Գլխավոր տեղեկություն
Համար
N 313-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.23/24(614) Հոդ.378
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2008 թվականի N 313-Ն

 

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման 27-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 01 խմբի 01 դասի «04. Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից չափումների միասնականության ապահովման աշխատանքների կատարմանը» ծրագրի շրջանակներում իրականացվող չափումների միասնականության ապահովման 2008 թվականի աշխատանքների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. ապրիլի 11

Երևան

 
 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

ապրիլի 4-ի N 313-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Ծրագրով նախատեսված աշխատանքների անվանումները,
հիմնական ցուցանիշները

2008 թվականի ֆինանսավորման գումարը
(հազ. դրամ)

 

աշխատանքի նկարագիրը

աշխատանքի վերջնական արդյունքը

առաջին եռամսյակ

կիսամ- յակ

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

7

Ազգային էտալոնների ստեղծում, ձեռքբերում, կատարելագործում, պահպանում, սպասարկում և բաղդատում

ազգային էտալոնների բաղդատման աշխատանքների կազմակերպում և բաղդատում` 15 միավոր էտալոնի (ելակետային չափման միջոցների) բաղդատում միջպետական էտալոնների հետ

բաղդատման վկայականի հանձնում, որը հիմք է ստեղծում չափման միջոցների փորձարկումների, ստուգաչափումների, արտադրանքի սերտիֆիկացման արդյունքների նկատմամբ փոխադարձ վստահության համար

       

ազգային էտալոնների պահպանման, տեխսպասարկման կազմակերպում

ամենամյա շարունակական աշխատանք` էտալոնների ճշտու-թյունը պահանջվող մակարդակի վրա պահելու համար

       

Աշխատանքի ծավալը

 

նշված է «Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում:

       

Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)

           

Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն
(հազ. դրամ)

     

3834

8980

12813.6

Հետազոտական աշխատանքների կատարում

հետազոտական աշխատանքների կազմակերպում և կատարում`
ոգելից խմիչքների ստանդարտ նմուշների մշակում և պատրաստում (համապատասխան կայանքի ստեղծում ՀՀ տարածքում աճեցված բերքից պատրաստված ոգելից խմիչքների, կոնյակների և գինի-ների մեջ ռադիոակ-տիվ կալիումի որոշման համար)

չափագիտական սպասարկման մակարդակի բարձրացում

       

Աշխատանքի ծավալը

 

նշված է «Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում:

       

Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)

           

Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն
(հազ. դրամ)

     

1706

3980

5686,4

Չափագիտության բնագավառում նորմատիվ փաստաթղթերի մշակում և վերամշակում

չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի 3 ազգային ստանդարտների նախագծերի մշակման նախապատրաստական աշխատանքների կազմակերպում, նախագծերի
առաջին և երկրորդ խմբագրությունների մշակում, միջպետական և միջազգային պահանջներին ներդաշնակեցում, փորձաքննության կազմակերպում և ընդունման նախապատրաստում

         
 

ՉՄԱԱՀ. Չափագիտության օրենքի տարրեր
ՉՄԱԱՀ. Չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի նորմատիվ մեթոդական փաստաթղթերի դասակարգում

         

Աշխատանքի ծավալը

           

Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)

           

Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն
(հազ. դրամ)

     

900

2100

3000.0

Ընդամենը

 

21500.0

 

6440

15060

21500.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան