Գլխավոր տեղեկություն
Համար
N 192
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.02.2008-30.01.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.03.22/10(142) Հոդ.229
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.03.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.03.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.01.2015

040.0192.14.03.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
14 մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2001 թվականի N 192
քաղ. Երևան

 

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայ մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական գործիչների հուղարկավորության ծախսերի փոխհատուցման հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայ մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական գործիչների մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողովներ ստեղծելու դեպքում հուղարկավորության հետ կապված ծախսերը, հանձնաժողովի ներկայացրած ծախսերի նախահաշվի հիման վրա, կատարել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` յուրաքանչյուրի համար 1700,0 հազ. դրամից ոչ ավելի:

(1-ին կետը փոփ. 22.02.08 N 165-Ա) 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 14-ից:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան