Գլխավոր տեղեկություն
Համար
N 1569-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.12.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1569-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Շիրակի 2ա, Կիևյան 8ա, Գրիբոյեդովի 1-ին նրբանցք, Արցախի 4-րդ նրբանցք հասցեներում և Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 4-րդ նրբանցքում գտնվող Ճարտարագիտական քոլեջի և Երևանի քաղաքապետարանի տնօրինության` Աերացիայի N 2 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միջնորդությանը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` առաջարկելով գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1569-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Ազգանունը, անունը Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը Հաշվառման կանգնելու տարեթիվը Հատկացման տարեթիվը ՀՀ քաղաքացիություն ստանալու տարեթիվը Վերադաս կառավարման մարմնի համաձայնությունը
1 2 3 4 5 6
Գրիգորյան Մարինա քաղ. Երևան, Շիրակի 2ա, N 7 հանրակացարան, N 711 սենյակ 1988 թ. 1997 թ. 27.07.2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
26.09.2007 թ., N 12-805
Առուստամյան Սիլվա քաղ. Երևան, Կիևյան 8ա, N 43 սենյակ 1992 թ. 1993 թ. 27.03.2003 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
26.09.2007 թ., N 12-805
Հարությունյան Ասյա քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք NN 423, 424 սենյակներ 1988 թ. 1992 թ. 07.03.2003 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
26.09.2007 թ., N 12-805
Իսմաիլովա Հասմիկ քաղ. Երևան, Արցախի 4-րդ նրբ., 10-րդ շենքի հանրակացարան, N 304 սենյակ 1989 թ. 1991 թ. 27.04.2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
26.09.2007 թ., N 12-805
Շագաեվ Արմաիս քաղ. Երևան, Աերացիայի N 2 հանրակացարան, N 54 սենյակ 1989 թ. 1990 թ. 03.02.2004 թ. Երևանի քաղաքապետարան 20.08.2007 թ., N 01/06-Ը-218
Ասլանյան Ռուտիկ քաղ. Աբովյան, Հատիսի փող., 4-րդ նրբ., Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 810 սենյակ 1988 թ. 1988 թ. 15.10.2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
26.09.2007 թ., N 12-805
Մոսյան Թամարա քաղ. Աբովյան, Հատիսի փող., 4-րդ նրբ., Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 602բ սենյակ 1992 թ. 2001 թ. 27.12.2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
26.09.2007 թ., N 12-805
Ազարյան Ռեգինա քաղ. Աբովյան, Հատիսի փող., 4-րդ նրբ., Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 205 սենյակ 1988 թ. 1991 թ. 28.10.2003 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
26.09.2007 թ., N 12-805

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան