Գլխավոր տեղեկություն
Համար
N 28-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.02.2008-01.01.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.02.06/8(598) Հոդ.124
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.01.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունվարի 2008 թվականի N 28-Ն

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) կազմակերպությունների՝ հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթղթում պարունակվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) կազմակերպությունների՝ հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթուղթը` համաձայն N 2 հավելվածի.

3) անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց՝ հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթղթում պարունակվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.

4) անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց՝ հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթուղթը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. հունվարի 26
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունվարի 17-ի N 28-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Կազմակերպության լրիվ անվանումը և կազմակերպաիրավական տեսակը

2. ՀՎՀՀ-ն

3. Նշում` հաշվառման վերցված հարկային (տարածքային) տեսչության վերաբերյալ և հաշվառման վերցման տարեթիվը

4. Նշում` հարկային (տարածքային) տեսչության պետի անունը, ազգանունը, ստորագրությունը և կնիքը

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունվարի 17-ի N 28-Ն որոշման

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

_______________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը և կազմակերպաիրավական տեսակը)

 

ՀՎՀՀ  ………….

 

Հաշվառման է վերցված _______________________ հարկային (տարածքային)

տեսչության կողմից _________ 200  թ.

 

Կնիք

 

_______________________ հարկային (տարածքային) տեսչության պետ

 

_________________

_______________

(անունը, ազգանունը)

 (ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունվարի 17-ի N 28-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը (անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում նշում է «Անհատ ձեռնարկատեր»)

2. Անձնագրային տվյալները

3. Լուսանկարը

4. ՀՎՀՀ-ն

5. Նշում` հաշվառման վերցված հարկային (տարածքային) տեսչության վերաբերյալ և հաշվառման վերցման տարեթիվը

6. Նշում` հարկային (տարածքային) տեսչության պետի անունը, ազգանունը, ստորագրությունը և կնիքը

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունվարի 17-ի N 28-Ն որոշման

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

_____________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը*)

_____________________________

(անձնագրային տվյալները)



լուսանկար
(3x4 չափսի)


 

ՀՎՀՀ ………….

 

Հաշվառման է վերցված ______________________ հարկային (տարածքային)

տեսչության կողմից ______________ 200  թ.

 

Կնիք

 

__________________________ հարկային (տարածքային) տեսչության պետ

 

_________________

_______________

(անունը, ազգանունը)

 (ստորագրությունը)

 

*Անհատ ձեռնարկատերերի համար` նաև «Անհատ ձեռնարկատեր» նշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան