Գլխավոր տեղեկություն
Համար
N 142-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (08.02.2008-25.06.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.04.20/10(187) Հոդ.121
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.03.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 ապրիլի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005155


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

29 մարտի 2005 թ.

N 142-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՎԱՐԿԱՐԺԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «լ» կետերը, 35-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգը»՝ նոր խմբագրությամբ, համաձայն հավելված 1-ի (կցվում է):

 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին՝ սույն որոշման ընդունման պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված կարգի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը:

 3. Սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների,
օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգը» հաստատելու մասին
թիվ 363-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է 2005 թվականի հունիսի 6-ից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2005 թ. ապրիլի 1
Երևան


 Հավելված 1

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՎԱՐԿԱՐԺԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

Սույն կարգի և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակը վարկային ռիսկի նվազեցումն է առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների համար՝ ապահովելով այնպիսի տեղեկատվական համակարգի առկայություն, որում ներառվող տվյալների հիման վրա հնարավոր կլինի խուսափել անպարտաճանաչ վարկառուներից:


ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (այսուհետև՝ վարկատու) հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի (այսուհետև՝ վարկային ռեգիստր) ստեղծման, վարկային ռեգիստրին վարկատուների մասնակցության կարգն ու պայմանները:

2. Վարկային ռեգիստրը սույն կարգով ստեղծված համակարգ է, որտեղ կուտակվում, պահպանվում և պահանջի դեպքում վարկատուներին է տրամադրվում տարբեր վարկառուների և նրանց տրամադրված վարկերի վերաբերյալ սույն կարգով սահմանված տեղեկատվություն, որը հնարավորություն է ընձեռում նախնական պատկերացում կազմել վարկառուի վարկարժանության մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետև՝ Կենտրոնական բանկ)՝ վերահսկել վարկառուի հարաբերությունները վարկատուների հետ:

3. Սույն կարգի իմաստով՝ վարկ է համարվում վարկատուի նկատմամբ առաջացած այն պարտավորությունը, որն առաջացել է վարկի (այդ թվում՝ վարկային գծի), ֆինանսական վարձակալության (լիզինգի), ֆակտորինգի, երաշխավորության, ակրեդիտիվի պայմանագրերից, երաշխիքի կամ վարկային քարտի տրամադրումից, հաշվի վարկավորումից (օվերդրաֆտ), հետգնման պայմանով արժեթղթերի ձեռքբերումից, արժութային սվոփից, ինչպես նաև ցանկացած այլ գործարքից, որը դրամական պարտավորություն է առաջացնում վարկատուի նկատմամբ, որը, սակայն, կապված չէ պարտապանի կողմից վարկատուին ապրանքներ վաճառելու, ծառայություններ մատուցելու, աշխատանքներ կատարելու կամ վարկատուի կողմից պարտապանի թողարկած արժեթղթերը առանց հետգնման պայմանի ձեռք բերելու հետ:

Սույն կարգի իմաստով անարժանահավատ տվյալներ են համարվում տեղեկատվություններում արտացոլված և իրականությանը չհամապատասխանող տվյալները:


ԳԼՈՒԽ II. ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Վարկային ռեգիստրին տեղեկատվություն տրամադրվում է իրավաբանական անձանց (բացառությամբ՝ վարկատուների), ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ, որոնք վարկատուի հանդեպ ստանձնել են սույն կարգի 3-րդ կետում նշված պարտավորություններից որևէ մեկը:

5. Սույն կարգի իմաստով՝ վարկառու է համարվում այն անձը, որը վարկատուի հանդեպ ստանձնել է կամ կարող է ստանձնել սույն կարգի 3-րդ կետում նշված պարտավորություններից որևէ մեկը:

6. Վարկային ռեգիստրին տրամադրվում է վարկառուի կողմից տվյալ վարկատուի հանդեպ ստանձնած կամ արդեն իսկ կնքված պայմանագրով ստանձնելիք, սույն կարգի 3-րդ կետում նշված, երեք օրացուցային օրից ավելի ժամկետայնությամբ կամ մինչև երեք օրացուցային օր ժամկետայնությամբ, սակայն ժամանակին չմարված, 1.5 մլն Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք գումարը գերազանցող բոլոր տեսակի պարտավորությունների մասին տեղեկություններ, որոնք սահմանված են սույն կարգի թիվ 1 և թիվ 2 հավելվածներում: Մեկ վարկառուի՝ միևնույն վարկատուից ստացված կամ արդեն իսկ կնքված պայմանագրով ստացվելիք մի քանի վարկերի առկայության դեպքում վարկային ռեգիստրին տրամադրվում է տեղեկատվություն՝ դրանց ընդհանուր արժեքը 1.5 մլն Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք գումարը գերազանցելու դեպքում, առանձին-առանձին բոլոր վարկերի վերաբերյալ, ըստ սահմանված կարգի:

7. Վարկատուները պարտավոր են վարկային ռեգիստրին տրամադրել տեղեկատվություն բոլոր այն վարկերի վերաբերյալ, որոնք ունեն պայմանագրով նախատեսված ժամկետին չվճարված գումար կամ տոկոս և ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214-Ա հրամանով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» օբյեկտիվ չափանիշներով դասակարգված են որպես հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի, անկախ վարկերի մեծություններից:

8. Վարկատուի կողմից վարկային ռեգիստրին տեղեկատվությունը տրամադրվում է վարկային պայմանագրի կնքման կամ վարկի օբյեկտիվ չափանիշներով դասակարգման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Տվյալ վարկի վերաբերյալ վարկային ռեգիստր արդեն իսկ մուտքագրված տվյալների յուրաքանչյուր փոփոխության դեպքում (ներառյալ՝ դասակարգված վարկերի փոփոխությունը) վարկատուն պարտավոր է վարկային ռեգիստր ներկայացնել այդ փոփոխությունները՝ դրանք կատարելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային գծի, վարկային քարտի և օվերդրաֆտի դեպքում տվյալների փոփոխությունները ներկայացվում են յուրաքանչյուր շաբաթվա առաջին աշխատանքային օրը՝ նախորդ շաբաթվա կիրակի օրվա տվյալներով: Վարկային գծի, վարկային քարտի և օվերդրաֆտի վերջնական մարման դեպքում մարման վերաբերյալ տեղեկատվությունը վարկային ռեգիստրին տրամադրվում է մարման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկի վերաբերյալ ժամկետանց օրերի քանակը լրացվում և թարմացվում է յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը (նույն օրվա դրությամբ) և վարկային ռեգիստր է ներկայացվում հաջորդ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վարկի գծով ժամկետանց պարտավորությունների մարման դեպքում ժամկետանց օրերի քանակը զրոյացվում և վարկային ռեգիստր է ներկայացվում մարման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային քարտի, վարկային գծի և օվերդրաֆտի դեպքում նշված տեղեկատվությունը վարկային ռեգիստրին տրամադրվում է մարման վերաբերյալ տեղեկատվության հետ միաժամանակ՝ սույն կարգով սահմանված ժամկետներում:

9. Ոչ ճիշտ տեղեկատվություն ստանալու դեպքում վարկային ռեգիստրը տեղեկատվություն տրամադրող վարկատուին տեղեկացնում է անճշտության մասին: Վարկատուն պարտավոր է տեղեկատվությունը երեք օրվա ընթացքում ճշգրտել կամ տեղեկատվության ճշտությունը հաստատել և նորից ներկայացնել վարկային ռեգիստր:

Սույն կարգի իմաստով ոչ ճիշտ տեղեկատվություն է համարվում վարկային ռեգիստր ներկայացվող տեղեկատվության սահմանված ֆորմատներին չհամապատասխանող կամ տվյալների հակասություն, անհամապատասխանություն պարունակող տեղեկատվությունը:

10. Վարկատուները պարտավոր են ՍիԲիԷյնեթ ցանցում բացել համապատասխան անվանումներով փոստարկղեր և Կենտրոնական բանկին գրավոր հայտնել բացված փոստարկղի անվանումը: Անվանման փոփոխման դեպքում վարկատուն պարտավոր է փոփոխելուց 10 օր առաջ գրավոր տեղեկացնել Կենտրոնական բանկին՝ նշելով նոր անվանումը:

11. Վարկատուները վարկային ռեգիստրին տեղեկատվություն են տրամադրում իրենց գրանցման և լիցենզավորման պահից:


 ԳԼՈՒԽ III. ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ

 

12. Վարկային ռեգիստրի տեղեկատվության օգտագործողներն են Կենտրոնական բանկը, վարկատուները և վարկառուները:

13. Վարկային ռեգիստրը վարկատուներին տեղեկատվություն է տրամադրում սույն կարգի թիվ 3 և թիվ 4 հավելվածներով սահմանված ձևերով, կամ վարկառուի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվություն, որն առկա է վարկային ռեգիստրում: Վարկային ռեգիստրը վարկառուներին տեղեկատվություն է տրամադրում սույն կարգի թիվ 3 հավելվածով սահմանված ձևով, ինչպես նաև վարկառուի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվություն, որն առկա է վարկային ռեգիստրում:

(13-րդ կետը խմբ. 27.11.07 N 383-Ն) 

14. Տեղեկատվության փոխանակումը կատարվում է տեղեկատվությանը տիրապետելու իրավունք ունեցող Կենտրոնական բանկի և վարկատուի աշխատակիցների կողմից:


ԳԼՈՒԽ IV. ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Վարկային ռեգիստրի կողմից տրամադրվող տեղեկատվությունը բաժանվում է երկու մասի՝ ընթացիկ (հավելված 3), որը ներառում է տեղեկատվություն տվյալ վարկատուին վարկ ստանալու համար դիմած կամ արդեն իսկ վարկ ստացած առանձին անձի մասին և պարբերական (հավելված 4)՝ վարկատուի բոլոր վարկառուների մասին ամսվա վերջի դրությամբ, որը վարկատուներին է տրամադրվում մինչև հաջորդ ամսվա 6-րդ աշխատանքային օրը:

(15-րդ կետը խմբ. 27.11.07 N 383-Ն)

16. Ընթացիկ տեղեկատվությունը բաժանվում է երկու խմբի՝

ա) ստանդարտացված ֆորմատով տեղեկատվություն (հավելված 3),

բ) վարկային ռեգիստրում առկա այլ, չստանդարտացված տեղեկատվություն վարկառուի վերաբերյալ:

(16-րդ կետը խմբ. 27.11.07 N 383-Ն)

17. Ընթացիկ տեղեկատվություն ստանալու համար վարկատուն սույն կարգի թիվ 5 հավելվածով սահմանված ձևով, էլեկտրոնային եղանակով, վարկային ռեգիստր է ներկայացնում համապատասխան հարցում: Վարկային ռեգիստրի կողմից տեղեկատվությունը պետք է վարկատուին տրամադրվի հարցումը ստանալուց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային ռեգիստրում առկա այլ տեղեկատվություն պահանջելու դեպքում վարկատուն առանձին աղյուսակով հարցմանը պարտավոր է կցել նաև վարկառուի վերաբերյալ իրեն անհրաժեշտ՝ սույն կարգով սահմանված լրացուցիչ տեղեկատվության ցանկը: Այն դեպքում, երբ վարկատուին կամ վարկառուին հարկավոր է իմանալ վարկառուի հետ փոխկապակցված անձանց, երաշխավորողների կամ սեփականատերերի պարտավորությունները, նա լրացուցիչ տեղեկատվության ցանկում պետք է նշի նրանց տվյալները և ունենա նրանց կողմից տրված գրավոր թույլտվություն` վարկային ռեգիստրից տվյալներ ստանալու համար: Այն դեպքերում, երբ վարկառուն գրանցված է օֆշորային երկրում, չունի հարկային կոդ կամ գրանցման համար, տեղեկատվությունը վարկային ռեգիստրից վարկատուին տրամադրվում է հավելված 5.1-ով սահմանված հայտի հիման վրա: Վարկային ռեգիստրի կողմից փաստաթղթային եղանակով տրամադրվող տեղեկատվությունը ստորագրվում է վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից: Վերջինիս բացակայության դեպքում փաստաթղթերը ստորագրում է վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանման՝ տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու աշխատակիցը:

(17-րդ կետը խմբ. 27.11.07 N 383-Ն)

17.1. Փոխկապակցված անձանց, երաշխավորողների և սեփականատերերի կողմից տրված գրավոր թույլտվության առկայության պատասխանատուն վարկատուն է: Վարկային ռեգիստրն իրավունք ունի վարկատուներից պահանջել և ստուգել գրավոր թույլտվության առկայությունը18. Վարկային ռեգիստրի կողմից տրամադրված տեղեկատվությունը վարկատուն պետք է օգտագործի բացառապես վարկառուին վարկ տրամադրելիս կամ վարկառուի վարկարժանությունը գնահատելու նպատակով: Վարկատուն կարող է տեղեկատվություն պահանջել միայն վարկ ստանալու նպատակով իրեն դիմած կամ վարկատուից ստացված և չմարված վարկ ունեցող անձանց մասին: Այն դեպքերում, երբ վարկային ռեգիստրից ստացված տեղեկատվությունը պարունակում է անհամապատասխանություններ տեղեկատվությունը ստացած վարկատուի տվյալների հետ, վարկատուն տեղեկացնում է Կենտրոնական բանկի վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանմանը՝ անհամապատասխանությունները ճշգրտելու և ճշգրտված տեղեկատվությունը տրամադրելու նպատակով:

(17.1-րդ կետը լրաց. 27.11.07 N 383-Ն)

18. Վարկային ռեգիստրի կողմից տրամադրված տեղեկատվությունը վարկատուն պետք է օգտագործի բացառապես վարկառուին վարկ տրամադրելիս կամ վարկառուի վարկարժանությունը գնահատելու նպատակով: Վարկատուն կարող է տեղեկատվություն պահանջել միայն վարկ ստանալու նպատակով իրեն դիմած կամ վարկատուից ստացված և չմարված վարկ ունեցող անձանց մասին: Այն դեպքերում, երբ վարկային ռեգիստրից ստացված տեղեկատվությունը պարունակում է անհամապատասխանություններ տեղեկատվությունը ստացած վարկատուի տվյալների հետ, վարկատուն տեղեկացնում է Կենտրոնական բանկի վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանմանը՝ անհամապատասխանությունները ճշգրտելու և ճշգրտված տեղեկատվությունը տրամադրելու նպատակով:19. Սույն կարգի իմաստով՝ ստացված և չմարված վարկ է համարվում այն վարկը, որի գծով վարկառուն չկատարված պարտավորություն ունի վարկատուի նկատմամբ:

19. Սույն կարգի իմաստով՝ ստացված և չմարված վարկ է համարվում այն վարկը, որի գծով վարկառուն չկատարված պարտավորություն ունի վարկատուի նկատմամբ:

20. Վարկատուն պարտավոր է պահպանել բոլոր այն վարկառուների վերաբերյալ փաստաթղթերը (որոնք հավաստիացնում են, որ տվյալ անձը դիմել է վարկատուին վարկ ստանալու նպատակով), որոնց վերաբերյալ վարկատուն վարկային ռեգիստրից տեղեկատվություն է ստացել կամ հարցում է կատարել տեղեկատվություն ստանալու համար:

21. Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ կարող է վարկային ռեգիստրի տեղեկատվությունից օգտվելու համար սահմանել սակագներ և դրանց վճարման կարգը, որոնցով տարբեր ծառայությունների և օգտագործողների համար կարող են նախատեսվել տարբեր վճարներ:

22. Վարկատուների կողմից կատարված բոլոր հարցումները գրանցվում են վարկային ռեգիստրի կողմից: Յուրաքանչյուր ամիս, մինչև ամսվա 7-րդ աշխատանքային օրը, Կենտրոնական բանկը ՍիԲիԷյնեթ ցանցի միջոցով վարկատուներին է ներկայացնում վարկատուի կողմից նախորդ ամսվա ընթացքում վարկային ռեգիստրի տեղեկատվության օգտագործման վերաբերյալ արձանագրություն (հավելված թիվ 7):

23. Վարկային ռեգիստրին տրամադրված տեղեկատվությունը վարկատուն պետք է պահպանի էլեկտրոնային եղանակով՝ առնվազն 5 տարի:

24. Վարկատուները տեղեկատվությունը մուտքագրում են Կենտրոնական բանկի կողմից մշակված ծրագրի միջոցով: Վարկատուները կարող են տեղեկատվությունը փոխանցել նաև՝ ձևավորելով ԱՍՔԻԻ (էյ էս սի այ այ) ֆայլեր, որոնց անվանումների և ֆորմատների նկատմամբ պահանջները սահմանված են հավելված 8-ում: Այն դեպքերում, երբ վարկառուն գրանցված է օֆշորային երկրում, չունի հարկ վճարողի հաշվառման համար կամ գրանցման համար և այդ պատճառով տեղեկատվության մուտքագրումը ծրագրային համակարգ անհնարին է, տեղեկատվությունը վարկային ռեգիստրին տրամադրվում է սույն կարգի 1-ին և 2-րդ հավելվածներով սահմանված աղյուսակների տեսքով: Ֆայլերի փոխանակումը կատարվում է ՍիԲիԷյնեթ ցանցի միջոցով:


ԳԼՈՒԽ V. ՎԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

25. Վարկային ռեգիստրից հաճախորդի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում վարկատուն պարտավոր է տվյալ հաճախորդի պահանջի դեպքում նրան տրամադրել վարկային ռեգիստրից ստացված տեղեկատվությունը:

26. Վարկառուն իրավասու է նաև վարկային ռեգիստրից ստանալ իր մասին վարկային ռեգիստրում գտնվող տեղեկատվությունը՝ վճարելով այդ ծառայության համար հաստատված սակագներով սահմանված վճարը:

27. Վարկային ռեգիստրից տեղեկատվության ստացման համար վարկառուն պարտավոր է առձեռն ներկայացնել գրավոր դիմում (հավելված թիվ 6)՝ կից ներկայացնելով սահմանված սակագնի վճարումը հաստատող ֆինանսական փաստաթուղթը (օրինակ՝ վճարման հանձնարարական): Վարկառուի իրավաբանական անձ լինելու դեպքում դիմումը ստորագրվում և կնքվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից: Վարկառուի ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) լինելու դեպքում կցվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Վարկային ռեգիստրի կողմից սույն կետով նախատեսված դիմումը բավարարվում է դիմումը ստանալու օրվանից՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

28. Դիմողը տեղեկատվությունը ստանում է առձեռն: Տեղեկատվությունը ստանալու համար վարկառուն (կամ նրա լիազորված անձը) պարտավոր է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ լիազորված անձ լինելու դեպքում՝ նաև լիազորագիր: Այն դեպքերում, երբ ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դիմումը ներկայացրած անձն իրավունք չունի պահանջել տվյալ տեղեկատվությունը, դիմումը մերժվում է վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու Կենտրոնական բանկի ստորաբաժանման կողմից՝ պատասխան գրությամբ, իսկ դիմողի կողմից մուծված սակագինը հետ չի վերադարձվում: Փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմողը կարող է լրացնել կամ փոփոխել փաստաթղթերը և կրկին դիմել վարկային ռեգիստրին՝ առանց լրացուցիչ վճարում կատարելու:


ԳԼՈՒԽ VI. ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

29. Վարկատուները պարտավոր են վարկային ռեգիստր ներկայացնել ամբողջական և արժանահավատ տեղեկատվություն:

30. Տրամադրված տեղեկատվության ամբողջականության և արժանահավատության համար օրենքով սահմանված պատասխանատվություն է կրում տեղեկատվությունը տրամադրող վարկատուն:

31. Վարկային ռեգիստրից վարկառուի կարծիքով ոչ ճիշտ տեղեկատվություն ստանալու դեպքում վարկառուն կարող է գրավոր տեղեկացնել վարկային ռեգիստրին՝ մատնանշելով կասկած հարուցող տվյալները և պահանջել ճշգրտված տեղեկատվությունը: Վարկային ռեգիստրը, տվյալների արժանահավատությունը ստուգելուց և հարկ եղած դեպքում ճշգրտումներ իրականացնելուց հետո պատասխանում է վարկառուին՝ տրամադրելով ճշգրտված տեղեկատվությունը սույն կարգով սահմանված ժամկետներում:

32. Այն դեպքերում, երբ վարկառուին վարկ տրամադրած վարկատուն գտնվում է լուծարման փուլում, այդ վարկի վերաբերյալ վարկային ռեգիստր մուտքագրված տվյալների թարմացումը կարող է կատարվել վարկառուի կողմից վարկային ռեգիստր ներկայացված տեղեկանքների հիման վրա: Վարկառուն տեղեկանքները ստանում է լուծարվող բանկի լուծարային կառավարչից:

33. Կենտրոնական բանկը պատասխանատվություն է կրում այն դեպքում, երբ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը չի համապատասխանում վարկատուի կողմից վարկային ռեգիստրին տրամադրած տեղեկատվությանը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:


ԳԼՈՒԽ VII. ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

34. Սույն կարգի պահանջները խախտելու համար բանկ և օտարերկրյա բանկի մասնաճյուղ հանդիսացող վարկատուները պատասխանատվություն են կրում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ գլխով սահմանված դեպքերում և կարգով:

35. Սույն կարգի պահանջները խախտելու համար վարկային կազմակերպություն հանդիսացող վարկատուները պատասխանատվություն են կրում «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլխով սահմանված դեպքերում և կարգով:


Հավելված 1

Հավելված 2

Հավելված 3

(3.1 հավելվածն ուժը կորցրել է 27.11.07 N 383-Ն)

Հավելված 4

(4-րդ հավելվածը փոփ. 27.11.07 N 383-Ն)

Հավելված 5

Հավելված 5.1

Հավելված 6

Հավելված 7

 

Հավելված 6

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի մարտի 29-ի
թիվ 142-Ն որոշմամբ

Հավելված 8

1. Համակարգում ձևավորվող ֆայլերի անվանումները և տիպերը

Կենտրոնական բանկում լրացվող և վարվող ստանդարտ տեղեկագրերից ձևավորվող ֆայլերը

 

ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRS)`

3n-վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որին հասցեագրված է ֆայլը),

8d-ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd,տարիամիսօր ֆորմատով),

4n-ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,

LRS-ֆայլի ընդլայնում: 

Յուրաքանչյուր ֆայլ պարունակում է բոլոր ստանդարտ տեղեկագրերը:

 

Վարկատուի կողմից ուղարկվող վարկերի ֆայլերի անվանումը և տեսակը

 

1 Տեղեկատվություն նոր գրանցվող կամ գործող վարկի փոփոխության վերաբերյալ

Ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRØ)`

3n-վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որը ձևավորում է ֆայլը),

8d-ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),

4n-ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,

LRØ - ֆայլի ընդլայնում (ընդլայնման վերջին նիշը հավասար է զրոյի):

Յուրաքանչյուր ֆայլ պարունակում է տեղեկություն 1 վարկի վերաբերյալ:

 

2 Տեղեկատվություն հեռացվող վարկի վերաբերյալ

Ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRD)`

3n-վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որը ձևավորում է ֆայլը),

8d-ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),

4n-ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,

LRD-ֆայլի ընդլայնում:

Յուրաքանչյուր ֆայլ պարունակում է  տեղեկություն 1 վարկի վերաբերյալ:

 

Վարկատուի կողմից ուղարկվող հայտերի ֆայլերի անվանումը և տեսակը*

 

Հարցում հաճախորդի վերաբերյալ

Ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRQ)`

3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որը ձևավորում է ֆայլը),

8d-ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),

4n-ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,

LRQ - ֆայլի ընդլայնում:

Յուրաքանչյուր ֆայլ պարունակում է մեկ հարցում:



* Հարկային կոդի կամ գրանցման համարի բացակայության դեպքում կամ ոչ ստանդարտ հաշվետվությունների պահանջի դեպքում, հարցումը ձևավորվում է համակարգից դուրս  Excel ֆայլի տեսքով:

Ֆայլի անվանումը պարունակում է 14 նիշ (1x3n4d2n.XLS)՝

1x- հայտի նշանը, որը տվյալ դեպքում ներկայացվում է Q- տառով,

3n-հարցում ուղարկող վարկատուի կոդը,

4d-ֆայլի ձևավորման ամսաթիվը (mmdd, ամիսօր ֆորմատով),

2n-հայտի հերթական համարը ձևավորման ամսաթվի սահմաններում,

XLS- ֆայլի ընդլայնում:

 

Կենտրոնական բանկից փոխանցվող անդորրագրերի ֆայլերի անվանումը և տեսակը

1 Վարկի վերաբերյալ ձևավորվող անդորրագրի ֆայլի անվանումը և տեսակը

Կենտրոնական բանկում վարկերի մուտքագրման ընթացքում կատարվող ստուգումների արդյունքների հիման վրա ձևավորվում է ընդունման կամ մերժման անդորրագրի ֆայլ:

Ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRA)՝

3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որին հասցեագրված է ֆայլը),

8d-ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),

4n-ֆայլի  հերթական  համարը  ձևավորման  օրվա  սահմաններում,  ֆայլի հերթական
        համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,

LRA-ֆայլի ընդլայնում:

 

2 Հայտի վերաբերյալ  ձևավորվող անդորրագրի ֆայլի անվանումը և տեսակը

Կենտրոնական բանկում հայտերի մուտքագրման ընթացքում կատարվող ստուգումների արդյունքների հիման վրա ձևավորվում է հայտի  ընդունման կամ մերժման անդորրագրի ֆայլ:

Ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRH)`

3n-վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որը ձևավորում է ֆայլը),

8d-այլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),

4n-ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,

LRH - ֆայլի ընդլայնում:

 

Կենտրոնական բանկից փոխանցվող հաշվետվությունների ֆայլերի անվանումները և տեսակները

 

1 Հայտին պատասխանող «Վարկային ռեգիստրի կողմից տրամադրվող ելքային ընթացիկ տեղեկատվություն» հաշվետվության Excel-Ֆայլի  տեսակը:

Ֆայլի անվանումը պարունակում է մինչև 36 նիշ (1x 8d3n 20x.XLS)՝

1x-աշվետվության տեսակը, որը տվյալ դեպքում ներկայացվում է D- տառով,

8d-ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),

3n-հայտը ներկայացնող բանկի կոդը,

20x-անձնագրի կոդը կամ հարկային կոդը,

XLS-ֆայլի ընդլայնում:

 

2 Հայտին պատասխանող «Վարկային ռեգիստրի կողմից տրամադրվող ելքային ընթացիկ (ընդլայնված) տեղեկատվություն» հաշվետվության Excel-Ֆայլի  տեսակը:

Ֆայլի անվանումը պարունակում է մինչև 36 նիշ (1x 8d3n 20x.XLS)՝

1x- հաշվետվության տեսակը, որը տվյալ դեպքում ներկայացվում է L- տառով,

8d-ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),

3n-հայտը ներկայացնող բանկի կոդը,

20x-անձնագրի կոդը կամ հարկային կոդը,

XLS-ֆայլի ընդլայնում:

 

3 Պարբերաբար վարկատուներին ուղարկվող հաշվետվություն

Ֆայլի անվանումը պարունակում է 16 նիշ (1x 8d3n.QRP)՝

1x- հաշվետվության տեսակը, որը տվյալ դեպքում ներկայացվում է S- տառով,

8d-ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),

3n-վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որին հասցեագրված է ֆայլը),

QRP- ֆայլի ընդլայնում:

 

4 Պարբերաբար վարկատուներին ուղարկվող հաշվետվություն

Excel-Ֆայլի  անվանումը պարունակում է 16 նիշ (1x 8d3n.XLS)՝

1x-հաշվետվության տեսակը, որը տվյալ դեպքում ներկայացվում է S-տառով,

8d-ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),

3n-վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որին հասցեագրված է ֆայլը),

XLS- ֆայլի ընդլայնում:

 

2. Հաղորդագրությունների կառուցվածքը և դաշտերի նկարագրությունը

 

Յուրաքանչյուր հաղորդագրություն բաղկացած է 3 մասից՝

վերնագիր

տեքստ

վերջաբան:

Հաղորդագրությունը սկսվում է ԱՍՔԻԻ (էյ էս սի այ այ)  հատուկ «{» նիշով և վերջանում «}» նիշերով: Սկզբի «{» նիշից հետո առանց ազատ տեղ թողնելու լրացվում է մեկ տողով վերնագիրը, որն ավարտվում է ԱՍՔԻԻ (էյ էս սի այ այ) «» նիշով:

Հաղորդագրության վերնագրում նշվում է՝

3x-ֆայլի ընդլայնումը,

5n-հաղորդագրությունն ուղարկողի կոդը,

5n-հաղորդագրությունը ստացողի կոդը:

 

Բուն հաղորդագրությունը կազմվում է դաշտերից: Դաշտերը պետք է լրացվեն համաձայն տվյալ դաշտի լրացման կանոնների և ֆորմատների: Հաղորդագրության տեքստային մասը բաղկացած է «Դաշտի կոդ»-ից և «Դաշտի պարունակություն»-ից: Հաղորդագրության մեջ դաշտի կոդը առջևից և հետևից վերցված է զույգ կետերի մեջ, օրինակ՝ «:101:»: Դաշտի կոդից հետո դրված երկու կետից հետո, առանց ազատ տեղ թողնելու, լրացվում է դաշտի համապատասխան տեղեկատվությունը: Յուրաքանչյուր տող ավարտվում է «» նիշով: Վերջին դաշտի վերջին նիշը լրացնելուց հետո դրվում է «», և դրվում են հաջորդաբար «}» և «» ԱՍՔԻԻ (էյ էս սի այ այ) հատուկ նիշերը: Վերջիններս իրենցից ներկայացնում են հաղորդագրության վերջաբանը:

Ստորև նկարագրված է անդորրագրի օրինակ՝

 

1. վերնագիր   {LRA1030010600

 

2. տեքստ

 

:A00:10601126598732
:A01:106200207140001.lRA
:A02:ELFF
:A03:L5error

3. վերջաբան }


Ստանդարտ տեղեկագրերի կառուցվածքը

 

Վարկատուների տեղեկագիրը Կենտրոնական բանկի կայանից ուղարկվում է յուրաքանչյուր վարկատուի աշխատանքային կայանին և տեղեկություններ է պարունակում իր մասնաճյուղերի վերաբերյալ:

Ներմուծեք նկարագրությունը_10816


Ներմուծեք նկարագրությունը_10817

Դաշտերի նկարագրությունը

Դաշտ :B01: Վարկատուի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է այն վարկատուի կոդը, որին ուղարկվում է տեղեկագիրը:

 

Դաշտ :B02: Մասնաճյուղի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում են ուղարկվող հաղորդագրության մեջ :B01: դաշտում նշված վարկատուի մասնաճյուղերի կոդերը:

 

Դաշտ :B03: Անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի անվանումը:

 

Դաշտ :B04: Կարճ անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի կարճ անվանումը:

 

Դաշտ :B05: Հասցեն

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի հասցեն:

 

Դաշտ :B06: Վարկատուի տնօրենը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի տնօրենը:

 

Դաշտ :B07: Գլխավոր հաշվապահը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի գլխավոր հաշվապահը:

 

Դաշտ :B08: Վարկատուի կարգավիճակը

ֆորմատ * 

Այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի կարգավիճակը: Վարկատուների հնարավոր  կարգավիճակները ներկայացված են «Վարկատուի կարգավիճակ» տեղեկագրում:

 

Դաշտ :C01: Արտարժույթի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է արտարժույթի կոդը:

 

Դաշտ :C02: Արտարժույթի անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում էԽ:C01Խ: դաշտում նշված արտարժույթի անվանումը:

 

Դաշտ :C03: Արտարժույթի միավորը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է :C01: դաշտում նշված արտարժույթի միավորը:

 

Դաշտ :C04: Արտարժույթի փոխարժեքը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է :C01: դաշտում նշված արտարժույթի փոխարժեքը:

 

Դաշտ :C05: Մուտքագրման ամսաթիվը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է փոխարժեքի մուտքագրման ամսաթիվը:

 

Դաշտ :T01: Կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է տրամադրվող վարկի տեսակի կոդը:

 

ԴաշտԽ:T02: Վարկի տեսակի անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է տրամադրվող վարկի տեսակը:

 

Դաշտ :S01: Կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի օգտագործման  ոլորտի կոդը:

 

Դաշտ :S02: Ոլորտի անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի օգտագործման ոլորտի անվանումը:

 

ԴաշտԽ:D01: Կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի տրամադրման աղբյուրի կոդը:

 

Դաշտ :D02: Աղբյուրի անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի տրամադրման աղբյուրի անվանումը:

 

Դաշտ :P01: Կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի սեփականության ձևի կոդը:

 

Դաշտ :P02: Սեփականության ձևի անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է սեփականության ձևի անվանումը:

 

Դաշտ :R01: Կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է տրամադրվող վարկի վարկային ռիսկի դասի կոդը:

 

Դաշտ :R02: Ռիսկի դասի անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկային ռիսկի դասի անվանումը:

 

Դաշտ :Z01: Կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է մարզի կոդը:

 

Դաշտ :Z02: Մարզի անունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է մարզի անվանումը:

 

Դաշտ :K01: Կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկատուի կարգավիճակի կոդը:

 

Դաշտ :K02: Վարկատուի կարգավիճակի անունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկատուի կարգավիճակի անվանումը («լուծարված է»,«գտնվում է լուծարման փուլում» կամ «գործող»)

 

Դաշտ:N01: Կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է հայտի նպատակի կոդը:

 

Դաշտ :N02: Հայտի նպատակի անվանում

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է հայտի նպատակի անվանումը (նոր վարկ տրամադրելու նպատակով (պոտենցիալ վարկառուների վերաբերյալ), տեղեկատվության մոնիտորինգի նպատակով (ներկա վարկառուների վերաբերյալ), և այլն):

 

Շտեմարանում  գրանցվող վարկի կառուցվածքը

Ներմուծեք նկարագրությունը_10530
Ներմուծեք նկարագրությունը_10818

Դաշտերի նկարագրությունը

 

Դաշտ :101: Վարկային ռեգիստրի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի կոդը վարկային ռեգիստրում, որը պարունակում է՝

 վարկատուի կոդը,

վարկի մուտքագրման ամսաթիվը,

վարկի   հերթական համարը տվյալ օրվա սահմաններում՝  0001-ից մինչև 9999-ը,

 ստուգիչ նիշը:

 

Դաշտ :102: Վարկատուի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկը տրամադրող վարկատուի կոդը: 

 

Դաշտ :103: Մասնաճյուղի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկը տրամադրող վարկատուի մասնաճյուղի կոդը (եթե վարկը տրամադրվել է գլխամասի կողմից, ապա դաշտը հավասար է 00 (2 զրո)):

 

Դաշտ :201: Վարկառուի կարգավիճակը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է  վարկառուի ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելը:

 

Դաշտ :202: Վարկառուի անունը/անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի ֆիզիկական անձ լինելու դեպքում՝ անունը կամ իրավաբանական անձ լինելու դեպքում՝ անվանումը:

 

Դաշտ :203: Վարկառուի ազգանունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի ազգանունը:

 

Դաշտ :204: Վարկառուի հայրանունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի հայրանունը:

 

Դաշտ :205: Վարկառուի գործող անձնագրի կոդը/հարկային կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի ֆիզիկական անձ լինելու դեպքում՝ անձնագրի տվյալները, իսկ իրավաբանական անձ լինելու դեպքում՝ հարկային կոդը:

 

Դաշտ :206: Մարզի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է այն մարզի կոդը, որտեղ գտնվում կամ բնակվում է վարկառուն:

 

Դաշտ :207: Հասցեն

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի հասցեն:

 

Դաշտ :208: Սեփականության ձևը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի սեփականության ձևը:

 

Դաշտ :209: Ռեզիդենտությունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ լինելը:

 

Դաշտ :210: Վարկատուի հետ կապված են/կապված չեն

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի կապվածությունը վարկատուի հետ:

 

Դաշտ :211: Գործադիր տնօրենը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում են (վարկառուի իրավաբանական անձ լինելու դեպքում) գործադիր տնօրենի վերաբերյալ տվյալներ:

 

Դաշտ :212: Տարբերակի հերթական համարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի տարբերակի հերթական համարը ընթացիկ ամսաթվի սահմաններում:

 

Դաշտ :213: Այլ նշումները վարկառուի վերաբերյալ

ֆորմատ*

Այս դաշտում նշվում  են վարկառուի վերաբերյալ այլ տեղեկություններ:

 

Դաշտ :301: Պայմանագրի ամսաթիվը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի պայմանագրի կնքման ամսաթիվը:

 

Դաշտ :302: Պայմանագրի համարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի պայմանագրի համարը:

 

Դաշտ :303: Վարկի փոփոխության ամսաթիվը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկում փոփոխություն կատարելու ամսաթիվը:

 

Դաշտ :304: Վարկի փաստացի մարման ամսաթիվը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է փաստացի կատարված վերջին մարման ամսաթիվը

 

Դաշտ :305: Վարկի տրամադրման ամսաթիվը (փաստացի)

ֆորմատ *

Այս դաշտում լրացվում է վարկի փաստացի տրամադրման ամսաթիվը:

 

Դաշտ :306: Վարկի վերջնական մարման ամսաթիվը (ըստ պայմանագրի)

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է պայմանագրում ներկայացված վարկի մարման ամսաթիվը:

 

Դաշտ :307: Վարկի վիճակը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի վիճակը (մարված կամ չմարված):

 

Դաշտ :308: Գրավի գումարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է գրավի գնահատված արժեքը:

 

Դաշտ :309: Գրավի առարկան

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է գրավի առարկայի տեսակը:

 

Դաշտ :310: Գրավի վերաբերյալ այլ նշումներ

ֆորմատ *

Այս դաշտում նշվում են գրավի վերաբերյալ այլ տվյալներ:

 

Դաշտ :401: Վարկի տեսակը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է տրամադրված վարկի տեսակը:

 

Դաշտ :402: Տրամադրման աղբյուրը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի տրամադրման աղբյուրը:

 

Դաշտ :403: Վարկային ռիսկի դասը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի վարկային ռիսկի դասը:

 

Դաշտ :404: Օգտագործման ոլորտը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի օգտագործման ոլորտը:

 

Դաշտ :405: Օգտագործման մարզը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է այն մարզը, որտեղ օգտագործվելու է վարկը:

 

Դաշտ :406: Պայմանների վերանայման քանակը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկի վերանայումների քանակը:

 

Դաշտ :407: Մասհանման գումարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի գծով ընդհանուր կամ հատուկ պահուստին կատարված մասհանման գումարը:

 

Դաշտ :408: Ժամկետանց օրերի քանակը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի, դրա գծով տոկոսագումարների, մասնակի մարումների ժամկետանց կամ վերանայված օրերի առավելագույն  քանակը:

 

Դաշտ :409: Վարկի վերաբերյալ այլ նշումներ

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի վերաբերյալ այլ տեղեկություն:

 

Դաշտ :410: Վարկառուի անձնագրի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի նախկինում գործող անձնագրի կոդը:

 

Դաշտ :411: Վարկառուի սոցիալական քարտի համարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի սոցիալական քարտի համարը:

 

Դաշտ :412: Վարկի գծով հաշվարկված տույժերի և տուգանքների առկայություն

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է  վարկի գծով հաշվարկված տույժեր և տուգանքներ կան, թե ոչ: Լինելու դեպքում 1, իսկ չլինելու դեպքում՝ 0 թվերը:

 

Դաշտ :413: Վարկի վերջին դասակարգման ամսաթիվը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի վերջին դասակարգման ամսաթիվը:

 

Դաշտ :501: Արտարժույթի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի տրամադրման արտարժույթի կոդը:

 

Դաշտ :502: Պայմանագրով նախատեսված գումարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի պայմանագրով նախատեսված գումարը:

 

Դաշտ :503: Պայմանագրով նախատեսված տոկոսը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի պայմանագրով նախատեսված տոկոսը:

 

Դաշտ :504: Տրամադրված գումարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է տրամադրված գումարը:

 

Դաշտ :505: Մարված գումարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի կողմից մարված հիմնական գումարը:

 

Դաշտ :506: Փաստացի մնացորդը

ֆորմատ *

Այս դաշտում լրացվում է վարկի փաստացի մնացորդը:

 

Դաշտ :507: Ժամկետանց պարտավորությունները

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է ժամկետանց հիմնական գումարը:

 

Դաշտ :508: Ժամկետանց տոկոսը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է ժամկետանց  տոկոսի գումարը:

 

Դաշտ :601: Երաշխավորողի կարգավիճակը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկը երաշխավորողի կարգավիճակը՝ ֆիզիկական անձ է, թե իրավաբանական:

 

Դաշտ :602: Երաշխավորողի անունը/անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկը երաշխավորողի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անունը կամ անվանումը:

 

Դաշտ :603: Երաշխավորողի հայրանունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է երաշխավորողի հայրանունը:

 

Դաշտ :604: Երաշխավորողի ազգանունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է երաշխավորողի ազգանունը:

 

Դաշտ :605: Երաշխավորողի գործող անձնագրի կոդը/հարկային կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում են վարկը երաշխավորողի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անձնագրի տվյալները կամ հարկային կոդը:

 

Դաշտ :606: Հասցեն

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է երաշխավորողի հասցեն:

 

Դաշտ :607: Մարզի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է երաշխավորողի մարզի կոդը:

 

Դաշտ :608: Երաշխիքի գումարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է երաշխավորողի երաշխիքի գումարը:

 

Դաշտ :609: Երաշխավորողի սեփականության ձևը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է երաշխավորողի սեփականության ձևը:

 

Դաշտ :610: Այլ  նշումներ  երաշխավորողի վերաբերյալ

ֆորմատ *

Այս դաշտում նշվում են այլ  տեղեկություններ  երաշխավորողի վերաբերյալ:

 

Դաշտ :611: Երաշխավորողի ռեզիդենտությունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում են՝ երաշխավորողի ռեզիդենտ լինելու դեպքում 1, իսկ ոչ ռեզիդենտ լինելու դեպքում՝ 0 թվերը:

 

Դաշտ :612: Երաշխավորողի անձնագրի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է երաշխավորողի նախկինում գործող անձնագրի կոդը:

 

Դաշտ :613: Երաշխավորողի սոցիալական քարտի համարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է երաշխավորողի սոցիալական քարտի համարը:

 

Դաշտ :701: Փոխկապակցված անձի կարգավիճակը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի հետ փոխկապակցված անձի առկայության դեպքում՝ վերջինիս կարգավիճակը՝  ֆիզիկական անձ է, թե իրավաբանական:

 

Դաշտ :702: Փոխկապակցված անձի անունը /անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անունը կամ անվանումը:

 

Դաշտ :703: Փոխկապակցված անձի հայրանունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի հայրանունը:

 

Դաշտ :704: Փոխկապակցված անձի ազգանունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի ազգանունը:

 

Դաշտ :705: Փոխկապակցված անձի գործող անձնագրի կոդը / հարկային կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում են փոխկապակցված անձի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անձնագրի տվյալները կամ հարկային կոդը:

 

Դաշտ :706: Մարզի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի մարզի կոդը:

 

Դաշտ :707: Հասցեն

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի հասցեն:

 

Դաշտ :708: Վարկային ռեգիստրի կոդը (փոխկապակցված անձի վարկերի կոդերը)

ֆորմատ *

Այս դաշտում նշվում են փոխկապակցված անձի վարկերի կոդերը վարկային ռեգիստրում:

 

Դաշտ :709: Փոխկապակցված անձի սեփականության ձևը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի սեփականության ձևը:

 

Դաշտ :710: Այլ նշումներ փոխկապակցված անձի վերաբերյալ

ֆորմատ *

Այս դաշտում նշվում են այլ  տեղեկություններ  փոխկապակցված անձի վերաբերյալ

 

Դաշտ :711: Փոխկապակցված անձի ռեզիդենտությունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում են՝ փոխկապակցված անձի ռեզիդենտ լինելու դեպքում 1, իսկ ոչ ռեզիդենտ լինելու դեպքում՝ 0 թվերը:

 

Դաշտ :712: Փոխկապակցված անձի անձնագրի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի նախկինում գործող անձնագրի կոդը:

 

Դաշտ :713: Փոխկապակցված անձի սոցիալական քարտի համարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի սոցիալական քարտի համարը:

 

Դաշտ :901: Սեփականատիրոջ կարգավիճակը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է  վարկառուի կապիտալում 20% և ավելի մասնակցություն ունեցող կամ 3-5 ամենամեծ մասնաբաժին ունեցող սեփականատերերի կարգավիճակը՝ ֆիզիկական անձ է, թե իրավաբանական:

 

Դաշտ :902: Սեփականատիրոջ անունը /անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի սեփականատիրոջ (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անունը կամ անվանումը:

 

Դաշտ :903: Սեփականատիրոջ հայրանունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ հայրանունը:

 

Դաշտ :904: Սեփականատիրոջ ազգանունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ ազգանունը:

 

Դաշտ:905: Սեփականատիրոջ գործող անձնագրի կոդը / հարկային կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) հարկային կոդը կամ անձնագրի տվյալները:

 

Դաշտ :906: Մարզի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ մարզի կոդը:

 

Դաշտ :907: Հասցեն

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ հասցեն:

 

Դաշտ :908: Սեփականատիրոջ սեփականության ձևը:

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ սեփականության ձևը:

 

Դաշտ :909: Այլ  նշումներ  սեփականատիրոջ վերաբերյալ

ֆորմատ *

Այս դաշտում նշվում են այլ  տեղեկություններ  սեփականատիրոջ վերաբերյալ:

 

Դաշտ :910: Սեփականատիրոջ ռեզիդենտությունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում են՝ սեփականատիրոջ ռեզիդենտ լինելու դեպքում 1, իսկ ոչ ռեզիդենտ լինելու դեպքում՝ 0 թվերը:

 

Դաշտ :911: Սեփականատիրոջ անձնագրի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ նախկինում գործող անձնագրի կոդը:

 

Դաշտ :912: Սեփականատիրոջ սոցիալական քարտի համարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ սոցիալական քարտի համարը:

 

Հեռացվող  վարկի կառուցվածքը

 

Ներմուծեք նկարագրությունը_10858


 

Դաշտերի նկարագրությունը

 

Դաշտ :101: Վարկային ռեգիստրի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի կոդը վարկային ռեգիստրում, որը պարունակում է՝

 վարկատուի կոդը,

վարկի մուտքագրման ամսաթիվը,

 վարկի հերթական համարը տվյալ օրվա սահմաններում՝ 0001-ից մինչև 9999-ը, ստուգիչ նիշը:

 

Հաճախորդի մասին տեղեկատվություն ստանալու հայտի կառուցվածքը
 

Ներմուծեք նկարագրությունը_10859

Դաշտ :102: Վարկատուի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է հարցում կատարող  վարկատուի կոդը:

 

Դաշտ :801: Հայտը ձևավորման ամսաթիվը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է ֆինանսավարկային կազմակերպությունում հայտի ձևավորման ամսաթիվը:

 

Դաշտ :802: Հայտի հերթական համարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է հայտի տարբերակի հերթական համարը ընթացիկ ամսաթվի սահմաններում:

 

Դաշտ :803: Պահանջվող տեղեկատվության տեսակը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի վերաբերյալ պահանջվող հաշվետվության տեսակը:

 

Դաշտ :804: Տեղեկատվություն պահանջելու նպատակը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելու նպատակը:

 

Դաշտ :205: Վարկառուի գործող անձնագրի տվյալները/հարկային կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի ֆիզիկական անձ լինելու դեպքում՝ անձնագրի տվյալները, իսկ իրավաբանական անձ լինելու դեպքում՝ հարկային կոդը:

 

Դաշտ :410: Վարկառուի հին անձնագրի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի նախկինում գործող անձնագրի տվյալները:

 

Դաշտ :411: Վարկառուի սոցիալական քարտի համարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի սոցիալական քարտի համարը:

 

Դաշտ :201: Վարկառուի կարգավիճակը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է  վարկառուի ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելը:

 

Դաշտ :202: Վարկառուի անունը/անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի ֆիզիկական անձ լինելու դեպքում՝ անունը կամ իրավաբանական անձ լինելու դեպքում՝ անվանումը:

 

Դաշտ :203: Վարկառուի ազգանունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի ազգանունը:

 

Դաշտ :204: Վարկառուի հայրանունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի հայրանունը:

 

Դաշտ :207: Հասցեն

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի հասցեն:

 

Դաշտ :805: Նախատեսվող վարկի գումարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է գումարը, որը նախատեսվում է տրամադրել վարկառուին:

 

Անդորրագրերի կառուցվածքը

 

1 Վարկի գրանցման կամ մերժման անդորրագիրը

 

Այս հաղորդագրությունը Կենտրոնական բանկի  կողմից ուղարկվում է վարկատուի աշխատանքային կայանին՝ տեղեկացնելով այն մասին, թե մինչ այդ վարկատուից ստացված ֆայլը հաջող է անցել ստուգումը, թե ոչ:

Ներմուծեք նկարագրությունը_10860

Դաշտերի նկարագրությունը

 

Դաշտ :A00: Վարկային ռեգիստրի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկատուի աշխատանքային կայանից ստացված հաղորդագրության մեջ առկա վարկային ռեգիստրի կոդը, որի համար ուղարկվում է անդորրագիրը:

 

Դաշտ :A01: Ստացված ֆայլի անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է ստացված ֆայլի անվանումը, որը պարունակում է՝

վարկատուի կոդը,

ուղարկման ամսաթիվը,

հաղորդագրության հերթական համարը,

ֆայլի ընդլայնումը:

 

Դաշտ :A02: Հաղորդագրության կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է ստացված հաղորդագրության համար ձևավորված անդորրագրի պատասխանը՝ ընդունված է, կամ մերժված լինելու դեպքում՝ սխալի կոդը:

 

Դաշտ:A03: Սխալի բովանդակությունը

ֆորմատ *

Այս  դաշտում նշվում է հաղորդագրության մեջ սխալի առկայության դեպքում՝ վերջինիս բովանդակությունը:

 

Հայտի բավարարման կամ մերժման անդորրագիրը

 

Այս հաղորդագրությունը Կենտրոնական բանկի  կողմից ուղարկվում է վարկատուի աշխատանքային կայանին՝ տեղեկացնելով այն մասին, թե մինչ այդ վարկատուից ստացված հայտի ֆայլը հաջող է անցել ստուգումը, թե ոչ:

Ներմուծեք նկարագրությունը_10861

Դաշտերի նկարագրությունը

 

Դաշտ :H00: Վարկառուի գործող անձնագրի կոդը/հարկային կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկատուից ստացված հայտում նշված վարկառուի գործող անձնագրի կոդը կամ հարկային կոդը:

 

Դաշտ :H01: Ստացված ֆայլի անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է ստացված ֆայլի անվանումը, որը պարունակում է՝

վարկատուի կոդը,

ուղարկման ամսաթիվը,

հաղորդագրության հերթական համարը,

 ֆայլի ընդլայնումը:

 

Դաշտ :H02: Հաղորդագրության կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է ստացված հաղորդագրության համար ձևավորված անդորրագրի պատասխանը՝ ընդունված է, կամ մերժված լինելու դեպքում՝ սխալի կոդը:

 

Դաշտ :H03: Սխալի բովանդակությունը

ֆորմատ *

Այս  դաշտում նշվում է հաղորդագրության մեջ սխալի առկայության դեպքում՝ վերջինիս բովանդակությունը:


1 Պ-պարտադիր, Օ-օժանդակ:

2 * - Հաղորդագրությունների դաշտերի ֆորմատները համապատասխանում են Կենտրոնական բանկի  նախագահի որոշմամբ սահմանված ձևերին:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան