Գլխավոր տեղեկություն
Համար
N 659-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.01.2008-26.05.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.02.01/4(278) Հոդ.33
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
21.12.2007
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հունվարի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 60008006

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

21 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 659 -Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները (հավելված)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 15-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2007 թվականի
դեկտեմբերի 21-ի
N 659-Ն որոշմամբ

ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ 

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

 ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

1. Առանձնատների սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները (այսուհետ` միացման վճար) որոշվում են հետևյալ բանաձևով`

ՄՎ = Վստ  + Վլրաց,

որտեղ`

Վստ  - մինչև 100 մետր միաֆազ (0.22կՎ) մեկ օդային գծի կառուցում նախատեսող ստանդարտ միացման վճարն է` համաձայն N 1 աղյուսակի (հավելված),

Վլրաց  - ստանդարտ միացման հարաչափերի սահմաններից դուրս կատարվող միացման ծախսերի դիմաց կատարվող վճարն է:

2. Եթե նոր սպառողի, կամ սպառողի կամ կառուցապատողի (այսուհետ` Դիմող անձ) սպառման համակարգի միացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի N 659-Ն որոշմամբ հաստատված սույն հավելվածի (այսուհետ` Հավելված)

1-ին կետով և սույն Հավելվածի N 1 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերի սահմաններում, ապա Վլրաց -ն ընդունվում է հավասար 0-ի, իսկ եթե միացնող գծի երկարությունը գերազանցում է սույն Հավելվածի 1-ին կետով սահմանված երկարությունը, ապա Վլրաց -ն իրենից ներկայացնում է ստանդարտ միացումը գերազանցող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքը:

3. Եթե Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունը գերազանցում է սույն Հավելվածի N 1 աղյուսակով ստանդարտ միացման համար սահմանված հզորության առավելագույն մեծությունը (14 կՎԱ) կամ վերջինս պահանջում է եռաֆազ միացում, ապա միացման վճարը որոշվում է առևտրային սպառողների (սպառողներ` բացառությամբ բնակչության) համար սույն Հավելվածի համապատասխանաբար 7-րդ կամ 13-րդ կամ 20-րդ կամ 27-րդ կետերով սահմանված բանաձևերով:

4. Եթե սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորմամբ (այսուհետ` ՏՏՀ) նախատեսված է Դիմող անձի կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և իջեցնող ենթակայանի կառուցում, ապա Վլրաց -ն ընդունվում է ՏՏՀ-ով նախատեսվող միացման և սույն Հավելվածի 1-ին կետով և N 1 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերով էլեկտրահաղորդման գծի կառուցման համար հաշվարկված ծախսերի նախահաշվային արժեքների տարբերությանը հավասար:

5. Եթե առանձնատների թաղամասի կառուցապատումը (այդ թվում` ներթաղամասային էլեկտրական ցանցի կառուցումը) իրականացվում է մեկ կառուցապատողի կողմից, ապա թաղամասի ստանդարտ միացման վճարը որոշվում է առանձնատների համար սույն Հավելվածի N 1 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման վճարների հիման վրա` բազմաբնակարանային շենքի համար սույն Հավելվածի 6-րդ կետով սահմանված բանաձևով:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

6. Բազմաբնակարանային շենքերի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`

ՄՎ = Վստ  n1  + Վուժ  n2  + Վլրաց  + Վառևտր,

որտեղ`

Վստ - բազմաբնակարանային շենքի սովորական միացման համար սահմանված ստանդարտ միացման վճարն է` համաձայն N 2 աղյուսակի (հավելված),

n1 - բազմաբնակարանային շենքի սովորական միացումներով բնակարանների քանակն է,

Վուժ - բազմաբնակարանային շենքի ուժեղացված միացման համար սահմանված ստանդարտ միացման վճարն է` համաձայն N 2 աղյուսակի (հավելված),

n2 - բազմաբնակարանային շենքի ուժեղացված միացումներով բնակարանների քանակն է,

Վլրաց - բնակելի շենքի ընդհանուր օգտագործման էլեկտրասարքավորումների միացման վճարն է, որն ընդունվում է այդ էլեկտրասարքավորումների հզորությամբ առևտրային սպառողների համար սահմանված ստանդարտ միացման վճարին հավասար:

Վառևտր - բնակելի շենքի տարածքում գտնվող առևտրային սպառողների միացման վճարն է, որը ներառվում է հաշվարկում, եթե առևտրային սպառողների հզորությունը նախատեսված է բազմաբնակարանային շենքի նախագծով և ընդունվում է առևտրային սպառողների համար սահմանված ստանդարտ միացման վճարին հավասար:

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

 0.4 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

7. 0.4 կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողների սպառման համակարգերի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`

ՄՎ  = Վստ  + Վլրաց,

որտեղ`

Վստ  - միաֆազ (0.22 կՎ) միացման դեպքում մինչև 100 մետր մեկ օդային գծի կառուցում, իսկ եռաֆազ (0.4 կՎ) միացման դեպքում մինչև 300 մետր մեկ մալուխային կամ մեկ օդային գծի կառուցում նախատեսող ստանդարտ միացման վճարն է` համաձայն N 3 աղյուսակի (հավելված):

8. Ստանդարտ միացումը նախատեսում է հաշվառքային համալիրի տեղադրում էլեկտրոնային հաշվիչով:

9. Եթե եռաֆազ միացման դեպքում Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունըփոքր է 30 կՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է 30 կՎԱ-ի համար սահմանվածին հավասար, իսկ եթե պահանջվող հզորությունը մեծ է 350 կՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է այդ հզորությունը ապահովելու համար անհրաժեշտ հզորությունների համար սահմանված ստանդարտ միացման վճարների գումարին հավասար:

10. Եթե Դիմող անձի սպառման համակարգի միացումն իրականացվում է սույն Հավելվածի 7-րդ կետով և N 3 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերի սահմաններում, ապա Վլրաց -ն ընդունվում է հավասար 0-ի, իսկ եթե միացնող գծի երկարությունը գերազանցում է սույն Հավելվածի 7-րդ կետով սահմանված երկարությունը, ապա Վլրաց -ն իրենից ներկայացնում է ստանդարտ միացումը գերազանցող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքը:

11. Եթե Դիմող անձի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նախագծի ՏՏՀ-ով նախատեսված է վերջինիս կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և իջեցնող ենթակայանի կառուցում, ապա Վլրաց -ն ընդունվում է ՏՏՀ-ով նախատեսվող միացման և սույն Հավելվածի 7-րդ կետով և N 3 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերով էլեկտրահաղորդման գծի կառուցման համար հաշվարկված ծախսերի նախահաշվային արժեքների տարբերությանը հավասար:

12. Եթե Դիմող անձի սպառման համակարգի նախագծով նախատեսված է պահուստային սնում, ապա Վլրաց -ում ներառվում են նաև պահուստային գծերի կառուցման ծախսերն ամբողջությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

 6 (10) ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

13. 6 (10) կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողների սպառման համակարգի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`

ՄՎ  = Վստ  + Վլրաց,

որտեղ`

Վստ - համապատասխանաբար մինչև 2000 մետր մեկ մալուխային կամ մինչև 3000 մետր մեկ օդային գծի կառուցում նախատեսող ստանդարտ միացման համար սահմանված վճարն է` համաձայն N 4 աղյուսակի (հավելված):

14. Ստանդարտ միացումը նախատեսում է հաշվառքային համալիրի տեղադրում էլեկտրոնային հաշվիչով:

15. Եթե Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունը փոքր է 500 կՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է 500 կՎԱ-ի համար սահմանվածին հավասար: Եթե պահանջվող հզորությունը մեծ է 3000 կՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է այդ հզորությունն ապահովելու համար անհրաժեշտ հզորությունների համար սահմանված ստանդարտ միացման վճարների գումարին հավասար:

16. Եթե Դիմող անձի սպառման համակարգի միացումն իրականացվում է սույն Հավելվածի 13-րդ կետով և N 4 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերի սահմաններում, ապա Վլրաց -ն ընդունվում է հավասար 0-ի:

17. Եթե միացնող գծի երկարությունը գերազանցում է սույն Հավելվածի 13-րդ կետով սահմանված երկարությունը, ապա

 

Վլրաց  = Վ x n,

 

որտեղ`

n - ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 200 մետր հատվածների քանակն է,

Վ - ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 200 մետր հատվածի համար սահմանված վճարն է (N 4 աղյուսակ):

18. Եթե Դիմող անձի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նախագծի ՏՏՀ-ով նախատեսված է վերջինիս կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և իջեցնող ենթակայանի կառուցում, ապա Վլրաց -ն ընդունվում է ՏՏՀ-ով նախատեսվող միացման և սույն Հավելվածի 13-րդ կետով և N 4 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերով էլեկտրահաղորդման գծի կառուցման համար հաշվարկված ծախսերի նախահաշվային արժեքների տարբերությանը հավասար:

19. Եթե Դիմող անձի սպառման համակարգի նախագծով նախատեսված է պահուստային սնում, ապա Վլրաց -ում ներառվում են նաև պահուստային գծերի կառուցման ծախսերն ամբողջությամբ: 

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

35 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

20. 35 կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողների սպառման համակարգի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`

 

ՄՎ = Վստ  + Վլրաց,

 

որտեղ`

Վստ -մինչև 12 կիլոմետր երկարությամբ միաշղթա մեկ օդային գծի կառուցում նախատեսող ստանդարտ միացման համար սահմանված վճարն է` համաձայն N 5 աղյուսակի (հավելված):

21. Ստանդարտ միացումը նախատեսում է էլեկտրոնային հաշվիչով հաշվառքային համալիրի տեղադրում:

22. Եթե Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունը փոքր է 3000 կՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է 3000 կՎԱ-ի համար սահմանվածին հավասար: Եթե պահանջվող հզորությունը մեծ է 15000 կՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է այդ հզորությունը ապահովելու համար անհրաժեշտ հզորությունների համար սահմանված ստանդարտ միացման վճարների գումարին հավասար:

23. Եթե Դիմող անձի սպառման համակարգի միացումն իրականացվում է սույն Հավելվածի 20-րդ կետով և N 5 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերի սահմաններում, ապա Վլրաց -ն ընդունվում է հավասար 0-ի:

24. Եթե միացնող գծի երկարությունը գերազանցում է սույն Հավելվածի 20-րդ կետով սահմանված երկարությունը, ապա

Վլրաց  = Վ X n,

որտեղ`

n - ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 250 մետր հատվածների քանակն է,

Վ- ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 250 մետր հատվածի համար սահմանված վճարն է (N 5 աղյուսակ):

25. Եթե Դիմող անձի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նախագծի ՏՏՀ-ով նախատեսված է վերջինիս կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և իջեցնող ենթակայանի կառուցում, ապա Վլրաց -ն ընդունվում է ՏՏՀ-ով նախատեսվող միացման և սույն Հավելվածի 20-րդ կետով և N 5 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերով էլեկտրահաղորդման գծի կառուցման համար հաշվարկված ծախսերի նախահաշվային արժեքների տարբերությանը հավասար:

26. Եթե Դիմող անձի սպառման համակարգի նախագծով նախատեսված է պահուստային սնում, ապա Վլրաց -ում ներառվում են նաև պահուստային գծերի կառուցման ծախսերն ամբողջությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ 6

 

110 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

27. 110 կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողների սպառման համակարգի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`

ՄՎ = Վստ  + Վլրաց,

որտեղ`

Վստ -մինչև 25 կիլոմետր երկարությամբ միաշղթա մեկ օդային գծի կառուցում նախատեսող ստանդարտ միացման համար սահմանված վճարն է` համաձայն N 6 աղյուսակի (հավելված):

28. Ստանդարտ միացումը նախատեսում է էլեկտրոնային հաշվիչով հաշվառքային համալիրի տեղադրում:

29. Եթե Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունըփոքր է 15 ՄՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է 15 ՄՎԱ-ի համար սահմանվածին հավասար: Եթե պահանջվող հզորությունը մեծ է 50 ՄՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարը ընդունվում է այդ հզորությունն ապահովելու համար անհրաժեշտ հզորությունների համար սահմանված ստանդարտ միացման վճարների գումարին հավասար:

30. Եթե Դիմող անձի սպառման համակարգի միացումն իրականացվում է սույն Հավելվածի 27-րդ կետով և N 6 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերի սահմաններում, ապա Վլրաց -ն ընդունվում է հավասար0-ի:

31. Եթե միացնող գծի երկարությունը գերազանցում է սույն Հավելվածի 27-րդ կետով սահմանված երկարությունը, ապա

Վլրաց  = Վ X n,

որտեղ`

n - ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 500 մետր հատվածների քանակն է,

Վ - ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 500 մետր հատվածի համար սահմանված վճարն է (N 6 աղյուսակ):

32. Եթե Դիմող անձի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նախագծի ՏՏՀ-ով նախատեսված է վերջինիս կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և իջեցնող ենթակայանի կառուցում, ապա Վլրաց -ն ընդունվում է ՏՏՀ-ով նախատեսվող միացման և սույն Հավելվածի 27-րդ կետով և N 6 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերով էլեկտրահաղորդման գծի կառուցման համար հաշվարկված ծախսերի նախահաշվային արժեքների տարբերությանը հավասար:

33. Եթե Դիմող անձի սպառման համակարգի նախագծով նախատեսված է պահուստային սնում, ապա Վլրաց -ում ներառվում են նաև պահուստային գծերի կառուցման ծախսերն ամբողջությամբ:

 

 

Հավելված

Նոր սպառողի կամ սպառողի

սպառման համակարգը էլեկտրական

ցանցին միացման վճարների

 

Աղյուսակ 1.

 

 0.4 կՎ լարման ցանցին առանձնատների ստանդարտ միացման վճարներ

 

հազ. դրամ (ներառյալ ԱՀՀ-ն)

Միացման տեսակը

Առավելագույն հզորությունը

Ստանդարտ միացման վճարը

1-ին գոտի

2-րդ գոտի

Սովորական միացում (0.22կՎ)

10 կՎԱ

65

53

Ուժեղացված միացում (0.22կՎ)

14 կՎԱ

91

62

Միացման ուժեղացում
(10 -14 կՎԱ)

14 կՎԱ

26

9

14 կՎԱ-ից ավելի հզորություն

>14 կՎԱ

Առևտրային սպառողների միացման վճար

 

1. 1-ին գոտի` Երևան քաղաքի տարածքն է:

2. 2-րդ գոտի` Հայաստանի Հանրապետության տարածքն է, բացառությամբ Երևան քաղաքի տարածքի:

 

Աղյուսակ 2.

 

Բազմաբնակարանային շենքերի ստանդարտ միացման վճարներ (10 և 14 կՎԱ հզորությունների դեպքում)

 

հազ. դրամ (ներառյալ ԱՀՀ-ն)

Բնակարանների քանակը

1 բնակարանի ստանդարտ միացման վճարը

10 կՎԱ հզորության

14 կՎԱ հզորության

1-ին գոտի

2-րդ գոտի

1-ին գոտի

2-րդ գոտի

< = 6

137

126

187

154

7÷9

107

96

144

111

10÷12

93

81

125

91

13÷15

83

71

111

78

16÷18

77

66

105

71

19÷24

66

55

92

58

25÷40

59

48

83

50

41v60

52

41

75

41

61÷100

46

35

68

35

101 և ավելի

42

31

64

30

 

1.1-ին գոտի` Երևան քաղաքի տարածքն է:

2. 2-րդ գոտի` Հայաստանի Հանրապետության տարածքն է, բացառությամբ Երևան քաղաքի տարածքի:

 

Աղյուսակ 3.

 

 0.4 կՎ լարման ցանցին միացող առԵՎտրային սպառողների ստանդարտ միացման վճարներ

 

հազ. դրամ (ներառյալ ԱՀՀ-ն)

Միացման տեսակը

Միացվող հզորությունը

Ստանդարտ միացման վճարը

Օդային գծով

Մալուխային գծով

1-ին գոտի

2-րդ գոտի

1-ին գոտի

2-րդ գոտի

Միաֆազ
(0.22 կՎ)

≤ 2 կՎԱ

99

74

-

-

10 կՎԱ

344

222

-

-

14 կՎԱ

445

274

-

-

Եռաֆազ
(0.4 կՎ)

≤30 կՎԱ

1 010

424

1 373

787

31÷50 կՎԱ

1 546

570

2 151

1 174

51÷75 կՎԱ

2 217

752

3 123

1 658

76÷100 կՎԱ

2 887

933

4 096

2 142

101÷140 կՎԱ

3 959

1 224

5 652

2 917

141÷180 կՎԱ

5 031

1 515

7 208

3 692

181÷220 կՎԱ

6 104

1 806

8 763

4 466

221÷260 կՎԱ

7 176

2 097

10 319

5 241

261÷300 կՎԱ

8 248

2 388

11 875

6 015

301÷350 կՎԱ

9 589

2 752

13 820

6 984

 

1. 1-ին գոտի` Երևան քաղաքի տարածքն է:

2. 2-րդ գոտի` Հայաստանի Հանրապետության տարածքն է, բացառությամբ Երևան քաղաքի տարածքի: 
 

Աղյուսակ 4.

 

6 (10) կՎ լարման ցանցին միացող առԵՎտրային սպառողների ստանդարտ ԵՎ լրացուցիչ միացման վճարներ

 

հազ. դրամ (ներառյալ ԱՀՀ-ն)

Միացվող հզորություն

Օդային գծով միացում

Մալուխային գծով միացում

Ստանդարտ միացման վճարը`
միացնող գծի մինչև 3 կմ երկարության համար

Վճար`
3 կմ գերազանցող յուրաքանչյուր 200 մ գծի համար

Ստանդարտ միացման վճարը`
միացնող գծի մինչև 2 կմ երկարության համար

Վճար`
2 կմ գերազանցող յուրաքանչյուր 200 մ գծի համար

≤ 500 կՎԱ

2 682

563

3 525

1 051

501÷ 600

2 982

676

3 994

1 262

601÷ 700

3 282

789

4 462

1 472

701÷800

3 581

901

4 930

1 682

801÷900

3 881

1 014

5 398

1 892

901÷1000

4 180

1 127

5 866

2 103

1001÷1100

4 480

1 239

6 335

2 313

1101÷1200

4 780

1 352

6 803

2 523

1201÷1300

5 079

1 465

7 271

2 733

1301÷1400

5 379

1 577

7 739

2 944

1401÷1500

5 678

1 690

8 207

3 154

1501÷1600

5 978

1 803

8 676

3 364

1601÷1700

6 278

1 915

9 144

3 575

1701÷1800

6 577

2 028

9 612

3 785

1801÷1900

6 877

2 141

10 080

3 995

1901÷2000

7 176

2 253

10 548

4 205

2001÷2100

7 476

2 366

11 017

4 416

2101÷2200

7 776

2 479

11 485

4 626

2201÷2300

8 075

2 591

11 953

4 836

2301÷2400

8 375

2 704

12 421

5 046

2401÷2500

8 674

2 817

12 889

5 257

2501÷2600

8 974

2 929

13 358

5 467

2601÷2700

9 274

3 042

13 826

5 677

2701÷2800

9 573

3 155

14 294

5 887

2801÷2900

9 873

3 267

14 762

6 098

2901÷3000

10 172

3380

15 230

6 308

 

Աղյուսակ 5.

 

35 կՎ լարման ցանցին միացող առԵՎտրային սպառողների ստանդարտ ԵՎ լրացուցիչ միացման վճարներ

 

մլն դրամ (ներառյալ ԱՀՀ-ն)

Միացվող
հզորություն

Ստանդարտ միացման վճարը`
միացնող գծի մինչև 12 կմ երկարության համար

Վճար` 12 կմ գերազանցող յուրաքանչյուր
250 մ գծի համար

≤ 3000 կՎԱ

21,70

1,28

3001÷4 000

26,19

1,70

4001÷5000

30,67

2,13

5001÷6000

35,15

2,55

6001÷7000

39,63

3,00

7001÷8000

44,11

3,40

8001÷9000

48,59

3,83

9001÷10000

53,08

4,25

10001÷11000

57,56

4,68

11001÷12000

62,04

5,10

12001÷13000

66,52

5,53

13001÷14000

71,00

5,95

14001÷15000

75,48

6,38

 

Աղյուսակ 6.

 

110 կՎ լարման ցանցին միացող սպառողների ստանդարտ ԵՎ լրացուցիչ միացման վճարներ

 

մլն դրամ (ներառյալ ԱՀՀ-ն)

Միացվող հզորություն,
ՄՎԱ

Ստանդարտ միացման վճարը` միացնող գծի մինչև 25 կմ երկարության համար

Վճար` 25 կմ գերազանցող յուրաքանչյուր
0.5 կմ գծի համար

≤ 15

102,93

5,52

16÷20

136,25

7,37

21÷25

169,55

9,21

26÷30

243,20

11,05

31÷35

236,19

12,89

36÷40

269,50

14,73

41÷45

302,80

16,57

46÷50

336,12

18,41