Գլխավոր տեղեկություն
Համար
N 83-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.02.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.02.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2008

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

7 փետրվարի 2008 թվականի N 83-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԸ «ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի N 17-Ա որոշման 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի դրույթները Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթում «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերությանը հաղթող ճանաչելու և Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության (կոնցեդենտ), «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության (երաշխավոր) և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության (կոնցեսիոներ) միջև կնքվող` Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրի նախագծին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության անունից կնքել Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագիրը` հանդես գալով որպես կոնցեդենտի ներկայացուցիչ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2008 թ. փետրվարի 13
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
փետրվարի 7-ի N 83-Ա որոշման

 

ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԸ «ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն պայմանագիրը կնքվել է ք. Երևանում ___________ 2008 թվական

Հայաստանի Հանրապետության (այսուհետ` Կոնցեդենտ), ի դեմս Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ա.Մանուկյանի, որը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության ___________________ որոշման հիման վրա, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև` «Կոնցեսիոներ»), գրանցված ք. Երևան, 0005, Տիգրան Մեծի-50 հասցեով, ի դեմս գլխավոր տնօրեն Ա.Պ. Կուզնեցովի, և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետև` «Երաշխավոր»), գրանցված Նովայա Բասմաննայա 2, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն, 107174 հասցեով, ի դեմս նախագահ Վ.Ի. Յակունինի, (հետագայում` կողմեր, առանձին` կողմ) միջև:

Հաշվի առնելով, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի թիվ 17-Ա որոշման` Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցման մրցույթում հաղթող է ճանաչվել «Ռուսաստանի երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերությունը և Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցվում է «Հարավկովկասյան Երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը,

 

Կողմերը կնքում են սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

Մ Ա Ս 1

ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 1-1. Սահմանումներ

 

Սույն պայմանագրի շրջանակներում`

Պայմանագիր` նշանակում է սույն պայմանագիրն իր հավելվածներով;

Կիրառվող օրենսդրություն` նշանակում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը;

Լիազոր մարմին` նշանակում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն;

Աշխատանքային օր` նշանակում է ցանկացած օր, բացի կիրառվող օրենսդրությամբ սահմանված ոչ աշխատանքային օրերից;

Սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթիվ` նշանակում է այն օրը, երբ սույն պայմանագիրը իրավաբանական ուժ է ստանում կողմերի համար, այսինքն`սույն պայմանագրի 3-2 հոդվածում ամրագրված պարտավորությունների կատարման օրը, որը չի կարող գերազանցել սույն պայմանագրի ստորագրման պահից հարյուր քսան (120) օրյա ժամկետը, եթե այն չի հետաձգվում սույն պայմանագրի 3-3 հոդվածով նախատեսված կարգով;

Կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթիվ` նշանակում է կոնցեսիոների կողմից կոնցեսիոն գործունեություն սկսելու օրը, այսինքն սույն պայմանագրի 4-1 հոդվածում ամրագրված պայմանների Կոնցեսիոների կողմից կատարման օրը, որը չի կարող գերազանցել սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից վաթսուն (60) օրյա ժամկետը;

Կոնցեսիոն ակտիվներ` նշանակում է երկաթուղային տրանսպորտի օբյեկտներ, անշարժ և շարժական գույք, փոխանցված կոնցեսիոներին սույն պայմանագրին համապատասխան, բացառությամբ շարժակազմի;

Կոնցեսիոն գործունեություն` նշանակում է.

ա) Կոնցեսիոն ակտիվների օգտագործումը, կառավարումը, շահագործումը, սպասարկումը և բարելավումը;

բ) Երկաթուղային ցանցով երկաթուղային փոխադրման ծառայությունների անվտանգ, որակյալ և անխափան մատուցումը;

Վեճ` նշանակում է ցանկացած տարաձայնություն, որը կողմերի միջև առաջանում է սույն պայմանագրի շրջանակներում, բացառությամբ լիցենզիայի հետ կապված վեճերի, որոնք կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով;

Ծառայության զգալի նվազեցում` նշանակում է իրավիճակ, երբ ցանկացած եռամսյա ժամկետում Կոնցեսիոները յուրաքանչյուր ամիս փոխադրում է ավելի քիչ, քան հետևյալ ծավալներից առավելագույնը`

ա) նախորդ (3)երեք տարիների ընթացքում Կոնցեսիոների կողմից համահարժեք ժամանակահատվածում իրականացված փոխադրումների միջին ամսեկան ծավալի յոթանասունհինգ (75) տոկոսը, կամ

բ) 2005-2007 թվականների ընթացքում «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից համահարժեք ժամանակահատվածում իրականացված փոխադրումների միջին ամսեկան ծավալի յոթանասունհինգ (75) տոկոսը;

Երկաթուղային փոխադրման ծառայություններ` նշանակում է ցանկացած երկաթուղային բեռնափոխադրումային և/կամ ուղևորափոխադրումային ծառայություններ;

Երկաթուղային ցանց` նշանակում է տեխնոլոգիական համալիր, որն իր մեջ ներառում է ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր և այլ շինություններ, երկաթուղային կայարաններ, էլեկտրամատակարարման կառույցներ, կապի ցանցեր, ազդանշանային համակարգեր, ինժեներական կառույցներ, տեղեկատվական համալիրներ և երթևեկության կառավարման համակարգ, այլ շենքեր, կառույցներ, շինություններ և սարքավորումներ, որոնք ապահովում են այդ համալիրի գործունեության իրականացումը;

Երկաթուղու շահագործում` նշանակում է կոնցենսիոն ակտիվների տեխնիկական ու առևտրական շահագործումը, ինչպես նաև երկաթուղային ցանցով գնացքների տեղափոխումների վերահսկումը;

Շարժակազմ` նշանակում է ցանկացած գնացքաքարշ, վագոն կամ այլ տեղափոխման միջոց, որը կարող է օգտագործվել երկաթգծի վրա;

Կրկնակի մրցույթի իրականացման ծախսեր` նշանակում են ողջամիտ և պատշաճ ծախսեր, որոնք կրել է կոնցեդենտը երկաթուղային փոխադրման ծառայությունների նոր մատակարար ներգրավելու համար մրցութային գործընթաց իրականացնելիս;

Էական ֆինանսական վնաս` նշանակում է «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության 2006 թվականի համախառն հասույթի քսան (20) տոկոսին հավասար կամ գերազանցող գումար;

Առևտրային պարտք` նշանակում է ցանկացած գումար կամ վճարում, որը վերագրված «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթիվը;

Օրենսդրության անբարենպաստ փոփոխություն` նշանակում է սույն պայմանագրի ստորագրման ամսաթվի դրությամբ ուժի մեջ գտնվող կիրառվող օրենսդրությունում միայն կոնցեսիոներին կամ (և) երկաթուղային տրանսպորտին վերաբերող խտրականություն պարունակող ցանկացած փոփոխություն, որոնց արդյունքում.

1) ավելանում են Կոնցեսիոների հարկային պարտավորությունները;

2) Կոնցեսիոների մոտ առաջանում է լրացուցիչ հարկերի և/կամ վճարների, այդ թվում` մաքսային, ներմուծման և արտահանման տուրքերի վճարման անհրաժեշտություն;

3) մտցվում են սահմանափակումներ արտարժույթային գործառնությունների կամ կապիտալի վերադարձման վերաբերյալ;

4) բռնագրավվում կամ ազգայնացվում են Կոնցեսիոներին սեփականության իրավունքով պատկանող գույքը;

5) սահմանափակումներ են դրվում Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրանքների և/ կամ տեղեկատվության արտահանման և/կամ ներկրման նկատմամբ;

6) սահմանափակվում են Կոնցեսիոների իրավունքները կոնցեսիոն ակտիվների նկատմամբ կամ զրկում են այդ իրավունքներից;

7) ներկայացվում են նոր տեխնիկական չափանիշներ և կարգավորող ակտեր;

8) ցանկացած սահմանափակումների կիրառում այն գործողությունների վրա, ոոոնք իրականացվում են սույն պայմանագրի համաձայն կամ անհրաժեշտ են նրա կատարման համար;

9) «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում (ՀՕ-293-Ն 28.11.07 թ.) փոփոխության կատարում, որն անհնարին է դարձնում Կոնցեսիոների կողմից ողջամիտ շահույթի ստացումը:

Եթե օրենսդրության այդ փոփոխությունների հետևանքով.

(i) սույն պայմանագրի որևէ էական դրույթի կատարումը դառնում է անհնար կամ դրույթը համարվում է անվավեր;

(ii) Կոնցեսիոների համար սույն պայմանագրով իր պարտավորությունների իրականացման համար որևէ վճարում կատարելը կամ ստանալը կամ սույն պայմանագրով նախատեսված որևէ գույքային իրավունքի դարձնում է անհնար;

(iii) Կոնցեսիոներին էական ի ֆինանսական վնաս է պատճառում.

Ապահովված պարտավորություններ նշանակում է սույն պայմանագրով նախատեսված Կոնցեսիոների պարտավորությունները, որոնց կատարումը ապահովված է Երաշխավորի կողմից;

Երաշխիք նշանակում է սույն պայմանագրի 2-10 հոդվածում շարադրվածը;

Վճարման պահանջ նշանակում է Կոնցեդենտի գրավոր ծանուցումը Երաշխավորին ապահովված պարտավորությունների չափով վճարման պահանջի մասին, որոնք չեն կատարվել Կոնցեսիոների կողմից այդ պահանջի ներկայացման պահին և հաշվի ռեկվիզիտների մասին, որոնց վրա պետք է փոխանցվեն վճարումները: Վճարման պահանջում պետք է նշված լինեն վճարման ենթակա գումարը և դրա բռնագանձման հիմքերը:

 

Մ Ա Ս  2

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 2-1. Կոնցեսիոն պայմանագրի առարկան

 

1. Կոնցեդենտը պարտավորվում է սույն պայմանագրին համապատասխան Կոնցեսիոներին փոխանցել կոնցեսիոն ակտիվների տիրապետման, օգտագործման, կառավարման, շահագործման, սպասարկման, վերանորոգման և անհրաժեշտ բարելավման իրականացման իրավունքը, որոնց սեփականատերն է հանդիսանում Կոնցեդենտը, իսկ Կոնցեսիոները պարտավորվում է սույն պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով իրականացնել կոնցեսիոն ակտիվների տիրապետումը, օգտագործումը, կառավարումը, շահագործումը, սպասարկումը, վերանորոգումը և անհրաժեշտ բարելավումը:

2. Սույն պայմանագրին համապատասխան կոնցեսիոն ակտիվները Կոնցեդենտը Կոնցեսիոներին է փոխանցում հանձնման-ընդունման ակտին համապատասխան:

3. Կոնցեդենտը հաստատում է, որ Կոնցեսիոներին կոնցեսիոն ակտիվների և դրանց ուղեկցող փաստաթղթերի հանձնման օրը դրանք կհամապատասխանեն սույն պայմանագրի 2-7 և 9-4 հոդվածներում նախատեսված երաշխիքներին:

4. Կոնցեդենտի կողմից կոնցեսիոն ակտիվները Կոնցեսիոներին փոխանցելու պարտավորությունը համարվում է կատարված Կոնցեսիոների կողմից դրանք ընդունելու և հանձնման- ընդունման ակտը կողմերի ստորագրելուց հետո:

5.Հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց կողմերից որևէ մեկի չհիմնավորված հրաժարումը համարվում է սույն պայմանագրի խախտում:

6. Կոնցեդենտը Կոնցեսիոներին է փոխանցում կոնսեցիոն ակտիվներին վերաբերող փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են սույն պայմանագրի կատարման համար, կոնցեսիոն ակտիվները փոխանցելու մասին հանձնման-ընդունման ակտը ստորագրելու պահին:

7. Կոնցեսիոն ակտիվների մեջ ներառվող պետական գրանցում պահանջող գույքի նկատմամբ Կոնցեսիոների գույքային իրավունքները ծագում են դրանց կիրառվող օրենսդրությանը համապատասխան` պետական գրանցման պահից:

8.Կոնցեսիոն ակտիվների նկատմմաբ Կոնցեսիոների գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացվում են Կոնցեսիոների հաշվին:

9. Կոնցեսիոները պարտավոր է կոնցեսիոն ակտիվները հաշվառել իր հաշվեկշռում և իրականացնել ամորտիզացիոն հատկացումներ անշարժ գույքի պետական գրանցման պահից;

10. Կոնցեսիոն ակտիվների պատահական կորստի կամ վնասվածքի ռիսկը կրում է Կոնցեսիոները, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհաղթահարելի ուժի կամ կոնցեսիոներից անկախ հանգամանքների հետևանք է:

11. Կոնցեսիոները սույն պայմանագրի պայմանների կատարումն ապահովելու նպատակով պարտավորվում է իրականացնել ներդրումային ծրագիրը, որը ներկայացվել է Երաշխավորի տեխնիկական առաջարկում և ներառված է սույն պայմանագրի N 1 հավելվածում:

 

Հոդված 2-2. Շարժակազմի իրացում

 

Կոնցեդենտը վաճառում է, իսկ Կոնցեսիոները գնում է շարժակազմը` սույն պայմանագրի 11-րդ մասում նախատեսված պայմաններով, առուվաճառքի պայմանագրին համապատասխան:

 

Հոդված 2-3. Ուղևորափոխադրումային ծառայությունների մատուցում

 

1.2008 թվականին Կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել ուղևորափոխադրումներ «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2007 թվականի համարժեք ժամանակահատվածում իրականացված ուղևորափոխադրումների ծավալից ոչ պակաս: 2009 թվականից սկսված Կոնցեսիոները յուրաքանչյուր տարի համաձայնեցնում է Կոնցեդենտի հետ ուղևորափոխադրումների նվազագույն տարեկան ծավալները և ուղղությունները:

2. Կոնցեդենտը սուբսիդավորում է (մասնակի փոխհատուցում է) համաձայնեցված ծավալներով և ուղղություններով ուղևորափոխադրումների կոնցեսիոների տարեկան վնասը կոնցեսիոների կողմից անկախ աուդիտորի կողմից այդ վնասների հաստատված հաշվարկների ներկայացման պարագայում: Սուբսիդիայի համաձայնեցված չափը կազմում է 2009-2010 թվականներին` 10 տոկոս, 2011-2012 թվականներին` 15 տոկոս, 2013 թվականին` 20 տոկոս, 2014-2015 թվականներին` 25 տոկոս, 2016 թվականից մինչև 2038 թվականը` 30 տոկոս` ուղևորափոխադրումային ծառայությունների վնասի նկատմամբ: Կոնցեսիոները մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը ներկայացնում է Կոնցեդենտին հասանելիք սուբսիդիայի հաշվարկը և դրա վճարման հաշիվը: Սուբսիդիայի վճարումը Կոնցեդենտի կողմից կատարվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 31-ը: Սույն կետի համաձայն սուբսիդավորման տրամադրման դեպքում տարեկան սուբսիդիայի գումարը չի կարող գերազանցել կամ հավասար լինել տվյալ տարվա համար հայտարարված կոնցեսիոն փոփոխական տարեկան վճարի գումարին:

 

Հոդված 2-4. Կոնցեսիոների կողմից կոնցեսիոն գործունեության իրականացումը կիրառվող օրենսդրության համաձայն

 

Կոնցեսիոն ժամկետի ամբողջ ընթացքում Կոնցեսիոները պարտավոր է ղեկավարվել և իր գործունեությունն իրականացնել կիրառվող օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 2-5. Կոնցեսիոների կողմից իրականացվող կոնցեսիոն գործունեությունը` իր հաշվին և իր պատասխանատվությամբ

 

1. Կոնցեսիոները սույնով ընդունում է և համաձայնվում, որ իրականացրել է կոնցեսիոն գործունեության պատշաճ համապատասխանության ուսումնասիրություն, այդ թվում կոնցեսիոն ակտիվների և կոնցեդենտի կողմից տրամադրված ցանկացած տեխնիկական և ֆինանսական տեղեկությունների վերաբերյալ, և ելնելով նման ուսումնասիրություններից` արդեն օգտվել է իր ունեցած բոլոր իրավունքներից ու միջոցներից, այդ թվում` կոնցեսիոն վճարի և շարժակազմի գնման արժեքի որևէ փոփոխման առումով, և անվերապահորեն համաձայնվում է իրականացնել կոնցեսիոն գործունեությունը սույն պայմանագրի կնքման պահի դրությամբ առկա վիճակում:

2. Կոնցեսիոները պարտավոր է իրականացնել բեռնափոխադրումային ծառայություններ և սույն պայմանագրի 2-3 հոդվածով նախատեսված ուղևորափոխադրումային ծառայություններ:

 

Հոդված 2-6. Կոնցեսիոների կողմից անհրաժեշտ համաձայնությունների և լիցենզիաների ձեռքբերում

 

1. Կոնցեսիոները պարտավոր է ժամանակին, իր հաշվին և իր պատասխանատվությամբ իրականացնել կիրառվող օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները` ձեռք բերել լիցենզիաներ, հավանություններ, համաձայնություններ և թույլտվություններ, ինչպես նաև իրականացնել իր գույքային իրավունքների պետական գրանցումը:

2. Կոնցեդենտը, անհրաժեշտության դեպքում, իր իրավասությունների սահմաններում, աջակցում է Կոնցեսիոներին ցանկացած պահանջվող լիազորագրերի, հավանությունների և թույլտվությունների ձեռք բերման հարցում: Նման աջակցության ընթացքում Կոնցեդենտի կողմից կրած ցանկացած ուղղակի հիմնավորված ծախսերը, ենթակա են անհապաղ փոխհատուցման Կոնցեսիոների կողմից:

 

Հոդված 2-7. Անխափան տիրապետման և օգտագործման երաշխիք

 

1. Կոնցեդենտը երաշխավորում է`

ա) տրամադրել Կոնցեսիոներին տիրապետման և օգտագործման իրավունք կոնցեսիոն ակտիվների նկատմամբ կոնցեսիոն գործունեության ամբողջ ժամկետի ընթացքում;

բ) վաճառել Կոնցեսիոներին շարժակազմը սույն պայմանագրով սահմանված կարգով:

գ) Կոնցեսիոն ակտիվները և շարժակազմը հանդիսանում են Կոնցեդենտի սեփականությունը և կարող են փոխանցվել Կոնցեդենտից Կոնցեսիոներին և զերծ են որևէ պարտավորությունից կամ երրորդ անձանց իրավունքներից;

դ) ո'չ Կոնցեդենտը, ո'չ լիազոր մարմինը, ոչ էլ որևէ մարմին որևէ գործողություն չեն կատարի սույն պայմանագրով կոնցեսիոն ակտիվների և շարժակազմի նկատմամբ Կոնցեսիոների իրավունքներին ի վնաս, բացառությամբ պայմանագրով կամ կիրառվող օրենսդրությամբ հստակորեն թույլատրված դեպքերի;

2. Կոնցենդենտի սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված երաշխիքի ցանկացած խախտում կհամարվի հատուկ դեպք:

3. Կոնցեդենտը կկանխի ընդդեմ Կոնցեսիոների երրորդ անձանց կողմից ցանկացած հնարավոր գործողություն` ուղղված կոնցեսիոն ակտիվների նկատմամբ Կոնցեդենտի սեփականության իրավունքի և Կոնցեսիոներին կոնցեսիոն ակտիվների փոխանցման վիճարկմանը:

 

Հոդված 2-8. Երկաթուղային տրանսպորտի օբյեկտների կառուցում և վերակառուցում

 

1. Կոնցեսիոներն իրավունք ունի` նախապես համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ, կառուցել և վերակառուցել երկաթուղային տրանսպորտի օբյեկտներ` ներառյալ կոնցեսիոն ակտիվները, կիրառվող օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ վերանորոգման աշխատանքների և այն դեպքերի, երբ վերակառուցման հետևանքով չի փոխվում երկաթուղային տրանսպորտի օբյեկտի նշանակությունը:

2. Կոնցեսիոների կողմից երկաթուղային տրանսպորտի օբյեկտների կառուցման և /կամ վերակառուցման դեպքում կիրառվում է հետևյալ կարգը`

ա) Կոնցեսիոները պետք է Կոցեդենտին գրավոր դիմում ներկայացնի, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը;

բ) Լիազոր մարմինը ուսումնասիրում է դիմումը և ոչ ուշ քան դիմումը ստանալուց երեսուն (30) աշխատանքային օրվա ընթացքում պետք է պատասխանի Կոնցեսիոներին գրավոր` հավանություն տալով կա'մ մերժելով դիմումը: Սահմանված ժամկետում լիազոր մարմնի կողմից դիմումին չպատասխանելու դեպքում դիմումը համարվում է համաձայնեցված;

գ) Լիազոր մարմինն իրավասու է մերժելու դիմումը, եթե դիմումի իրականացումը.

(i) կհանգեցնի կիրառվող օրենսդրության որևէ պահանջների խախտմանը;

(ii) բացասաբար կանդրադառնա կոնցեսիոն ակտիվների, շարժակազմը օգտագործողների, Կոնցեսիոների աշխատակիցների կամ երրորդ անձանց անվտանգության վրա;

3.Եթե կողմերի միջև վեճ է ծագում մերժման հիմնավորման վերաբերյալ, ապա նման վեճը լուծվում է սույն պայմանագրի 18-րդ մասին համապատասխան:

4. Կոնցեսիոներն իրավասու է ներգրավել երրորդ անձանց երկաթուղային տրանսպորտի օբյեկտների կառուցման և վերակառուցման համար, որոնց կողմից իրականացվող բոլոր գործողությունների համար կրում է պատասխանատվություն:

5. Կոնցեսիոները պատասխանատու է երկաթուղային տրանսպորտի օբյեկտների կառուցման և վերակառուցման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի պատրաստման և բոլոր անհրաժեշտ թույլտվությունների ձեռք բերման համար, ինչպես պահանջվում է կիրառվող օրենսդրությամբ:

6. Երկաթուղային տրանսպորտի օբյեկտների կառուցման և վերակառուցման նախագծային փաստաթղթերում կիրառվող օրենսդրության պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում Կոնցեսիոները պետք է անմիջապես հայտնի այդ մասին լիազոր մարմնին և դադարեցնի կառուցման/վերակառուցման աշխատանքները` մինչև նախագծային փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կատարվեն: Այս դեպքում նախագծային փաստաթղթերում փոփոխությունները կատարվում են Կոնցեսիոների հաշվին:

7. Այն դեպքում, եթե Կոնցեսիոները հայտնաբերում է, որ երկաթուղային տրանսպորտի օբյեկտների կառուցումը, վերակառուցումը և հանձնումը շահագործման նախատեսված ժամկետներում անհնար է, ապա Կոնցեսիոները պետք է անմիջապես ծանուցի լիազոր մարմնին` հետագա գործողությունների համար թույլտվություն ստանալու նպատակով:

8. Կոնցեսիոների կողմից երկաթուղային տրանսպորտի օբյեկտների կառուցման, վերակառուցման աշխատանքների ավարտը ձևակերպվում է կոնցեսիոների կողմից երկաթուղային տրանսպորտի օբյեկտների կառուցման, վերակառուցման պարտավորությունների կատարման վերաբերյալ կողմերի ստորագրությամբ փաստաթուղթ կազմելով:

9. Սույն պայմանագրի համաձայն Կոնցեսիոների պարտավորությունների կատարման հետ կապված ծախսերը` ներառյալ երկաթուղային տրանսպորտի օբյեկտների կառուցման և վերակառուցման ծախսերը, կրում է Կոնցեսիոները:

 

Հոդված 2-9. Այլ օպերատորների գործունեությունը

 

Կոնցեսիոները պարտավոր է ապահովել երկաթուղային ցանցին մուտք այլ օպերատորների համար` կիրառվող օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 2-10 Երաշխիք

 

1. Սույն պայմանագրի կնքման պահից սկսած Երաշխավորը տրամադրում է երաշխիք և իր վրա է ընդունում անպայման և անչեղյարկելի պարտավորություն` կրելու պատասխանատվություն ապահովված պարտավորությունների կատարման համար:

2. Վճարման պահանջ ստանալու դեպքում Երաշխավորը պարտավորվում է անպայման և անչեղյարկելի կարգով ոչ ավել քան երեսուն (30) աշխատանքային օրվա ընթացքում մարել ապահովված պարտավորությունները` այն ծավալով և հանրագումարով, որը չի գերազանցում սույն հոդվածի 5-րդ կետում նշվածից:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված Երաշխավորի պարտավորություններն իրականացվում են Կոնցեդենտի վճարման պահանջում նշված հաշվին` վճարման պահանջում նշված ապահովված պարտավորությունների գումարի փոխանցումով:

4. Եթե վճարման պահանջը ներկայացնելուց հետո որևէ գումար փաստորեն ստացված կլինի ապահովված պարտավորությունների լրիվ կամ մասնակի մարման համար, ապա Կոնցեդենտը ոչ ուշ, քան տասնհինգ (15) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Երաշխավորին նշված գումարի ստացման կամ օգտագործման մասին:

5. Ապահովված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Երաշխավորը պարտավորվում է սույն պայմանագրին համապատասխան վճարել Կոնցեդենտին դրամական միջոցների հանրագումար` չգերազանցելով 57000000 (հիսունյոթ միլիոն) ԱՄՆ դոլար:

6. Երաշխիքի գործողության ընթացքում Երաշխավորի կողմից Կոնցեդենտին վճարված դրամական միջոցների հանրագումարը չի կարող գերազանցել 57000000 (հիսունյոթ միլիոն) ԱՄՆ դոլարը (երաշխիքի չափը):

7. Երաշխիքի գործողությունը դադարում է սույն պայմանագրին համապատասխան Կոնցեսիոների բոլոր պարտավորությունների կատարմամբ:

8. Երաշխավորն իրավունք չունի երաշխիքով նախատեսված իր իրավունքներն ու պարտավորությունները լրիվ կամ մասնակի փոխանցել, զիջել կամ այլ կերպ փոխանցել այլ անձանց` առանց Կոնցեդենտի համաձայնության:

9. Եթե Երաշխավորի կողմից սույն հոդվածին համապատասխան կատարված վճարումները կիրառվող օրենսդրության համաձայն կհամարվեն չհիմնավորված, Կոնցեսիոները իրավունք ունի հաշվանցել այդ գումարը սույն պայմանագրին համապատասխան նրա հետագա պարտավորություններին` Երաշխավորի կողմից իրականացված չհիմնավորված վճարումների շրջանակներում:

 

Մ Ա Ս  3

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 3-1. Պայմանագրի ուժի մեջ մտնելը

 

Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում կողմերի համար, երբ սույն պայմանագրի 3-2 հոդվածով նախատեսված բոլոր պայմանները կողմերը կատարել են:

 

Հոդված 3-2. Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայմաններ

 

1. Կոնցեսիոները պարտավոր է`

ա) Կնքել առուվաճառքի պայմանագիրը և վճարել շարժակազմի գինը` սույն պայմանագրի 11-րդ Մասին համապատասխան,

բ) վճարել մուտքի վճարը,

գ) Կիրառվող օրենսդրությանը համապատասխան դիմել ստանալու լիցենզիա երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնելու համար,

դ) ներկայացնել լիազոր մարմին Կոնցեսիոների տնօրենների խորհրդի որոշման հաստատված պատճենը` որով նա լիազորվում է կնքելու սույն պայմանագիրը,

ե) սույն պայմանագրի 2-1 հոդվածին համապատասխան ստորագրել կոնցեսիոն ակտիվների հանձնման-ընդունման ակտը,

2. Կոնցեդենտը պարտավոր է`

ա) կատարել սույն պայմանագրի 2-1, 6-3 և 9-4 հոդվածներով նախատեսված իր պարտավորությունները;

բ) կնքել շարժակազմի առուվաճառքի պայմանագիրն իր անունից;

գ) ներկայացնել ՀՀ կառավարության որոշման վավերացված պատճեն, որով լիազորված է ստորագրելու սույն պայմանագիրը ;

 

Հոդված 3-3. Սույն պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամկետի հետաձգումը

 

1. Եթե սույն պայմանագիրն ուժի մեջ չի մտնում սույն պայմանագրի կնքման օրվանից հարյուր քսան (120) օրվա ընթացքում, կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են հետաձգել սույն պայմանագրի ուժի մեջ մտնելու պահը ավելի ուշ ամսաթվի կամ լուծել սույն պայմանագիրը: Նման համաձայնության բացակայության դեպքում սույն պայմանագիրը կլուծվի:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սույն պայմանագրի լուծումը հանգեցնում է սույն պայմանագրի անվավեր ճանաչմանը` առանց որևէ պարտավորության Կոնցեդենտի կամ Կոնցեսիոների կամ Երաշխավորի համար: Եթե շարժակազմի արժեքը կամ մուտքի վճարը արդեն վճարվել են Կոնցեդենտին, դրանք սեղմ ժամկետում պետք է վերադարձվեն Կոնցեսիոներին: Կոնցեսիոներին հանձնված շարժակազմը անհապաղ վերադարձվում է Կոնցեդենտին:

3. Կոնցեսիոները և երաշխավորը ընդունում և համաձայնում են, որ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում սահմանված որևէ դրույթ չի ազդում 250 000 ԱՄՆ դոլար գումարի չափով հայտի երաշխիքի հնարավոր բռնագանձման նկատմամբ, որը բոլոր հայտատուներից պահանջվում է առաջարկներ ներկայացնելու հրավերի 2.3 կետի համաձայն, և որը հանդիսանում է սույն պայմանագրից լիովին տարբեր և առանձին առարկա է:

 

Մ Ա Ս  4

ԿՈՆՑԵՍԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԺԱՄԿԵՏ

 

Հոդված 4-1. Կոնցեսիոն գործունեության մեկնարկի պայմաններ

 

Կոնցեսիոն գործունեության մեկնարկի պայմաններն են`

ա) շարժակազմի ստացում կոնցեսիոների կողմից;

բ) կոնցեսիոների կողմից երկաթուղային տրանսպորտի գործունեության իրականացման լիցենզիայի ստացում;

 

Հոդված 4-2. Սույն պայմանագրի գործողության ժամկետ և լուծման ամսաթիվ

 

Սույն պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է երեսուն (30) տարի` սկսած կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթվից: Սույն պայմանագրի լուծումը տեղի կունենա, եթե դրա ժամկետը չի երկարացվել սույն պայմանագրի 4-3 հոդվածի դրույթներին համաձայն կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթվի երեսուներորդ (30-րդ) տարեդարձին հաջորդող օրը:

 

Հոդված 4-3. Սույն պայմանագրի գործողության ժամկետի երկարացում

 

1. Սույն պայմանագրի 4-2 հոդվածով նախատեսված երեսուն (30) տարվա գործողության ժամկետը կարող է երկարացվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ լրացուցիչ տաս (10) տարով` կողմերի միջև համաձայնեցված նոր պայմաններով:

2. Կոնցեսիոները պետք է ծանուցի կոնցեդենտին կամ կոնցեդենտը պետք է ծանուցի Կոնցեսիոներին, ըստ իրավիճակի, սույն պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու իր մտադրության մասին ոչ ուշ, քան կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթվի քսաներորդ (20-րդ) տարեդարձից վեց (6) ամիս առաջ:

3. Եթե սույն պայմանագրի երեսուն (30) տարվա գործողության ժամկետը երկարացվում է լրացուցիչ տաս (10) տարով սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, ապա նոր լուծման ամսաթիվ է սահմանվում կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթվի քառասուներորդ (40-րդ) տարեդարձին հաջորդող օրը:

 

Հոդված 4-4. Անցումային շրջան

 

Սույն պայմանագրի ստորագրլու և կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթվի միջև ընկած ժամանակահատվածում Կոնցեսիոները պարտավոր է համաձայնեցնել լիազոր մարմնի հետ կոնցեսիոն գործունեության փոխանցմանն առնչվող բոլոր հարցերը` կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթվի դրությամբ երկաթուղու շահագործման և երկաթուղային փոխադրման ծառայությունների լրիվ շարունակելիությունն ապահովելու նպատակով:

 

Մ Ա Ս  5

ԿՈՆՑԵՍԻՈՆ ՎՃԱՐՆԵՐ


    Հոդված 5-1. Մուտքի միանվագ վճար

 

Կոնցեսիոները պարտավոր է Կոնցեդենտին վճարել կոնցեսիայի մուտքի միանվագ վճար` 1700000000 (մեկ միլլիարդ յոթ հարյուր միլիոն) դրամ սույն պայմանագրի կնքման պահից երեսուն /30/ աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հոդված 5-2. Տարեկան փոփոխական վճար

 

1. Կոնցեսիոները պարտավոր է կոնցեդենտին վճարել տարեկան փոփոխական վճար սույն պայմանագրի գործողության ժամկետի յուրաքանչյուր օրացույցային տարվա համար` կոնցեսիոների համախառն հասույթի երկու (2) տոկոսի չափով, բացառությամբ ուղևորափոխադրումային ծառայությունների հասույթի: Վճարի հաշվարկը ներկայացվում է հաշվետու տարվան հաջորդող տարվա մինչև մայիսի 1-ը, իսկ վճարումը կատարվում է մինչև մայիսի 31-ը: Կոնցեդենտը իրավասու է ներգրաված անկախ աուդիտորի միջոցով ստուգել հաշվարկի արժանահավատությունը և ըստ այդմ լրավճարի պահանջ ներկայացնել կոնցեսիոներին:

2. Սույն հոդվածի 1-ին կետի կիրառման նպատակով համախառն հասույթի հաշվարկումը իրականացվում է ՀՀ հաշվապահական հաշվառման օրենսդրությամբ սահմանված հաշվեգրման մեթոդով (եկամուտը համարվում է ստացված, անկախ դրա դիմաց վճարման փաստից):

 

Հոդված 5-3. Ժամկետանց վճարումներ

 

Եթե Կոնցեսիոներն ուշացնում է մուտքի վճարի և փոփոխական կոնցեսիոն վճարի իր վճարումների կատարումը, ապա նա պարտավոր է յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար Կոնցեդենտին վճարել ժամկետանց գումարից հաշվարկվող 0,01 տոկոս տույժ` ժամկետանց վճարման ամսաթվից մինչև փաստացի վճարման ամսաթիվն ընկած ժամանակահատվածի համար:

 

Մ Ա Ս  6

ԿՈՆՑԵՍԻՈՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

Հոդված 6-1. Կոնցեսիոների պատասխանատվությունը աշխատակազմի ընտրության համար

 

1.Կոնցեսիոները պարտավոր է կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթվին աշխատանքի ընդունել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության բոլոր աշխատողներին, բացառությամբ կենսաթոշակային տարիքի անձանց, եթե նրանք բավարարում են Կոնցեսիոների սահմանած նվազագույն մասնագիտական չափանիշներին և հետագայում պատասխանատու է կիրառվող օրենսդրության համաձայն վճարման ենթակա բոլոր տեսակի աշխատավարձերի, կենսաթոշակային և այլ վճարումների համար:

2. Կոնցեսիոները պարտավոր է պահպանել կոնցեսիոն գործունեության առաջին երեք տարիների ընթացքում աշխատակազմ` 4300 աշխատողների մակարդակով:

 

Հոդված 6-2. Որակյալ աշխատակազմ

 

Կոնցեսիոները ապահովում է, որպեսզի իր աշխատողները, իր կողմից ներգրավված կապալառուները և դրանց ենթակապալառուները ունենան պատշաճ որակավորում ու փորձ և իրավասու լինեն կատարելու իրենց հանձնարարած աշխատանքը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ունենան համապատասխան լիցենզիա: Լիազոր մարմնի պահանջով Կոնցեսիոները պարտավոր է ներկայացնել ապացույցներ նշված անձանց իրավասության վերաբերյալ:

 

Հոդված 6-3. Աշխատողների փոխադրում

 

1. Ոչ ուշ քան սույն պայմանագրի կնքման օրվանից վաթսուն (60) աշխատանքային օրվա ընթացքում, Կոնցեդենտը պետք է տրամադրի Կոնցեսիոներին «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների ցուցակը` ներառյալ յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ առնվազն հետևյալ տեղեկությունները.

ա) Անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվը, բնակության վայրը, լեզուների իմացությունը, քաղաքացիությունը, կրթությունը, պաշտոնը, «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունում աշխատանքի անցնելու ամսաթիվը և աշխատանքային ժամանակահատվածում զբաղեցված պաշտոնների ցանկը;

բ) ընթացիկ աշխատավարձը;

գ) սոցիալական արտոնությունները, նպաստները և «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության այլ պարտավորություններն այդ աշխատակցի նկատմամբ:

2. Կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթվին Կոնցեսիոները ներկայացնում է լիազոր մարմնին «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության այն աշխատողների ցուցակը, որոնց նա ընտրել է:

 

Հոդված 6-4. Կողմերի պարտավորությունները «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության նախկին աշխատողների նկատմամբ

 

1. Կողմերը համաձայնում են, որ Կոնցեսիոների մոտ չփոխադրվող աշխատողների նկատմամբ ունեցած ցանկացած և բոլոր վճարումների և արտոնությունների գծով պատասխանատվություն է կրում Կոնցեդենտը: Կոնցեսիոների մոտ փոխադրվող աշխատողների նկատմամբ փոխադրման ամսաթվի դրությամբ նման վճարումների և արտոնությունների գծով ունեցած պարտավորությունների համար նույնպես պատասխանատվություն է կրում Կոնցեդենտը, անկախ դրանց վճարվելու ժամկետից:

2. Կոնցեդենտը պարտավոր է փոխհատուցել Կոնցեսիոների կրած ցանկացած ծախսերը` պահանջների և պատասխանատվության գծով, որոնք առաջանում են Կոնցեդենտի կողմից սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պարտավորությունների խախտման կամ չկատարման արդյունքում, այդ թվում, փոխադրվող աշխատակիցների ներկայացրած պահանջները, որոնք կապված են մինչև փոխադրման ամսաթիվն առաջացող հանգամանքների և պայմանների հետ:

3. Եթե Կոնցեսիոները կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթվից երեք (3) ամսվա ընթացքում աշխատանքի է ընդունում չփոխադրվող աշխատող, Կոնցեսիոները պարտավոր է հայտնել այդ մասին լիազոր մարմնին և վճարել Կոնցեդենտին սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված վերջինիս պարտավորությունների ուժով չփոխադրվող աշխատողին վճարված միջոցների համարժեքը:

 

Հոդված 6-5. Արհմիություններ և աշխատանքային պայմանագրեր

 

1. Կոնցեսիոները իրավասու է ճանաչել փոխադրվող աշխատողների շահերը ներկայացնող արհմիությունները` կիրառվող օրենսդրությանը համապատասխան:

2. Մինչև Կոնցեսիոների և փոխադրվող աշխատողների միջև նոր աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ համաձայնության ձեռք բերումը` Կոնցեսիոները պարտավոր է հետևել աշխատողների փոխադրման օրվա դրությամբ «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության հետ գոյություն ունեցող աշխատանքային պայմանագրերի դրույթներին: Նոր աշխատանքային պայմանագրերը բոլոր առումներով պետք է համահունչ լինեն կիրառվող օրենսդրության դրույթներին, իսկ աշխատավարձերի, կենսաթոշակային հատկացումների և այլ վճարումների մասով` չպետք է վատթարացնեն փոխադրվող աշխատողների իրավունքները փոխադրման օրվա դրությամբ «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության հետ նրանց ունեցած աշխատանքային պայմանագրերի համեմատ:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ոչ մի դրույթ չի կարող պարտադրել Կոնցեսիոներին աշխատանքի ընդունել որևէ փոխադրվող աշխատողի նույն պաշտոնում, որը նա զբաղեցրել է «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունում փոխադրման օրը կամ դրանից առաջ:

 

Մ Ա Ս  7

ՆԱԽՈՐԴ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏՔԵՐԸ

 

Հոդված 7-1. Նախորդ պայմանագրային պարտքերի նկատմամբ երաշխիք

 

Կոնցեդենտը երաշխավորում է Կոնցեսիոներին, որ իր վրա կվերցնի մինչև կոնցեսիոն գործունեության մեկնարկման ամսաթիվը երրորդ անձանց հետ կնքված ցանկացած պայմանագրով կամ համաձայնագրով իր կամ «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ստանձնած բոլոր պարտքերի համար պատասխանատվությունը:

 

Հոդված 7-2. Կոնցեսիոների պարտավորությունները

 

Կոնցեսիոները պարտավոր է.

ա) կատարել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության բոլոր պարտավորությունները, որոնք կառաջանան մինչև կոնցեսիոն գործունեության մեկնարկի օրը, որոնք զետեղված են սույն պայմանագրի թիվ 2 հավելվածում թվարկվող որևէ պայմանագրի կամ համաձայնագրի մեջ;

բ) փոխհատուցել Կոնցեդենտին ցանկացած վնասի, պատասխանատվության կամ ծախսի դիմաց (այդ թվում` որևէ հայցի ներկայացման կամ կարգավորման արդյունքում վճարված գումարը), որին Կոնցեդենտը կարող է ենթակա լինել` Կոնցեսիոների կողմից սույն հոդվածի (ա) ենթակետում սահմանված աշխատանքի սխալ կամ անփույթ իրականացման կամ չիրականացման հետևանքով, պայմանով, որ Կոնցեդենտը իրավասու չի պահանջելու որևէ փոխհատուցում Կոնցեսիոներից նախքան կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթիվը:

 

Հոդված 7-3. Կոնցեդենտի պատասխանատվությունն իր առևտրային պարտքը ստանալու համար

 

Կոնցեդենտը պատասխանատու է իր հաշվին և պատասխանատվությամբ իր ցանկացած առևտրային պարտքերը ստանալու համար:

 

Հոդված 7-4 Նյութական պատասխանատվություն

 

Կոնցեդենտը երաշխավորում է փոխհատուցել Կոնցեսիոներին վնասի, կորստի և ծախսերի համար, որը Կոնցեսիոները կրում է երրորդ անձանց կողմից ներկայացված ցանկացած հայցի/պահանջի արդյունքում, կապված` կոնցեսիոն ակտիվների օգտագործման և (կամ) շարժակազմի սեփականության իրավունքը կոնցեսիոներին փոխանցման հետ:

 

Մ Ա Ս  8

ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 8-1. Կոնցեսիոների հիմնական պարտավորությունները և աշխատանքային չափանիշները

 

1. Կոնցեսիոները կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթվից սկսած և կոնցեսիոն ժամկետի ամբողջ ընթացքում, պարտավոր է`

ա) իրականացնել երկաթուղու շահագործումը կիրառվող օրենսդրությանը համապատասխան;

բ) մատուցել պատշաճ որակի երկաթուղային փոխադրման ծառայություններ` կիրառվող օրենսդրությանը համապատասխան և ջանալ որպեսզի այդ ծառայությունները մատուցվեն արդյունավետ և ժամանակին;

գ) մատուցել ուղևորափոխադրումային ծառայություններ` սույն պայմանագրի 2-3 Հոդվածի համաձայն;

դ) իրագործել երաշխավորողի տեխնիկական առաջարկում ներկայացված և սույն պայմանագրի թիվ 1 հավելվածում ներառված շահագործման և ներդրումային ծրագրերը:

2. Կոնցեսիոները պետք է ապահովի գործող գծերի և գնացքների աշխատանքային վիճակը: Կոնցեսիոները պետք է ապահովի առկա փաստացի 30 կմ/ժ միջին կարգավորված արագության մակարդակը և դրա աստիճանաբար բարձրացմամբ:

3. Կոնցեսիոն գործունեության ամսաթվից ոչ ուշ քան տասնութ (18) ամսվա ընթացքում Կոնցեսիոները պետք է առաջարկի լիազոր մարմնին երկաթուղային ցանցի ութ (8) առանձին նախապես համաձայնեցված հատվածների համար նվազագույն արագության սահմանները:

4. Կոնցեսիոների կողմից սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան առաջարկվող նվազագույն արագության սահմանները պետք է համաձայնեցվեն լիազոր մարմնի հետ Կոնցեսիոների կողմից առաջարկությունը ստանալուց 30 օրվա ընթացքում::

5. Կոնցեսիոների կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը պետք է ուղղված լինեն նաև նվազագույն արագության չափանիշների բարելավմանը:

6.Կոնցեդենտը տարեկան կտրվածքով վերահսկելու է կոնցեսիոների կողմից ներդրումային ծրագրերով սահմանված նվազագույն արագության չափանիշների կատարման ապահովումը:

7. Եթե Կոնցեսիոների կողմից սույն հոդվածի 3-րդ կետով առաջարկվող նվազագույն արագության սահմանները չեն համաձայնեցվում լիազոր մարմնի հետ սույն հոդվածի 4-րդ կետում նախատեսված ժամանակահատվածում, ապա կողմերը պետք է այդ հարցը ներկայացնեն ԱՊՀ անդամ երկրների, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի և Ֆինլանդիայի երկաթուղային տրանսպորտի խորհրդի կամ որևէ այլ երկաթուղային տեխնիկական մասնագետի ուսումնասիրությանը: Այս վեճի հետ առընչվող ծախսերը հավասարաչափ կրում են կոնցեդենտը և կոնցեսիոները:

 

Հոդված 8-2. Կոնցեսիոների գործունեության ազատությունը

 

Կոնցեսիոներն իրավունք ունի իրականացնելու կիրառվող օրենսդրությամբ չարգելված ցանկացած ձեռնարկատիրական կամ տնտեսական գործունեություն:

 

Հոդված 8-3. Առևտրային հիմունքներով գործունեություն իրականացնելու ազատություն

 

Սույն պայմանագրին և կիրառվող օրենսդրությանը համապատասխան Կոնցեսիոներն ազատ է որոշելու բնույթը, հիմքը, տեխնիկական և առևտրային կողմերը, այդ թվում` աշխատուժի գծով այն պահանջները, որոնք անհրաժեշտ են սույն պայմանագրի 8-1 հոդվածով իր պարտավորություններն իրականացնելու համար:

 

Հոդված 8-4. Երկաթուղային ծառայությունների սակագները

 

1. Կոնցեսիոներն ազատ է սահմանելու սակագներ երկաթուղային փոխադրման ծառայությունների համար` հետևյալ բացառություններով.

ա) երկաթուղային ենթակառուցվածքի օգտագործման վճարներ;

բ) Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում;

գ) երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման սակագները, որոնց ցանկը սահմանում է ՀՀ կառավարության որոշմամբ;

դ) միջազգային երկաթուղային բեռնափոխադրումների սակագները դեպի Հայաստան կամ Հայաստանից դուրս կարգավորվում են միջազգային պայմանագրով, եթե Հայաստանի Հանրապետությունը դրան մասնակից է:

2. Սույն հոդվածի 1-ին կետի (ա) ենթակետում նշված սակագների ցանկացած անբարենպաստ փոփոխություն` համեմատած սույն պայմանագրի կնքման պահին գործող սակագների, համարվում է օրենսդրության անբարենպաստ փոփոխություն (անկախ այն հանգամանքից այդ սակագները սահմանված են կիրառվող օրենքին համապատասխան այլ ձևով) և առաջացնում է սույն պայմանագրի 16-րդ մասով նախատեսված հետևանքները

 

Հոդված 8-5. Ուղղակի կառավարելու և կոնցեսիոն գործունեություն իրականացնելու Կոնցեդենտի իրավունքը

 

1. Առանց սահմանափակելու կողմերի այլ իրավունքները սույն պայմանագրի ներքո, բացի Կոնցեսիոների վրա ազդող անհաղթահարելի ուժի առկայության հանգամանքներից, Կոնցեդենտը կարող է մտցնել ուղղակի կառավարում և իրականացնել կոնցեսիոն գործունեություն Կոնցեսիոների փոխարեն, երբ վերջինս դադարեցնում է մատուցել երկաթուղային փոխադրման ծառայություններ տասնհինգ (15) իրար հաջորդող օրվա ընթացքում և որևէ էական առումով չի հետևում կիրառվող օրենսդրության կամ սույն պայմանագրի դրույթներին, որոնք պահանջում են անվտանգ երկաթուղային փոխադրման ծառայությունների մատուցում նույն ժամանակահատվածում:

2. Եթե Կոնցեդենտը որոշում է օգտվել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված իր իրավունքներից, նա իրավասու է, քսանչորս (24) ժամ առաջ ծանուցելով Կոնցեսիոներին, հսկողություն սահմանել կոնցեսիոն ակտիվների, ինչպես նաև` շարժակազմի նկատմամբ, ուղղակիորեն և երրորդ անձանց միջոցով իրականացնել երկաթուղու շահագործումը և մատուցել երկաթուղային փոխադրման ծառայություններ:

3. Եթե կոնցեդենտը կիրառում է 1-ին կետով նախատեսված իր իրավունքը, ապա Կոնցեսիոները պարտավոր է փոխհատուցել ուղղակի կառավարման իրավունքից օգտվելու արդյունքում Կոնցեսիոների կողմից կոնցեսիոն ակտիվների և շարժակազմի օգտագործողներից ստացված փաստացի համախառն հասույթի սահմանում Կոնցեդենտի կրած բոլոր ողջամիտ ծախսերը ուղղակի կառավարման ընթացքում: Կոնցեդենտը փոխհատուցում է Կոնցեսիոներին կոնցեսիոն ակտիվներին և Կոնցեսիոների շարժակազմին պատճառած ցանկացած վնասի դիմաց, որն առաջացել է ուղղակի միջամտության ժամանակահատվածում երկաթուղային շահագործման անփույթ իրականացումից:

4. Եթե Կոնցեդենտը կիրառում է սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված իր իրավունքները, վերջինս Կոնցեսիոների հետ հնարավոր սեղմ ժամկետներում համատեղ բանակցում է ուղղակի կառավարման իրավունքի իրականացման ավարտման առանձնահատկությունների և այն ժամկետների և պայմանների վերաբերյալ, որոնցով Կոնցեսիոներն իրավասու կլինի վերսկսելու կոնցեսիոն գործունեությունը: Եթե սույն հոդվածի 1-ին կետում զետեղված հանգամանքները դադարում են մինչև ուղղակի կառավարման համաձայնեցված ժամկետը, Կոնցեդենտը պետք է անմիջապես դադարի կիրառել ուղղակի կառավարման իր իրավունքը, և սույն պայմանագրով Կոնցեսիոների բոլոր իրավունքները պետք է վերականգնվեն:

5. Եթե կողմերը այլ բան չեն պայմանավորվել, Կոնցեդենտը պարտավոր է ուղղակի կառավարման ընթացքում ապահովել կոնցեսիոն ակտիվները և շարժակազմը օգտագործողներից վարձավճարների և վճարների հավաքագրումը նույն կերպ և նույն բարեխղճությամբ, որոնք իրականացրել է Կոնցեսիոները: Կոնցեդենտը պարտավոր է այդպիսի վճարումները ստանալու օրվանից տասը (10) աշխատանքային օրվա ընթացքում լրիվ ծավալով անհատույց փոխանցել Կոնցեսիոների հաշվին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված ծախսերի:

6. Եթե Կոնցեդենտը անհիմն կերպով օգտվել է իր ուղղակի կառավարման իրավունքից, Կոնցեդենտը պարտավոր է Կոնցեսիոներին փոխհատուցել իր գործողությունների հետևանքով պատճառած վնասները և կորուստները:

 

Մ Ա Ս  9

ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

Հոդված 9-1. Անշարժ գույքի սեփականություն

 

1. Կոնցեդենտը հանդիսանում է կոնցեսիոն ակտիվների սեփականատերը:

2. Կոնցեսիոները կարող է վաճառել կոնցեսիոն ակտիվներում ընդգրկված գույքը լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ, ընդ որում կոնցեսիոն ակտիվների այդպիսի վաճառքից առաջացած եկամուտը պետք է փոխանցվի Կոնցեդենտին, բացառությամբ վաճառքի կազմակերպման համար իրականացված ողջամիտ ծախսերի:

3. Կոնցեսիոները կարող է վաճառել կոնցեսիոն ակտիվների սպասարկման, վերանորոգման կամ բարեկարգման արդյունքում առանձնացված, վերականգնված և կազմատված նյութերը և հումքը: Նշված վաճառքից ստացված եկամուտները պատկանում են Կոնցեսիոներին:

4. Կոնցեսիոները կոնցեդենտի համաձայնությամբ կարող է վաճառել կոնցեսիոն ակտիվներում ընդգրկված գույքը` վաճառքից առաջացած գումարը ներդնելով ենթակառուցվածքների զարգացմանը:

 

Հոդված 9-2. Սպասարկման, վերանորոգման ու անհրաժեշտ բարելավման աշխատանքներ

 

Կոնցեսիոները պարտավոր է իրականացնել իր հաշվին կոնցեսիոն ակտիվների սպասարկման, վերանորոգման և անհրաժեշտ բարելավման աշխատանքներ` պահպանելով կիրառվող օրենսդրության պահանջները, սույն պայմանագրի թիվ 1 հավելվածի համաձայն:

 

Հոդված 9-3. Կոնցեսիոն ակտիվների վերադարձը բարվոք վիճակում

 

1. Պայմանագրի լուծման ամսաթվին Կոնցեսիոները Կոնցեդենտին պետք է վերադարձնի կոնցեսիոն ակտիվներն այնպիսի վիճակում, որպեսզի հնարավոր լինի երկաթուղու շահագործումը և երկաթուղային փոխադրումների ծառայությունները շարունակել առանց դադարի առնվազն երեք (3) տարվա ընթացքում` առանց այլ ներդրումների, բացի ընթացիկ սպասարկումից: Սույն պայմանագրի լուծման ամսաթվից հարյուրութսուն (180) օր առաջ Կոնցեսիոները պետք է ներկայացնի Կոնցեսիոներին կոնցեսիոն ակտիվների ցանկը, որոնք նա դեռ օգտագործում է, որտեղ պետք է առնվազն ընդգրկվեն տեղեկություններ դրանց գտնվելու վայրի և վիճակի վերաբերյալ:

2. Եթե Կոնցեդենտը պատշաճ հիմնավորմամբ գտնում է, որ կոնցեսիոն ակտիվները վերադարձվել են այնպիսի վիճակում, որը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմաններին, Կոնցեսիոները պարտավոր է իր հաշվին իրականացնել Կոնցեդենտի կողմից պահանջված անհրաժեշտ վերանորոգումները և վերակառուցումները:

3. Կոնցեսիոն ակտիվների վերադարձի հետ առընչվող ծախսերը և վճարները պետք է կրի Կոնցեսիոները:

 

Հոդված 9-4. Հողամասերը կոնցեսիոներին տրամադրելու կարգը

 

1. Կոնցեդենտը պարտավորվում է կնքել կամ աջակցել կնքելու պայմանագրեր Կոնցեսիոների հողամասի անհատույց օգտագործման վերաբերյալ և տրամադրել այդ հողամասերը մինչև կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթիվը:

2. Կոնցեսիոներին անհատույց օգտագործման իրավունքով տրվող հողամասերի նկարագրությունը` դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման համարը, մակերեսը, գտնվելու վայրը, ինչպես նաև կոնցեսիոների հողամասերի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթերի ցանկը կոնցեդենտը կտրամադրի կոնցեսիոներին կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթվին:

3. Կոնցեդենտը երաշխավարում է, որ սույն հոդվածի 1-ին կետում նշված հողամասերը.

ա) Զերծ են որևէ ծանրաբեռնվածությունից կամ երրորդ անձանց իրավունքներից;

բ) կարող են կիրառվող օրենսդրությանը համապատասխան օգտագործվել Կոնցեսիոների կողմից սույն պայմանագրով առանց լրացուցիչ գործողությունների կամ պայմանների` կապված այդ հողամասերի իրավական կամ փաստացի կարգավիճակի հետ;

գ) օգտագործման համար ֆիզիկական խոչընդոտներ հայտնաբերվելու դեպքում կվերացնի այդ խոչընդոտները կիրառվող օրենսդրությանը համապատասխան:

4. Կոնցեսիոներին հողամասերի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման պայմանագրերի գործողության ժամկետը պետք է համապատասխանի սույն պայմանագրի գործողության ժամկետին:

5. Կոնցեսիոներն իրավասու է հողամասերն առանց լիազոր մարմնի համաձայնության հանձնել վարձակալության:

6. Սույն պայմանագրի լուծումն հիմք է հանդիսանում Կոնցեսիոներին հողամասերի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման պայմանագրերի լուծման համար:

7. Սույն պայմանագրի 2-8 հոդվածով սահմանված կարգով Կոնցեսիոներն իրավունք ունի կոնցեդենտի համաձայնությամբ իրեն հատկացված հողամասի վրա իրականացնել շինարարական և դրա հետ կապված այլ աշխատանքներ:

 

Հոդված 9-5. Կոնցեսիոների կողմից այլ անշարժ գույքի ձեռքբերումը

 

Կոնցեսիոների կողմից այլ անշարժ գույքի ձեռքբերումը ենթակա չէ կարգավորման սույն պայմանագրով: Նշված ձեռքբերման հետ կապված ցանկացած պայմանագիր անկախ է սույն պայմանագրից:

 

Մ Ա Ս  10

ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ

 

Հոդված 10-1. Կոնցեսիոն ակտիվների վարձակալություն (օգտագործում)

 

Կոնցեսիոները կարող է կոնցեսիոն ակտիվները և հողամասերը վարձակալության կամ օգտագործման իրավունքով հանձնել երրորդ անձի` առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման:

 

Հոդված 10-2. Երկաթուղային հանգույցներ

 

1. Կոնցեսիոները պատասխանատու է գոյություն ունեցող երկաթգծի, ճանապարհների և սպասարկման հանգույցների սպասարկման համար, որոնց համար մինչև կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթիվը պատասխանատու է եղել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը:

2. Կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթվից հետո կառուցվող կամ ձևափոխվող երկաթգծերը, ճանապարհները կամ սպասարկման հանգույցները կարգավորվում են կիրառվող օրենսդրությամբ:

3. Սույն հոդվածում, սպասարկման հանգույցե արտահայտությունը նշանակում է լար, մալուխ, խողովակ կամ այլ ապրանքների և էներգիայի փոխանցման կամ ծառայությունների մատուցման միջոց:

 

Մ Ա Ս 11

ՇԱՐԺԱԿԱԶՄ

 

Հոդված 11-1. Շարժակազմի Վաճառք

 

1.Սույն պայմանագրի ստորագրման պահից ոչ ուշ քան իննսուն (90) օրվա ընթացքում Կոնցեդենտը և Կոնցեսիոները կնքում են շարժակազմի առուվաճառքի պայմանագիր:

2. Կոնցեսիոները Կոնցեդենտին պետք է վճարի հաշվապահական հաշվետվության մեջ արտացոլված շարժակազմի մնացորդային արժեքին համարժեք գումար առուվաճառքի պայմանագրի կնքման պահի դրությամբ:

 

Հոդված 11-2. Այլ շարժակազմի ձեռք բերումը Կոնցեսիոների կողմից

 

1. Կոնցեսիոները կարող է ցանկացած պահին վարձակալել (օգտագործել) կամ ձեռք բերել ցանկացած լրացուցիչ շարժակազմ: Նշված ձեռքբերման հետ կապված պայմանագիրն անկախ է սույն պայմանագրից:

2. Սույն հոդվածի առաջին կետի համաձայն Կոնցեսիոների կողմից վարձակալվող (օգտագործվող) կամ ձեռք բերվող ցանկացած նոր շարժակազմ պետք է համապատասխանի կիրառվող օրենսդրության պահանջներին մասնավորապես` անվտանգության առումով:

 

Հոդված 11-3. Կոնցեսիոների շարժակազմը գնելու Կոնցեդենտի իրավունքը

 

1. Սույն պայմանագրի լուծման ամսաթվից հարյուր ութսուն (180) աշխատանքային օր առաջ Կոնցեսիոները Կոնցեդենտին պետք է առաջարկի գնել իր շարժակազմը: Այդ առաջարկն ուժի մեջ պետք է մնա մինչև սույն պայմանագրի լուծման ամսաթիվը:

2. Եթե Կոնցեդենտը օգտվում է սույն հոդվածի 1-ին կետում սահմանված իր իրավունքից և ցանկություն է հայտնում գնել ամբողջ շարժակազմը կամ դրա մի մասը, ապա Կոնցեսիոները պարտավոր է վաճառել շարժակազմն իր մնացորդային արժեքով, որը պետք է գնահատվի անկախ գնահատողի կողմից ըստ կիրառվող օրենսդրության:

 

Մ Ա Ս 12

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 12-1. Ապահովագրություն

 

Ոչ ուշ քան սույն պայմանագրի կնքման օրվանից վաթսուն (60) օրվա ընթացքւմ Կոնցեսիոները պարտավոր է ձեռք բերել`

ա) համապատասխան ապահովագրություն` երրորդ անձանց նկատմամբ պարտավորության դիմաց իր կողմից իրականացվող երկաթուղային շահագործման և երկաթուղային փոխադրման ծառայությունների համար

բ) համապատասխան ապահովագրություն կոնցեսիոն ակտիվների նկատմամբ, բոլոր ռիսկերի դիմաց գույքային ապահովագրիե տեսքով:

 

Հոդված 12-2. Ապահովագրական հասույթի օգտագործում

 

1. Սույն պայմանագրի 12-1 հոդվածի (բ) ենթակետում նշված ապահովագրով ներառվող որևէ կոնցեսիոն ակտիվի կորստի կամ վնասի դեպքում, Կոնցեսիոները պարտավոր է օգտագործել ապահովագրական վճարը կոնցեսիոն ակտիվը փոխարինելու կամ վերանորոգելու համար:

2. Կոնցեսիոները պարտավոր չէ սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, փոխարինել կամ վերանորոգել որևէ կոնցեսիոն ակտիվ, որը Կոնցեդենտի և Կոնցեսիոների համաձայնությամբ մինչև կորստի կամ վնասվելու պահը եղել է ամբողջովին մաշված կամ կոնցեսիոն գործունեության համար նյութական արժեք չունեցող:

 

Մ Ա Ս 13

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 13-1. Համապատասխանություն բնապահպանական նորմերին

 

Կոնցեսիոները պարտավոր է պահպանել կիրառվող օրենսդրությամբ սահմանված բնապահպանական պահանջները:

 

Հոդված 13-2. Բացառություն

 

Կոնցեսիոները պատասխանատվություն չի կրում որևէ կոնցեսիոն ակտիվի մասով միջավայրի աղտոտման համար, որի աղբյուր կամ պատճառ են հանդիսացել մինչև կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթիվը տեղի ունեցած գործողությունները կամ բացթողումները:

 

Մ Ա Ս 14

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 14-1. Կոնցեդենտի կողմից իրականացվող վերահսկողություն

 

1. Կոնցեդենտը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կոնցեսիոներին լիազոր մարմնի փոփոխության մասին:

2. Սույն պայմանագրի գործողության ընթացքում լիազոր մարմնի ներկայացուցիչները կարող են տասներկու ամիսը մեկ իրականացնել Կոնսեցիոների մոտ ուսումնասիրություններ` տեղեկանալու նրա կողմից սույն պայմանագրի պայմանների և կիրառվող օրենսդրության պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ` ներառյալ կոնցեսիոն ակտիվների դիտարկումը, անհրաժեշտ փաստաթղթերի և ցուցանիշների ուսումնասիրությունը` առնվազն 15 (տանսհինգ) աշխատանքային օր առաջ գրավոր տեղեկացնելով կոնցեսիոներին այդ մասին:

3. Կոնցեսիոները պարտավոր է չխոչընդոտել լիազոր մարմնի ներկայացուցիչների գործողություններին` սույն հոդվածի 2-րդ կետում նշված աշխատանքների իրականացման նպատակով:

 

Հոդված 14-2. Կոնցեսիոների պարտականությունը

 

1. Կոնցեսիոները պարտավոր է`

ա) լիազոր մարմնի պահանջով նրան տրամադրել սույն պայմանագրի պայմանների կատարմանը վերաբերող ցանկացած փաստաթուղթ;

բ) մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա քսանհինգ (25)-ը լիազոր մարմնին ներկայացնել եռամսյակային և տարեկան արդյունքներով սույն պայմանագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունների պատճեները, ինչպես նաև տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հաստատված անկախ աուդիտորական ընկերության կողմից;

գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը լիազոր մարմին ներկայացնել հաշվետվություն երկաթուղային փոխադրման ծառայությունների վիճակագրության մասին;

դ) նախապես ստանալ Կոնցեդենտի համաձայնությունը Կոնցեսիոների հիմնադիրների և/կամ բաժնետերերի փոփոխության համար;

2. Սույն հոդվածում նշված տեղեկատվությունը Կոնցեսիոները հաղորդում է լիազոր մարմնին գրավոր ձևով, եթե լիազոր մարմինը չի պահանջում ծանուցման այլ ձև:

3. Սույն պայմանագրի համաձայն ներդրումային ծրագրի դրույթների իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը Կոնցեսիոները պետք է ներկայացնի լիազոր մարմին` մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 31-ը:

 

Հոդված 14-3. Լիազոր մարմնի պարտավորությունները

 

1. Լիազոր մարմինը պարտավոր է.

ա) չմիջամտել Կոնցեսիոների առևտրային գործունեությանը;

բ) չհրապարակել Կոնցեսիոների առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, որոնց մասին Կոնցեսիոները գրավոր տեղեկացրել է լիազոր մարմնին` այդպիսի տեղեկությունները վերջինիս փոխանցելու ընթացքում:

 

Հոդված 14-4. Տեղեկատվության փոխանակում

 

1. Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է անհապաղ տեղեկացնել մյուս կողմին իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին, որոնք կարող են անբարենպաստ անդրադառնալ կողմերի պայմանագրային պարտավորությունների կատարման վրա:

2. Կողմը, ստանալով սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվությունը, պարտավոր է տեղեկատվության ստացման պահից 10-օրյա ժամկետում մյուս կողմին ներկայացնել գրավոր պատասխան ստացված տեղեկատվության հետ իր համաձայնության կամ անհամաձայնության մասին:

 

Մ Ա Ս 15

ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

Հոդված 15-1. Ընդհանուր սկզբունքներ

 

Կողմերը պատասխանատվություն չեն կրում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների խախտման համար, որքանով որ դրանց իրականացմանը խոչընդոտել են անհաղթահարելի ուժի (ֆորս մաժորային) հանգամանքները, որոնք դուրս են դրանցից տուժած կողմի հսկողությունից:

 

Հոդված 15-2. Սահմանում

 

1. «Անհաղթահարելի ուժ» արտահայտությունն ընդգրկում է, առանց սահմանափակվելու, հետևյալ իրադարձություններից կամ պայմաններից որևէ մեկը, պայմանով, որ տուժած կողմը չի կարողացել կանխել, հաղթահարել կամ կարգավորել այդ իրադարձությունը կամ իրավիճակը ամբողջապես կամ մասամբ` կիրառելով պատշաճ միջոցներ.

ա) անկանխատեսելի բնական երևույթներ, այդ թվում` կայծակ, հրդեհ, երկրաշարժ, ջրհեղեղ, բուք, ձնամրրիկ, փոթորիկ և այլ արտառոց եղանակային պայմաններ;

բ) պայթյուններ, ճառագայթային և քիմիական աղտոտումներ;

գ) օտարերկյա թշնամու հետ որևէ ռազմական գործողություն (հայտարարված կամ չհայտարարված), ներքին խռովություն և զինված ընդհարումներ, ահաբեկչական գործողություններ, արտաքին շրջափակում և էմբարգո;

դ) աբստամբություններ և քաղաքական խռովություններ, գործադուլներ կամ աշխատավորական շարժումներ Կոնցեսիոների աշխատողների կամ հարևան երկրներում երկաթուղային աշխատողների կողմից;

ե) Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության հայտարարում:

2. Եթե անհաղթահարելի ուժի որևէ իրադարձություն կորակավորվի միևնույն ժամանակ որպես հատուկ դեպք, կկիրառվի հատուկ դեպքի ռեժիմ:

 

Հոդված 15-3. Ծանուցման պարտավորություններ

 

Եթե անհաղթահարելի ուժ ներկայացնող հանգամանքի պատճառով որևէ կողմ ի վիճակի չէ կատարել պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, անհաղթահարելի ուժի ազդեցության տակ հայտնված կողմը պարտավոր է.

ա) անհաղթահարելի ուժի հանգամանքների վերաբերյալ տեղեկանալուն պես մյուս կողմին ծանուցում ներկայացնել;

բ) անհաղթահարելի ուժի հանգամանքների վերաբերյալ տուժած կողմի առաջին ծանուցումը ուղարկելուց ոչ ուշ քան քսանչորս (24) ժամ անց, մյուս կողմին երկրորդ ծանուցում ներկայացնել` չափավոր մանրամասնությամբ նկարագրելով անհաղթահարելի ուժի հանգամանքը և, որքանով հնարավոր է պարզել երկրորդ ծանուցման պահին, նախնական գնահատում ներկայացնել` ազդեցություն կրած պարտավորությունների վերաբերյալ և նախնական կանխատեսում անել, թե որքան ժամանակ տվյալ կողմը հնարավորություն չի ունենա կատարել իր պարտավորությունները:

 

Հոդված 15-4. Անհաղթահարելի ուժի ավարտ

 

Անհաղթահարելի ուժի ազդեցության տակ հայտնված կողմը պարտավոր մյուս կողմին հնարավորին չափ սեղմ ժամկետում ծանուցում ներկայացնել նաև հետևյալի մասին.

ա) անհաղթահարելի ուժի ազդեցության ավարտը` երկարատև անհաղթահարելի ուժի հանգամանքների դեպքում;

բ) անհաղթահարելի ուժի ազդեցության տակ հայտնված կողմի` իր պարտավորություններն վերսկսելու հնարավորությունը:

 

Հոդված 15-5 Անհաղթահարելի ուժի ազդեցության մեղմացում

 

Կողմերից յուրաքանչյուրը պետք է գործադրի ամենայն ջանքեր անհաղթահարելի ուժի ազդեցությունը դադարեցնելու կամ մեղմելու համար, ներառյալ և չսահմանափակելով երրորդ կողմերին ողջամիտ չափով գումարների վճարումը:

 

Մ Ա Ս 16

ՀԱՏՈՒԿ ԴԵՊՔԵՐ

 

Հոդված 16-1 Հատուկ դեպքերի ցանկ

 

1.Որևէ իրադարձություն բերված ստորև կհամարվի հատուկ դեպք;

ա) Կոնցեդենտի կողմից սույն պայմանագրի խախտում, որը վերաբերում է կոնցեսիոն ակտիվներին, շարժակազմին և հողատարածքներին` Կոնցեդենտի կողմից տրված երաշխիքների մասով;

բ) Օրենսդրության անբարենպաստ փոփոխություն;

գ) Կիրառվող օրենսդրության խախտում Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից,

դ) ցանկացած պատահական կորուստ կամ վնաս հողատարածքներին, կոնցեսիոն ակտիվներին, շարժակազմին,

ե) էլեկտրոէներգիայի մատակարարման դադարում;

2.Հատուկ դեպքեր չեն հանդիսանում այն դեպքերը, որոնք առաջացել են (ուղղակի կամ անուղղակի) Կոնցեսիոների կամ նրա ցանկացած կապալառուների գործողության կամ անգործության հետևանքով:

 

Հոդված 16-2 Հատուկ դեպքերի հետևանքները

 

1. Եթե հատուկ դեպքը`

ա) հանդիսանում է երկաթուղային տրանսպորտի օբյեկտների կառուցման և վերակառուցման կամ երկաթուղային փոխադրման ծառայությունների մատուցման հետաձգման ուղղակի պատճառ,

բ) բացասական է ազդում Կոնցեսիոների կողմից համաձայն սույն պայմանագրի իր ցանկացած պարտավորությունները կատարելու ունակության վրա, ապա այդ դեպքում Կոնցեսիոները կարող է դիմել Կոնցեդենտին սույն պայմանագրի 17-րդ մասից բխող իրավունքների չկիրառման և սույն պայմանագրի համաձայն Կոնցեսիոների պարտավորությունների կատարումը հետաձգելու խնդրանքով, ինչպես նաև առաջարկել Կոմցեդենտին փոփոխելու սույն պայմանագրի պայմանները:

2.Եթե հատուկ դեպքը, որը նշված է 16-րդ հոդվածի 1-ին կետի (ա) և (բ) կետերում, բացառությամբ այն դեպքերի, երբ ավելանում է Կոնցեսիոների հարկային բեռը, հանդիսանում է Կոնցեսիոների կրած այս կամ այն վնասի, ծախսի և կորուստների ուղղակի պատճառ, ապա այդ դեպքում Կոնցեսիոները իրավունք ունի դիմել Կոնցեդենտին փոխհատուցում ստանալու պահանջով, համաձայն սույն պայմանագրի:

3. Կոնցեսիոների ունեցած պարտավորությունների կատարման հետաձգում, փոխհատուցում ստանալու, Կոնցեդենտի սույն պայմանագրի 17-րդ մասից բխող իրավունքների չկիրառման կամ սույն պայմանագրի պայմանների փոփոխման առաջարկություն ներկայացնելու համար Կոնցեսիոները պարտավոր է`

ա) հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ քան տաս (10) աշխատանքային օրվա ժամկետում` սկսված այն պահից, երբ կոնցեսիոներին հայտնի է դառնում հատուկ դեպքի մասին, որը պատճառ է հանդիսացել Կոնցեսիոների վնասի, պարտավորությունների կատարման ուշացման և/կամ Կոնցեսիոների կողմից իր պարտավորությունների չկատարման համար, հատուկ դեպքի մասին ծանուցում ուղարկել Կոնցեդենտին` ներառելով իր ունեցած ողջ տեղեկատվությունը հատուկ դեպքի բնույթի, ժամկետի, հնարավոր տևողության մասին (ծանուցում հատուկ դեպքի մասին);

բ) Կոնցեդենտին ներկայացնել խելամիտ հիմնավորում`

1) որ դեպքը, որին հղում է կատարում Կոնցեսիոները, որակավորվում է որպես հատուկ դեպք համաձայն սույն պայմանագրի;

2) որ Կոնցեսիոները և նրա կապալառուները չեն կարողացել խուսափել տվյալ դեպքից կամ հանգամանքից և իրենցից ակնկալվող խելամիտ քայլեր են ձեռնարկել;

3) որ Կոնցեսիոները ձեռնարկել է հնարավոր ամեն ինչ` կատարելու իր պարտավորությունները համաձայն սույն պայմանագրի;

4) հատուկ դեպքի պահին Կոնցեսիոների պարտավորությունները և պարտավորությունների հետաձգման տևողությունը, եթե Կոնցեսիոները պահաջում է պարտավորությունների կատարման հետաձգում,

5) ծախսերի գումարը` կապված վնասի հետ, որոնք պետք է փոխհատուցվեն այն դեպքում, երբ Կոնցեսիոները խնդրում է փոխհատուցում;

4. Այն դեպքում, երբ Կոնցեսիոները կատարել է իր պարտավորությունները սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն, իսկ Կոնցեդենտը ընդունել է, որ տեղի է ունեցել հատուկ դեպք, ապա`

ա) Կոնցեսիոները չի կրում պատասխանատվություն իր պարտավորությունները չկատարելու համար պարտավորությունների հետաձգման ընթացքում;

բ) Կոնցեդենտը չի լուծում սույն պայմանագիրը սույն պայմանագրի 17-րդ մասի համաձայն;

գ) եթե Կոնցեսիոները պահանջել է փոխհատուցում, ապա Կոնցեդենտը պետք է վճարի այդպիսի փոխհատուցումը` ծանուցումը ներկայացնելուց հետո հարյուրքսան (120) աշխատանքային օրվա ընթացքում, եթե կողմերի միջև այլ բան համաձայնեցված չէ:

5. Կոնցեսիոները պարտավոր է ծանուցել Կոնցեդենտին, եթե նա ցանկացած ժամանակ ցանկացած լրացուցիչ տեղեկություն է ստանում հատուկ դեպքի հետ կապված, ծանուցման մեջ նշելով այդ տեղեկատվության մասին մանրամասն տվյալներ, եթե այդ տեղեկությունը նոր է, կամ էլ հայտնում է, որ նախկին տեղեկությունը պարունակել է սխալներ կամ եղել է ոչ ճշգրիտ:

6. Եթե կողմերը չեն համաձայնվում սույն պայմանագրի 17-րդ մասից բխող իրավունքների չկիրառման, Կոնցեսիոների պարտավորությունների կատարումը հետաձգելու, սույն պայմանագրի պայմանները վերանայելու, փոխհատուցման վերաբերյալ կամ Կոնցեդենտը չի համաձայնվում, որ տեղի է ունեցել հատուկ դեպք, ապա կողմերը լուծում են հարցը համաձայն սույն պայմանագրի 18-րդ մասի:

 

Մ Ա Ս 17

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄ

 

Հոդված 17-1. Սույն պայմանագրի լուծման դեպքերը

 

Կողմերը սույնով համաձայնում են, որ բացի սույն պայմանագրի գործողության ժամկետի ավարտից, սույն պայմանագիրը կարող է ցանկացած պահին լուծվել մինչև սույն պայմանագրի գործողության ավարտը.

ա) ծանուցման միջոցով` կողմերից որևէ մեկի կողմից պարտավորությունների չկատարման հիման վրա` համաձայն սույն պայմանագրի 17-4 և 17-5 հոդվածների;

բ) սույն պայմանագրի 17-6 հոդվածին համապատասխան անհաղթահարելի ուժի հանգամանքների հետևանքով,

գ) կողմերի միջև համաձայնությամբ` սույն պայմանագրի 17-7 հոդվածին համապատասխան:

 

Հոդված 17-2. Սույն պայմանագրի լուծման հետևանքները

 

1. Եթե սույն պայմանագիրը լուծվում է սույն պայմանագրի 17-1 հոդվածում նախատեսված հիմքերով, ներառյալ սույն պայմանագրի գործողության ժամկետի ավարտը, ապա.

ա) Կոնցեսիոները պետք է ոչ ուշ քան երեսուն (30) աշխատանքային օր առաջ պայմանագրի լուծման օրվանից Կոնցեդենտին հանձնի կոնցեսիոն ակտիվները;

բ) յուրաքանչյուր կողմ մյուս կողմին վճարում է սույն պայմանագրին համաձայն վճարման ենթակա բոլոր գումարները, ընդ որում այդպիսի վճարումը պետք է իրականացվի սույն պայմանագրի լուծման արվանից ոչ ուշ քան վաթսուն (60) աշխատանքային օրվա ընթացքում;

գ) Կոնցեսիոները Կոնցեդենտին փոխանցում է իր բոլոր իրավունքներն ու պարտականությունները` երրորդ անձանց հետ գործող պայմանագրերի և համաձայնագրերի շրջանակներում, որքանով որ դրանք կնքվում են Կոնցեսիոների կողմից վերջինիս իրավունքներն իրացնելու և սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

 

Հոդված 17-3. Ծառայությունների և շահագործման անընդհատություն

 

Սույն պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում կողմերը շարունակում են կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները, ինչպես նաև ցանկացած այլ գործողություններ, որոնք անհրաժեշտ են ապահովելու երկաթուղային տրանսպորտի անխափան և շարունակական գործունեությունը, պայմանով, որ Կոնցեսիոները ազատվում է պարտավորություններից սույն պայմանագրի լուծման օրվանից երեսուն (30) աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հոդված 17-4. Պայմանագրի չկատարում հանդիսացող հանգամանքները

 

Եթե սույն պայմանագրով այլ բան չի նախատեսվում,

ա) Որևէ կողմի` սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների ցանկացած չկատարումը հանդիսանում է պայմանագրի չկատարման դեպք;

բ) սույն պայմանագիրը չկատարած կողմը պետք է փոխհատուցի մյուս կողմին վերջինիս կողմից փաստացի կրած վնասները, որքանով որ այդ վնասները հանդիսանում են պայմանագրի չկատարման դեպքի ուղղակի արդյունք, բացառելով կորած շահույթը, անուղղակի կամ հետևանքային վնասները:

 

Հոդված 17-5. Պարտավորությունների խախտում հանդիսացող հանգամանքները (դեֆոլտ)

 

Հետևյալ դեպքերը հանդիսանում են պարտավորությունների խախտում.

1. Կոնցեդենտի կողմից, եթե`

ա)Կոնցեդենտը իրականացնում է որևէ գործողություն, որն էապես խախտում է Կոնցեսիոների կողմից երկաթուղու շահագործումը կամ երկաթուղային փոխադրման ծառայությունների մատուցումը կամ էական ֆինանսական վնաս է հասցնում Կոնցեսիոներին;

բ) սույն պայմանագրի 2-3 հոդվածի համաձայն ուղևորափոխադրումների տարեկան սուբսիդավորումը կամ դրա որևէ մասը ուշացվում է կամ չի վճարվում վեց (6) ամսվա ընթացքում;

գ) կոնցեդենտը չի կատարում սույն պայմանագրի 16-րդ մասում նշած պարտականությունները:

2. Կոնցեսիոների կողմից, եթե`

ա) փոփոխական կոնցեսիոն վճարները, կամ դրանց որևէ մաս, որը ենթակա է վճարման Կոնցեսիոների կողմից, վճարված չէ վճարման ենթակա լինելու պահից վեց (6) ամսվա ընթացքում;

բ) Կոնցեսիոները լիովին կամ էապես դադարեցնում է երկաթուղու շահագործումը կամ երկաթուղային ծառայությունները երեսուն (30)] կամ ավելի օրվա ընթացքում;

գ) Կոնցեսիոն ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակահատվածում տեղի է ունենում ծառայության զգալի նվազում;

դ) Կոնցեսիոները կամ երաշխավորը անվճարունակ կամ սնանկ է հայտարարվում;

ե) Կոնցեսիոները փոխանցում է սույն պայմանագիրն առանց Կոնցեդենտի նախնական համաձայնության:

3.Երաշխավորի կողմից, եթե`

զ) Կոնցեդենտը երաշխիքով վճարում չի ստացել այն վճարման ենթակա դառնալուց երեք (3) ամսվա ընթացքում:

 

Հոդված 17-6. Պարտավորությունների խախտման բացակայություն

 

Սույն պայմանագրի 17-5 հոդվածում նշված հանգամանքները չեն համարվում պարտավորությունների խախտում, եթե այդ հանգամանքները անհաղթահարելի ուժի ազդեցության կամ հատուկ դեպքի հետևանք են:

 

Հոդված 17-7. Ընթացակարգը պարտավորությունների խախտման դեպքերում

 

1. Եթե կողմերից մեկը հիմնավոր կերպով գտնում է, որ տեղի է ունեցել կամ շարունակվում է տեղի ունենալ պարտավորությունների խախտում, տվյալ կողմը պետք է ծանուցում ներկայացնի պարտավորությունները խախտող կողմին, նշելով.

ա) պարտավորությունների խախտման դեպքի բնույթը;

բ) այն քայլերը, որոնք ողջամտորեն պահանջվում են պարտավորությունների խախտումը վերացնելու համար;

գ) ողջամիտ ժամկետ, ոչ պակաս քան երեք(3) աշխատանքային օր, որի ընթացքում պարտավորությունների խախտման դեպքը պետք է վերացվի:

2. Պարտավորությունների խախտման դեպքի հետևանքով տուժած կողմը կարող է, ցանկացած պահին, մինչև պարտավորությունների խախտման դեպքի վերացնելու ժամկետի ավարտը, ետ վերցնել իր ծանուցումը, եթե հիմնավոր կերպով գտնում է, որ խախտող կողմը շտկել է համապատասխան պարտավորությունների խախտման դեպքը:

3. Եթե պարտավորությունները խախտող կողմը չի շտկում խախտման դեպքը այդ մասին ծանուցման մեջ նշված ժամանակահատվածում, ծանուցող կողմը կարող է, դրանից հետո ցանկացած պահին սույն պայմանագրի լուծման մասին ծանուցում ներկայացնել խախտող կողմին` նշելով սույն պայմանագրի լուծման օրն ու ժամը:

4. Կողմերը պետք է շարունակեն կատարել սույն պայմանագրով սահմանված իրենց պարտավորությունները, մինչև պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ նշված օրն ու ժամը:

 

Հոդված 17-8 Պարտավորությունների խախտման արդյունքում պայմանագրի լուծման հետևանքները

 

1. Եթե Կոնցեդենտը լուծում է սույն պայմանագիրը Կոնցեսիոների կողմից պարտավորությունների խախտման հիմքով.

ա) Կոնցեդենտն իրավասու է պահանջել Կոնցեսիոներից փոխհատուցում` հաշվարկված որպես սույն պայմանագրի լուծման օրվան նախորդող երեք (3) տարվա համար փոփոխական կոնցեսիոն վճարի գումար, կամ ամբողջ կոնցեսիոն ժամանակահատվածի համար եռակի տարեկան միջին գումար, եթե պայմանագիրը լուծվում է կոնցեսիոն գործունեության մեկնարկի օրվանից երեք (3) տարվանից շուտ;

բ) Կոնցեսիոները փոխհատուցում է կրկնակի մրցույթի անցկացման ծախսերը երկու միլիոն (2000000) ԱՄՆ դոլարը չգերազանցող գումարի չափով, որոնք Կոնցեդենտը հիմնավորում է փաստաթղթով։

գ) Կոնցեդենտը ձեռք է բերում Կոնցեսիոների սեփականություն հանդիսացող շարժակազմը, վճարելով Կոնցեսիոներին շարժակազմի մնացորդային գինը` հաշվարկված անկախ գնահատողի կողմից կիրառվող օրենսդրության համաձայն:

դ) Կոնցեդենտը վճարում է Կոնցեսիոներին ենթակառուցվածքներում կատարված ներդրումների հանրագումարի և մինչև սույն պայմանագրի լուծման ամսաթիվը ստացված շահույթի հանրագումարի տարբերության հիսուն (50) տոկոսը` հաստատված անկախ աուդիտի կողմից:

Կոնցեդենտն իրավունք ունի օգտագործելու կոնցեսիոն ակտիվները և շարժակազմը անհապաղ` սույն պայմանագրի լուծման ամսաթվից հետո նախքան Կոնցեսիոներին վճարվելիք գումարը վճարելը:

2. Եթե սույն պայմանագիրը լուծվում է Կոնցեդենտի նախաձեռնությամբ, Կոնցեդենտը վճարում է Կոնցեսիոներին սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով Կոնցեսիոների կողմից ենթակառուցվածքներում կատարված ներդրումների հանրագումարի և մինչև սույն պայմանագրի լուծման ամսաթիվը ստացված շահույթի հանրագումարի տարբերությունը, պայմանով, եթե Կոնցեսիոները կատարել է սույն պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները:

3.Եթե Կոնցեսիոները լուծում է սույն պայմանագիրը Կոնցեդենտի պարտավորությունների խախտման հիմքով, Կոնցեսիոները կարող է որպես փոխհատուցում պահանջել Կոնցեդենտից`

ա) ծախսերը և վնասները, որոնք առաջացել են սույն պայմանագրի վաղաժամկետ լուծման արդյունքում;

բ) սույն պայմանագրի լուծման օրվան նախորդող երեք (3) տարվա Կոնցեսիոների շահույթի հանրագումարը կամ ամբողջ կոնցեսիոն ժամանակահատվածի համար միջին տարեկան շահույթի եռակի գումարը, եթե պայմանագիրը լուծվում է կոնցեսիոն գործունեության մեկնարկի օրվանից երեք (3) տարվանից շուտ:

գ) սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով Կոնցեսիոների կողմից ենթակառուցվածքներում կատարված ներդրումների հանրագումարի և մինչև սույն պայմանագրի լուծման ամսաթիվը ստացված շահույթի հանրագումարի տարբերությունը:

Կոնցեդենտը ձեռք է բերում Կոնցեսիոների սեփականություն հանդիսացող շարժակազմը, վճարելով Կոնցեսիոներին շարժակազմի մնացորդային գինը` հաշվարկված անկախ գնահատողի կողմից` կիրառվող օրենսդրության համաձայն:

 

Հոդված 17-9. Պայմանագրի լուծում անհաղթահարելի ուժի հետևանքով

 

Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է վեց (6) ամսվանից ավել, անհաղթահարելի ուժի ազդեցության տակ հայտնված կողմն իրավունք ունի միակողմանի կարգով լուծել սույն պայմանագիրը:

 

Հոդված 17-10. Պայմանագրի լուծում փոխադարձ համաձայնությամբ

 

Կողմերը կարող են ցանկացած պահին լուծել սույն պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ` կնքելով համապատասխան համաձայնագիր: Փոխադարձ համաձայնությամբ վաղաժամկետ լուծման հստակ հետևանքները սահմանվում են կողմերի հայեցողությամբ:

 

Մ Ա Ս 18

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Հոդված 18-1. Վեճերի լուծումը փոխադարձ համաձայնությամբ

 

1. Կոնցեդենտը և Կոնցեսիոները սույնով համաձայնում են ջանքեր գործադրել` իրենց միջև ծագած ցանկացած վեճ փոխադարձ համաձայնությամբ լուծելու համար:

2. Եթե կողմերից որևէ մեկը ենթադրում է, որ կողմերի միջև վեճ է առաջացել, ապա այդ կողմը իրավունք ունի մյուս կողմին վեճի առաջացման մասին ծանուցում ուղարկել` նշելով վեճի էությունը և դրա կարգավորման հետ կապված առաջարկությունները (այսուհետ` վեճի առաջացման մասին ծանուցում):

3. Կողմերը պարտավոր են բանակցություններ վարել և գործադրել բոլոր խելամիտ միջոցները վեճ առաջանալու մասին ծանուցումը ստանալու օրվանից 30 (երեսուն) օրվա ընթացքում, եթե կողմերը գրավոր ձևով այլ ժամկետի մասին չեն պայմանավորվել, վեճը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:

4. Բանակցությունների արդյունքում համաձայնության չգալու դեպքում, կողմը, որը վեճի առաջացման մասին ծանուցմամբ հայտնել է վեճի գոյության մասին, մյուս կողմին է ուղարկում գրավոր պահանջ, որին մյուս կողմը պետք է ներկայացնի պատասխան` վերջինս ստանալու ամսաթվից 30 (երեսուն) օրվա ընթացքում:

5. Այն դեպքում, եթե կողմը ենթադրում է, որ սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան մյուս կողմի պատասխանում իր պահանջն ամբողջությամբ կամ մասամբ բավարարված չէ կամ եթե գրավոր պահանջի վերաբերյալ պատասխան չի ներկայացվել, ապա նշված կողմը իրավունք ունի վեճը փոխանցել արբիտրաժ:

 

Հոդված 18-2. Արբիտրաժ

 

1. Եթե կողմերի միջև վեճը չի կարող լուծվել փոխադարձ համաձայնությամբ` համաձայն 18-1 հոդվածով սահմանված ընթացակարգի, կողմերը համաձայնում են վեճը լուծել արբիտրաժի միջոցով` ՄԱԿ-ի Միջազգային Առևտրային Իրավունքի Հանձնաժողովի արբիտրաժային կանոններին համապատասխան` արբիտրաժին դիմելու պահին գործող խմբագրությամբ:

2. Արբիտրաժային տրիբունալը պետք է բաղկացած լինի երեք արբիտրից. Կոնցեդենտը նշանակում է մեկ արբիտր, Կոնցեսիոները ևս նշանակում է մեկ արբիտր, և երկու նշանակված արբիտրները համատեղ նշանակում են երրորդ արբիտրին, որը հանդիսանում է նախագահող արբիտր: Եթե կողմերից որևէ մեկը չի նշանակում արբիտր` մյուս կողմի նման պահանջ ներկայացնելուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում, կամ եթե երկու նշանակված արբիտրները չեն կարողանում նշանակել երրորդ արբիտրին, նշանակումը պետք է կատարվի Փարիզի միջազգային առևտրի պալատի կողմից:

3. Արբիտրաժի վայրը համարվում է ք. Փարիզը (Ֆրանսիա): Արբիտրաժում գործածվող լեզուն անգլերենն է, բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերը այլ համաձայնության կգան:

4. Մինչև վեճն արբիտրաժ ներկայացնելը կամ դրա վերաբերյալ արբիտրաժային որոշման կայացումը, կողմերը պետք է շարունակեն կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները:

5. Սույնով կողմերը համաձայնվում և հաստատում են, որ սույն պայմանագիրը քաղաքացիա-իրավական պայմանագիր է և սույն պայմանագրից բխող բոլոր հարաբերությունները համարվում են առևտրային գործունեություն և գտնվում են հանրային իրավական կարգավորումից դուրս, որը կիրառվում է պետական մարմինների գործողության նկատմամբ:

 

Հոդված 18-3. Իրավունքների և պարտավորությունների պահպանում

 

Սույն հոդվածով նախատեսված ոչ մի վեճ կամ դրա կարգավորում չի կասեցնում սույն պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքներն ու պարտավորությունները:

 

Հոդված 18-4. Կիրառվող օրենսդրություն

 

Սույն պայմանագրի մեկնաբանությունը և դրա կապակցությամբ ծագող որևէ վեճ ենթակա է կարգավորման կիրառվող օրենսդրության համաձայն:

 

Մ Ա Ս 19

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 19-1. Փոփոխություններ և լրացումներ

 

Կողմերը կարող են ժամանակ առ ժամանակ գրավոր համաձայնության գալ` սույն պայմանագրի ցանկացած դրույթ, այդ թվում` նաև նշված ցանկացած ժամկետ լրացնելու, փոխարինելու, անվավեր համարելու կամ փոփոխելու վերաբերյալ:

 

Հոդված 19-2. Հրաժարում

 

Սույն պայմանագրի որևէ դրույթի չկիրարկումը կողմերից մեկի կողմից որևէ կերպ չի նշանակում այդ դրույթներից հրաժարում կամ կողմի` հետագայում ցանկացած ժամանակ այդ դրույթները կիրարկելու իրավունքից հրաժարում:

 

Հոդված 19-3. Մասնակի անվավերացում

 

Եթե կիրառվող օրենսդրությամբ, դատարանի վճռով կամ իրավասու պետական մարմնի որոշմամբ սույն պայմանագրի որևէ դրույթ դառնում է անվավեր, այդ դրույթը չի կիրառվում և սույն պայմանագրի մնացած մասը պետք է մնա կողմերի համար պարտադիր և կիրարկելի:

 

Հոդված 19-4. Հետագա գործողություններ

 

Կողմերը պետք է իրենց լիազորությունների սահմաններում կազմեն բոլոր այն փաստաթղթերը և իրականացնեն բոլոր այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են սույն պայմանագրին լիակատար իրավական ուժ տալու համար:

 

Հոդված 19-5. Փոխանցման արգելում

 

Կոնցեսիոները իրավասու չէ սույն պայմանագիրը կամ դրանով նախատեսված իր իրավունքներն ու պարտավորությունները փոխանցել մեկ այլ անձի, առանց Կոնցեդենտի նախնական գրավոր համաձայնության:

 

Հոդված 19-6. Ամբողջական պայմանագիր

 

Սույն պայմանագիրը հանդիսանում է կողմերի միջև ամբողջական պայմանագիր` դրա առարկայի վերաբերյալ և փոխարինում է սույն պայմանագրի առարկայի վերաբերյալ բոլոր նախորդ և ներկա գրավոր և բանավոր պայմանագրերը, համաձայնագրերը և բանակցությունները:

 

Հոդված 19-7. Սխալ Ներկայացում

 

Բացառությամբ այն դեպքերի, որոնք գրավոր թույլատրված են Կոնցեդենտի կողմից, Կոնցեսիոները չի կարող ներկայանալ որպես Կոնցեդենտի ծառայող կամ ներկայացուցիչ, կամ հավաստել, որ իրավունք ունի վերջինիս անունից որևէ պայմանագիր ստորագրել:

 

Հոդված 19-8. Համաձայնեցումներ

 

1. Եթե այլ բան նախատեսված չի սույն պայմանագրով և կիրառվող օրենսդրությամբ, սույն պայմանագրով նախատեսված լիազոր մարմնի հետ համաձայնեցումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.

ա) Կոնցեսիոներն իր առաջարկությունը գրավոր ձևով ներկայացնում է լիազոր մարմին:

բ) Լիազոր մարմինը երեսուն (30) աշխատանքային օրվա ժամկետում քննարկում է Կոնցեսիոների առաջարկությունը և նրա հետ լրացուցիչ քննարկումների ու բանակցությունների անհրաժեշտության բացակայության դեպքում գրավոր ներկայացնում է Կոնցեսիոներին իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը:

գ) Եթե նշված երեսուն (30) աշխատանքային оրվա ժամկետում լիազոր մարմնի կողմից որևէ պատասխան չի տրվում Կոնցեսիոներին, ապա համաձայնեցումը համարվում է տրված;

2. Կոնցեսիոների կողմից ներկայացված առաջարկության վերաբերյալ լրացուցիչ քննարկումների ու բանակցությունների անհրաժեշտության դեպքում երեսուն (30) աշխատանքային օրյա ժամկետը լիազոր մարմինը կարող է երկարացնել տասնհինգ (15) աշխատանքային օրով` տեղեկացնելով այդ մասին Կոնցեսիոներին:

3. Սույն պայմանագրին համապատասխան Կոնցեսիոների կողմից առաջարկությունները Կոնցեդենտի հետ համաձայնեցման անհրաժեշտության դեպքում կիրառվում է սույն հոդվածի 1-ին կետում նշված համաձայնեցման ընթացակարգը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի (բ) և (գ) կետերում նշված ժամկետների, որոնք չեն կարող գերազանցել քառասունհինգ (45) աշխատանքային օրը, եթե այլ բան նախատեսված չի սույն պայմանագրով կամ կիրառվող օրենսդրությամբ:

 

Հոդված 19-9. Վճարման տարադրամը և հաշվարկների կարգը

 

1. Սույն պայմանագրի համաձայն բոլոր հաշվարկները իրականացվում են ՀՀ դրամով:

2. Եթե սույն պայմանագրով որևէ կողմին պետք է կատարվի վճարում և, եթե սույն պայմանագրով այլ բան նախատեսված չէ, այդ վճարումը կատարվում է առանձին հաշվի հիման վրա, որը կողմը ներկայացնում է վճարողի հասցեով, և ենթակա է կատարման հաշիվը ստանալու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան վաթսուն (60) աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հոդված 19-10. Պայմանագրի լեզուն և մեկնաբանությունները

 

Սույն պայմանագիրը կնքվում է վեց (6) իսկական օրինակից. երեքը` հայերեն, և երեքը (3) ռուսերեն: Հայերեն և ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանությունների դեպքում գերակայում է ռուսերեն տարբերակը:

 

Հոդված 19-11. Ծանուցումներ

 

1. Սույն պայմանագրի շրջանակներում կատարվող որևէ ծանուցում կամ այլ հաղորդում պետք է արվի գրավոր, տրվի առձեռն, կամ ուղարկվի փոստով կամ հեռապատճենի միջոցով կողմերի` ստորև նշված հասցեով կամ այլ հասցեով կամ համարով, որն այդ նպատակով ծանուցվող կողմը կարող է ընտրել` նախապես ծանուցելով մյուս կողմերին.

 

Կոնցեդենտի համար

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

Հասցեն` Հայաստանի Հանրապետություն, 0010, ք. Երևան, Նալբանդյան փ., 28շ.

Հեռապատճենի համարը` +(37410) 560528

Հասցեատեր`Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար` Ա.Ե. Մանուկյան

 

Կոնցեսիոների համար

 

«Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերություն

Հասցեն` Հայաստանի Հանրապետություն, 0005, ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50շ.

Հեռապատճենի համարը` +(37410) 573630

Հասցեատեր` Գլխավոր տնօրեն` Ա.Պ. Կուզնեցով

 

Երաշխավորի համար

 

«Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերություն

Հասցեն` Ռուսաստանի Դաշնություն, 107174, ք. Մոսկվա, Նովայա Բասմաննայա, 2շ.

Հեռապատճենի համարը` +(7495) 2626692

Հասցեատեր` Նախագահ` Վ.Ի. Յակունին

 

2. Ցանկացած նման ծանուցում կամ այլ հաղորդում պետք է համարվի ստացված հասցեատեր հանդիսացողի կողմից, հետևյալ պայմաններում.

ա) եթե տրվել է առձեռն, ծանուցումը կողմի հասցեում թողնելու օրը;

բ) եթե փոխանցվել է հեռապատճենի /ֆաքս/ միջոցով փոխանցման օրը:

ընդ որում, ծանուցման հանձնման համար բավարար վկայություն է համարվում փոխանցման գրավոր հաստատումը:

3. Կողմերի հասցեների փոփոխման դեպքում`փոփոխող կողմը ծանուցում է մյուս կողմին սույն հոդվածին համապատասխան:

Սույն պայմանագիրը կնքված է քաղաք Երևանում, Հայաստանի Հանրապետություն, 2008 թվականի _____________________

 

Ստորագրված է`

Կոնցեդենտի անունից

Ի դեմս` Ա.Ե. Մանուկյանի

 

Ստորագրված է`

Երաշխավորի անունից

Ի դեմս` Վ. Ի. Յակունինի

 

Ստորագրված է`

Կոնցեսիոների անունից,

Ի դեմս` Ա.Պ. Կուզնեցովի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

 

Հավելված N 1

 

Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրի

 

Ներդրումների ԵՎ Շահագործման ծրագիր

 

Կոնցեսիոները իրականացնում է հետևյալ կապիտալ վերանորոգման աշխատանքները Կոնցեսիոն ակտիվների նկատմամբ`

 

Գծային տնտեսություն

Մինչև 50 կմ/ժ և ավել արագության ավելացման, մինչև 10 մլն.տ.կմ բեռնահոսանքի ավելացման և գնացքների շարժման անվտանգության ապահովմամբ գծերի վերին կառուցման ամրացման և առողջացման համար անհրաժեշտ է համապատասխանեցնել երկաթուղային գիծը 3Դ4 գծի դասին (համաձայն ՑՏՊ-53)։ Նպատակահարմար Է նաև գլխավոր ընթացքը Այրում կայարանից մինչև Երևան կայարան, ինչպես նաև տեղամասերի մի շարքը Երևան-Զոդ և Մասիս-Երասխ պոլիգոններում համապատասխանեցնել Ռուսաստանի Դաշնության երկաթուղիների տեխնիկական շահագործման կանոններին։

Հայկական երկաթուղով ոչ մեծ ծավալի բեռնա- և ուղևորափոխադրումների հետ կապված գծի հիմնական վերանորոգումը հնարավոր Է կատարել «պատուհան» հատկացնելու տեխնոլոգիայով։

Գծի հիմնական վերանորոգման ընթացքում նախատեսվում են հետևյալ միջոցառումները.

- P50, P65 հին տիպի ռելսերի փոխարինումը օղակավոր գծով նոր P65 տիպի ռելսերից կամ անկցված գծով նոր P65 տիպի ռելսերից,

- փայտակոճերի փոխարինումը նոր երկաթբետոնե կոճերով.

- վերնալիր պրիզմայի նորացումը՝ կտրումը մինչև 25 սմ և մաքրումը մինչև 25 սմ միջին վերանորոգման ընթացքում

- գծի բարձրացումը խճային վերնալիրի վրա մինչև նախագծային նշումները (ԳՈՍՏ 7392-2002 Ֆրակցիա 25-60մմ)՝ խճային վերնալիրի 0.25 մմ մաքուր հաստության ապահովման նպատակով,

- երկայնական պրոֆիլի աղավաղումների ուղղումը,

- տեոդոլիտային գծահանման հիման վրա կատարված հաշվարկով գծի ուղղումը պլանում

- ուղևորների համար կառամատույցների վերակառուցում

- անցատեղերի հիմնական վերանորոգում,

կայարանագծերի հիմնական վերանորոգում,

- P50 և P43 տիպի ռելսերից սլաքային գծանցումների փոխարինումը P65 տիպի ռելսերի սլաքային գծանցումներով։

Ելնելով վերը նշվածից, զարգացման դիտարկվող տարբերակով նախատեսվում է 211 կմ երկարությամբ գծի հիմնական վերանորոգումը. 88 կմ-ի՝ միջին վերանորոգումը, 31կմ կայարանային գծերի հիմնական վերանորոգումը։

 

Արհեստական կառույցներ

Տնտեսավարման գոյություն ունեցող պայմանների պահպանման պայմաններում անհրաժեշտ Է հետևյալ միջոցառումների իրականացումը։

Կամուրջների վրա պետք Է նախատեսվեն շահագործման հետևյալ հարմարանքները.

- մայթեր և ապաստարաններ կայարանամեջ կառույցներում,

- մայթեր հաստարանների վրա,

- մետաղյա ճաղաշար ցանկապատ հաստարանների և կայարանամեջ կառույցների վրա,

- դիտման հարմարանքներ հենարանների վրա,

- կամրջի ծայրերում լիրքաթմբերի շեպերով երկաթբետոնյա սանդուղքներ։

Բացի այդ, երկու երկաթբետոնյա կամուրջները շտապ վերանորոգման կարիք ունեն։

Դա Գյումրի-Այրում տեղամասի գծի 2607 կմ վրա Վանաձորի ուղեմասի Ալավերդու կայարանի երկաթբետոնյա կամուրջն է։ 1961 թ-ի կամարավոր կամուրջ 53,5 մ երկարությամբ, որի հաստարանների, կամարի թաղի վրա և հանգույցներում առկա Են բետոնե պաշտպանիչ շերտի խոր քայքայումներ, և Հրազդան-Զոդ տեղամասի 158 կմ-ի վրա երկաթբետոնյա կամուրջը, որը ունի արատավոր միջանկյալ հենարան, ինչը հետևանք է շինարարության ընթացքում տեղի ունեցած կոպիտ խախտումների։

Թունելները և սրահները նույնպես վերակառուցման կարիք ունեն։ Զննման ընթացքում հայտնաբերվել է Գյումրի-Այրում տեղամասի 2627 կմ վրա 170 կմ երկարությամբ արատավոր սրահ (1974 թ.), որը ունի որոշ տեղերում ուժեղ ծորումներ և մակասառցաշերտեր։ Նման դրություն է ստեղծվել նաև Ջաջուրի թունելում, որտեղ երկրաշարժի արդյունքում ենթաճակատամուտքային մասերում տեղի է ունեցել հիդրոմեկուսացման խախտում, որը հետևանք էր ճեղքերի և մակասառցաշերտերի առաջացման։

Վերը նշված միջոցառումների հետ մեկտեղ անհրաժեշտ է համալրել գծի ուղեմասերի կամրջային բրիգադների աշխատողների հաստիքները, ապահովել կամրջային բրիգադները անհրաժեշտ գործիքներով, սարքավորմամբ, ավտոտրանսպորտով, մեխանիկական արհեստանոցներով և ծախսվող նյութերով։

 

Լոկոմոտիվային և վագոնային տնտեսություն

Փոխադրումների հեռանկարային ծավալների ապահովման համար տեխնիկական սպասարկման և վերանորոգման ժամանակին և որակով կարատման մասով անհրաժեշտ Է կատարել հետևյալը.

- կատարել դեպոյի հիմնական արտադրամասերի, շենքերի և կառույցների տարածքների հիմնական վերանորոգումը համաձայն վերը նշված միջոցառումների՝ ապահովելով առաջին հերթին վերանորոգման ագրեգատային մեթոդը օգտագործելու հնարավորություն ընձեռող արտադրամասերի շահագործման մտցնելը,

- վերականգնել կաթսայատները (տեխնոլոգիական կարիքների համար ջեռուցում և գոլորշի ստանալու նպատակով) և ջեռուցման համակարգերը` ինժեներական ցանցերի վերանորոգմամբ, ինչպես նաև հատակների հիմնական վերանորոգմամբ,

- ապամոնտաժել բարոյապես հնացած և մաշված սարքավորումը և զինել դեպոյի բոլոր արտադրամասերը ժամանակակից սարքավորմամբ, համաձայն «Տեխնիկական զինման կանոնակարգերի» ըստ աշխատանքների տեսակների և լոկոմոտիվային և վագոնային դեպոների «Հիմնական տեխնոլոգիական սարքավորման ցուցակի»,

- կառուցել լվացման լուծույթների մաքրման համակարգ (ֆլոտացման կառույցներ), վերականգնել շարժակազմի լվացման կետերը և մաքրման կառույցները։

Բացի վերը նշված ընդհանուր միջոցառումների անհրաժեշտ Է նաև իրականացնել լրացուցիչ միջոցառումների համալիր.

Գյումրի լոկոմոտիվային դեպո

Ավարտել ՊՏՕԼ շենքի շինարարությունը՝ զինելով այն սարքավորմամբ։

Ավարտել դեպոյի 2 կանգատեղով նոր շենքի շինարարությունը՝ կազմակերպելով շենքում լոկոմոտիվների ներկման արտադրամաս՝ նախապատրաստման փուլով և ներկման-չորացման խցով։

Սանահին լոկոմոտիվային դեպո

Կառուցել (այժմ գոյություն ունեցողի տեղում) հակառակ դեպոյի շենք ՊՏՕԼ-ով, ավազաչորանոցով և ճնշակասրահով։

Գյումրի վագոնային դեպո

Դեպոյի շենքին կցակառուցել դարբնոցային բաժանմունք և կենցաղային տարածքներ աշխատողների համար։

ճնշակասրահի քայքայվող շենքի տեղում տեղադրել մոդուլային ճնշակասրահ։

 

ԱԿԱ (ЦКБ) և կապ

ԱԿԱ բաժին

 

2008-2012 թթ. ժամանակահատվածում տնտեսության հիմնական խնդիրն Է ԱԿԱ սարքավորման անվտանգ և հուսալի աշխատանքի վերականգնումը՝ ռուսական երկաթուղիների նորմերի պահանջներին համապատասխան:

Վերականգման հերթականությունը ըստ տարիների.

- 2008 թ.` Հայկական երկաթուղու օբյեկտներում ԱԿԱ միջոցների վերականգման և զարգացման աշխատանքային նախագծի մշակում։ 2009 թ-ի շինարարական օբյեկտների համար աշխատանքային փաստաթղթերի մշակում։

Կայարաններում և անցատեղերում հատակադիր և կետային ԱԿԱ սարքավորման համար արատավոր ցուցակների կազմում։ Վերականգման համար սարքավորման և նյութերի մատակարարում։ Այրում-Գյումրի-Մասիս-Երևան ճանապարհի գլխավոր ընթացքի վրա հատակադիր և Էլեկտրամատակարարման սարքավորման վերականգման սկիզբը,

- 2009 թ.՝ ռելսային շղթաների, Էլեկտրասնուցման սարքավորման, մալուխային ցանցերի, մոտեցման տեղամասերի վերականգման շարունակություն և գործադրում, ԱԿԱ սարքավորման վերակառուցում այնտեղ, որտեղ ԷՑ չի գործում կամ սարքավորումը տեղակայված Է ժամանակավոր տարածքներում։ Անցատեղային ազդանշանման համակարգի սարքավորման վերակառուցում։ ՇՉ-2 (Երևան) համար ԼՊՈՒ ԱԿԱ բազայի շինարարություն,

- 2010 թ.` Զոդ-Հրազդան և Մասիս-Արարատ տեղամասերում գնացքների շարժումը ապահովելու համար կից կայարանամեջ տարածքների ԷՑ և ՊԱԲ սարքավորման վերակառուցման շարունակություն։ ՇՉ-1 (Գյումրի) համար ԼՊՈՒ ԱԿԱ բազայի շինարարություն,

- 2011 թ.` Այրում-Գյումրի-Մասիս տեղամասի համար ԷՑ սարքավորման վերակառուցման շարունակություն այն կայարաններում, որտեղ հատակադիր սարքավորումը բացակայում է կամ գտնվում Է շատ վատ վիճակում։ ՇՉ-Յ (Սևան) համար ԼՊՈՒ ԱԿԱ բազայի շինարարություն,

- 2012 թ.՝ դիսպետչերական հսկման սարքավորման ներդրում ճանապարհի պոլիգոնում ԱԿԱ միջոցների տեխնիկական վիճակի մոնիտորինգի համար։

 

Կապի բաժին

Տեխնոլոգիական կապի կազմակերպման մասով նախատեսվում է հետևյալը.

- կազմակերպել կապի առաջնային ցանց STM-1 բացթողման ունակությամբ համաժամ թվային հիերարխիայի փոխանցման համակարգի հիման վրա,

- կազմակերպել հեկտոմետրային դիապազոնի գնացքային և կայարանային ռադիոկապ՝ թվային ռադիոկայանների հիման վրա,

- կազմակերպել օպերատիվ-տեխնոլոգիական կապ (ՕՏԿ)՝ ՕՏԿ թվային կոմուտատորների հիման վրա։

Նշված կապի տեսակների կազմակերպման համար նախատեսվում է.

- կազմակերպել STM գծային ուղի,

- գծային ուղու կազմակերպումը Երևան-Գյումրի-Այրում տեղամասում կատարել գործող թելքա-օպտիկական մալուխի երկու օպտիկական թելքով,

- ճանապարհի մնացած տեղամասերում տեղագրել թելքա-օպտիկական մալուխ (ԹՕՄ),

- օպերատիվ-տեխնոլոգիական կապի կազմակերպման համար տեղադրել ՕՏԿ թվային կոմուտատորները,

- անցկացնել օդային կապի գծեր,

- ԹՕՄ և մետաղյա սիմետրիկ մալուխը անցկացնել մեկ խրամով (ԹՕՄ-ը պաշտպանիչ պոլիէթիլենային խողովակաշարով)

- ճանապարհի բոլոր տեղամասերում կազմակերպել կայարանամեջ կապ,

- կոնտակտային ցանցի հենարանների վրա կախել ալիքատար հաղորդալար որպես ուղղորդ գիծ ՊՈՍ ցանցերում

- նախագծվող թվային ցանցի սինքրոնազացման ապահովման համար ճանապարհի վրա տեղադրել սինքրոնազացման հիմնական և ռեզերվ աղբյուրներ,

- զինել ԱԿԱ և կապի ծառայողա-տեխնիկական շենքերը հողակցման սարքավորմամբ,

- նախագծվող սարքավորումը տեղադրել գոյություն ունեցող ծառայողա-տեխնիկական շենքերում և նախագծվող մոդուլներում։

Արդիականացումը նախատեսվում է անցկացնել հինգ տարվա ընթացքում (2008-2012 թթ.)։ Շինարարության ժամկետների հետաձգումը նպատակահարմար չէ, ելնելով այն փաստից, որ ժամանակակից կապի տեխնիկան և տեխնոլոգիան շատ արագ են փոխվում, ինչը կարող է բերել լրացուցիչ անկանխատեսելի ծախսերի։

 

էլեկտրաֆիկացում և էլեկտրամատակարարում

Քարշային ենթակայաններ և հեռուստամեխանիկա

Քարշային ենթակայանների վերակառուցում

Ըստ դիտարկվող զարգացման տարբերակի նախատեսվում է 19 քարշային ենթակայանների վերակառուցում, այդ թվում.

10-ը՝ 110կՎ սնուցող լարմամբ,

4-ը` 35կՎ սնուցող լարմամբ,

5-ը՝ 6 կամ 10կՎ սնուցող լարմամբ։

Քարշային ենթակայանների վերակառուցումը նախատեսում է գոյություն ունեցող, ծառայության ժամկետը աշխատած կամ իր ռեսուրսը սպառած և հուսալիության ապահովման պահանջներին չհամապատասխանող սարքավորման փոխարինմամբ նոր հուսալի և ցածր շահագործման ծախսեր ունեցող տեխնոլոգիական սարքավորումով (սարքավորումը սպասարկում գրեթե չի պահանջում)։

Վերակառուցման ծավալը դիտարկվում է առանձին բաշխիչ սարքավորման շրջանակներում։

Բաշխիչ սարքավորման կառավարման, պաշտպանման և ազդանշանման շղթաների կազմակերպումը կատարվում է ժամանակակից միկրոպրոցեսորների կամ ԲՄՌԶ, ՑԶԱՖ-3,3 տիպի թվային պաշտպանիչների հիման վրա։

Քարշային ենթակայանների վերակառուցման ընթացքում նախատեսվում է էլեկտրաէներգիայի հաշվառման կազմակերպումը 110կՎ ՕՌՈՒ միացումների, ուղղիչ ագրեգատների և այլ միացումների վրա՝ ըստ պայմանավորվածության հայկական կողմի հետ։

 

Հատվածավորման կետեր

Հայկական երկաթուղու վրա շահագործման մեջ են գտնվում չորս հատվածավորման կետեր։ Գոյություն ունեցող ՀԿ-ները առաջարկվում է փոխարինել նոր մոդուլային տիպի ՀԿ-ներով՝ ավտոմատ անջատիչներով։

 

էլեկտրամատակարարման սարքավորման հեռուստամեխանիզացում

Սարքավորման աշխատանքի անդադար հսկողության կառավարման և ապահովման համար քարշային ենթակայանների էլեկտրամատակարարման, հատվածավորման կետերի և կայարանների օբյեկտները ենթակա են հեռուստամեխանիզացման։ Այդ նպատակով Հայկական երկաթուղու վրա էլեկտրամատակարարման յուրաքանչյուր տեղամասում անհրաժեշտ է ստեղծել էներգադիսպետչերական շրջաններ՝ դիսպետչերական կետերի կազմակերպմամբ (ԴԿ)։

Երևան կայարանի ԴԿ-ն ընդգրկում է Դալարիկ-Երասխ, Պրոշյան-Քանաքեռ էներգադիսպետչերական շրջանները։

Գյումրի կայարանի ԴԿ-ն ընդգրկում է Այրում-Փամբակ, Վանաձոր-Գյումրի (ներ.), Գյումրի (բաց.)-Քարակեռտ էներգադիսպետչերական շրջանները։

Շրջանների սահմանները կճշտվեն նախագծային փաստաթղթերի մշակման ընթացքում։

Դիսպետչերական կետի տեղադրումը նախատեսվում է էներգատեղամասերի շենքում, որտեղ պետք է հատկացվեն առանձին տարածքներ սարքավորման տեղադրման և անձնակազմի՝ դիսպետչերների և հեռուստամեխանիկների համար։

 

Կոնտակտային ցանց

Գծի կոնտակտային ցանցը պետք է վերակառուցվի հենարանային և կրող կոնստրուկցիաների լրիվ փոխարինմամբ։

Դիտարկվող զարգացման տարբերակով առաջին հերթին պետք է վերակառուցվեն տեղամասերը Այրում կայարանից մինչև Գյումրի կայարան (էլեկտրաֆիկացված 1952 թ.), ինչպես նաև տեղամասը Գյումրիից մինչև Մասիս (էլեկտրաֆիկացված 1967 թ.)։

1976-1982 թթ. էլեկտրաֆիկացված տեղամասերի վրա կարող է կատարվել կոնտակտային ցանցի մասնակի վերակառուցում՝ կապված տեղական պայմանների հետ, ինչը կարող է հայտնաբերվել նախագծման հետագա փուլերում կոնտակտային ցանցի ուսումնասիրման ընթացքում։

Կայարանամեջ տարածքներում որպես հենարանային կոնստրուկցիաներ նախատեսվում է կիրառել ժամանակակից կոնտակտային ցանցի մետաղյա խարսխային ամրացմամբ երկաթբետոնե հիմքերով բարձակային հենարաններ։

Կայարաններում նախատեսվում է օգտագործել մետաղական հենարանների վրա հեծանային տիպի կոշտ լայնադրակներ։

Կոնտակտային կախոցի խարսխավորումը նախատեսվում է վերակառուցել ժամանակակից բլոկային բազմաճախարակային փոխհատուցիչի օգտագործմամբ։

Կոնտակտային ցանցի բոլոր կոնստրուկցիաները նախատեսվում է կատարել ժամանակակից հակակոռոզիական պատվածքների օգտագործմամբ։

Ըստ դիտարկվող տարբերակի կոնտակտային ցանցի վերակառուցման ընդհանուր երկարությունը կկազմի 309կմ։

 

Կոնտակտային ցանցի սպասարկման շենքերն ու կառույցները

Նախատեսվում է շրջանային կոնտակտային ցանցի հերթապահ կետերի գոյություն ունեցող շենքերի և էլեկտրամատակարարման ուղիների քանդումը Արաքս, Երևան կայարաններում նոր համապատասխան շենքերի հետագա շինարարությամբ։

Բացի այդ, նախատեսվում է կատարել Սանահին, Վանաձոր, Գյումրի, Մասիս, Ախթալա, Արագած կայարանների շրջանային կոնտակտային ցանցի հերթապահ կետերի շենքերի հիմնական վերանորոգումը։

 

Ոչ քարշային սպառողների էլեկտրամատակարարումը

Նախատեսվում է պահպանել կայարանների և այլ գծային օբյեկտների էլեկտրամատակարարումը վերակառուցվող ՎԼ-10կՎ, որի Պէ կկախվի կոնտակտային ցանցի նոր հենարանների վրա։

Բացի այդ, պահանջվում է գծերի շենքերի, անցատեղերի, թունելների էլեկտրամատակարարման վերակառուցումը՝ նոր տրանսֆորմատորային ենթակայանների տեղադրմամբ և սնուցող մալուխների անցկացմամբ, ինչպես նաև կայարանների արտաքին լուսավորման ուժեղացում` լուսատուների տեղադրմամբ։

0,4 կՎ սնուցող գծերը նախատեսվում է կատարել ՍԻՊ-2Ա մակնիշի ինքնակրող մեկուսիչ հաղորդալարերով:

Զատիչի հեռավոր կառավարումը նախատեսվում է իրականացնել ստուգիչ մալուխներով, որոնք կկախվեն կոնտակտային ցանցի հենարանների վրա ԿՈՒ և ԿՆ տիպի մետաղական կոլունակների օգնությամբ։

 

Ներդրումային ծախսերի ծավալի որոշում

Ներդրումային ծախսերի ծավալը ըստ Հայկական երկաթուղու դիտարկվող զարգացման տարբերակի որոշվում է հաշվի առնելով հետևյալ չափորոշիչները.

- Հայկական երկաթուղու ենթակառուցվածքի բոլոր երկաթուղային օբյեկտները պետք է համապատասխանեցվեն Ռուսաստանի Դաշնության երկաթուղիների տեխնիկական շահագործման կանոններին,

- ներդրումները երկաթուղային տրանսպորտի օբյեկտների շինարարության (վերակառուցման, արդիականացման և այլն) մեջ ընդունված են ըստ Ռուսաստանյան նմանատիպ նախագծերի.

- ներդրումային ծախսերի ծավալը բերված Է 2007 թ-ի գներով` առանց ԱԱՀ-ի, հաշվի առնելով ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի 2007 թ. փոխարժեքը։

 

Փոխադրումների կատարելագործում

Կոնցեսիոները պարտավոր Է տեղարդել և շահագործել կառավարման համակարգեր հետևյալ կետերի համար.

հիմնական ուղղություններում և Վրաստանի հետ սահմանային անցային միջոցների «նեղ տեղերի» վերացում,

հիմնական ուղղություններում գնացքի քաշի և երկարության ընդհանրացում;

գծային ձեռնարկությունների տեխնիկական հագեցվածությունը հասցնել կանոնակարգի պահանջներին;

անցումը տեխնիկական միջոցների տեխնիկական պատրաստականության գնահատմանը;

● ПТО համակարգի ձևավորում, սպասարկման երաշխիքային լծակների ավելացում` շարժակազմի նորացմանը համաչափ,

բեռնափոխադրման գործընթացի միասնական համակարգի կատարելագործում՝ համապատասխան ինֆորմացիոն կառավարման համակարգերի ներդրմամբ;

հեռահաղորդակցման միջավայրերի և տրանսպորտի այլ տեսակների ինֆորմացիոն տարածքների, ինչպես նաև` տնտեսության ճյուղերի, ընդհանուր գործածություն կապի ցանցերի հետ փոխկապակցված միասնական տեղեկատվական տարածքի ստեղծում։

ճանապարհի հիմնական ուղղություններում անվտանգության կոմպլեքս համակարգի ներդրում;

ճանապարհային տնտեսության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, որոնք թույլ կտան բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և կրճատել աշխատանքային միավորի ծախսերի չափաբաժինը, երթևեկության գրաֆիկում ապահովել հիմնական ուղղություններով նորմայից բարձր քաշով ու երկարությամբ գնացքների բացթողումը, ժամանակակից բեռնատար շարժակազմի շահագործումը։

 

Փոխադրումների կառավարման համակարգի կատարելագործում

Կոնցեսիոները պետք Է տեղադրի և շահագործի կառավարման համակարգել հետևյալ կետերի համար.

բեռնափոխադրման աշխատանքի նորմավորման և բեռնման ռեսուրսների օգտագործման օպտիմալացումը` հայկական երկաթուղային ճանապարհների պայմաններին հարմարեցված երթևեկության գրաֆիկի և գնացքների կազմման պլանի հիման վրա (ուսումնասիրելով և հիմնավորելով հիմնական ուղղություններում գրաֆիկի ամուր թելերի օգտագործման տեխնոլոգիան` ենթակառույցի պահպանման և վերանորոգման մշտական տեխնոլոգիական պատուհաններով);

հայկական երկաթուղային ցանցի առանձին ուղղությունների անցումային հնարավորությունների հիմնավորված մեծացման միջոցառումների մշակում;

տեխնոլոգիական ռեգլամենտների սահմանում, գնացքային և տեղային աշխատանքի հերթափոխային և ընթացիկ պլանավորման, գնացքակազմավորման, քարշային ռեսուրսների և լոկոմոտիվային բրիգադների օգտագործման, երթևեկության իրականացված գրաֆիկի վերլուծության;

հայկական երկաթուղու աշխատանքային պայմաններին հարմարեցված վագոնային պարկի ղեկավարման համակարգի մշակում` միջվերանորոգման վազքի մեծացման և բեռնման ռեսուրսների պահանջների ապահովման համար։

 

Վագոնի և լոկոմոտիվի արտադրողականություն աճի և պարկերի տեխնիկական վիճակի բարելավում

Կոնցեսիոները պարտավոր Է.

վերանայել դիսպետչերական ուղեմասերի ձգվածությունն ու սահմանները` հաշվի առնելով գնացքային և տեղային աշխատանքների կազմակերպումը։ Ապահովել գնացքային դիսպետչերների և լոկոմոտիվային բրիգադների կողմից բեռնատար գնացքների սպասարկման ուղեմասերի սահմանների կապը;

վերանայել տեխնիկական և բեռնակայանների աշխատանքի տեխնոլոգիական գործընթացները` հաշվի առնելով ենթակառույցի արդիականացումը;

նորացնել գծային ստորաբաժանումների, շարժակազմի և շահագործման աշխատանքների հաշվառման և հաշվետվության հրահանգներն ու համակարգերը։

կատարել վերաուսուցման ընտրություն, որակավորման բարձրացում, օպերատիվ անձնակազմի հրահանգիչների համալրում։

 

Դրամական ներդրումների ընդհանուր մեծությունը, մլն դրամ

 

Ենթակառուցվածք Շարժակազմ Ընդամենը
122 348 52 209 174 557

 

Ներդրումներ ենթակառուցվածքի մեջ, մլն դրամ

 

Աշխատանքի նկարագրություն Տարեթիվ
2008 2009 2010 2011 2012 2013-2015 2016-2020 2021-2025 2026- 2030 2031-2035
Գծի փոխարինում 47 - 100 - 43 71 22 - 28 110
Գծի հիմնական վերանորոգում 374 313 292 925 574 943 287 - 364 1456
Ենթակառուցվածքի այլ օբյեկտներ (կամուրջներ և այլ) 3319 3525 4295 3766 3216 5282 1608 - 2039 8158
Կայարաններ (ներառյալ կայարանական գծերը) 402 407 527 441 430 707 215 - 273 1092
Այլ շենքեր և սարքավորում (լոկ, և վագ.դեպո, կայ.շենք. և այլն) 2471 3525 1216 1910 1099 1805 549 - 697 2788
ԱԿԱ և կապ 721 1356 988 2446 1161 1908 581 - 735 2946
էլեկտրամատակարարման տնտեսություն 291 3931 4444 4915 5339 8771 2670 - 3387 13546
Ընդամենը ներդրումներ 7625 13557 11862 14404 862 19487 5932 - 7524 30096

 

Ներդրումները շարժակազմի մեջ, մլն դրամ

 

Շարժակազմի անվանումը 2008 2009 2010 2011 2012 2015 2020 2025 2030 2035 2038
Էլեկտրաքարշեր                      
Արդիականացում           343   1138 11383 2277  
Գնում 2742   685                
Ընդամենը 2742   685     343   1138 11383 2277  
Մանևրային ջերմաքարշեր                      
Արդիականացում           1480          
Գնում         212     379   3035 379
Ընդամենը         212 1480   379   3035 379
Շարժիչավագոնային շարժակազմ                      
Արդիականացում           69 69        
Գնում 208 208 208 139 69     1695 772 463 155
Ընդամենը 208 208 208 139 69 69 69 1699 772 463 155
Բեռնատար վագոններ                      
Արդիականացում     430 466 251 756 913        
Գնում 1448 300 574 584 616 538 610 6563 3981 3048 215
Ընդամենը 1448 300 143 117 365 1294 1523 6563 3981 3048 215
Ուղևորատար վագոններ                      
Արդիականացում           111 885        
Գնում               296 296 2365  
Ընդամենը           111 885 296 296 2365  
Ընդամենը ներդրումներ 4398 508 1467 723 897 3297 2477 10075 16432 11188 749

 

 

Հավելված N 2

 

Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

 

«Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության պայմանագրերի

 

        ք.մ ժամկետը
  1 Ա/Ձ Գասպարյան Մ. տարածք 5 01.05.2008
  2 Ա/Ձ Մխիթարյան Ս. տարածք 139 01.06.2008
  3 Ա/Ձ Թադևոսյան Գ. տարածք 33 10.05.2008
  4 Ա/Ձ Աղամալյան Մ. տարածք 200 01.11.2010
  5 Ա/Ձ Թանթուշյան Ա. տարածք 137.6 01.10.2009
  6 Ա/Ձ Թորոսյան Լ. տարածք 488 01.10.2009
  7 Ա/Ձ Դադամյան Ա. տարածք 33 01.04.2009
  8 Ա/Ձ Հարությունյան Հ. տարածք 375.5 01.11.2014
  9 ՍՊԸ Լեգենդա տարածք 200 01.11.2008
  10 ՍՊԸ Գագիկ Ս. տարածք 50 10.06.2008
  11 ՍՊԸ Ավտոճեպընթաց տարածք 3919.3 01.12.2011
  12 ՍՊԸ Նարեկ Ա տարածք 1550 10.04.2008
  13 ՍՊԸ Յանտար տարածք 35.4 31.12.2008
  14 ՍՊԸ Ֆայբռնետ Կոմյունիքեյշնլ տարածք 243.1 01.09.2032
  15 ՓԲԸ Արարատցեմենտ տարածք 10 01.09.2008
  16 ՓԲԸ Արմենտել տարածք 55 06.11.2008
  17 ԲԲԸ Ճամբարակ տարածք 460 01.07.2009
  18 ՍՊԸ Ֆայբռնետ Կոմյունիքեյշնլ հիմնական միջոց Մալուխ 312ՍՎ 01.12.2031
      հիմնական միջոց

մարտկոց VARTA-42 հատ,
սնուցման աղբյուր SMX1500
XLRT2U-8 հատ,
քարտ SN MP-7 հատ

03.09.2012
  19 ԲԲԸ Կամուրջշին հիմնական միջոց մետաղյա կոնստրուկցիաներ 59650 կգ. 01.07.2008

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան