Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
20 դեկտեմբերի 2007 թվականի N 1532-Ա
ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Նախագահի սպասարկման համար «Airbus A-319-132» մակնիշի ինքնաթիռի ձեռքբերման կապակցությամբ առաջարկել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին իրեն ամրացված «ՏՈՒ-134 N 65072» օդանավը (շահագործման տարեթիվը՝ 1977 թ., շարժիչները` АШМСО 07203065 և АШМСО 09403038) օգտագործման պայմանագրով հանձնել «Արմավիա» ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն)` հետևյալ հիմնական պայմաններով`
1) ընկերությունը պարտավոր է իր հաշվին կատարել օդանավի ու շարժիչների հետագա վերանորոգման, շահագործման և ապահովագրական ընկերությունների հետ կապված բոլոր տեսակի ծախսերը.
2) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հայտերով ընկերությունը պարտավոր է ապահովել տվյալ ինքնաթիռով պետական պատվիրակությունների այցերի թռիչքային սպասարկումը` դրա դիմաց ստանալով դրամական հատուցում.
3) ընկերությունը պարտավոր է նվազեցնել Հայաստանի Հանրապետության Նախագահի սպասարկման համար իր կողմից շահագործվող «Airbus A-319-132» ինքնաթիռի շահագործման վճարից տարեկան 175 մլն դրամ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|