Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 56-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.03.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.04.15/12(286) Հոդ.114
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.03.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 ապրիլի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008105

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

11 մարտի 2008 թ.

թիվ 56-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Կանոնակարգ 2-ի 53 կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«53. Պարտադիր պահուստավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները, բացառությամբ Կենտրոնական բանկից ներգրաված վարկերի, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միջև թղթակցային հաշիվների, միմյանցից ներգրաված այլ միջոցների, արժութային սվոփի, Կենտրոնական բանկում բացված կուտակման հաշվում հաշվառվող կանոնադրական կապիտալի համալրման նպատակով ներգրավված միջոցների:»:

2) Կանոնակարգ 2-ի 53.1 կետի երկրորդ պարբերության առաջին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. ներգրավվել են ֆիզիկական անձ չհանդիսացող ԲԲԲ-/Բաա3 և բարձր վարկանիշ ունեցող անձանցից/սուբյեկտներից, և:»:

3) Կանոնակարգ 2-ի 53.1 կետի երկրորդ պարբերությունը լրացնել նոր 11  ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

11. ներգրավվել են ավելի քան մեկ տարի ժամկետով և ներգրաված միջոցի մայր գումարը (կամ մայր գումարի մի մասը) ներգրավման պահից սկսած մեկ տարվա ընթացքում մարման ենթակա չպետք է լինի, և:»:

4) Կանոնակարգ 2-ի 53.1 կետի հինգերորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով նախկինում նպատակային ճանաչված ներգրավված միջոցները կամ դրանց մի մասը չեն ուղղվել Կենտրոնական բանկ ներկայացված նպատակային միջոցների ներգրավման և տեղաբաշխման պայմանագրերով նախատեսված ծրագրերի ֆինանսավորմանը կամ օգտագործվել են ծրագրերով նախատեսված ներգրավման պայմաններից զգալի շեղումներով, ապա նշված ժամանակահատվածի համար ներգրավված նպատակային միջոցները համարվում են պահուստավորման ենթակա, իսկ չպահուստավորված գումարի համար բանկերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ պատասխանատվության են ենթարկվում օրենքով սահմանված կարգով:»:

2. Սույն որոշումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից արդեն իսկ նպատակային ճանաչված միջոցների վրա:

3. Սույն որոշումը տարածվում է նաև նախկինում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից նպատակային ճանաչված միջոցների այն մասնաբաժինների նկատմամբ, որոնք Կենտրոնական բանկ են ներկայացվելու սույն որոշման ընդունումից հետո:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունման պահից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մարտի 12

Երևան