալ աշխատանքը լարման տրանսֆորմատորի բարձր կամ ցածր լարման կողմի փաթույթի ապահովիչներից որևէ մեկի այրվելուց: Ցածր լարման փաթույթը ինքնավար անջատիչով պաշտպանելու դեպքում, դրա անջատման ժամանակ ՊԻՄ-ի թողարկման օրգանի գործողությունը պետք է ուղեկապվի: Տվյալ պահանջը թույլատրվում է հաշվի չառնել ՊԻՄ-ի սարքվածքը 6-ից մինչև 10 կՎ լարման բաշխիչ ցանցերում կիրառելու դեպքում, եթե հատուկ այդ նպատակով պահանջվում է լարման տրանսֆորմատորի տեղակայում:

270. Եթե ՊԻՄ-ի թողարկումը ըստ լարման կատարման դեպքում, դրա գործողության ժամանակն ստացվի անթույլատրելի մեծ (օրինակ՝ բեռնվածքի կազմում զգալի մաս են կազմում համաժամ էլեկտրաշարժիչները), ապա պետք է, ի լրումն լարման գործարկման օրգանին, կիրառել այլ տեսակի գործարկման օրգաններ (օրինակ՝ հոսանքի անհետանալուն, հաճախականության իջեցմանը, հզորության ուղղության փոփոխությանն արձագանքող և այլն): Հաճախականության թողարկման օրգանի կիրառման դեպքում, եթե սնման աշխատանքային աղբյուրի կողմից հաճախականությունն իջնի մինչև տրված մեծություն, իսկ պահուստային սնման կողմում հաճախականությունը լինի բնականոն, ապա այդ օրգանը պետք է պահաժամով գործի աշխատանքային սնման աղբյուրի անջատիչի անջատման վրա: Տեխնոլոգիական անհրաժեշտության դեպքում պահուստային սարքավորման ինքնավար միացման սարքվածքի գործարկումը կարող է կատարվել տարբեր, հատուկ տվիչներից (ճնշման, մակարդակի և այլն):

271. Էլեկտրակայանների սեփական կարիքների սնման աղբյուրների ՊԻՄ-ի սարքվածքի սխեման անջատված աշխատանքային աղբյուրներից մեկի փոխարեն պահուստային սնման աղբյուրի միացումից հետո պետք է պահպանի իր գործելու հնարավորությունը` այլ աշխատանքային սնման աղբյուրների անջատման դեպքում:

272. ՊԻՄ սարքվածքի իրագործման դեպքում պետք է ստուգել պահուստային սնման աղբյուրի գերբեռնվածության և էլեկտրաշարժիչների ինքնագործարկման պայմանները և, եթե տեղի ունի թույլատրելիից ավելի գերբեռնվածություն կամ չի ապահովվում ինքնագործարկումը, ապա ՊԻՄ-ի գործողության դեպքում պետք է կատարել բեռնաթափում (օրինակ` ոչ պատասխանատու, իսկ որոշ դեպքերում, նաև մասամբ պատասխանատու էլեկտրաշարժիչների անջատումը. վերջինների համար կարելի է կիրառել ԻԿՄ):

273. ՊԻՄ-ի կատարման ժամանակ պետք է հաշվի առնվի ԻՀԲ-ի սարքվածքներով անջատված սպառիչների միացման գործողությունների անթույլատրելիությունը: Այդ նպատակով պետք է կիրառվեն հատուկ միջոցառումներ (օրինակ՝ ըստ հաճախականության ուղեկապումը), առանձին դեպքերում, նշված միջոցառումների կատարման անհնարինության հատուկ հիմնավորմամբ թույլատրվում է ՊԻՄ չնախատեսել:

274. Եթե ՊԻՄ-ի սարքվածքի գործողության ժամանակ հնարավոր է կարճ միակցման վրա անջատիչի միացումը, ապա նպատակահարմար է նախատեսել այդ անջատիչի պաշտպանության գործողության արագացումը (տե´ս նաև սույն ՏԿ-ի 227-րդ կետը): Ընդ որում, պետք է միացման հոսանքի թռիչքի օգտագործմամբ միջոցներ ձեռնարկվեն պաշտպանության արագացման շղթայով պահուստային սնման անջատումների կանխման համար: Այդ նպատակով, էլեկտրակայանների սեփական կարիքների պահուստային սնման աղբյուրների անջատիչների վրա պաշտպանության արագացումը պետք է նախատեսվի միայն այն դեպքում, եթե դրա պահաժամը գերազանցում է 1-ից մինչև 1,2 վ-ը. ընդ որում, արագացման շղթայի մեջ պետք է մտցվի մոտավորապես 0,5 վ պահաժամ: Այլ էլեկտրակայանքների համար պահաժամի արժեքներն ընդունվում են կոնկրետ պայմաններից ելնելով:

275. Այն դեպքերում, երբ ՊԻՄ-ի գործողության արդյունքում հնարավոր է համաժամ փոխհատուցիչների կամ համաժամ էլեկտրաշարժիչների անհամաժամ միացումը և, եթե դա դրանց համար անթույլատրելի է, ինչպես նաև այդ մեքենաներից վնասված տեղի սնումը բացառելու համար պետք է սնման անհետանալու դեպքում ինքնավար անջատել համաժամ մեքենաները կամ փոխադրել դրանց անհամաժամ ռեժիմի, անջատելով ԴՄԱ-ն: ՊԻՄ-ի հաջող ելքի դեպքում լարման վերականգնումից հետո դրանք պետք է ինքնավար միանան կամ վերահամաժամացվեն: Մինչև համաժամ մեքենաների անջատումը ՊԻՄ-ի միջոցով պահուստային սնման միացումը կանխելու համար թույլատրելի է կիրառել ՊԻՄ-ի դանդաղեցում: Եթե մնացած բեռնվածքի համար վերջինս անթույլատրելի է, ապա հիմնավորման դեպքում թույլատրվում է ՊԻՄ-ի թողարկման օրգանից անջատել աշխատանքային սնման հաղորդաձողերը համաժամ էլեկտրաշարժիչներ պարունակող բեռնվածքի հետ կապող գիծը: Համաժամ էլեկտրաշարժիչներով կամ համաժամ փոխհատուցիչներով ենթակայանների համար պետք է կիրառվեն ՊԻՄ-ի աշխատանքի ժամանակ ԻՀԲ-ի սխալ աշխատանքը կանխող միջոցներ (տե´ս սույն ՏԿ-ի 319-րդ կետը):

276. Ոչ բացահայտ պահուստի դեպքում, ԿՄ-ի վրա պահուստային սնման աղբյուրի միացման կանխման նպատակով, ինչպես և դրա գերբեռնվածության կանխման, ինքնագործարկման թեթևացման, համեմատաբար հասարակ միջոցներով վթարային անջատումից հետո էլեկտրատեղակայանքի բնականոն սխեմայի վերականգնման և ավտոմատիկայի սարքվածքների գործման համար, նպատակահարմար է կիրառել ՊԻՄ-ի և ԻԿՄ-ի զուգակցում: ՊԻՄ սարքվածքները պետք է գործեն աշխատանքային աղբյուրի ներքին վնասվածքների դեպքում, իսկ ԻԿՄ-ն՝ այլ վնասվածքների դեպքում: ԻԿՄ-ի կամ ՊԻՄ-ի սարքվածքների հաջող գործողությունից հետո պետք է ապահովվի հնարավոր լիակատար մինչվթարային ռեժիմի սխեմայի ինքնավար վերականգնումը (օրինակ՝ բարձր լարման կողմից էլեկտրական միացումների պարզեցված սխեմաներով ենթակայանների համար՝ սնող գծի հաջող ԻԿՄ-ից հետո ՊԻՄ-ի գործելուց միացված ցածր լարման կողմի հատվածամասային անջատիչի անջատումը):

 

18. ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ

 

277. Գեներատորների միացումը զուգահեռ աշխատանքի պետք է կատարվի հետևյալ եղանակներից մեկով՝ ճշգրիտ համաժամացմամբ (ձեռքի, կիսաինքնավար և ինքնավար) և ինքնահամաժամացմամբ (ձեռքի, կիսաինքնավար և ինքնավար): Փոքր, մինչև 10 ՄՎտ հզորության էլեկտրակայանների միացումն էլեկտրաէներգետիկական համակարգին պետք է կատարվի` ըստ «Էլեկտրաէներգետիկական համակարգին փոքր հզորության (մինչև 10 ՄՎտ) էլեկտրակայանների միացման պայմաններ» ՀՍՏ 289-ի պահանջների:

278. Ինքնավար կամ կիսաինքնավար ճշգրիտ համաժամացման եղանակը, որպես բնականոն ռեժիմներում զուգահեռ աշխատանքի միացման հիմնական եղանակ, պետք է նախատեսվի`

1) 3 ՄՎտ-ից ավելի հզորության, փաթույթների անուղղակի հովացմամբ տուրբոգեներատորների համար, որոնք աշխատում են անմիջականորեն գեներատորային լարման հավաքական հաղորդաձողերի վրա և անցումային հոսանքի պարբերական բաղադրիչի` 3,5.Iանվ-ից բարձր արժեքի դեպքում.

2) փաթույթների անմիջական հովացմամբ ՏՎՎ, ՏՎՖ, ՏԳՎ և ՏՎՄ մակնիշի տուրբոգեներատորների համար.

3) 50 ՄՎտ և ավելի հզորության հիդրոգեներատորների համար:

279. Էներգահամակարգում վթարային ռեժիմների դեպքերում, անկախ հովացման համակարգից և հզորությունից, բոլոր գեներատորների զուգահեռ աշխատանքի միացումը կարող է կատարվել ինքնահամաժամացման եղանակով:

280. Ինքնահամաժամացման եղանակը, որպես զուգահեռ աշխատանքի միացման հիմնական եղանակ, կարող է նախատեսվել`

1) մինչև 3 ՄՎտ հզորության տուրբոգեներատորների համար.

2) անուղղակի հովացմամբ, 3 ՄՎտ-ից ավելի հզորության, անմիջականորեն հավաքական հաղորդաձողերի վրա աշխատող տուրբոգեներատորների համար, եթե անցումային հոսանքի պարբերական բաղադրիչն ինքնահամաժամացման եղանակով ցանցին միացնելու դեպքում չի գերազանցում 3,5.Iանվ-ը.

3) անուղղակի հովացմամբ, տրանսֆորմատորների հետ բլոկում աշխատող տուրբոգեներատորների համար.

4) մինչև 50 ՄՎտ հզորությամբ հիդրոգեներատորների համար.

5) էլեկտրականապես իրար հետ «կոշտ» կապված և ընդհանուր անջատիչով աշխատող հիդրոգեներատորների համար՝ դրանց մինչև 50 ՄՎտ գումարային հզորության դեպքում:

281. Սույն ՏԿ-ի 280-րդ կետում նշված դեպքերում կիսաինքնավար և ինքնավար ճշգրիտ համաժամացման սարքվածքներ կարող են չնախատեսվել:

282. Ինքնահամաժամացման եղանակը, որպես գեներատորների զուգահեռ աշխատանքի միացման հիմնական եղանակ, կիրառելու դեպքում պետք է նախատեսել հիդրոգեներատորների վրա ինքնավար ինքնահամաժամացման, իսկ տուրբոգեներատորների վրա` ձեռքի կամ կիսաինքնավար ինքնահամաժամացման սարքվածքների տեղադրում:

283. Ճշգրիտ համաժամացման եղանակը, որպես գեներատորների զուգահեռ աշխատանքի միացման հիմնական եղանակ, կիրառելու դեպքում պետք է նախատեսել ինքնավար և կիսաինքնավար ճշգրիտ համաժամացման սարքվածքների տեղադրումը: Մինչև 15 ՄՎտ հզորության գեներատորների համար թույլատրվում է ձեռքի ճշգրիտ համաժամացման կիրառումը` անհամաժամ միացումից ուղեկապմամբ:

284. Սույն ՏԿ-ի 280-283-րդ կետերում նշված դրույթներին համապատասխան բոլոր գեներատորները պետք է սարքավորված լինեն համաժամացման համապատասխան սարքվածքներով: Հիդրոէլեկտրակայաններում դրանք պետք է տեղադրված լինեն կառավարման կենտրոնական կետում կամ կառավարման տեղային կետում, իսկ ջերմաէլեկտրակայաններում` կառավարման գլխավոր կամ բլոկային վահանների վրա: Անկախ համաժամացման կիրառվող եղանակից, բոլոր գեներատորները պետք է սարքավորված լինեն այնպիսի սարքվածքներով, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտան կատարել ձեռքի ճշգրիտ համաժամացում՝ անհամաժամ միացումից ուղեկապմամբ:

285. Մեկ անջատիչի միջոցով աշխատող երկու կամ ավելի հիդրոգեներատորների ճշգրիտ համաժամացման եղանակով ցանցին միացման դեպքերում գեներատորները նախօրոք ինքնահամաժամացման եղանակով համաժամացվում են իրար հետ և ապա ցանցի հետ` ճշգրիտ ինքնահամաժամացման եղանակով:

286. Էլեկտրակայաններում և հիմնական ցանցի տարանցիկ ենթակայաններում, որտեղ պահանջվում է էներգահամակարգի առանձին մասերի համաժամացում, պետք է նախատեսվեն կիսաինքնավար կամ ձեռքի ճշգրիտ համաժամացման սարքվածքներ:

 

19. ԳՐԳՌՄԱՆ, ՌԵԱԿՏԻՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՐՄԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

287. Գրգռման, լարման և ռեակտիվ հզորության ինքնավար կարգավորման սարքվածքները նախատեսվում են`

1) էներգահամակարգերի բնականոն աշխատանքի դեպքում դրանցում և էլեկտրաընդունիչների մոտ լարման սահմանված բնութագրերի պահպանման համար.

2) ռեակտիվ հզորության աղբյուրների միջև, ըստ առաջադրված պայմանների, ռեակտիվ բեռնվածքի բաշխման համար.

3) էներգահամակարգի մնայուն և դինամիկ կայունության բարձրացման և անցումային ռեժիմներում տատանումների մարման համար:

288. Համաժամ էլեկտրական մեքենաները (գեներատորները, փոխհատուցիչները և էլեկտրաշարժիչները) պետք է սարքավորված լինեն ԳԻԿ-երով, որոնք պետք է համապատասխանեն գրգռման համակարգերի վերաբերյալ ԳՕՍՏ-երի և գրգռման համակարգերի սարքավորումների վերաբերյալ արտադրող կազմակերպությունների տեխնիկական պայմանների պահանջներին: 2,5 ՄՎտ-ից փոքր հզորության գեներատորների և համաժամ փոխհատուցիչների համար (բացառությամբ էլեկտրակայանների գեներատորներից), որոնք աշխատում են մեկուսացված կամ ոչ մեծ հզորության էներգահամակարգում, թույլատրվում է կիրառել միայն գրգռման ուժեղացման ռելեային սարքվածքներ: Համաժամ էլեկտրաշարժիչները պետք է սարքավորված լինեն ԳԻԿ սարքվածքներով:

289. Պետք է ապահովվի լարման տրանսֆորմատորներից ԳԻԿ- ի և գրգռման համակարգի մյուս սարքվածքների սնման, ինչպես նաև համապատասխան շղթաների բարձր հուսալիությունը`

1) առաջնային կողմում ապահովիչներ ունեցող լարման տրանսֆորմատորին ԳԻԿ-ի միացման դեպքում`

ա. ԳԻԿ-ը և գրգռման համակարգի մյուս սարքվածքները, որոնց սնումից զրկվելը կարող է առաջացնել գերբեռնվածություն կամ մեքենայի գրգռման անթույլատրելի իջեցում, պետք է միացվեն դրանց երկրորդային արտանցիչներին՝ առանց ապահովիչների և ինքնավար անջատիչների,

բ. ուժեղացման ռելեային սարքվածքը պետք է իրականացվի այնպես, որ լարման տրանսֆորմատորների առաջնային կողմի ապահովիչներից մեկի այրվելու դեպքում բացառվի դրա կեղծ աշխատանքի հնարավորությունը.

2) առաջնային կողմում ապահովիչներ չունեցող լարման տրանսֆորմատորներին ԳԻԿ-ի միացման դեպքում`

ա. ԳԻԿ-ի և գրգռման համակարգի այլ սարքվածքներ պետք է միացվեն դրանց երկրորդային արտանցիչներին ինքնավար անջատիչների միջոցով,

բ. պետք է նախատեսված լինեն միջոցառումներ՝ ինքնավար անջատիչի օժանդակ հպակների կիրառման համար, որոնք ինքնավար անջատիչի անջատման դեպքում բացառում են մեքենայի գերբեռնվածությունը կամ գրգռման անթույլատրելի իջեցումը:

290. Լարման տրանսֆորմատորներին, որոնց միացվում են ԳԻԿ-ի և գրգռման համակարգի այլ սարքվածքներ, չպետք է միացվեն այլ սարքվածքներ և սարքեր: Առանձին դեպքերում թույլատրվում է այդ սարքվածքների և սարքերի միացումը՝ առանձին ինքնավար անջատիչների կամ ապահովիչների միջոցով:

291. Հիդրոգեներատորների ԳԻԿ սարքվածքները պետք է կատարված լինեն այնպես, որ սարքին արագության կարգավորիչի դեպքում, բեռնվածքի հանկարծակի անկման ժամանակ բացառվի լարման բարձրացումից պաշտպանության գործարկումը: Անհրաժեշտության դեպքում ԳԻԿ սարքվածքը կարող է լրացվել ապագրգռման արագագործ ռելեային սարքվածքով:

292. Գրգռման ռելեային ուժեղացման սարքվածքի սխեման պետք է նախատեսի պահուստային գրգռիչին գործողության փոխադրման հնարավորությունը՝ հիմնական գրգռիչը դրանով փոխարինելու դեպքում:

293. Գրգռման կոմպաունդային սարքվածքները պետք է միացվեն հոսանքի տրանսֆորմատորներին գեներատորի կամ համաժամ փոխհատուցչի արտանցիչի կողմից (հաղորդաձողերի կողմից):

294. Առանց անձնակազմի մշտական հերթապահության էլեկտրակայաններում և ենթակայաններում տեղակայված անմիջական հովացմամբ համաժամ գեներատորների և փոխհատուցիչների, 15 ՄՎտ ու ավելի հզորության գեներատորների և 15 Մվար և ավելի հզորության փոխհատուցիչների համար կառավարման վահանի սրահում պետք է նախատեսված լինի գերբեռնվածության ինքնավար սահմանափակում՝ գերբեռնման պատիկությունից կախված պահաժամով: Այն չպետք է խոչընդոտի գրգռման ուժեղացմանը այն ժամանակամիջոցում, որը թույլատրվում է մեքենայի համապատասխան կառուցվածքի համար:

 295. 100 ՄՎտ և ավելի հզորության գեներատորների և 100 Մվար և ավելի հզորության փոխհատուցիչների համար պետք է տեղադրել ուժեղ գործողությամբ ԳԻԿ-ով արագագործ գրգռման համակարգեր: Էներգահամակարգում էլեկտրակայանների աշխատանքի պայմաններով որոշվող առանձին դեպքերում, թույլատրվում է տեղադրել այլ տեսակի ԳԻԿ, ինչպես նաև դանդաղ գործող գրգռման համակարգեր:

296. Գրգռման համակարգը և ԳԻԿ սարքվածքները գրգռման հոսանքի ամենափոքր թույլատրելի արժեքից մինչև ամենամեծ թույլատրելի արժեքի սահմաններում պետք է ապահովեն կայուն կարգավորում: Ոչ ռեվերսիվ գրգռման համակարգով համաժամ փոխհատուցիչների համար կարգավորումը պետք է ապահովվի՝ սկսած ռոտորի հոսանքի գործնականում զրոյական արժեքից (ռեվերսիվ գրգռման համակարգով փոխհատուցիչների համար` սկսած գրգռման բացասական հոսանքի ամենամեծ թույլատրելի արժեքից): Տրանսֆորմատորների հետ բլոկում աշխատող մեքենաների համար պետք է նախատեսված լինի տրանսֆորմատորում լարման կորստի հոսանային փոխհատուցման հնարավորությունը:

297. Չորս և ավելի ագրեգատներ ունեցող հիդրո- և ջերմային էլեկտրակայանների 2,5 ՄՎտ և ավելի հզորության գեներատորները պետք է ունենան տեխնոլոգիական պրոցեսների համակայանային ինքնավար կառավարման համակարգ (ԻԿՀ), կամ (դրանց բացակայության դեպքում) գրգռման խմբային կառավարման համակարգեր: Ջերմային էլեկտրակայանների գեներատորների վրա այդ համակարգերը կարող են կիրառվել՝ կախված էլեկտրակայանի սխեմայից, ռեժիմից և հզորությունից:

298. Էլեկտրակայանների սեփական կարիքների և բաշխիչ ենթակայանների և ԲՏԿ-ով տրանսֆորմատորները, ինչպես նաև բաշխիչ ենթակայանների գծային կարգավորիչները լարման պահպանման կամ առաջադրված փոփոխության ապահովման համար պետք է ունենան տրանսֆորմացիայի գործակցի ինքնավար կարգավորման համակարգեր: Անհրաժեշտության դեպքում ինքնավար կարգավորիչները պետք է ապահովեն լարման հանդիպական կարգավորում: Տրանսֆորմացիայի գործակցի ինքնավար կարգավորմամբ, տրանսֆորմատորների (ավտոտրանսֆորմատորների) զուգահեռ աշխատանքի համար նախատեսված ենթակայանները պետք է ունենան տեխնոլոգիական պրոցեսների կառավարման համաենթակայանային ինքնավար համակարգ կամ տրանսֆորմատորների միջև անթույլատրելի հավասարիչ հոսանքների առաջացումը բացառող խմբային կարգավորման համակարգ:

299. Կոնդենսատորային կայանքները պետք է սարքավորված լինեն ինքնավար կարգավորման սարքվածքներով ԳՕՍՏ 1282-88-ի պահանջներին համապատասխան:

 

20. ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԿՏԻՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

300. Հաճախականության և ակտիվ հզորության ինքնավար կարգավորման համակարգերը (ՀՀԻԿ) նախատեսված են`

1) էներգահամակարգերում բնականոն ռեժիմներում հաճախականության պահպանման համար՝ համաձայն ԳՕՍՏ-13109-97 պահանջների.

2) էներգահամակարգերի էլեկտրակայանների փոխանակվող հզորությունների կարգավորման և էներգահամակարգի արտաքին ու ներքին հսկվող կապերով հզորության հոսքերի սահմանափակման համար.

3) կարգավարական կառավարման բոլոր մակարդակներում (էներգահամակարգի և էլեկտրակայանների, էլեկտրակայանների սահմաններում միացքների կամ էներգաբլոկների միջև) կառավարման օբյեկտների միջև հզորության (այդ թվում` խնայողական) բաշխման համար:

301. Կառավարվող էլեկտրակայաններում ՀՀԻԿ համակարգերը պետք է ապահովեն (անհրաժեշտ կարգավորման տիրույթի առկայության դեպքում) առաջադրված մեծությունից տասրոպեանոց միջակայքերում + 0,1 Հց սահմաններում հաճախականության միջին շեղման պահպանումը և հսկվող կապերով հզորության հոսքերի սահմանափակումը, հզորության հոսքերի տատանումների, 120 վ և ավելի պարբերությամբ, ամպլիտուդի ոչ պակաս, քան 70 տոկոսի ճնշմամբ:

302. ՀՀԻԿ-ի համակարգի մեջ պետք է մտնեն`

1) համակարգի կարգավարական կետերում հաճախականության, փոխանակման հզորության և հոսանքահաղորդման սահմանափակման ինքնավար կարգավորման սարքվածքները.

2) կառավարվող էլեկտրակայանների և էներգահամակարգերի կարգավարական կետերում հսկվող ներքին կապերով հոսքերի սահմանափակման սարքվածքների միջև վերադաս ՀՀԻԿ-ի համակարգից կառավարման ներգործությունների բաշխման սարքվածքները.

3) հզորության ինքնավար կառավարման մասնակցությանը ներգրավված էլեկտրակայանների ակտիվ հզորության կառավարման սարքվածքները.

4) ակտիվ հզորության հաղորդման տվիչները և հեռուստամեխանիկայի միջոցները:

303. Կարգավարական կետերում ՀՀԻԿ-ի սարքվածքները պետք է ապահովեն աշխատանքի առաջադրված ռեժիմից փաստացի ռեժիմի շեղումների հայտնաբերումը, կառավարող ներգործությունների ձևավորումն ու հաղորդումը կառավարման ցածր մակարդակի կարգավարական կետերին և հզորության ինքնավար կառավարմանը ներգրավված էլեկտրակայաններին:

304. Էլեկտրակայանների հզորության ինքնավար կառավարման սարքվածքները պետք է ապահովեն`

1) կառավարման վերադաս մակարդակի կարգավարական կետերից ստացվող կառավարող ներգործողությունների ընդունումն ու կերպափոխումը, էլեկտրակայանների կառավարման մակարդակի համար կառավարող ներգործությունների ձևավորումը.

2) առանձին միացքների (էներգաբլոկների) վրա կառավարող ներգործությունների ձևավորումը.

3) ստացված կառավարող ներգործություններին համապատասխան միացքների (էներգաբլոկների) հզորության պահպանումը:

305. Էլեկտրակայանի հզորության կառավարումը պետք է իրականացվի ըստ հաճախականության մնայնության, որը փոփոխվում է 3-ից մինչև 6 տոկոս սահմաններում:

306. Հիդրոէլեկտրակայաններում հզորության կառավարման համակարգերը պետք է ունենան միացքների գործարկումը և կանգառն ապահովող ինքնավար սարքվածքներ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև միացքների փոխադրումը համաժամ փոխհատուցիչների և գեներատորային ռեժիմների, կախված էլեկտրակայանների և էներգահամակարգի աշխատանքի պայմաններից և ռեժիմից՝ հաշվի առնելով միացքների աշխատանքում գոյություն ունեցող սահմանափակումները: Հիդրոէլեկտրակայանները, որոնց հզորությունը որոշվում է ջրհոսքի ռեժիմով, պետք է սարքավորել ըստ ջրհոսքի հզորության ինքնավար կարգավորիչներով:

307. ՀՀԻԿ սարքվածքները պետք է թույլատրեն լարքի հարաչափերի օպերատիվ փոփոխում՝ կառավարման օբյեկտի աշխատանքի ռեժիմների փոփոխման դեպքում, ունենան ազդանշանման տարրեր, ուղեկապում և պաշտպանություններ, որպեսզի կանխվեն դրանց սխալ գործողությունները կառավարման օբյեկտների աշխատանքի բնականոն ռեժիմների խախտման և իրենց սարքվածքների մեջ անսարքությունների դեպքում, ինչպես նաև բացառեն այն գործողությունները, որոնք կարող են խանգարել հակավթարային ինքնավար սարքվածքների գործելուն: Ջերմային էլեկտրակայաններում ՀՀԻԿ սարքվածքները պետք է սարքավորված լինեն տեխնոլոգիական հարաչափերի՝ թույլատրելի սահմաններից բարձր այն փոփոխությունները կանխող տարրերով, որոնք առաջացել են միացքների (էներգաբլոկների) վրա այդ սարքվածքների գործողությամբ:

308. Հեռուստամեխանիկայի միջոցները պետք է ապահովեն հսկվող ներհամակարգային և միջհամակարգային կապերով հոսքերի մասին տեղեկատվության ներմուծումը, կառավարող ներգործությունների և ազդանշանների փոխանցումը ՀՀԻԿ սարքվածքներից կառավարման օբյեկտներին, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը կառավարման վերադաս մակարդակին:

309. Հեռուստամեխանիկայի միջոցներում և ՀՀԻԿ սարքվածքներում ազդանշանների գումարային ուշացումը չպետք է գերազանցի 5 վ-ը:

 

21. ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԻՆՔՆԱՎԱՐ ԿԱՆԽՈՒՄԸ

 

310. Էներգահամակարգի կայունության խախտման ինքնավար կանխման սարքվածքները պետք է նախատեսվեն, որոշակի պայմաններից կախված այնտեղ, որտեղ դա տեխնիկական ու խնայողական տեսակետից նպատակահարմար է՝ հետվթարային ռեժիմներում դինամիկ կայունության պահպանման և ստատիկ կայունության նորմատիվային պաշարի ապահովման համար: Կայունության խախտման ինքնավար կանխման սարքվածքները կարող են նախատեսվել հետևյալ դեպքերում գործելու համար`

1) առանց վնասված գծի անջատման, ինչպես նաև էլեկտրահաղորդումների բարձրացած բեռնվածության հնարավոր ռեժիմներում և ցանցի նորոգման սխեմաներում հիմնական պաշտպանության և ՄԻԿՄ-ի աշխատանքի ժամանակ միաֆազ կարճ միակցման հետևանքով վնասվածքների դեպքերում: Թույլատրվում է ինքնավար սարքվածքների կիրառումն այդ վնասվածքների դեպքում և էներգահամակարգի բնականոն սխեմաներում ու ռեժիմներում, եթե ավտոմատիկայի չգործելու հետևանքով կայունության խախտումը չի կարող բերել էներգահամակարգի բեռնվածքի զգալի մասի կորստի (օրինակ՝ ԻՀԲ-ի գործողության հաշվին).

2) ցանցի բնականոն և նորոգման սխեմաներում հիմնական պաշտպանության աշխատանքի ժամանակ բազմաֆազ ԿՄ-ի հետևանքով գծերի անջատումների դեպքերում: Թույլատրվում է հաշվի չառնել էլեկտրահաղորդման բարձրացված բեռնվածության առավել հազվադեպ ռեժիմները.

3) էներգահամակարգի աշխատանքի բնականոն ռեժիմում և ցանցի աշխատանքի բնականոն սխեմայում ԿՄ-ի ժամանակ ԱՀՊՍ-ի գործողությամբ՝ անջատիչի հրաժարման դեպքում.

4) բնականոն ռեժիմում էներգահամակարգի էլեկտրահաղորդումների անհամաժամ աշխատող մասերի լիակատար տարանջատման դեպքում.

5) բնականոն սխեմայում և ռեժիմում ԱԻԿՄ-ի կամ ԻԿՄ-ի սարքվածքների աշխատանքի դեպքում.

6) զուգահեռ աշխատող էներգահամակարգերից մեկում հզորության զգալի վթարային պակասի կամ ավելցուկի:

311. Կայունության խախտումների ինքնավար կանխման սարքվածքները կարող են ներգործել`

1) հիդրոէլեկտրակայանների գեներատորների մի մասի անջատման և որպես բացառություն` ջերմային էլեկտրակայանների գեներատորների կամ բլոկների անջատման վրա.

2) շոգետուրբինների բեռնվածքի արագ իջեցման կամ մեծացման վրա՝ ջերմաուժային սարքավորման հնարավորությունների սահմաններում (առանց նախկին բեռնվածքի հետագա ինքնավար վերականգնման).

3) էլեկտրամատակարարման կարճատև ընդհատումները (բեռնվածքի հատուկ ինքնավար անջատումը) դյուրին տանող սպառողների բեռնվածքի մասնակի անջատման (բացառիկ դեպքերում) վրա.

4) էներգահամակարգի մասնատման վրա (եթե սույն կետի 1-3-րդ ենթակետերում նշված միջոցառումները բավարար չեն).

5) շոգետուրբինների բեռնվածքի կարճատև, արագ իջեցման վրա (նախկին բեռնվածքի հետագա ինքնավար վերականգնմամբ):

312. Կայունության խախտումների ինքնավար կանխման սարքվածքները կարող են փոփոխել երկայնակի և լայնակի ունակային փոխհատուցման սարքվածքների և էլեկտրահաղորդման այլ սարքավորման աշխատանքի ռեժիմը, օրինակ՝ շունտող ռեակտորների, գեներատորների գրգռման ինքնավար կարգավորիչների և այլն: Էլեկտրակայանների ակտիվ հզորության իջեցումը սույն ՏԿ-ի 310-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված վնասվածքների դեպքերում ցանկալի է սահմանափակել այն ծավալով և հիմնականում այն դեպքերով, երբ այն չի հանգեցնում էներգահամակարգում ԻՀԲ գործողությանը կամ այլ անբարենպաստ հետևանքների:

313. Կայունության խախտումների ինքնավար կանխման սարքվածքներից տրվող կառավարող ներգործությունների ինտենսիվությունը (օրինակ՝ անջատվող գեներատորների հզորությունը կամ տուրբինների բեռնաթափման խորությունը) պետք է որոշվի վրդովող ներգործության ինտենսիվությամբ (օրինակ՝ փոխանցվող ակտիվ հզորության նվազեցումը ԿՄ-ի առաջացման դեպքում և վերջինիս տևողությունը), կամ ինքնավար արձանագրվող անցումային պրոցեսով, ինչպես նաև ելման ռեժիմի ծանրությամբ, որը նույնպես արձանագրվում է ինքնավար կամ, բացառիկ դեպքերում՝ անձնակազմի կողմից:

 

22. ԱՆՀԱՄԱԺԱՄ ՌԵԺԻՄԻ ԻՆՔՆԱՎԱՐ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

314. Անհամաժամ ռեժիմի (ԱՌ) առաջացման դեպքում դրա դադարեցման համար պետք է հիմնականում օգտագործվեն այնպիսի ինքնավար սարքվածքներ, որոնք անհամաժամ ռեժիմը կտարբերեն համաժամ ճոճումներից, ԿՄ-ից կամ աշխատանքի այլ, ոչ բնականոն ռեժիմներից: Հնարավորության դեպքում նշված սարքվածքները պետք է կատարվեն այնպես, որպեսզի դրանք նախ և առաջ նպաստեն վերահամաժամացման պայմանների թեթևացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, օրինակ`

1) տուրբիններով բեռնվածքի արագ հավաքմանը կամ սպառողների մասնակի անջատմանը.

2) առաջացող հզորության նվազեցմանը՝ տուրբինների արագության կարգավորիչների վրա ներգործությամբ կամ գեներատորների մի մասի անջատմամբ:

315. Տրված կետերում էներգահամակարգի ինքնավար տարանջատումը կիրառվում է ԱՌ առաջանալուց հետո, եթե նշված միջոցառումները ճոճումների տրված թվով ցիկլերի անցնելուց հետո կամ անհամաժամ ընթացքի տրված սահմանից մեծ տևողության դեպքում չեն բերում վերահամաժամացման: Անհամաժամ ռեժիմի անթույլատրելիության, վտանգի կամ վերահամաժամացման փոքր արդյունավետության դեպքերում ԱՌ դադարեցման համար պետք է օգտագործել ամենափոքր ժամանակով բաժանումը, որի դեպքում այլ կապերով ապահովվում են կայունությունը և ավտոմատիկայի ընտրողական գործողությունը:

 

23. ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՋԵՑՄԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

 

316. Հաճախականության իջեցման ինքնավար սահմանափակումը պետք է կատարվի այն հաշվով, որ էներգահամակարգում և էներգահանգույցում հզորության յուրաքանչյուր հնարավոր պակասության դեպքում բացառվի 45 Հց հաճախականության մակարդակից ցածր իջեցնելու հնարավորությունը, 47 Հց-ից ցածր հաճախականությամբ աշխատաժամանակը չգերազանցի 20 վ-ը, իսկ 48,5 Հց-ից ցածր հաճախականությամբ` 60 վ-ը:

317. Հաճախականության իջեցման ինքնավար սահմանափակման համակարգն իրականացնում է`

1) պահուստի ինքնավար հաճախականային միացում.

2) ինքնավար հաճախականային բեռնաթափում (ԻՀԲ).

3) լրացուցիչ բեռնաթափումը.

4) հաճախականության վերականգնման դեպքում՝ հաճախականային ինքնավար կրկնական միացում (ՀԻԿՄ).

5) հավասարակշռված բեռնվածքով էլեկտրակայանների կամ գեներատորների առանձնացում, էլեկտրակայանների սեփական կարիքների սնման համար գեներատորների առանձնացում:

318. Պահուստի ինքնավար միացումը հաճախականության իջեցման դեպքում պետք է առաջին հերթին օգտագործվի, որպեսզի հնարավորինս փոքրացվի սպառողների սնման անջատումների ծավալը կամ ընդհատման տևողությունը և նախատեսում է`

1) ջերմային էլեկտրակայաններում միացված պահուստի ակտիվացումը.

2) պահուստում գտնվող հիդրոգեներատորների ինքնավար գործարկումը.

3) համաժամ փոխհատուցիչների ռեժիմում աշխատող հիդրոգեներատորների ինքնավար փոխադրումը ակտիվ ռեժիմի.

4) գազատուրբինային տեղակայանքների ինքնավար գործարկումը:

319. Ինքնավար հաճախականային բեռնաթափումը նախատեսում է սպառողների փոքրաթիվ խմբերով անջատումներ՝ հաճախականության իջեցմանը համեմատ (ԻՀԲ1) կամ հաճախականության իջեցված վիճակի տևողության մեծացման համեմատ (ԻՀԲ 2): ԻՀԲ սարքվածքները պետք է տեղադրվեն էլեկտրաէներգետիկական համակարգի ենթակայաններում կամ խոշոր սպառողների էլեկտրատեղակայանքներում՝ էլեկտրաէներգետիկական համակարգի հսկողության ներքո: Բեռի անջատման ծավալները սահմանվում են` ելնելով հզորության հնարավոր ցանկացած պակասի դեպքում արդյունավետության ապահովումից: Անջատման հերթականությունն ընտրվում է այնպես, որ փոքրացվի էլեկտրամատակարարման ընդհատումից առաջացած վնասը: Մասնավորապես, պետք է կիրառվի ԻՀԲ սարքվածքների և անջատման ենթակա սպառողների հերթականություն. ընդ որում, առավել պատասխանատու սպառողները պետք է միացվեն գործարկման հավանականությամբ առավել հեռավոր հերթերին: ԻՀԲ գործողությունը պետք է համաձայնեցված լինի ԻԿՄ-ի և ՊԻՄ-ի սարքվածքների հետ: Անթույլատրելի է ԻՀԲ-ի ծավալի փոքրացումը ՊԻՄ-ի սարքվածքների կամ անձնակազմի գործողության հաշվին:

320. Լրացուցիչ բեռնաթափման սարքվածքները պետք է կիրառվեն էներգահամակարգերի այն մասերում, որտեղ հնարավոր է տեղային հզորության հատկապես մեծ պակաս, որի դեպքում ԻՀԲ 1-ի սարքվածքների գործողությունը բավականաչափ արդյունավետ չէ բեռնաթափման նշանակության և արագության տեսանկյունից: Լրացուցիչ բեռնաթափման կատարման անհրաժեշտությունը, դրա ծավալը, ինչպես նաև այն գործոնները, որոնց գնահատման հիման վրա իրականացվում է դրա գործարկումը (սնող տարրերի անջատումը, ակտիվ հզորության իջեցումը և այլն), որոշվում է էներգահամակարգի կենտրոնական կարգավարական ծառայության գործառույթներն իրականացնող կազմակերպության կողմից:

321. ՀԻԿՄ-ի սարքվածքներն օգտագործվում են անջատված սպառողների սնման ընդմիջումը նվազեցնելու համար՝ արտադրվող հզորության պահուստներն աշխատանքի մեջ մտցնելու, անջատված էլեկտրահաղորդման վերահամաժամացման կամ համաժամացման իրացման արդյունքում հաճախականության վերականգնման պայմաններում: ՀԻԿՄ-ի սարքվածքների տեղադրման և բեռնվածքն ըստ հերթերի բաշխման ժամանակ պետք է հաշվի առնել սպառողների պատասխանատվության աստիճանը, ԻՀԲ գործողությամբ դրանց անջատման հավանականությունը, էլեկտրասնման ոչ ինքնավար վերականգման բարդությունն ու տևողությունը (ելնելով օբյեկտների սպասարկման ընդունված կարգից): Բեռնվածքի միացման հերթականությունը ՀԻԿՄ-ից առավելապես պետք է լինի ԻՀԲ-ի համար ընդունվածի համեմատ հակառակը:

322. Հավասարակշռված բեռնվածքով էլեկտրակայանների կամ գեներատորների առանձնացումը, սեփական կարիքների սնման համար գեներատորների առանձնացումը կիրառվում է`

1) էլեկտրակայանների սեփական կարիքներն աշխատանքի մեջ պահելու համար.

2) ըստ սույն ՏԿ-ի 319-րդ և 320-րդ կետերով սահմանած հաճախականության իջեցման սահմանափակման սարքվածքների ոչ բավարար արդյունավետության կամ հրաժարման դեպքերում էլեկտրակայանների լիակատար մարումը կանխելու համար.

3) բացառիկ պատասխանատու սպառողների սնման ապահովման համար.

4) լրացուցիչ բեռնաթափման փոխարեն, երբ դա տեխնիկապես և տնտեսապես նպատակահարմար է:

323. Լրացուցիչ բեռնաթափման կիրառման անհրաժեշտությունը, անջատվող (ԻՀԲ դեպքում) և միացվող (ՀԻԿՄ-ի դեպքում) բեռնվածքի ծավալները, ժամանակի, հաճախականության և այլ հսկող հարաչափերի նախադրվածքները հաճախականության ցածրացման սահմանափակման սարքվածքների համար, էներգահամակարգերի շահագործման ժամանակ որոշվում են նորմատիվ-իրավական ակտերի պահանջների կատարմամբ:

 

24. ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

 

324. Էներգահամակարգում բեռնվածքի հանկարծակի անկման պայմաններում կարող է տեղի ունենալ ջերմային էլեկտրակայանների համար անթույլատրելի հաճախականության բարձրացում (երբ ջերմային էլեկտրակայանները աշխատում են զգալի մեծ հզորության ՀԷԿ-երի հետ): Հաճախականության բարձրացումը կանխելու նպատակով նման համակարգերում պետք է կիրառել հաճախականության 52 Հց-ից ավելի բարձրանալու դեպքում գործող ինքնավար սարքվածքներ, որոնք պետք է ներգործեն ՀԷԿ-երի գեներատորների մի մասի անջատման վրա:

325. Բացի սույն ՏԿ-ի 324-րդ կետում նշվածից` միայն ՀԷԿ-եր պարունակող էներգահամակարգի հանգույցներում պետք է նախատեսել 60 Հց մեծությամբ հաճախականության վթարային բարձրացումը սահմանափակող սարքվածքներ գեներատորների մի մասի անջատման հաշվին՝ շարժիչային բեռնվածքի բնական աշխատանքի ապահովման համար, իսկ միայն ՋԷԿ-եր պարունակող հանգույցներում՝ հաճախականության այն մեծությամբ երկարատև բարձրացումը սահմանափակող սարքվածքներ, որի դեպքում էներգաբլոկների բեռնվածքը դուրս չի գալիս դրա կարգավորման տիրույթի սահմաններից:

 

25. ԼԱՐՄԱՆ ԻՋԵՑՄԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

 

326. էներգահամակարգի հետվթարային աշխատանքի պայմաններում լարման իջեցման ինքնավար սահմանափակման սարքվածքները պետք է նախատեսվեն բեռնվածքի կայունության խախտման և լարման տարափի առաջացման բացառման նպատակով:

327. Սույն ՏԿ-ի 326-րդ կետում նշված սարքվածքները կարող են, բացի լարման արժեքից, հսկել նաև այլ հարաչափեր, ներառյալ լարման ածանցյալը, ներգործել համաժամ մեքենաների գրգռման ուժեղացման, փոխհատուցման սարքվածքների ուժեղացման և ռեակտորների անջատման և, բացառության կարգով, ոչ բավականաչափ ցանցային միջոցառումների և հիմնավորման առկայության դեպքում՝ սպառողների անջատման վրա:

 

26. ԼԱՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

 

328. Էլեկտրական գծերի, էլեկտրակայանների և ենթակայանների բարձրավոլտ սարքավորումների վրա էլեկտրական գծերի ֆազերի միակողմանի անջատումից առաջացած բարձրացած լարման ներգործողության տևողությունը սահմանափակելու նպատակով պետք է կիրառվեն անվանականի 110-ից մինչև 130 տոկոս և ավելի բարձր լարման բարձրացման դեպքում գործող ինքնավար սարքվածքներ, անհրաժեշտության դեպքում էլեկտրական գծերով ռեակտիվ հզորության մեծության և ուղղության հսկողությամբ:

329. Սույն ՏԿ-ի 328-րդ կետում նշված սարքվածքները պետք է գործեն պահաժամով, որը հաշվի է առնում գերլարումների թույլատրվող տևողությունը և, որը կարգավորված է փոխարկման ու մթնոլորտային գերլարումների և ճոճումների տևողությունից՝ առաջին հերթին շունտող ռեակտորների միացման վրա (եթե այդպիսիները կան էլեկտրակայանում կամ ենթակայանում, որտեղ սևեռված է լարման բարձրացում): Եթե էլեկտրակայանում կամ ենթակայանում բացակայում են անջատիչներ ունեցող շունտող ռեակտորներ կամ ռեակտորների միացումը չի բերում լարման պահանջվող ցածրացման, ապա սարքվածքները պետք է անջատեն լարման բարձրացում առաջացրած էլեկտրական գիծը:

 

27. ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԳԵՐԲԵՌՆՄԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ԿԱՆԽՈՒՄԸ

 

330. Սարքավորման գերբեռնման ինքնավար կանխման սարքվածքները նախատեսված են էլեկտրական գծերում, տրանսֆորմատորներում, երկայնական փոխհատուցման սարքվածքներում այնպիսի հոսանքի տևողության սահմանափակման համար, որը գերազանցում է ամենամեծ երկարատև թույլատրելին և պետք է գործի 600 վ-ից պակաս ժամանակով:

331. Սույն ՏԿ-ի 330-րդ կետում նշված սարքվածքները պետք է ներգործեն էլեկտրակայանների բեռնաթափման վրա, կարող են ներգործել սպառողների անջատման և համակարգի բաժանման վրա և, որպես վերջին աստիճան՝ գերբեռնվող սարքավորանքի անջատման վրա: Այդ դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն կայունության խախտման և այլ անբարենպաստ հետևանքների կանխման համար:

 

28. ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱ

 

332. Հեռուստամեխանիկայի միջոցները (հեռուստակառավարումը, հեռուստաազդանշանումը, հեռուստաչափումը և հեռուստակարգավորումը) պետք է կիրառվեն աշխատանքի ընդհանուր ռեժիմով կապված, տարածքային տարակենտրոնացված էլեկտրակայանքների կարգավարական կառավարման և դրանց հսկողության համար: Հեռուստամեխանիկայի միջոցների կիրառման պարտադիր պայման է հանդիսանում տեխնիկատնտեսական նպատակահարմարության առկայությունը (կարգավարական կառավարման արդյունավետության բարձրացումը, այսինքն, ռեժիմների և արտադրական գործընթացների վարման բարելավումը, խախտումների և վթարների վերացման արագացումը, էլեկտրակայանքների աշխատանքի խնայողականության և կայունության բարձրացումը, արտադրվող էներգիայի որակի բարելավումը, շահագործող անձնակազմի թվաքանակի իջեցումը և անձնակազմի մշտական հերթապահության վերացումը, արտադրական շինությունների տարածության փոքրացումը և այլն): Հեռուստամեխանիկայի միջոցները կարող են կիրառվել նաև ՀՀԻԿ-ի համակարգերի ազդանշանների հեռուստահաղորդման, հակավթարային ավտոմատիկայի և կարգավորման ու կառավարման այլ համակարգային սարքվածքների համար:

333. Էլեկտրակայանքների հեռուստամեխանիկայի ծավալները պետք է որոշվեն էներգահամակարգում ընդունված կարգավարման վերաբերյալ կանոններով և սահմանվեն ավտոմատացման ծավալների հետ համատեղ: Այդ դեպքում հեռուստամեխանիկայի միջոցներն առաջին հերթին պետք է օգտագործվեն աշխատանքի ռեժիմների, հիմնական փոխարկիչ սարքավորման վիճակի, վթարային ռեժիմների կամ վիճակների առաջացման ժամանակ փոփոխությունների մասին տեղեկատվության հավաքման համար, ինչպես նաև փոխարկումների (ծրագրային, նորոգման, օպերատիվ) կատարման կամ շահագործող անձնակազմի կողմից ռեժիմների վարման մասին կարգադրությունների իրագործման հսկողության համար: Առանց մշտական հերթապահ անձնակազմի էլեկտրակայանքների հեռուստամեխանիկայի ծավալների որոշման դեպքում, առաջին հերթին պետք է դիտարկվի պարզագույն հեռուստաազդանշանման (վթարազգուշացնող հեռուստաազդանշանումը երկու կամ ավելի ազդանշանների համար) կիրառման հնարավորությունը:

334. Հեռուստակառավարումը պետք է նախատեսվի բարդ ցանցերում աշխատող էլեկտրակայանքների հուսալի և տնտեսական շահավետ աշխատանքի ռեժիմների հաստատման խնդիրների կենտրոնացված լուծման համար անհրաժեշտ ծավալով, եթե այդ խնդիրները չեն կարող լուծվել ավտոմատիկայի միջոցներով:

335. Հեռուստակառավարումը պետք է կիրառվի առանց անձնակազմի մշտական հերթապահության էլեկտրակայանքներում. թույլատրվում է դրա կիրառումն անձնակազմի մշտական հերթապահությամբ էլեկտրակայանքներում՝ հաճախ և արդյունավետ օգտագործման պայմանի դեպքում:

336. Հեռուստակառավարվող էլեկտրակայանքների համար հեռուստակառավարման գործողությունները, այնպես, ինչպես և պաշտպանության ու ավտոմատիկայի սարքվածքների գործողությունը, չպետք է պահանջեն տեղում լրացուցիչ օպերատիվ փոխարկումների կատարում (օպերատիվ անձնակազմի մեկնումով կամ կանչով):

337. Հեռուստաազդանշանումը պետք է նախատեսվի`

1) կարգավարական կետերում այն էլեկտրակայանքների հիմնական փոխարկման սարքավորումների դիրքի և վիճակի արտացոլման համար, որոնք գտնվում են կարգավարական կետերի անմիջականորեն օպերատիվ կառավարման կամ տնօրինության տակ և ունեն էական նշանակություն էլեկտրամատակարարման ռեժիմի համար.

2) հաշվիչ մեքենաների կամ տեղեկատվության մշակման սարքվածքների մեջ, տեղեկատվություն մտցնելու համար.

3) վթարային և նախազգուշացնող ազդանշանների հաղորդման համար:

338. Մի քանի կարգավարական կետերի օպերատիվ կառավարման ներքո գտնվող հեռուստաազդանշանումն էլեկտրակայանքներից պետք է հաղորդվի վերադաս կարգավարական կետին՝ վերահաղորդման միջոցով կամ վերցնելով ստորադաս կարգավարական կետից: Էլեկտրակայանքների սարքավորումների վիճակի կամ դիրքի հեռուստաազդանշանման համար տվիչի դերում պետք է օգտագործվի մեկ օժանդակ հպակ կամ կրկնողական ռելեի հպակը:

339. Հեռուստաչափումները պետք է ապահովեն ամբողջ էներգահամակարգի աշխատանքի օպտիմալ ռեժիմների սահմանման և հսկման, ինչպես նաև հնարավոր վթարային գործընթացների կանխման կամ վերացման համար անհրաժեշտ էլեկտրական կամ տեխնոլոգիական հիմնական (առանձին էլեկտրակայանքների աշխատանքի ռեժիմները բնութագրող) հարաչափերի հաղորդումը: Առավել կարևոր, ինչպես նաև հետագա վերահաղորդման, հանրագումարման կամ գրանցման համար անհրաժեշտ հարաչափերի հեռուստաչափումներն առավելապես պետք է կատարվեն անընդհատ: Մշտական հսկողություն չպահանջող հարաչափերի հեռուստաչափումները պետք է կատարվեն պարբերաբար կամ կանչով:

340. Հեռուստաչափումների կատարման ժամանակ պետք է նկատի առնվի հսկվող կետերում հարաչափերի տեղային հաշվառման անհրաժեշտությունը: Ցուցմունքների տեղային հաշվառումն ապահովող չափիչ կերպափոխիչները (հեռուստաչափումների տվիչներ) պետք է տեղադրվեն վահանային սարքերի փոխարեն, եթե այդ դեպքում պահպանվում է չափման ճշտության դասը:

341. Էլեկտրակայանքների հեռուստամեխանիկայի ծավալները, հեռուստամեխանիկայի միջոցները հեռուստակարգավորման նպատակով օգտագործելու դեպքում, հեռուստամեխանիկայի սարքվածքների և կապի միջոցների (հեռուստահաղորդման ուղի) նկատմամբ եղած պահանջները՝ ճշտության, հուսալիության և տեղեկատվության ուշացման մասով, էներգահամակարգում որոշվում են հզորության հոսքերի և հաճախականության ինքնավար կարգավորման նախագծով: Հզորության հոսքերի և հաճախականության ինքնավար կարգավորման համակարգի համար անհրաժեշտ հարաչափերի հեռուստաչափումները պետք է կատարվեն անընդհատ: Հզորության հոսքերի չափումների համար, ինչպես նաև հիմնական կամ կարգավորող էլեկտրակայանների խմբին հեռուստակարգավորման ազդանշանների հաղորդման համար օգտագործվող հեռուստահաղորդման ուղին պետք է ունենա երկու անկախ ուղիներից բաղկացած հեռուստամեխանիկայի կրկնակի ուղի: Հեռուստամեխանիկայի սարքվածքներում պետք է նախատեսված լինեն հեռուստամեխանիկայի սարքվածքներում կամ ուղիներում, տարբեր վնասվածքների դեպքում ինքնավար կարգավորման համակարգի վրա ներգործող պաշտպանություններ:

342. Մեծ թվով գեներատորներ ունեցող էլեկտրակայանների ու խոշոր ենթակայանների համար և բարձրացնող ենթակայաններից, մեքենայական դահլիճից և էլեկտրակայանի այլ շինություններից մինչև կառավարման կենտրոնական կետը զգալի հեռավորության դեպքում, տեխնիկական նպատակահարմարությունից ելնելով, պետք է նախատեսել ներօբյեկտային հեռուստամեխանիկայի միջոցներ: Դրանց ծավալները պետք է ընտրվեն` նախագծման ժամանակ էլեկտրակայանների տեխնոլոգիական կառավարման պահանջներին, ինչպես նաև տեխնիկատնտեսական ցուցանիշներին համապատասխան:

343. Հեռուստամեխանիկայի սարքվածքների կիրառման դեպքում պետք է նախատեսված լինի հնարավորություն տեղում անջատելու`

1) հեռուստակառավարման և հեռուստաազդանշանման բոլոր շղթաները միաժամանակ` շղթայի տեսանելի խզում ստեղծող սարքվածքների օգնությամբ.

2) յուրաքանչյուր օբյեկտի հեռուստակառավարման և հեռուստաազդանշանման շղթաները, շղթայի տեսանելի խզում ստեղծող հատուկ սեղմակների, փորձարկման բլոկների և այլ սարքվածքների օգնությամբ:

344. Հեռուստամեխանիկայի սարքվածքների արտաքին կապերը պետք է կատարվեն սույն ՏԿ-ի 29-րդ գլխի պահանջներին համապատասխան:

345. Էլեկտրաչափիչ սարք-փոխակերպիչները, որպես մնայուն էլեկտրաչափիչ սարքեր, պետք է տեղակայվեն ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի V բաժնի պահանջներին համապատասխան:

346. Որպես հեռուստամեխանիկայի կապուղի կարող են օգտագործվել առանձին կամ այլ նպատակների համար կիրառվող լարային (մալուխային կամ օդային) կապուղիները, օդային գծերի և բաշխիչ ցանցերի բարձրհաճախականային կապուղիները, ռադիոյի և ռադիոռելեային կապի կապուղիները:

347. Հեռուստամեխանիկայի ապարատների և կապուղիների արդյունավետ օգտագործման համար (միաժամանակ ապահովելով անհրաժեշտ հուսալիությունը և տեղեկատվության հաղորդման արժանահավատությունը) թույլատրվում է`

1) միևնույն լարման մի քանի զուգահեռ էլեկտրական գծերի հզորության հեռուստաչափումը կատարել որպես գումարային հզորության մեկ հեռուստաչափում.

2) հսկվող կետում ըստ կանչի հեռուստաչափման դեպքում համասեռ չափումների համար կիրառել ընդհանուր սարքվածքներ, իսկ կարգավարական կետերում` տարբեր հսկվող կետերից ստացվող չափումների համար` ընդհանուր սարքեր. ընդ որում, պետք է բացառվի չափումների միաժամանակյա հաղորդման և ընդունման հնարավորությունը.

3) հեռուստաչափումների ծավալի կրճատման նպատակով նրանց փոխարինումը հսկվող հարաչափերի սահմանային արժեքների հեռուստաազդանշանմամբ կամ հարաչափերի` սահմանված նորմերից շեղումների գրանցման և ազդանշանման սարքվածքներով.

4) հեռուստաչափումների և հեռուստաազդանշանման միաժամանակյա անընդհատ հաղորդման համար օգտագործել հեռուստամեխանիկայի համալիր սարքվածքները.

5) հեռուստամեխանիկայի մեկ հաղորդող սարքվածքի աշխատանքը մի քանի կարգավարական կետերի համար, ինչպես նաև կարգավարական կետի մեկ հեռուստամեխանիկայի սարքվածքինը` մի քանի հսկվող կետերի համար, մասնավորապես, քաղաքային և գյուղական վայրերի բաշխիչ ցանցերից տեղեկատվության հավաքման համար:

348. Կարգավարական և հսկվող կետերում հեռուստամեխանիկայի սարքվածքների սնումը (ինչպես հիմնականը, այնպես և պահուստայինը) պետք է իրականացվի կապի և հեռուստամեխանիկայի ուղիների սարքավորման սնման հետ համատեղ: Օպերատիվ փոփոխական հոսանքով հսկվող կետերում հեռուստամեխանիկայի սարքվածքների պահուստային սնումը պետք է նախատեսվի, պահուստավորման աղբյուրների (հաղորդաձողերի համակարգերի այլ հատվածամասերը, պահուստային ներանցիչները, կապի ուղիների սարքվածքների կուտակիչ մարտկոցները, լարման տրանսֆորմատորները ներանցիչների վրա, առումը կապի կոնդենսատորներից և այլն) առկայության դեպքում: Եթե սնման պահուստային աղբյուրները, որևէ այլ նպատակի համար չեն նախատեսվում, ապա հեռուստամեխանիկայի սարքվածքների սնման պահուստավորում չպետք է նախատեսվի: Օպերատիվ հոսանքի կուտակիչ մարտկոցներ ունեցող հսկվող կետերում հեռուստամեխանիկայի սարքվածքների պահուստային սնումը պետք է իրականացվի փոխակերպիչների միջոցով: Էներգահամակարգի և էլեկտրացանցերի կարգավարական կետերում տեղադրված հեռուստամեխանիկայի սարքվածքների պահուստային սնումը պետք է իրականացվի անկախ աղբյուրներից (հաստատուն հոսանքը փոփոխականի վերածող փոխակերպիչներով կուտակիչ մարտկոցից, ներքին այրման շարժիչ-գեներատորից)՝ կապի ուղիների և հեռուստամեխանիկայի սարքվածքների հետ համատեղ: Հիմնական աղբյուրների էլեկտրամատակարարման խախտման դեպքում աշխատանքի անցումը պահուստային սնման աղբյուրներին պետք է լինի ավտոմատացված: Արդյունաբերական կազմակերպությունների կարգավարական կետերի սնման պահուստավորման հարցը պետք է որոշվի` ելնելով էլեկտրամատակարարման հուսալիության պահանջներից:

349. Հեռուստամեխանիկայի ամբողջ սարքավորումը և վահանակները պետք է ունենան մակնշում և տեղադրվեն շահագործման համար հարմար տեղերում:

 

29. ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՂԹԱՆԵՐ

 

350. Սույն գլխի դրույթները տարածվում են էլեկտրակայանքների երկրորդային` կառավարման, ազդանշանման, հսկման, ավտոմատիկայի և ռելեային պաշտպանության շղթաների վրա:

351. Միացման երկրորդային շղթաների աշխատանքային լարումը, որը կապ չունի այլ միացությունների հետ, և որի սարքավորումը տեղավորված է այլ միացությունների սարքավորումից անջատ, պետք է լինի 1 կՎ-ից ոչ բարձր: Բոլոր մյուս դեպքերում երկրորդային շղթաների աշխատանքային լարումը պետք է լինի ոչ բարձր 500 Վ-ից: Միացվող սարքերի կառուցվածքը պետք է համապատասխանի շրջապատող միջավայրի պայմաններին և անվտանգության պահանջներին:

352. Էլեկտրակայաններում և ենթակայաններում երկրորդային շղթաների համար առավելապես պետք է կիրառել կիսակոշտ ալյումինե ջղերով ստուգողական մալուխներ: Պղնձե ջղերով ստուգողական մալուխներ պետք է պարտադիր կիրառել երկրորդային շղթաներում`

1) 100 ՄՎտ-ից ավելի հզորության գեներատորներով էլեկտրակայանների: Ընդ որում, էլեկտրակայաններում, երկրորդային փոխարկման և քիմջրազտիչ օբյեկտների, մաքրման, ճարտարագիտակենցաղային և օժանդակ շինությունների, մեխանիկական արհեստանոցների և գործարկող կաթսայատների լուսավորման համար կարելի է կիրառել ալյումինե ջղերով ստուգողական մալուխներ.

2) 330 կՎ և ավելի բարձր լարմամբ ենթակայանների, ինչպես նաև միջհամակարգային էլեկտրահաղորդման տարանցիկ գծերի մեջ միացվող ենթակայանների.

3) հաղորդաձողերի և 110-ից մինչև 220 կՎ լարման անջատիչների հրաժարման պահուստավորման սարքվածքների, դիֆերենցիալ պաշտպանությունների, ինչպես նաև համակարգային հակավթարային ավտոմատիկայի միջոցների.

4) ջերմային էլեկտրակայանների տեխնոլոգիական պաշտպանությունների.

5) 60 Վ-ից ոչ ավելի աշխատանքային լարմամբ, երբ մալուխների ջղերի և լարերի տրամագիծը չի գերազանցում 1 մմ (տե´ս նաև սույն ՏԿ-ի 354-րդ կետը).

6) պայթավտանգ գոտիներում տեղակայվող էլեկտրակայանների և ենթակայանների:

353. Արդյունաբերական կազմակերպություններում երկրորդային շղթաների համար պետք է կիրառել ստուգողական մալուխներ՝ ալյումինապղնձե կամ ալյումինե (կիսակոշտ ալյումինից) ջղերով: Պղնձե ջղերով ստուգողական մալուխներ պետք է կիրառել միայն պայթավտանգ գոտիներում տեղակայվող երկրորդային շղթաներում, հրահնոցային և կոնվերտորային արտադրամասերի մեխանիզմների երկրորդային շղթաներում, շրջասեղման և մշտական բարձր արտադրողական գլոցման հաստոնների գլխավոր գծում, 1-ին կարգի հատուկ խմբի էլեկտրաընդունիչների, նաև 60 Վ-ից ոչ ավելի աշխատանքային լարմամբ երկրորդային շղթաներում՝ մինչև 1 մմ տրամագծով մալուխների ջղերի և լարերի դեպքում (տե´ս սույն ՏԿ-ի 354-րդ կետը):

354. Ստուգողական մալուխների ջղերը մեխանիկական ամրության պայմանով պետք է ունենան հետևյալ նվազագույն հատույթները`

1) վահանակների և սարքերի սեղմակների պտուտակների տակ միացման համար ստուգողական մալուխների ջղերը՝ 1,5 մմ2-ից ոչ պակաս հատույթ (իսկ հատուկ սեղմակների կիրառման դեպքում՝ 1,0 մմ2-ից ոչ պակաս)` պղնձի համար և 2,5 մմ2-ից ոչ պակաս` ալյումինի համար: Հոսանային շղթաների համար. 2,5 մմ2՝ պղնձի և 4 մմ2՝ ալյումինի համար: Ոչ պատասխանատու երկրորդային շղթաների համար, հսկողության և ազդանշանման շղթաների համար թույլատրվում է պտուտակի տակ 1 մմ2 հատույթով պղնձե ջղերով մալուխների միացումը.

2) 100 Վ և բարձր աշխատանքային լարման շղթաներում մալուխների, զոդմամբ միացվող պղնձե ջղերի հատույթը պետք է լինի 0,5 մմ2-ից ոչ պակաս.

3) 60 Վ և ցածր աշխատանքային լարման շղթաներում, մալուխների, զոդումով միացվող պղնձե ջղերի տրամագիծը պետք է լինի 0,5 մմ-ից ոչ պակաս: Կապի, հեռուստամեխանիկայի և դրանց նման սարքվածքներում գծային շղթաները պետք է միացվեն սեղմակներին պտուտակի տակ:

355. Միալար ջղերի միացումը (պտուտակի տակ կամ զոդմամբ) թույլատրվում է իրականացնել միայն սարքավորման անշարժ տարրերին: Ջղերի միացումը սարքավորման շարժվող կամ հանովի տարրերին (մտցվող միակցիչներին, հանվող բլոկներին և այլն), ինչպես նաև թրթռումների ենթակա վահաններին և սարքերին, պետք է կատարել ճկուն (բազմալարային) ջղերով:

356. Լարերի և մալուխների ջղերի ընտրված հատույթը պետք է բավարարի առանց պահաժամի ԿՄ-ից պաշտպանության, թույլատրվող երկարատև հոսանքների, ջերմային կայունության (հոսանքի տրանսֆորմատորներից գնացող շղթաների համար) պահանջները և ապահովի սարքերի աշխատանքը տրված ճշտության դասում: Այդ դեպքում պետք է պահպանված լինեն հետևյալ պայմանները`

1) հոսանքի տրանսֆորմատորները, էլեկտրական շղթաների հետ համատեղ պետք է աշխատեն ճշտության հետևյալ դասում`

ա. հաշվարկային (առևտրային) հաշվիչների համար՝ համաձայն ԳՕՍՏ 6570-96 և ԳՕՍՏ 30206-94 ստանդարտներով սահմանվածի,

բ. հաշվողական սարքվածքների մեջ տեղեկատվության ներմուծման համար օգտագործվող հզորության չափման փոխակերպիչների համար` 0,5 դասում,

գ. վահանային սարքերի և բոլոր այլ տեսակների չափումների համար օգտագործվող հոսանքի և հզորության չափիչ փոխակերպիչների համար՝ 3-ից ոչ ցածր ճշտության դասում,

դ. պաշտպանության համար, որպես կանոն, 10 տոկոս ճշտության դասում, կատարելով նաև սույն ՏԿ-ի III բաժնով սահմանված պահանջները.

2) լարման տրանսֆորմատորի շղթաներում լարման կորուստները բոլոր պաշտպանությունները և սարքերը միացված լինելու պայմանում առավելագույնը կարող են լինել`

ա. մինչև հաշվարկային հաշվիչները և հաշվողական սարքվածքների մեջ տեղեկատվության ներմուծման օգտագործվող հզորության չափիչ փոխակերպիչները` 0,5 տոկոսից ոչ ավելի,

բ. մինչև էլեկտրահաղորդման միջհամակարգային գծերի հաշվարկային հաշվիչները` 0,25 տոկոսից ոչ ավելի,

գ. մինչև տեխնիկական հաշվառման հաշվիչները՝ 1,5 տոկոսից ոչ ավելի,

դ. մինչև վահանային սարքերը և բոլոր տեսակների չափումների համար օգտագործվող հզորության տվիչները` 1,5 տոկոսից ոչ ավելի,

ե. մինչև պաշտպանության և ավտոմատիկայի վահանակները՝ 3 տոկոսից ոչ ավելի, կատարելով նաև սույն ՏԿ-ի III բաժնով սահմանված պահանջները,

զ. նշված բեռնվածքները ընդհանուր ջղերով սնելու դեպքում դրանց հատույթը պետք է ընտրված լինի լարման կորստի նվազագույն թույլատրվող նորմերից ելնելով.

3) օպերատիվ հոսանքի շղթաներում լարման կորուստները, հաշվված սնման աղբյուրից, առավելագույնը կարող են լինել`

ա. մինչև սարքվածքի վահանը կամ մինչև ուժեղացում չունեցող կառավարման էլեկտրամագնիսները բեռնվածքի ամենամեծ հոսանքի ժամանակ 10 տոկոսից ոչ ավելի,

բ. մինչև եռապատիկ և ավելի ուժեղացում ունեցող կառավարման էլեկտրամագնիսները` 25 տոկոսից ոչ ավելի՝ հոսանքի ուժեղացված արժեքի դեպքում.

4) ԳԻԿ սարքվածքների լարման շղթաների համար, լարման տրանսֆորմատորից մինչև չափիչ օրգանը լարման կորուստը պետք է լինի 1 տոկոսից ոչ ավելի:

357. Մեկ ստուգողական մալուխում թույլատրվում է կառավարման, չափման, պաշտպանության և ազդանշանման հաստատուն ու փոփոխական հոսանքի շղթաների, ինչպես նաև ոչ մեծ հզորության էլեկտրաընդունիչները (օրինակ՝ սողնակների էլեկտրաշարժիչները) սնող ուժային շղթաների միավորումը: Մալուխների ջղերի ինդուկտիվ դիմադրության մեծացումից խուսափելու համար, հոսանքի և լարման տրանսֆորմատորների երկրորդային շղթաների բաշխումը պետք է կատարել այնպես, որպեսզի յուրաքանչյուր մալուխում ցանկացած ռեժիմում այդ շղթաների հոսանքների գումարը հավասար լինի զրոյի: Թույլատրվում է ընդհանուր մալուխների կիրառումը տարբեր միացումների շղթաների համար, բացառությամբ փոխադարձաբար պահուստավորվողներից:

358. Մալուխները պետք է միացնել սեղմակների հավաքվածքներին: Մալուխի երկու ալյումինե ջղերի միացումը մեկ պտուտակի տակ չի թույլատրվում: Չափիչ տրանսֆորմատորների արտանցիչներին կամ առանձին սարքերին մալուխները թույլատրվում է միացնել անմիջականորեն: Սեղմակների կառուցվածքը պետք է համապատասխանի մալուխների ջղերի նյութին և հատույթին:

359. Ստուգողական մալուխների կցումը միմյանց՝ դրանց երկարությունը մեծացնելու նպատակով թույլատրվում է, եթե ուղեգծի երկարությունը գերազանցում է մալուխի շինարարական երկարությանը: Մետաղյա թաղանթ ունեցող մալուխների կցումը պետք է իրականացնել հերմետիկ կցորդիչների տեղադրմամբ: Ոչ մետաղյա թաղանթով կամ ալյումինե ջղերով մալուխները պետք է միացնել սեղմակների միջանկյալ սեղմակաշարերի կիրառմամբ կամ տվյալ տեսակի մալուխների համար նախատեսված հատուկ կցորդիչների միջոցով:

360. Սեղմակների հավաքվածքներին կամ սարքերին միացվող երկրորդային շղթաների մալուխները, մալուխների ջղերը և հաղորդալարերը պետք է ունենան մակնշում:

361. Երկրորդային շղթաների համար հաղորդալարերի և մալուխների տարատեսակները, դրանց անցկացման և պաշտպանության եղանակները պետք է ընտրել, հաշվի առնելով ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 961-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգի և սույն կանոնակարգի II բաժնի պահանջներն այն մասով, որքանով դրանք փոփոխված չեն սույն գլխում: Տաք մակերևույթներով կամ այն տեղերում, որտեղ մեկուսացումը կարող է ենթարկվել յուղերի և այլ ագրեսիվ միջավայրերի ազդեցությանը, հաղորդալարերի և մալուխների անցկացման դեպքում պետք է կիրառել համապատասխան հաղորդալարեր և մալուխներ: Ոչ լուսակայուն մեկուսացում ունեցող հաղորդալարերը և մալուխի ջղերը պետք է պաշտպանված լինեն լույսի ազդեցությունից:

362. Լարման տրանսֆորմատորից մինչև վահան անցկացվող 110 կՎ և ավելի լարման տրանսֆորմատորների երկրորդային շղթաների մալուխները պետք է ունենան մետաղյա թաղանթ կամ զրահ, որը հողակցվում է երկու կողմերից: 110 կՎ և ավելի լարմամբ մեկ լարման տրանսֆորմատորի հիմնական և լրացուցիչ փաթույթների շղթաների մալուխները ուղեգծի ամբողջ երկարությամբ պետք է անցկացնել կողք-կողքի: Ուրիշ սարքվածքներից կամ կողքից անցնող շղթաներից մակածված լարման նկատմամբ զգայուն սարքերի և սարքվածքների շղթաների համար պետք է կիրառվեն էկրանավորված հաղորդալարեր, ինչպես նաև ընդհանուր էկրանով ստուգողական մալուխներ կամ էկրանավորված ջղերով մալուխներ:

363. Հաստատուն և փոփոխական հոսանքի շղթաների տեղակայումը վահանային սարքվածքների սահմաններում (վահաններ, կառավարման վահանակներ, պահարաններ, արկղեր և այլն), ինչպես նաև անջատիչների, բաժանիչների և այլ սարքվածքների շարժաբերների միացումների ներքին սխեմաները, ըստ մեխանիկական ամրության պայմանների, պետք է կատարված լինեն պղնձե ջղերով հաղորդալարերով կամ մալուխներով, որոնց նվազագույն հատույթը պետք է լինի`

1) պտուտակային սեղմակներով միացվող միալար ջղերի համար՝ 1,5 մմ2-ից ոչ պակաս.

2) զոդմամբ միացվող միալար ջղերի համար` 0,5 մմ2-ից ոչ պակաս.

3) զոդմամբ կամ հատուկ ծայրապանակների օգնությամբ պտուտակների տակ միացվող բազմալար ջղերի համար՝ 0,35 մմ2-ից ոչ պակաս, տեխնիկապես հիմնավորված դեպքերում թույլատրվում է զոդմամբ միացվող, 0,35 մմ2-ից փոքր, բայց 0,2 մմ2-ից ոչ պակաս հատույթով բազմալար պղնձե ջղերով հաղորդալարերի կիրառումը.

4) 60 Վ-ից ոչ բարձր լարման շղթաներում, զոդմամբ միացվող ջղերի համար (կարգավարական և կառավարման վահաններ, հեռուստամեխանիկայի սարքվածքներ և այլն)` 0,197 մմ2-ից ոչ պակաս (տրամագիծը՝ 0,5 մմ-ից ոչ պակաս):

364. Մեկլարանի ջղերի միացումը (պտուտակի տակ կամ զոդմամբ) թույլատրվում է իրականացնել միայն սարքավորման անշարժ տարրերին: Ջղերի միացումը սարքավորման շարժվող կամ հանովի տարրերին (անջատովի միակցիչներին, հանվող բլոկներին և այլն) պետք է կատարել ճկուն (բազմալար) ջղերով:

365. Հաղորդալարերի զոդման տեղերում մեխանիկական բեռնվածքներ չեն թույլատրվում:

366. Դեպի սարքվածքների դռնակներ անցումների համար պետք է կիրառվեն բազմալար հաղորդալարեր 0,5 մմ2-ից ոչ պակաս հատույթով, թույլատրվում է նաև միալար ջղերով հաղորդալարերի կիրառում 1,5 մմ2-ից ոչ պակաս հատույթով այն պայմանով, որ հաղորդալարերի կեմն աշխատում է միայն ոլորման վրա:

367. Վահանային սարքվածքների և այլ արտադրանքների վրա հաղորդալարերի հատույթը որոշվում է դրանց՝ առանց պահաժամի ԿՄ-ից պաշտպանության և թույլատրվող հոսանային բեռնվածքների, իսկ հոսանքի տրանսֆորմատորներից գնացող շղթաների համար, բացի դրանից,նաև ջերմային դիմացկունության պահանջներով: Տեղակայման համար պետք է կիրառել չայրվող մեկուսացմամբ հաղորդալարեր և մալուխներ: Վահանային սարքվածքների ներքին տեղակայման համար ալյումինե ջղերով լարերի և մալուխների կիրառում չի թույլատրվում:

368. Ապարատների միացումները միմյանց հետ մեկ վահանակի սահմաններում պետք է, որպես կանոն, կատարել անմիջականորեն՝ առանց միացնող լարերը միջակա սեղմակների վրա հանելու, եթե դա անհրաժեշտ չէ չափումներ կատարելու համար: Սեղմակների կամ փորձարկման բլոկների վրա պետք է հանված լինեն շղթաներ, որոնց մեջ պահանջվում է միացնել փորձարկման և ստուգման սարքեր: Պետք է սեղմակների շարքի վրա հանել նաև այն շղթաները, որոնց փոխարկումը պահանջվում է սարքվածքի աշխատանքի ռեժիմի փոփոխության համար:

369. Միջանկյալ սեղմակներ պետք է տեղադրել միայն այնտեղ, որտեղ`

1) հաղորդալարը փոխվում է մալուխի.

2) միավորվում են նույնանուն շղթաները (անջատման շղթաների, լարման շղթաների, սեղմակների հավաքվածքը և այլն).

3) պահանջվում է միացնել փոխադրովի փորձարկիչ և չափիչ սարքեր, եթե չկան փորձարկման բլոկներ կամ համանման սարքվածքներ.

4) մի քանի մալուխներ անցնում են մեկ մալուխի կամ տարբեր մալուխների շղթաները վերաբաշխվում են (տե´ս նաև սույն ՏԿ-ի 359-րդ կետը):

370. Տարբեր միացումներին կամ սարքվածքներին պատկանող սեղմակները պետք է առանձնացվեն սեղմակների առանձին հավաքվածքներում: Սեղմակների շարքերում չպետք է գտնվեն մեկը մյուսից անմիջական մոտիկությամբ սեղմակներ, որոնց պատահական միացումը կարող է բերել միացությունների միացման կամ անջատման, կամ օպերատիվ հոսանքի ու գրգռման շղթաներում կարճ միակցման:

371. Վահանակի վրա (պահարանի մեջ) մեկ միացության պաշտպանության տարբեր տեսակներին վերաբերող սարքավորման կամ տարբեր սարքվածքների տեղակայման դեպքում, սեղմակների հավաքվածքների միջոցով օպերատիվ հոսանքի բևեռներից սնման մատուցումը, ինչպես նաև այդ շղթաների բաշխումը վահանակի վրայով պետք է կատարված լինեն անկախ՝ յուրաքանչյուր տեսակի պաշտպանությունների կամ սարքվածքների համար: Եթե պաշտպանության առանձին համալիրներից անջատման շղթաներում չեն նախատեսվում մակադրակներ, ապա պաշտպանության ելքային ռելեին կամ անջատիչի անջատման շղթաներին այդ շղթաների միացումը պետք է իրականացնել սեղմակների հավաքվածքների առանձին սեղմակների միջոցով: Այդ դեպքում նշված շղթաների միացումները վահանակի վրա պետք է կատարել անկախ՝ պաշտպանությունների յուրաքանչյուր տեսակի համար:

372. Պաշտպանության և ավտոմատիկայի շղթաներում շահագործական ստուգումների և փորձարկումների անցկացման համար պետք է նախատեսել փորձարկիչ բլոկներ կամ չափիչ սեղմակներ, որոնք ապահովում են (բացառությամբ սույն ՏԿ-ի 358-րդ կետում վերապահված դեպքերից) օպերատիվ հոսանքի աղբյուրի, լարման և հոսանքի տրանսֆորմատորների անջատումն առանց հաղորդալարերի և մալուխների անջատման՝ հոսանքի շղթաների նախնական կարճ միակցման հնարավորությամբ, ինչպես նաև փորձարկիչ սարքերի միացումը՝ սարքվածքների ստուգման և կարգաբերման համար: Ցանցի ռեժիմի պահանջներով, ընտրողականության պայմաններով և այլ պատճառներով աշխատանքից պարբերաբար հանվող ռելեային պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները պետք է ունենան հատուկ հարմարանքներ՝ դրանց օպերատիվ անձնակազմի կողմից աշխատանքից հանելու համար:

373. Սեղմակների հավաքվածքները, անջատիչների և բաժանիչների օժանդակ հպակները և սարքերը պետք է տեղակայվեն, իսկ հողակցող հաղորդալարերը տեղադրվեն այնպես, որ ապահովված լինի հավաքվածքների և երկրորդային շղթաների սարքերի սպասարկման անվտանգությունը և մատչելիությունը՝ առանց 1 կՎ-ից բարձր լարման առաջնային շղթաներից լարումը հանելու:

374. Երկրորդային շղթաներում կիրառվող սարքերի մեկուսացումը պետք է համապատասխանի տվյալ շղթաները սնող աղբյուրի (կամ բաժանիչ տրանսֆորմատորի) աշխատանքային լարմամբ որոշվող նորմերին:

375. Օպերատիվ հաստատուն և փոփոխական հոսանքի շղթաների մեկուսացման հսկողությունը պետք է նախատեսել յուրաքանչյուր հողակցում չունեցող անկախ աղբյուրի համար (ներառյալ բաժանիչ տրանսֆորմատորները):

376. Մեկուսացման հսկողության սարքվածքը պետք է ապահովի սահմանված արժեքից ցածր մեկուսացման իջեցման դեպքում ազդանշան տալը, իսկ հաստատուն հոսանքի համար` նաև բևեռների մեկուսացման դիմադրության մեծության չափումը: Մեկուսացման հսկողությունը թույլատրվում է չկատարել օպերատիվ հոսանքի չճյուղավորված շղթայի դեպքում:

377. Յուրաքանչյուր միացության երկրորդային շղթաների սնումն օպերատիվ հոսանքով պետք է իրականացնել առանձին ապահովիչներով կամ ինքնավար անջատիչներով (վերջինների կիրառումը նախընտրելի է)`

1) ռելեային պաշտպանության և յուրաքանչյուր միացության անջատիչների կառավարման շղթաների օպերատիվ հոսանքով սնումը պետք է նախատեսվի այլ շղթաների հետ չկապված (ազդանշանման, էլեկտրամագնիսական ուղեկապում և այլն) առանձին ինքնավար անջատիչների կամ ապահովիչների միջոցով: Թույլատրվում է կառավարման շղթաների և կառավարվող սարքի դիրքի ազդանշանային լամպերի համատեղ սնումը.

2) 220 կՎ և ավելի լարման միացությունների, ինչպես նաև 60 ՄՎտ-ից բարձր հզորության գեներատորների (բլոկների) համար պետք է նախատեսված լինի հիմնական և պահուստային պաշտպանությունների առանձին սնումն օպերատիվ հոսանքով (տարբեր ապահովիչներից, ինքնավար անջատիչներից).

3) ինքնավար անջատիչների և ապահովիչների հաջորդաբար միացման դեպքում վերջինները պետք է դրված լինեն ինքնավար անջատիչներից առաջ (սնման աղբյուրի կողմից):

378. Էլեկտրակայանքների պատասխանատու տարրերի ռելեային պաշտպանության, ավտոմատիկայի և կառավարման սարքվածքները պետք է ունենան օպերատիվ հոսանքի սնման շղթաների վիճակի մշտական գործող հսկողություն: Հսկողությունը կարող է իրականացվել առանձին ռելեների կամ լամպերի կիրառմամբ կամ այնպիսի ապարատներով, որոնք հսկում են հեռագործ կառավարում ունեցող փոխարկման սարքերի` հաջորդ գործողության կատարման շղթայի սարքինությունը: Ավելի պակաս պատասխանատու սարքվածքների համար սնման հսկողությունը կարող է իրականացվել օպերատիվ հոսանքի շղթայում ինքնավար անջատիչի անջատված դիրքի մասին ազդանշանման միջոցով:

379. Հաջորդող գործողության շղթայի սարքինության հսկողությունը պետք է կատարվի դրանում փոխարկող սարքի օժանդակ հպակի առկայության դեպքում: Ընդ որում, անջատման շղթայի սարքինության հսկողությունը պետք է կատարված լինի բոլոր դեպքերում, իսկ միացման շղթայի սարքինության հսկողությունը` էլեկտրակայանքների պատասխանատու տարրերի, անջատիչների, կարճփակիչի վրա և պահուստի ինքնավար միացման կամ հեռուստակառավարման սարքվածքների ազդեցությամբ միացվող սարքի վրա: Եթե շարժաբերի միացման շղթաների հարաչափերը չեն ապահովում այդ շղթայի սարքինության հսկողության հնարավորությունը, ապա հսկողությունը չի կատարվում:

380. Էլեկտրակայանքներում պետք է ապահովված լինի ինքնավար ազդանշանում, որը գործում է աշխատանքի բնականոն ռեժիմի խախտման և որևէ անսարքինության առաջացման դեպքում: Պետք է նախատեսված լինի այդ ազդանշանման սարքինության ստուգումը դրա պարբերական փորձարկմամբ: Առանց անձնակազմի մշտական հերթապահության աշխատող էլեկտրակայանքներում պետք է ապահովված լինի ազդանշանի հաղորդումն անձնակազմի գտնվելու վայրը:

381. Օպերատիվ հոսանքի շղթաները, որոնցում հնարավոր է տարբեր սարքվածքների սխալ աշխատանքը հողի հետ միակցումներից կամ միացման էլեկտրամագնիսների և այլ սարքերի աշխատանքից առաջացող գերլարումներից, պետք է լինեն պաշտպանված:

382. Հոսանքի տրանսֆորմատորների երկրորդային շղթաներում հողակցումը պետք է նախատեսել մեկ կետում՝ հոսանքի տրանսֆորմատորներին ամենամոտ սեղմակների հավաքվածքի վրա կամ հոսանքի տրանսֆորմատորների սեղմակների վրա: Հոսանքի տրանսֆորմատորների մի քանի համալիրների միացյալ պաշտպանությունների համար հողակցումը պետք է նախատեսված լինի նույնպես մեկ կետում: Այդ դեպքում թույլատրվում է 1 կՎ-ից ոչ բարձր ծակման լարմամբ, ստատիկ լիցքի հոսքի համար 100 Օմ շունտող դիմադրությամբ ծակվող ապահովիչի միջոցով հողակցումը: Միջանկյալ բաժանիչ հոսանքի տրանսֆորմատորների երկրորդային փաթույթները թույլատրվում է չհողակցել:

383. Լարման տրանսֆորմատորների երկրորդային փաթույթները պետք է հողակցված լինեն չեզոք կետի կամ փաթույթի ծայրերից մեկը հողակցող սարքվածքի հետ միացմամբ: Լարման տրանսֆորմատորի երկրորդային փաթույթների հողակցումը պետք է կատարված լինի լարման տրանսֆորմատորին ամենամոտ սեղմակների հավաքվածքի վրա կամ լարման տրանսֆորմատորի սեղմակների վրա:

384. Թույլատրվում է մեկ բաշխիչ սարքվածքի մի քանի լարման տրանսֆորմատորների երկրորդային հողակցվող շղթաների միավորումն ընդհանուր հողակցող հաղորդաձողով: Եթե նշված հաղորդաձողերը վերաբերում են տարբեր բաշխիչ սարքվածքներին և գտնվում են տարբեր սենքերում (օրինակ՝ տարբեր լարման բաշխիչ սարքվածքների ռելեային վահաններ), ապա այդ հաղորդաձողերը չպետք է միացվեն միմյանց:

385. Որպես օպերատիվ փոփոխական հոսանքի աղբյուրներ օգտագործվող լարման տրանսֆորմատորների համար, եթե չի նախատեսվում օպերատիվ հոսանքի ցանցի բևեռներից մեկի աշխատանքային հողակցումը, լարման տրանսֆորմատորների երկրորդային փաթույթների պաշտպանական հողակցումը պետք է իրականացված լինի ծակվող ապահովիչի միջոցով:

386. Լարման տրանսֆորմատորները երկրորդային շղթաներում ԿՄ-ից պետք է պաշտպանված լինեն ինքնավար անջատիչներով: Ինքնավար անջատիչները պետք է տեղադրել սեղմակների հավաքվածքից հետո, բոլոր չհողակցված հաղորդիչների վրա, բացառությամբ հողակցման մեծ հոսանքներով ցանցերում լարման տրանսֆորմատորների զրոյական հաջորդականության (բաց եռանկյունի) շղթայի: Չճյուղավորված լարման շղթաներում թույլատրվում է ինքնավար անջատիչներ չտեղադրել: Լարման տրանսֆորմատորի երկրորդային շղթաներում պետք է լինի տեսանելի խզման ստեղծման հնարավորություն (հատիչներ, անջատովի միակցիչներ և այլն): Լարման տրանսֆորմատորի և դրա երկրորդային շղթաների հողակցման կետի միջև խզում առաջացնող սարքվածքների տեղակայում չի թույլատրվում:

387. Հողակցման փոքր հոսանքներով, առանց ունակային հոսանքների փոխհատուցման շղթաներում տեղադրված լարման տրանսֆորմատորներում (օրինակ` գեներատոր-տրանսֆորմատոր բլոկի գեներատորային լարման վրա, էլեկտրակայանների և ենթակայանների սեփական կարիքների լարման վրա), անհրաժեշտության դեպքում պետք է նախատեսել պաշտպանություն չեզոքի ինքնաբերաբար շեղման դեպքում առաջացող գերլարումներից: Պաշտպանությունը կարելի է իրականացվել «բաց եռանկյան» շղթայի մեջ ակտիվ դիմադրությունների միացմամբ:

388. 220 կՎ և ավելի լարման համար գծային լարման տրանսֆորմատորների երկրորդային շղթաներում պետք է նախատեսված լինի պահուստավորում այլ լարման տրանսֆորմատորից: Թույլատրվում է փոխադարձ պահուստավորում կատարել գծային լարման տրանսֆորմատորների միջև, ըստ երկրորդային բեռնվածության դրանց բավականաչափ հզորության դեպքում:

389. Լարման տրանսֆորմատորները պետք է ունենան լարման շղթաների սարքինության հսկողություն: Ռելեային պաշտպանությունը, որի շղթաները սնվում են լարման տրանսֆորմատորներից, պետք է սարքավորված լինեն սույն ՏԿ-ի 32-րդ կետում նշված սարքվածքներով: Անկախ պաշտպանության շղթաներում նշված սարքվածքների առկայությունից կամ բացակայությունից, պետք է նախատեսված լինեն ազդանշաններ`

1) ինքնավար անջատիչների անջատման դեպքում՝ դրանց օժանդակ հպակների օգնությամբ.

2) հաղորդաձողային բաժանիչների կրկնիչ ռելեների աշխատանքի խախտման դեպքում` կառավարման շղթաների խզման հսկողության սարքվածքների և ռելե-կրկնիչների օգնությամբ.

3) լարման տրանսֆորմատորների համար, որոնց բարձր լարման փաթույթների շղթաներում դրված են ապահովիչներ, ապահովիչների ամբողջականության խախտման դեպքում` կենտրոնական սարքվածքների օգնությամբ:

390. Ցնցումների և թրթռումների ենթակա տեղերում պետք է միջոցներ ձեռք առնվեն հաղորդալարերի հպակային միացումների խախտման, ռելեների սխալ գործելու, ինչպես նաև սարքերի անժամանակ մաշման դեմ:

391. Վահանակներն սպասարկվող կողմից պետք է ունենան այն միացությունները ցույց տվող մակագրություններ, որոնց դասվում է վահանակը, դրա նշանակությունը, վահանի վրա վահանակի հերթական համարը, իսկ վահանակների վրա տեղակայված սարքերը պետք է ունենան մակագրություններ կամ մակնշում՝ համաձայն սխեմաների:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան