Գլխավոր տեղեկություն
Համար
N 9-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.01.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.01.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.01.2008

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

10 հունվարի 2008 թվականի N 9-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Գրիբոյեդովի 1-ին նրբանցքի N 11 շենքի N 215 սենյակը և 6 քառ. մետր մակերեսով պատշգամբը (այսուհետ` տարածք) նվիրաբերել այնտեղ բնակվող Վիտալիկ Ռուբենի Վահանյանին` որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, տարածքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման` նվիրառուի միջոցների հաշվին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2008 թ. հունվարի 14
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան