Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
10 հունվարի 2008 թվականի N 9-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Գրիբոյեդովի 1-ին նրբանցքի N 11 շենքի N 215 սենյակը և 6 քառ. մետր մակերեսով պատշգամբը (այսուհետ` տարածք) նվիրաբերել այնտեղ բնակվող Վիտալիկ Ռուբենի Վահանյանին` որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, տարածքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման` նվիրառուի միջոցների հաշվին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|