«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 դեկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60307475
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23 նոյեմբերի 2007 թ. |
թիվ 19-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 05-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի ե) կետով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի մարտի 14-ի «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթը» և «Անհատ ձեռնարկատերերի կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող հարցաթերթի լրացման կարգի մասին հրահանգը» հաստատելու մասին թիվ 05-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
որոշմամբ հաստատված «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթը» և «Անհատ ձեռնարկատերերի կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգ.իստրի տվյալների մասով ներկայացվող հարցաթերթի լրացման կարգի մասին հրահանգը» շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Նախագահ | Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթի լրացման կարգի մասին
1. Ընդհանուր դրույթներ
Սույն հրահանգը սահմանում է անհատ ձեռնարկատերերի կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ հարցաթերթի լրացման կարգը և մշակվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 29 մայիսի 2001թ. «Հայաստանի Հանրապետության բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին» թիվ 51 որոշման դրույթներին համապատասխան:
Բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է, որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:
Հարցաթերթը լրացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված բոլոր անհատ ձեռնարկատերերը:
Հարցաթերթի տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ներկայացնողների) կողմից, ինքնուրույնաբար, բացառությամբ մեկ աստղանիշով (*) նշված վանդակների (ծածկագրերի), որոնք լրացվում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության ստորաբաժանումների կողմից: Կետ 6-ում նշված գործունեության տեսակները լրացվում են անհատ ձեռնարկատերի կողմից՝ քննարկելով հարցաթերթի ներկայացման վայրում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության համապատասխան մասնագետների հետ:
Հարցաթերթը լրացվում է հաշվետու տարվա արդյունքների հիման վրա:
Հարցաթերթը ներկայացվում է դիմային էջի աջ կողմում նշված հասցե(ներ)ով և սահմանված ժամկետում:
2. Լրացման կարգը
Հարցաթերթում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով: Այլ մարմիններին կամ երրորդ անձանց դրանք կարող են տրամադրվել լրացնող անհատ ձեռնարկատիրոջ համաձայնության դեպքում, որի համար 3-ից 9 կետերի դիմաց Ο -ում տրամադրողի (հարցաթերթը լրացնողի) կողմից լրացվում է «այո» կամ «ոչ»:
Հարցաթերթի կետ 1-ը՝ «պետական ռեգիստրում գրանցման համարը» լրացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված վկայականի համապատասխան տողերի: Կետ 2-ում լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից տրված հարկ վճարողի հաշվառման համարը:
3-րդ՝ «անհատ ձեռնարկատերի անունը, ազգանունը», 4-րդ՝ «անհատ ձեռնարկատերի պետական գրանցման վայրը (հասցեն)» կետերը լրացվում են անհատ ձեռնարկատերին տրված վկայականի հիման վրա:
5-րդ՝ «Անհատ ձեռնարկատերի գործունեության իրականացման վայրը (հասցեն)» կետը լրացվում է, եթե պետական գրանցման հասցեն չի համընկնում գործունեության իրականացման հասցեի հետ:
6-րդ՝ «հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակները» կետում լրացվում են անհատ ձեռնարկատերի կողմից հաշվետու տարում իրականացված գործունեության բոլոր (և´ հիմնական, և´ ոչ հիմնական) տեսակները՝ ըստ հասույթի նվազող հաջորդականության: Լրացումն իրականացվում է անհատ ձեռնարկատերի կողմից՝ քննարկելով հարցաթերթի լրացման վայրում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համապատասխան մասնագետների հետ:
7-րդ՝ «արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)» կետը լրացվում է հիմնվելով հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների վրա: Նշված կետում լրացվող ցուցանիշների հաջորդականությունը պետք է համապատասխանի կետ 6-ում լրացված գործունեության տեսակների հաջորդականությանը:
8-րդ կետում լրացվում է աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա համար:
Աշխատողների թվաքանակի ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում, նշված կետում կարելի է նշել նաև մոտավոր գնահատականներ: Այս կետում լրացված տվյալների հաջորդականությունը պետք է համապատասխանի 6-րդ (ինչպես նաև 7-րդ) կետում նշված գործունեության տեսակների (հասույթների) հաջորդականությանը:
9-րդ՝ «անհատ ձեռնարկատերը ներկայումս (հարցաթերթի լրացման պահին) գործում է, թե ոչ» կետում կատարել նշում (v) «Այո» կամ «Ոչ»:
Գործել ասելով պետք է հասկանալ ակտիվ գործունեության իրականացումը՝ այն է արտադրության ծավալի կամ հաշվեգրված հասույթի առկայությունը գործունեության որևէ տեսակի գծով:
10-րդ` «անհատ ձեռնարկատեր» կետը ստորագրվում է անհատ ձեռնարկատերի կողմից:
11-րդ կետում նշվում է հարցաթերթի տվյալների լրացման տարին, ամիսն ու ամսաթիվը:
Լրացման հետ կապված այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության բիզնես ռեգիստրի բաժին 524245 հեռախոսահամարով:
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|