Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
27 դեկտեմբերի 2007 թվականի N 1603-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «Կոշ», «Սևան» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկների պահպանության գործառույթն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 391,060.1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով` 250,720.1 հազ. դրամ, որից` առաջին եռամսյակում` 41,870.3 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 104,550.3 հազ. դրամ, ինն ամսում` 167,230.3 հազ. դրամ, «Այլ վարձատրություն» հոդվածով` 20,400.0 հազ. դրամ, որից` առաջին եռամսյակում` 3,406.8 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 8,506.8 հազ. դրամ, ինն ամսում` 13,606.8 հազ. դրամ, «Էներգետիկ ծառայություններ» հոդվածով` 16,500.0 հազ. դրամ, որից` առաջին եռամսյակում` 4,125.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 8,250.0 հազ. դրամ, ինն ամսում` 12,375.0 հազ. դրամ, «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով` 57,540.0 հազ. դրամ, որից` առաջին եռամսյակում` 57,540.0 հազ. դրամ, «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով` 45,900.0 հազ. դրամ, որից` առաջին եռամսյակում` 45.900.0 հազ. դրամ):
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2008 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|