Գլխավոր տեղեկություն
Համար
N 1553-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.12.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1553-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի ծրագրով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Երևանի Սիլիկյան թաղամասում կառուցված` պետական սեփականություն հանդիսացող` 51378.3 հազ. դրամ արժեքով ջրահեռացման համակարգը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման–ընդունման աշխատանքների կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

1) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը վարձակալական իրավունքով տրամադրել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը և ապահովել 2005 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված «Երևանի «Ջրմուղ–կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրում սույն որոշումից բխող լրացում կատարելու, նոտարական վավերացման հետ կապված աշխատանքների իրականացումը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցումը` առաջարկելով «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը դրանց հետ կապված ծախսերն իրականացնել ընկերության միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների ֆինանսավորումը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1553-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆԻ ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ
Նյութերի և կառուցվածքների անվանումները Չափի միավորը Քանակը
1. Փ200 մմ ազբեստացեմենտե խողովակներ գծմ 245
2. Փ300 մմ ազբեստացեմենտե խողովակներ գծմ 1330
3. Փ400 մմ ազբեստացեմենտե խողովակներ գծմ 2102
4. D=1500 դիտահորեր հատ 14
5. D=1000 դիտահորեր հատ 70

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան