Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
2 օգոստոսի 2012 թվականի N 31
14. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԾԵՐԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԵՎ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և Ռազմավարության իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված Ռազմավարության իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 17 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 2-ի նիստի N 31 արձանագրային որոշման |
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԾԵՐԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԵՎ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
I. Ներածություն
1. Բնակչության սոցիալական պաշտպանության քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է տարեցների կյանքի որակի բարելավումը, ինչը մշտապես գտնվում է Կառավարության ուշադրության կիզակետում: Չնայած իրականացվող բազմաթիվ ծրագրերին, տարեցների համար լիարժեք և արժանավայել կյանք ապահովելու համար անհրաժեշտ են մի շարք գործոններ` հասարակական կյանքին ակտիվ մասնակցություն, անհրաժեշտ սոցիալական և առողջապահական ծառայություններ, նյութական և բնակարանային ապահովություն, հարմարավետ տրանսպորտ և սոցիալական շփումներ: Այս բոլոր խնդիրները ենթադրում են լուծումներ, որոնք ցանկալի է, որ ամրագրվեն մի հիմնական փաստաթղթում:
2. Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունը /այսուհետ` Ռազմավարություն/, որի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաև 2002թ. ընդունված «Ծերացման խնդիրների վերաբերյալ Մադրիդի միջազգային գործողությունների պլանի ռեգիոնալ իրականացման ռազմավարության» դրույթներից, պետք է դառնա այն իրավական հիմքը, որն անհրաժեշտ է տարեցների սոցիալական պաշտպանության ամենամյա ծրագրերի մշակման համար:
3. Ռազմավարության մշակմանը նախորդել է հանրապետությունում անցկացված «Բնակչության ծերացման վերաբերյալ» հետազոտությունը, որն իրականացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը` ՄԱԿ-ի բնակչության զարգացման հիմնադրամի և տնտեսական ու սոցիալական հարցերի դեպարտամենտի աջակցությամբ: Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել 50 և բարձր տարիք ունեցող անձանց ընտանեկան փոխհարաբերությունները, առողջությունը, ապրելակերպը, բարեկեցությունը, զբաղվածությունը, կենսաթոշակային և ֆինանսական ապահովվածության աստիճանը:
II. Ռազմավարության նպատակը և առաջնահերթությունները
4. Ռազմավարության գլխավոր նպատակն է միասնական և համակարգված քաղաքականության մշակման արդյունքում ստեղծել հավասար հնարավորություններ հասարակության բոլոր տարիքի մարդկանց համար և կյանքի արժանապատիվ պայմաններ տարեց մարդկանց համար:
5. Ռազմավարության և դրա իրականացման համար գործողությունների ծրագրի ընդունմամբ առաջիկա 5 տարիների համար կհստակեցվեն տարեցների հիմնահարցերի քաղաքականության առաջնահերթությունները և ուղղությունները, որոնք համահունչ են Ծերացման հարցերով Մադրիդյան միջազգային գործողությունների տարածաշրջանային պլանի 10 հանձնառություններին:
III. Ռազմավարության շահառուները և սպասարկող կառույցները
6. Տարեցների հիմնահարցերի ոլորտը կանոնակարգում է հանրապետության 63-ից բարձր տարիքի /հանրապետությունում կենսաթոշակի անցնելու տարիքը սահմանված է 63 տարին/ 376 հազար մարդկանց սոցիալտնտեսական, բժշկահոգեբանական, ինչպես նաև նրանց շահերի ու իրավունքների պաշտպանության խնդիրները:
7. Հայաստանի Հանրապետության տարեցների որոշակի խմբերի կենսապայմանները թե՛ նյութական ապահովվածության, թե՛ սոցիալկենցաղային հարմարությունների առումով, առայժմ դժվար է բարվոք համարել: Ասվածն առաջին հերթին վերաբերում է.
միայնակ տարեցներին,
1) հաշմանդամություն ունեցող և ինքնասպասարկման սահմանափակ կարողությամբ՝ մշտական խնամքի կարիք ունեցող անձանց,
2) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անօթևան տարեցներին:
8. Տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում կառավարման լիազոր մարմինը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համակարգում և կազմակերպում է ոլորտի քաղաքականության մշակումն ու իրականացումը, ապահովում պետական նպատակային ծրագրերի նախապատրաստումն ու դրանց իրականացումը:
9. Տարեցներին սոցիալական ծառայություններ են մատուցում հետևյալ հաստատությունները` անկախ կազմակերպաիրավական տեսակից.
1) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները (ընդհանուր և հատուկ տիպի տուն-ինտերնատները),
2) սոցիալվերականգնողական ցերեկային կենտրոնները,
3) տնային պայմաններում սոցիալական սպասարկման ու խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպությունները,
4) անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանը,
5) սոցիալական տները,
6) հոսպիսները:
IV. Տարեցների վիճակագրությունը
10. Համաձայն միջազգային դասակարգման տարեցներ են համարվում 65 տարին լրացած անձինք: Սակայն, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի տարիքը սահմանված է 63 տարին, վերլուծությունը վերաբերում է այդ տարիքի անձանց: Ըստ ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալների, 63 և բարձր տարիք ունեցող անձանց թիվը 2011թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնակչության 11,5 տոկոսը կամ 376,1 հազար մարդ, որից՝ 85 և ավելի տարիք ունեցողները կազմում են մոտ 11,5 հազար մարդ: 100 և ավելի բարձր տարիք ունեցողների թիվը կազմում է 126:
11. Տարեցների ընդհանուր թվում կանայք կազմում են.
1) 63 + տարիքային խմբում՝ 60.6 %,
2) 65+ տարիքային խմբում՝ 61.1 %,
3) 75+ տարիքային խմբում՝ 63.5%
Այսինքն՝ ինչքան բարձր է տարիքային խումբն այնքան ավելանում է կանանց տեսակարար կշիռը, ինչը հետևանք է կանանց կյանքի միջին տևողության համեմատաբար ավելի բարձր ցուցանիշի: Այսպես, հանրապետությունում կյանքի միջին տևողությունը կազմում է 73,9 տարի ըստ որում տղամարդկանց համար 70,6, իսկ կանանց համար՝ 77,0 տարի:
12. Հանրապետության բնակչության 64 տոկոսը քաղաքաբնակ է, իսկ 36 տոկոսը` գյուղաբնակ, չնչին շեղումով պատկերը նույնն է նաև տարեց բնակչության շրջանում: Գյուղաբնակ կանայք և տղամարդիկ միջինում 5 տարի ավելի երկար են ապրում, քան քաղաքաբնակները:
13. Տարեց բնակչության 17,5 տոկոսը, կամ 57205 մարդ ունի հաշմանդամություն, որոնք կազմում են բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց /176485 մարդ/ 32,4 տոկոսը: Տարեց հաշմանդամների ընդհանուր թվի մեջ կանայք կազմում են 56,7 տոկոս, քաղաքաբնակները` 79,7 տոկոս:
V. Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրը
14. Բնակչության ծերացումը կամ ժողովրդագրական ծերացումը բնակչության կառուցվածքում տարեց բնակչության տեսակարար կշռի աճն է, ինչը երկարատև ժողովրդագրական փոփոխությունների, բնակչության վերարտադրության, ծնելիության, մահացության և դրանց հարաբերակցությունում տեղ գտած տեղաշարժերի, մասամբ նաև` միգրացիայի հետևանք է:
15. Ըստ միջազգայնորեն ընդունված ժողովրդագրական նորմերի, եթե որևէ հասարակության բնակչության 65 և բարձր տարիքի անձանց տեսակարար կշիռը մինչև 8 տոկոս է, ապա այդ հասարակությունը գնահատվում է որպես երիտասարդ, 10 տոկոսի դեպքում` ծերացող, իսկ 12 տոկոս և բարձր՝ համարվում է ծերացած: Համաձայն Գլուխ IV-ում նորկայացված վիճակագրական տվյալների, Հայաստանի Հանրապետությունը համարվում է ծերացող երկիր: Առաջիկա տարիներին սպասվում է բնակչության կառուցվածքի մեջ տարեցների թվաքանակի աճ, քանի որ կենսաթոշակային տարիք կսկսեն մուտք գործել 1950-ականներին ծնված` գրեթե կրկին անգամ ավելի մեծ թվով անձինք: Եթե մինչկենսաթոշակային տարիքի բնակչության ծավալուն միգրացիոն ներհոսք կամ ծնելիության կտրուկ աճ տեղի չունենա (թե´ մեկը, թե´ մյուսը քիչ հավանական են), ապա Հայաստանի բնակչության ծերացման երևույթն ահագնացող թափ կհավաքի, ու երկիրը կհայտնվի լուծում պահանջող ծանրակշիռ սոցիալ-տնտեսական համալիր հիմնախնդիրների առջև:
16. Նման իրավիճակում մեծանում են պետության պարտավորությունները տարեցների հանդեպ, մասնավորապես առաջանում է այդ տարիքային խմբի բազմաբնույթ հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագրի մշակման և իրականացման անհրաժեշտություն:
17. Բնակչության ծերացման հիմնախնդիրները լուծելու նպատակով ՄԱԿ-ը 2002 թվականի ապրիլին Մադրիդում գումարեց Ծերացման երկրորդ համաշխարհային վեհաժողովը, որն ընդունեց երկու կարևոր փաստաթուղթ` Քաղաքական հռչակագիրը և Ծերացման մասին Մադրիդի Գործողության միջազգային ծրագիրը: Աշխարհի այն պետությունները, որոնք ընդունել են Քաղաքական հռչակագիրը, վճռականորեն հանդես են գալու երեք առաջնահերթ ուղղություններով.
1) ապահովել, որ տարեցները հանդես գան որպես տնտեսական և սոցիալական զարգացման գործընթացի ակտիվ մասնակիցներ և իրագործողներ: Լիարժեք պայմաններ ստեղծել, որպեսզի տարեց անձիք մասնակցեն քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային գործունեությանը.
2) պահպանել տարեց անձանց առողջությունը և ապահովել բարեկեցիկ պայմաններ: Հաշվի առնելով այն, որ նրանց թիվն աճելու է, անհրաժեշտ է լրացուցիչ սոցիալական ծառայություններ: Տարեց մարդիկ, ինչպես հասարակության մնացած անդամները, իրավունք ունեն առողջ ապրելակերպի և առողջապահական ծառայությունների.
3) տարեց անձանց համար ստեղծել խրախուսող և նպաստավոր միջավայր` անհրաժեշտ բնակարանային պայմաններ, իրականացնել առողջապահական, բնապահպանական և այլ ծրագրեր, որպեսզի նույնիսկ ամենատարեցները հնարավորություն ունենան ապրել ինքնուրույն, բացառել խտրականությունն ու բռնությունը նրանց նկատմամբ: Առանձնահատուկ ուշադրություն դարձնել հատկապես տարեց կանանց խնդիրներին:
18. Ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների արդյունավետ լուծումները ենթադրում են հանրապետության բոլոր տարածաշրջաններում տարեցների հիմնահարցերի բացահայտում և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ համարժեք գործողությունների իրականացում հասարակական կյանքում տարեց անձանց մասնակցության ընդլայնման, նրանց սոցիալական մեկուսացման բացառման, սոցիալական ներառման և ինքնուրույնությունը խթանելու, երկրի բնակչության ծերացման հետևանքները մեղմելու, ներկա և ապագա սերունդների համար պատշաճ և տևական սոցիալական պաշտպանություն երաշխավորելու, տարեց անձանց ներուժի առավելություններից օգտվելու ուղղությամբ: Այս ենթատեքստում խիստ կարևորվում է ծերաբանության և ծերաբուժության ծառայությունների համակարգի ստեղծումը, որը Հայաստանի Հանրապետությունում բացակայում է:
19. Թվարկված խնդիրները լուծելու համար պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ հետևյալ ուղղություններով.
1) բնակչության ծերացման հետևանքները մեղմելուն ուղղված ակտիվ քաղաքականության մշակումն ու իրագործումը,
2) տարեց մարդկանց կյանքի որակի բարելավմանն ուղղված սոցիալական և առողջապահական ծառայությունների համակարգի զարգացումը,
3) աշխատունակության պահպանությանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների մշակումը, աշխատանքի և զբաղվածության ոլորտում տարիքային հատկանիշներով պայմանավորված խտրականության բացառումը,
4) կենսաթոշակի անցած անձանց համար զբաղվածության ավելի ճկուն համակարգերի ներդրումը` առանց աշխատաշուկայում անհամաչափություններ և սերունդների միջև կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու,
5) տարեցների՝ հասարակական կյանքին և քաղաքացիական հասարակության զարգացման գործում ակտիվ մասնակցության խրախուսումը:
VI. Տարեցների սոցիալական պաշտպանության համակարգի վերափոխումները
20. Տարեցների սոցիալական պաշտպանությունը բոլոր ժամանակներում համարվել է պետության առաջնահերթ խնդիրներից մեկը: Սոցիալական ենթակառույցների առումով Հայաստանի Հանրապետությանը Խորհրդային Հայաստանից մնացած ժառանգությունը բազմաբնույթ չէ, քանի որ հայ հասարակության արժեքային համակարգում տարեց մարդկանց նկատմամբ հոգատար վերաբերմունքը, ներառյալ խնամքը վերապահվել է ընտանիքին:
21. Սկսած 1999 թվականից, հանրապետությունում կազմակերպվեցին նաև ոչ պետական տուն-ինտերնատներ /Վանաձորի «Հույս», Աբովյանի «Նարեկ», «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ «Արծվաբույն» և Վանաձորի «Հույսի տուն»/: Ներկա դրությամբ հանրապետությունում գործող 8 տուն-ինտերնատներում խնամվում է ավելի քան 1200 կենսաթոշակառու, որից 1090-ը` նախարարության համակարգի տուն-ինտերնատներում:
22. 2004 թվականից Վարդենիսի տուն-ինտերնատին կից գործում է հոգեկան առողջության ցերեկային խնամքի կենտրոնը, որը այլընտրանքային, արտահիվանդանոցային պայմաններում սոցիալ-հոգեբանական օգնության ծառայություններ է մատուցում մոտ 50 մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին:
2006 թվականին Երևանում սկսեց գործել անօթևան մարդկանց համար նախատեսված առաջին ժամանակավոր կացարանը, սկզբում` 30, իսկ 2009 թվականից` 60 տեղով:
23. 2005 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվեց «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում սոցիալական ծառայությունների տեսակները ու դրանց ձևերը: Օրենքը ամրագրում է նաև խնամքի տրամադրումը ինչպես բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում և սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում: Նշված օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով 2006 թվականին ՀՀ կառավարության կողմից հաստատվեց ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգը, իսկ 2007 թվականին` սոցիալական պաշտպանության հաստատություններում բնակչության խնամքի և սոցիալական սպասարկման չափորոշիչները:
24. Վերջին տասնամյակում զարգացում է ապրել պետություն-հասարակական կազմակերպություններ համագործակցությունը. քաղաքականություն մշակելու փուլից սկսած մինչև ծառայությունների մատուցումը պետական կառույցները համագործակցում են տարեցների հիմնահարցերի ոլորտում գործող միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հետ:
25. 2007 թվականից սկսած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական սպասարկման ծառայություններ է պատվիրակում ոչ պետական կազմակերպություններին` «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ին, 2008 թվականից` Վանաձորի «Տարեցների տուն» հիմնադրամին:
26. Շվեյցարիայի կառավարության աջակցությամբ 2008 թվականին հանրապետությունում ներդրվեց սոցիալական տների մոդելը, Երևանում և Գորիսում կառուցվեցին առաջին սոցիալական տները, իսկ 2010թ.-ին արդեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Մարալիկում կառուցվել և շահագործման են հանձնվել սոցիալական բնակարանների համալիրի առաջին երեք շենքերը, որտեղ բնակարաններով կապահովվեն 59 անօթևան միայնակ տարեց և սոցիալապես անապահով այլ անձինք:
27. Վերջին տարիներին առավել ուշադրություն է դարձվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական հիմնահարցերին: Մասնավորապես, տարեց-տարի բարձրացվում են վերը նշված կատեգորիաներին պատկանող անձանց տրամադրվող ամենամսյա դրամական օգնության չափերը:
Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրամադրվող ամենամսյա պատվովճարի չափը 1999թ.-ից հետո բարձրացվել է շուրջ 14 անգամ /1999թ` 1750 դրամ/ և 2012թ.-ին դարձել 25000 դրամ:
VII. Քաղաքականության առաջնահերթությունները
28. Տարեցների ոլորտի քաղաքականության առաջնահերթությունները և ուղղությունները, որոնք ներառվել են սույն Ռազմավարության անքակտելի մաս համարվող գործողությունների ծրագրում, բխում են Ծերացման հարցերով Մադրիդյան միջազգային գործողությունների տարածաշրջանային պլանի 10 հանձնառություններից, որոնք հնարավորինս տեղայնացվել և դարձվել են առավել կիրառելի ու իրատեսական մեր երկրի համար.
1) Հասարակության մեջ ծերության նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորում:
Ծրագրում նախատեսված է ՀՀ մշակույթի ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների հետ համարտեղ իրականացնել մի շարք միջոցառումներ՝ հասարակության մեջ և հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում տարեց մարդկանց նկատմամբ հարգանքն ամրապնդելու, հասարարական կարծիք ձևավորելու ուղղությամբ:
2) Համայնքում տարեցների ինտեգրման խթանում:
Տարեցների հասարակական գործունեությունը խթանելու և նրանց դերը համայնքային մակարդակում բարձրացնելու, համայնքային խնդիրների լուծմանը նրանց մասնակից դարձնելու նպատակով առաջարկվում է ավագանուն կից ստեղծել տարեցներից կազմված հասարակական խորհուրդներ և/կամ այլ հասարակական միավորումներ:
3) Կյանքի որակի բարելավում և անկախ ապրելակերպին նպաստող պայմանների ապահովում:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարեց մարդկանց ընդամենը 20 տոկոսն է պրակտիկորեն առողջ: Տարեց մարդկանց հատուկ է մուլտիմորբիլ վիճակը, այսինք մի քանի հիվանդությունների զուգակցումը, որոնց ընթացքն ունի քրոնիկ բնույթ: Տարեցների բուժօգնություն ստանալու իրավունքն ամրագրված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N318-Ն որոշմամբ հաստատված կարգում: Համաձայն նշված որոշման, սկսած 2005 թվականից 65 և բարձր տարիքի բոլոր անձինք ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում սպասարկվում են անվճար: Սակայն չլուծված է մնում տարեց բնակչությանը մատչելի հիվանդանոցային օգնության տրամադրման և դեղորայքով ապահովելու խնդիրը: Առաջարկվող գործողությունների ծրագրում կարևորվում է տարեցներին իրենց կարիքներին համապատասխան ծավալի, տեսակի և որակի սոցիալական և առողջապահական ծառայությունների տրամադրումը, ինչը անմիջականորեն կհանգեցնի նրանց կյանքի որակի բարելավմանը:
4) Սոցիալական պաշտպանության համակարգի համապատասխանեցում բնակչության ծերացման սոցիալական ու տնտեսական հետևանքներին:
Հայաստանի Հանրապետությունում 65 տարին լրացած բոլոր քաղաքացիները ստանում են կենսաթոշակ` ապահովագրական կամ սոցիալական, ընդ որում ծերության սոցիալական կենսաթոշակ է ստանում է ավելի քան 6000 կենսաթոշակառու: Սոցիալական կենսաթոշակի չափը հավասար է հիմնական (բազային) կենսաթոշակին և 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 13000 դրամ: Ապահովագրական կենսաթոշակ են ստանում 63 տարին լրացած ավելի քան 350 հազար մարդ, որոնց կենսաթոշակի միջին չափը կազմում է 31300 դրամ: Ծերացման սոցիալական ու տնտեսական հետևանքների մեղմանն ուղղված գործողություններից ամենակարևորը՝ կենսաթոշակային բարեփոխումներն են, որոնք ՀՀ կառավարությունը նախաձեռնել և փուլ-առ-փուլ իրականացնում է սկսած 2010 թվականից:
Տարեցների կենսապահովման մյուս կարևոր միջոցը ընտանեկան նպաստն է, որը սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանում իրականացվող ամենամեծ սոցիալական աջակցության ծրագիրն է: Ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված է ավելի քան 14000 տարեց նպաստառու: Բացի ընտանեկան նպաստից, սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնց անապահովության գնահատման միավորը չի բավարարում ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելուն, սոցիալական ծառայությունների տարածքային մարմինները տրամադրում են հրատապ օգնություն: Հրատապ օգնության ցուցակներում ընդգրկվող ընտանիքների մեծ մասը տարեցներից բաղկացած ընտանիքներն են: ՀՀ կառավարությունը նախաձեռնել է հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը, ինչը ևս կնպաստի տարեցների սոցիալական պաշտպանության խնդիրների արդյունավետ լուծմանը:
Տարեցների սոցիալական սպասարկման ծառայությունների բարելավումը հաջորդ կարևորագույն խնդիրն է, որի ուղղությամբ սույն ռազմավարոությանը կից ներկայացվող գործողությունների ծրագրում նշված են բազմաթիվ միջոցառումներ, որոնցից կարևորվում են.
ա. սոցիալական ծառայությունների տրամադրման անվճար, համավճարով և վճարովի համակարգի ստեղծման հայեցակարգի մշակում,
բ. տուն-ինտերնատների /ծերանոցների/ գործող մոդելի վերանայում, այն փոխարինելով ժամանակակից մոդելներով /ընտանեկան տիպի փոքր հաստատություններ, խնամքի տներ և այլն/:
5) Տարեցների բնակարանային պայմանների բարելավում:
Անօթևան տարեցների բնակարանային ապահովության խնդիրները լուծելու նպատակով ՀՀ Կառավարությունն իր 2010 թվականի հուլիսի 1-ի թիվ 25 արձանագրային որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում անօթևան միայնակ տարեցների և բնակարանի կարիք ունեցող սոցիալական այլ խմբերին պատկանող անձանց համար սոցիալական բնակարանների համալիրի ստեղծման հայեցակարգին»: 2012 թվականի ընթացքում կբնակեցվեն Մարալիկ քաղաքում կառուցված երեք շենքեր՝ 59 բնակարաններով:
Զուգահեռաբար, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ սկսած 2008 թվականից իրականացվում է սոցիալական տների համալիր ծրագիրը, մասնավորապես Գորիսում և Երևանում իրականացված «Սոցիալական բնակարան` աջակից պայմաններով» ծրագրերը: Այս մոդելը կարելի է դիտարկել ոչ միայն կարիքավոր մարդկանց բնակարանային խնդրի լուծման տեսակետից, այլ նաև որպես սոցիալական ծառայությունների ապակենտրոնացման և արդյունավետության բարձրացման նորարարական մոտեցում:
Առաջիկա տարիների համար ոլորտի կարևորագույն նպատակներից է անօթևան տարեցներին հարմարավետ բնակարաններով ապահովումը, որի ուղղությամբ ծրագրում, մասնավորապես, նախատեսվում է.
ա. անօթևան տարեցների շրջանում իրականացնել կարիքների բազմակողմանի գնահատում,
բ. մշակել սոցիալական աջակցության ծրագրեր անօթևան տարեցների համար,
գ. զարգացնել «Սոցիալական տուն` աջակից պայմաններով» մոդելը, հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները և գնահատված կարիքները,
դ. կազմակերպել սոցիալական տների կառուցումը հանրապետության մյուս մարզերում ևս:
6) Կայուն տնտեսական աճի և ռեսուրսների արդար բաշխման խթանում և տարեց մարդկանց եկամուտների ապահովում:
Հանրապետության բնակչության ծերացման արդյունքում աշխատող մարդկանց համեմատ տարեց-տարի ավելանում է կենսաթոշակառուների թվաքանակը: Նման միտումը անհրաժեշտաբար պահանջում է տնտեսական կայուն աճի ապահովում՝ աշխատանքի արտադրողականության և տնտեսական արդյունավետության բարձրացման հիման վրա: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում են տնտեսական զարգացման և բիզնես միջավայրի բարելավման համալիր ծրագրեր, որի արդյունքները կնպաստեն նաև տարեց մարդկանց եկամուտների, գլխավորապես կենսաթոշակների ավելացմանը:
7) Աշխատուժի շուկայի ճշգրտում՝ բնակչության ծերացման սոցիալական-տնտեսական հետևանքների և տարեց մարդկանց աշխատանքից գոյացած եկամուտների փոփոխությունների հիման վրա:
Վիճակագրական տվյալների համաձայն կենսաթոշակառուների մոտ 18 տոկոսն է զբաղված, ինչը բացատրվում է երկրում իրական գործազրկության բարձր մակարդակով և աշխատանքի շուկայում տարեցների անմրցունակությամբ: Ծրագրում համապատասխան միջոցառումներ են նախատեսված տարեցների նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում կանխելու և նրանց հնարավորինս երկարատև աշխատանքում մնալու ուղղությամբ:
8) Ուսուցման խրախուսում ողջ կյանքի ընթացքում:
ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 43 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության մասին» հայեցակարգը, որի հիմնական նպատակը ողջ կյանքի ընթացքում կրթությամբ հաջողության հասնելու հնարավորությունների ապահովումն է:
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակվել են ծրագրեր՝ կյանքի ամբողջ ընթացքում ուսուցման կազմակերպման և տարեցների համար այնպիսի գիտելիքների ձեռքբերման, որոնք կընդլայնեն նրանց զբաղվածության հնարավորությունները:
9) Գենդերային հավասարության ապահովում:
Վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունն ընդունեց այնպիսի կարևորագույն փաստաթղթեր, ինչպիսիք են. «Գենդերային քաղաքականության հայեցակարգը» (2010թ.-ի փետրվարի 11-ի N5 արձանագրային որոշում), «Գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը» (2011թ.-ի մայիսի 20-ի N19 արձանագրային որոշում), «Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագիրն ու ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը» (2011թ.-ի հունիսի 17-ի N23 արձանագրային որոշում) և հավանություն տվեց «Կանանց և տղամարդկանց հավասարության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ ներկայացնելով այն ՀՀ Ազգային ժողով (2011թ.-ի հոկտեմբերի 6-ի N39 որոշում): Ծրագրի գենդերային քաղաքականության հիմնական ուղղությունը՝ տնտեսական, սոցիալական, հասարակական և քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում բարձրացնել գենդերային հավասարության վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը՝ քարոզչության և տեղեկատվության տարածման միջոցով:
10) Տարեց անդամ ունեցող ընտանիքներին աջակցության ցուցաբերում և սերունդների միջև համերաշխության ամրապնդում:
Ծերացման ժողովրդագրական գործընթացների կանխատեսումները և սոցիալական պաշտպանության համար նախատեսված սահմանափակ ռեսուրսները պարտադրում են վերադարձ հայ ժողովրդի ավանդական արժեքային համակրգին, մասնավորապես բարձրացնել ընտանիքի ծեր անդամներին տվյալ ընտանիքում ցուցաբերած օժանդակության դերը:
Բացի այդ, սոցիալական և առողջապահական ծառայությունների զարգացման հետ մեկտեղ, Գործողությունների ծրագիրը կարևորում է համայնքի դերը հատկապես միայնակ ծերերի խնամքը կազմակերպելու հարցում: Համայնքը առկա ռեսուրսների և ծրագրերի շրջանակներում անուղղակի ձևով պետք է ներգրավվի տարեց անդամ ունեցող ընտանիքներին աջակցելու գործում: Ծրագրում նախատեսված են որոշակի միջոցառումներ այդ ուղղությամբ: Այսպես՝ համայնքը պետք է իրականացնի տարեց անդամ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանության ընթացիկ և սպասվելիք կարիքների գնահատումը և համայնքային մակարդակում հատուկ աջակցություն ցուցաբերի այն ըտանիքներին, որոնք իրենց կազմում ունեն տարեց և խնամքի կարիք ունեցող անդամներ:
11) Համագործակցություն ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականության մշակման, իրականացման և վերահսկողության գործընթացում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցում է հանրապետության տարածքում գործող ոչ պետական կազմակերպությունների հետ, նրանց տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն, մշակում և իրականացնում համատեղ ծրագրեր ու միջոցառումներ, նրանց մասնակից դարձնում քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներին: Նախարարությունը սոցիալական սպասարկման ծառայություններ է պատվիրակում ոչ պետական կազմակերպություններին, նրանց պետական բյուջեից հատկացնելով ֆիանանսական միջոցներ` միայնակ տարեցներին խնամքի և սոցիալական սպասարկման ծառայություններ տրամադրելու նպատակով:
Գործողությունների ծրագրում նախատեսվում է զարգացնել համագործակցությունը նաև ծերացման հիմնախնդիրներով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ` սկսած համատեղ ծրագրեր մշակելուց մինչև սոցիալական ծրագրերի իրականացումը, փորձի փոխանակումը և համատեղ սեմինարների ու գիտաժողովների կազմակերպումը:
12) Տարեցների ոլորտի օրենսդրության կատարելագործում:
Ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է կատարելագործել /բարելավել/ գործող օրենսդրությունը, մասնավորապես այն համապատասխանեցնել «Ծերության խնդիրների վերաբերյալ Մադրիդի միջազգային գործողությունների պլանի տարածաշրջանային իրականացման ռազմավարության» և Եվրոպական վերանայված սոցիալական խարտիայի 23-րդ հոդվածի դրույթներին: Գործողությունների ծրագրում նախատեսված միջգերատեսչական հանձնաժողովը առաջարկություններ կներկայացնի նաև օրենսդրական դաշտի բարելավման վերաբերյալ:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 2-ի նիստի N 31 արձանագրային որոշման |
Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման 2012-2016 թվականների
գործողությունների ծրագիր
Հ/հ Միջոցառման անվանումը Իրականացման ժամկետը Ակնկալվող արդյունքը Պատասխանատու կատարողը Համակատարողները Ֆինանսավորման աղբյուրը 1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով սույն գործողությունների ծրագրում ներառված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով 2012թ. ՀՀ վարչապետի որոշում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Ֆինանսավորում չի պահանջում 2. Զարգացնել և ամրապնդել համագործակցությունը ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականության մշակման, իրականացման և վերահսկողության գործընթացում բոլոր միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների հետ` անկախ կազմակերպաիրավական տեսակից 2012-2016թթ. Համագործակցության զարգացում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Ֆինանսավորում չի պահանջում 3. Բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը տարեց մարդկանց դրական դերակատարման, ունեցած վաստակի և ծերացման հիմնահարցերի վերաբերյալ` խրախուսելով զանգվածային լրատվական միջոցներին այդ թեմաներով հաղորդումներ, ֆիլմեր և հրապարակումներ պատրաստելու հարցում 2012-2016թթ. Հասարակության իրազեկության բարձրացում ՀՀ մշակույթի նախարարություն, ԶԼՄ-ներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ պետական բյուջե, 4. Խրախուսել հանրակրթական դպրոցների աշակերտների կամավորական այցելությունները տուն-ինտերնատներ, տարեցների ցերեկային կենտրոններ 2012-2016թթ. Միջսերնդային կապերի զարգացում, տարեցների նկատմամբ հարգալից վերաբերմունքի դաստիարակում ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Ֆինանսավորում չի պահանջում 5. Տարեց մարդկանց հասարակական ակտիվությունը խթանելու և միջսերնդային հարաբերությունները զարգացնելու միջոցով ապահովել նրանց սոցիալական ներառումը և մասնակցությունը համայնքային կյանքին: 2012-2016թթ. Համայնքում տարեցների սոցիալական ներառում, տարեցների մասնակցության ապահովում համայնքի կառավարմանը Տեղական ինքնակառավարման մարմիններ Համայնքի ղեկավարը Ֆինանսավորում չի պահանջում 6. Սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ցանցի ստեղծում` ինտեգրված սոցիալական ծառայությունների շրջանակում: Մասնավորապես ցերեկային խնամքի կենտրոնների, տարեցների ակումբների, ժամանցի կենտրոնների ստեղծում համայնքներում` համագործակցելով նաև մասնավոր հատվածի հետ 2012-2016թթ. Կարիքների գնահատման արդյունքում ընտրված 5 քաղաքային համայնքում ստեղծել տարեցների սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններ` տարեցների հասարակական ակտիվությունը խթանելու և նրանց զբաղվածությունն ապահովելու համար, հնարավորության դեպքում` զարգացնել արդեն իսկ գործող կենտրոնների կարողությունները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Համայնքի ղեկավարը ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր- 7. Տարեց մարդկանց մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների և նրանց կյանքի որակի բարելավման նպատակով կարիքներին համարժեք առողջապահական ծառայությունների տրամադրում 2012-2014թթ. Մատչելի և որակյալ առողջապահական ծառայությունների տրամադրում` տարեցների առողջության վերականգնում և կյանքի որակի բարելավում ՀՀ առողջապահության նախարարություն Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ պետական բյուջե 8. Ընդլայնել սոցիալական ծառայությունների տեսակներն ու ծավալը, ապահովել դրանց մատչելիությունը, նախապատվություն տալով տնային պայմաններում սոցիալական սպասարկման և խնամքի տրամադրմանը: 2012-2014թթ. Տարեցների անկախ ապրելակերպի ապահովում` իրեն հարազատ միջավայրում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Հասարակական կազմակերպություններ ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր- 9. Տարեցների, հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար տրանսպորտային միջոցների ֆիզիկական մատչելիության ապահովվմանն ուղղված օրենսդրական կարգավորում: 2015-2016թթ. Տարեցների, հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար տրանսպորտային սպասարկման բարելավում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն Երևանի քաղաքապետարան ՀՀ պետական բյուջե, 10. Մշակութային պետական կազմակերպությունների կողմից կենսաթոշակառուներին մատուցվող մշակութային ծառայություններից օգտվելու առավել մատչելի պայմանների ապահովում: 2012-2013թթ. Տարեցների համար մշակութային միջոցառումների տոմսերի գների զեղչերի սահմանում, բաց դռների օրերի սահմանում և այլ արտոնությունների նախատեսում ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ պետական բյուջե 11. Համապատասխան պայմաններ ապահովել ստեղծագործող 2012-2016թթ. Ստեղծագործող տարեցների ստեղծագործությունների ցուցադրում, հրապարակում, ցուցահանդես-վաճառքների կազմակերպում ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Դոնոր կազմակեր- 12. Որպես նյարդահոգեբուժական տուն-ինտերնատների այլընտրանք, կազմակերպել ընտանեկան տիպի մասնագիտացված խնամքի տներ և սոցիալ-վերականգնողական կենտրոններ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող և/կամ ծերունական փսիխոզով տառապող տարեցների համար: 2014-2016թթ. Մեկ շուրջօրյա խնամքի տան և մեկ սոցիալ-վերականգնողական կենտրոնի ստեղծում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տարեցների համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ առողջապաության նախարարություն, ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր- 13. Կազմակերպել տնային սպասարկում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող և/կամ ծերունական փսիխոզով տառապող միայնակ տարեցների համար, որոնք գտնվում են կայուն հանգիստ վիճակում: 2014-2016թթ. Տնային պայմաններում տարեցների սպասարկման ընդլայնում` նոր ծառայությունների և համապատասխան մասնագետի ընդգրկմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն, Տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր- 14. Ծերաբույժի մասնագիտությունն ընդգրկել բժշկական մասնագիտությունների ցանկում 2012-2013թթ. Ծերաբույժի մասնագիտության ընդգրկում բժշկական մասնգիտությունների ցանկում, ինչը կբարելավի տարեցներին տրամադրվող բժշկա-սոցիալական ծառայությունների որակը ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Ֆինանսավորում չի պահանջում 15. Հետբուհական կրթության և մասնագիտական վերապատրաստման կրթական ծրագրերում ընդգրկել ծերաբուժության և ծերաբանության վերաբերյալ դասընթացներ: 2012-2013թթ. Ծերաբուժության և ծերաբանության մասնագետների պատրաստում ՀՀ առողջապա հության նախարարություն ՀՀ կրթություն և գիտության նախարարություն ՀՀ պետական բյուջե 16. Տարեցներին սոցիալական ծառայություններ մատուցող բոլոր հաստատություններում ունենալ ծերաբույժի կամ ծերաբանի հաստիք: 2015-2016թթ. Տարեցներին մատուցվող բժշկական և սոցիալական ծառայությունների բարելավում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ պետական բյուջե 17. Կազմակերպել վերապատրաստումների և որակավորման բարձրացման դասընթացներ տարեց մարդկանց սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատակիցների համար, ինչպես նաև նախատեսել սոցիալական աշխատանք մասնագիտության շրջանակներում տարեցների խնամք կազմակերպողների մասնագիտացում: 2012-2016թթ. Մասնագետների որակավորման բարձրացում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Երևանի պետական համալսարան ՀՀ պետական բյուջե Դոնոր կազմակեր- Կազմակերպել ծերացման հարցերին նվիրված գիտաժողովներ, սեմինարներ և դասընթացներ, ինչպես նաև մասնակցել միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող նմանատիպ ծրագրերին: 2012-2016թթ. Ծերացման հարցերին նվիրված գիտաժողովների, սեմինարների և դասընթացների կազմակերպում, միջազգային փորձի ուսումնասիրում, ինչը կնպաստի ոլորտի մասնագետների մասնագիտական գիտելիքների հարստացմանն ու որակավորման բարձրացմանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Հասարակական կազմակերպություններ Դոնոր կազմակե- Տարեցների շրջանում կամավորական աշխատանքի խթանում 2012-2016թթ. Տարեց կամավորական խմբերի առկայություն Հասարակական կազմակերպություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Դոնոր կազմակեր- Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում իրավական հիմքի ստեղծում, որը հնարավորություն կտա տեղական ինքնակառավարման մարմիններին տարեցներին տրամադրվող սոցիալական սպասարկման և խնամքի ծառայությունները օրենքով պատվիրակել համայնքներին` տրամադրելով ֆինանսական միջոցներ 2012-2016թթ. Տարեցներին տրամադրվող ծառայությունների պատվիրակում համայնքներին ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ /համաձայնութ./ ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր- 21. Համապատասխան փոփոխություններ կատարել գործող օրենսդրության մեջ` հնարավորինս մեղմացնելով տուն-ինտերնատ ընդունվելու համար սահմանափակող դրույթները: 2013թ. ՀՀ կառավարության որոշում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Ֆինանսավորում չի պահանջում 1) Սոցիալական ծառայությունների տրամադրման անվճար, համավճարով և վճարովի համակարգի ստեղծման հայեցակարգի մշակում: 2013-2014թթ. Հայեցկարգի առկայություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ պետական բյուջե, 23. Անօթևան մնացած տարեցների շրջանում իրականացնել կարիքների բազմակողմանի գնահատում և դրա հիման վրա մշակել և իրականացնել սոցիալական աջակցության ծրագրեր անօթևան տարեցների համար: 2013-2014թթ. Անօթևան մնացած տարեցների շրջանում հետազոտության անցկացում և կարիքների գնահատում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 24. Զարգացնել և ընդլայնել «Սոցիալական տուն` աջակից պայմաններով» ծրագրի իրականացումը, հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները և կարիքները հանրապետությունում և կազմակերպել սոցիալական տներ 2013-2016թթ. Սոցիալական տների կազմակերպում հանրապետության առնվազն երկու մարզում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր- 25. Կենսաթոշակային բարեփոխումների իրականացում` ներդնելով բազմաստիճան կենսաթոշակային համակարգ, որը գործող բաշխողական բաղադրիչից բացի, ներառելու է ևս երկու կենսաթոշակային բաղադրիչներ` պարտադիր կուտակային և կամավոր կուտակային: 2012-2016թթ. Կենսաթոշակների չափերի աստիճանական բարձրացում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ պետական բյուջե 26. Տարեց աշխատողների համար ապահովել առավել բարենպաստ ու ճկուն աշխատանքային պայմաններ, ինչը կբացառի տարիքային խտրականությունը զբաղվածության ոլորտում 2014-2016թթ. Աշխատանքային օրենսդրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Ֆինանսավորում չի պահանջում 27. Գործող օրենսդրության կատարելագործում, ինչը կզարգացնի և կխրախուսի ուսուցումը ողջ կյանքի ընթացքում և կապահովի այնպիսի գիտելիքների ձեռքբերումը, որոնք տարեցների համար կստեղծեն զբաղվածության ավելի լայն հնարավորություններ: 2013-2014թթ. Տարեցների շրջանում ուսուցման և զբաղվածության ապահովում ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ պետական բյուջե 28. Կազմակերպել սեմինարներ տարեցների իրավունքների մասին` պետական և տեղական ինքնակառավարման, դատական և իրավապահ մարմինների, ինչպես նաև հասարակակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: 2012-2016թթ. Մասնագետների` տեղեկացվածության մակարդակի բարձրացում, սպասարկման որակի բարելավում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն միջազգային կազմակեր- Դոնոր կազմակեր- 29. Կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ամրապնդման ուղղությամբ հասարակության իրազեկության բարձրացում` քարոզչության և տեղեկատվության տարածման միջոցով: 2012-2016թթ. Տեղեկատվական թերթիկների, հեռուստահա- ԶԼՄ-ներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Դոնոր կազմակեր- 30. Կազմակերպել վերապատրաստման դասընթացներ ժողովրդագրության ոլորտի մասնագետների համար, շեշտադրելով ծերացման խնդիրները: 2013-2014թթ. Ժողովրդագրության ոլորտի մասնագետների մասնագիտական գիտելիքների հարստացում և որակավորման բարձրացում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ պետական բյուջե, 31. Տարեցների հիմնահարցերի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը համապատասխանեցնել «Ծերության խնդիրների վերաբերյալ Մադրիդի միջազգային գործողությունների պլանի ռեգիոնալ իրականացման ռազմավարության» և մյուս միջազգային իրավական ակտերի դրույթներին: 2013-2016թթ. Ոլորտի իրավական դաշտի կատարելա- գործում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Ֆինանսավորում չի պահանջում
դոնոր կազմակեր-
պություններ
Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ
/համաձայնությամբ/, հասարակական կազմակերպություններ
/համաձայնությամբ/
/համաձայնությամբ/, հասարակական կազմակերպություններ
/համաձայնությամբ/
պություններ
/համաձայնությամբ
պություններ
/համաձայնությամբ/, մարզպետարաններ
դոնոր կազմակեր-
պություններ
/ինքնագործունեություն/ կենսաթոշակառուներին իրենց ստեղծագործությունները ցուցադրելու, տպագրելու և ներկայացնելու համար
պություններ
Տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ
/համաձայնութ./
պություններ
/համաձայնությամբ/
պություններ
պություններ
18.
/համաձայնությամբ/
պություններ
19.
/համաձայնությամբ/
պություններ
20.
պություններ
22.
2) Վերանայել տուն-ինտերնատների /ծերանոցների/ գործող մոդելը, դրանք փոխարինելով ժամանակակից մոդելներով /ընտանեկան տիպի փոքր հաստատություններ, խնամքի տներ և այլն/
դոնոր կազմակեր- պություններ
Հասարակական կազմակերպություններ
/համաձայն./
պություններ
պություններ
պություններ
ղորդումների պատրաստում
պություններ
դոնոր կազմակեր-
պություններ
