Գլխավոր տեղեկություն
Համար
N 18-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.01.2008-16.02.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.09/2(592)
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.12.2007
Ստորագրող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2007 թվականի N 18-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

Հաստատել՝

1. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի անցագրային կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման կատարումն ապահովվում է դատական կարգադրիչների ծառայության միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վճռաբեկ դատարանի նախագահ

Հ. Մանուկյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
դատարանների նախագահների խորհրդի
2007 թ. դեկտեմբերի 21-ի թիվ 18-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ

 

Սույն կարգով սահմանվում են «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» (այսուհետ՝ Դեպարտամենտ) պետական կառավարչական հիմնարկի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատողների և այցելուների մուտքի-ելքի կանոնները:

Սույն կարգի սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերի հուսալի պահպանությունը, աշխատակիցների անվտանգությունը, ինչպես նաև հսկողությունը՝ նյութական արժեքները շենքեր ներս բերելու և դուրս տանելու նկատմամբ։

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքի-ելքի կանոնների կիրառումն ապահովվում է դատական կարգադրիչների ծառայության միջոցով:

Մուտքի-ելքի կանոնների պահպանության նկատմամբ ընդհանուր հսկողությունն իրականացնում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնում՝ Դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետը, Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներում՝ աշխատակազմի ղեկավարը:

1.2 Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերում սահմանվում են բաց և փակ գոտիներ:

Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերի փակ գոտին իր մեջ ներառում է արգելված և սահմանափակ գոտիներ:

1.3 Սույն մուտքի-ելքի կանոնները տարածվում են Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերի բաց և փակ գոտիներ մուտք գործող բոլոր անձանց վրա:

1.4 Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերի բաց գոտիներ մուտքն ազատ է դատարան այցելող բոլոր անձանց համար:

1.5 Ակնհայտ ոչ սթափ վիճակում Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքեր մուտք գործելն արգելվում է:

1.6 Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերի բաց գոտում գտնվում են գրասենյակի սպասարկման սրահը, դատական նիստերի և մյուս դահլիճները, ինչպես նաև սպասասրահները:

1.7 Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերի արգելված գոտում գտնվում են դատական նիստերի մասնակցության համար դատարան բերվող կալանավորների և ժամանակավոր արգելանքի վերցված անձանց կալանախցերը:

Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերի արգելված գոտի մուտք գործելու իրավունք ունեն տվյալ դատարանի նախագահը, աշխատակազմի ղեկավարը, սահմանված կարգով ուղեկցումն իրականացնող ոստիկանության աշխատակիցները և դատական կարգադրիչները:

Անհրաժեշտության դեպքում աշխատակազմի ղեկավարի կամ դատական կարգադրիչների ստորաբաժանման պետի թույլտվությամբ արգելված գոտի մուտք կարող են գործել նաև անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերող անձինք` դատական կարգադրիչի անմիջական ուղեկցությամբ: Տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք նույնպես մուտք են գործում դատական կարգադրիչի ուղեկցությամբ:

1.8 Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերի սահմանափակ գոտիներում ընդգրկված են նույն շենքի բաց և արգելված գոտիներում չընդգրկված մյուս սենյակները:

Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերի սահմանափակ գոտի իրավունք ունեն մուտք գործելու տվյալ դատարանի դատավորները, տվյալ կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման աշխատակիցները և սույն կանոններով սահմանված կարգով համապատասխան անցագիր ունեցող անձինք:

1.9 Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերի փակ բակեր թույլատրվում է մտնել միայն դատարանի նախագահին, դատավորներին, դեպարտամենտի ղեկավարին, դատական ծառայողներին, ինչպես նաև ձերբակալվածներին և կալանավորներին տեղափոխող մեքենաները:

Այն դեպքում, երբ փակ բակերի մեծությունը չի կաող սպասարկել նշված պաշտոնատար անձանց մեքենաներին, ապա թույլատրվում է մտնել միայն դատարանի նախագահին, դատավորներին, դեպարտամենտի ղեկավարին, նրա տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին և կալանավորներին տեղափոխող մեքենաներին:

1.10 Աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև 21:00-ն Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերում բոլոր անձանց մուտքը և ելքը կատարվում է սույն կարգին համաձայն:

Հանգստյան և տոնական օրերին, ինչպես նաև աշխատանքային օրերին ժամը 21:00-ից մինչև 9:00-ն Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքեր բոլոր անձանց մուտքը և ելքը թույլատրվում է համապատասխանաբար Դեպարտամենտի ղեկավարի, դատարանի նախագահի, դատավորի և աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ:

1.11 Արգելվում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքեր հրազեն ներս բերելը: Հրազենները հանձնվում են կենտրոնական պահակակետ` այդ նպատակով հատուկ կահավորված համապատասխան պահարաններում պահելու համար: Զենքի և զինամթերքի հանձնումը գրանցվում է դրա համար նախատեսված մատյանում (ձև 1), որի համար տրվում է սահմանված նմուշի կտրոն (ձև 2):

Սույն կանոնը չի տարածվում այն դատավորների և դատական ծառայողների վրա, որոնք կրում են հաշվեցուցակային զենք:

1.12 Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքեր մուտք գործելիս դատական կարգադրիչը զգուշացնում է այցելուներին հանձնել նրանց մոտ առկա զենքը, զինամթերքը կենտրոնական պահակակետ՝ այդ նպատակով հատուկ կահավորված համապատասխան պահարաններում պահելու համար:

1.13 Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքեր մուտք գործելիս այցելուները մետաղաորսիչ զննման սարքավորումով նախնական զննում անցնելուց հետո նրանց մոտ զենքի և զինամթերքի առկայության մասին դատական կարգադրիչի կասկածի դեպքում, կարող են ենթարկվել կրկնակի զննման, որից հետո դատական կարգադրիչը թույլատրում է մուտքը:

1.14 Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքեր մուտքի և ելքի կանոնները խախտող անձի նկատմամբ կիրառվում են օրենքով նախատեսված միջոցներ:

 

2. ԱՆՑԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

2.1 Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերի սահմանափակ գոտի մուտք գործելու անցագիր է համարվում համապատասխան վարչական շենքում աշխատողների համար՝ պլաստիկ քարտերը կամ ծառայողական վկայականները:

2.1.1 Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերում, ծառայողական վկայականների ներկայացմամբ, սահմանափակ գոտի մուտք գործելու իրավունք ունեն.

- դատարանի նախագահը,

- դատավորը,

- Դատական դեպարտամենտի` ղեկավարը, նրա տեղակալները, առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև փոստային առաքումն իրականացնող Դատական դեպարտամենտի աշխատակիցները:

2.1.2 Կազմակերպվող խորհրդակցություններին և այլ միջոցառումներին մասնակցելու համար հրավիրված անձանց ցուցակները կազմակերպողների կողմից տրվում են դատական կարգադրիչին, ոչ ուշ, քան խորհրդակցությունը կամ միջոցառումն սկսվելուց երկու ժամ առաջ։

2.1.3 Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնատար անձանց մուտքը սահմանափակ գոտի կազմակերպվում է արարողակարգի պահանջներին համապատասխան` դիմավորելու և ուղեկցելու միջոցով:

2.2 Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերի սահմանափակ գոտի այցելուներին միանգամյա անցագիր տրամադրվում է դատական կարգադրիչի կողմից՝ ընդունողի բանավոր թույլտվությամբ: Անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաև գրավոր հայտ:

2.3 Դեպարտամենտի կենտրոնական մարմնի վարչական շենքի սահմանափակ գոտի այցելուների համար մուտքի թույլտվություն պահանջելու իրավունք ունեն Դեպարտամենտի ղեկավարը, Դեպարտամենտի ղեկավարի տեղակալները, Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Դեպարտամենտի ղեկավարի օգնականը՝ Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ:

2.4 Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերի սահմանափակ գոտի այցելուների համար մուտքի թույլտվություն պահանջելու իրավունք ունեն համապատասխանաբար՝ դատարանի նախագահը, պալատների նախագահները, դատավորները, Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարը, դատարանի նախագահի խորհրդականները, ինչպես նաև դատավորի խորհրդականը, օգնականը և գործավարը՝ դատավորի հանձնարարությամբ:

2.5 2.3-րդ և 2.4-րդ կետերում հիշատակված պաշտոնատար անձանց բացակայության դեպքում, նրանց փոխարինող պաշտոնատար անձինք իրավունք ունեն իրականացնել նշված գործառույթները:

2.6 Այցելուի մուտքը Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերի սահմանափակ գոտի արգելվում է առանց անձը հաստատող փաստաթղթի:

2.7 Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերի սահմանափակ գոտի մուտք գործելու և անցագիր ստանալու համար անձի ինքնությունը հաստատող փաստաթղթեր կարող են լինել`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար`

- անձնագիրը,

- զինվորական գրքույկը,

- վարորդական իրավունքի վկայականը,

- պետական մարմինների աշխատակիցների համար ծառայողական վկայականը,

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրվող անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթը,

- մինչև 16 տարեկան երեխաների համար` նաև ծննդյան վկայականը,

բ) փախստականների համար`

- փախստականի վկայականը,

- փախստականի ճամփորդական փաստաթուղթը,

գ) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար`

- օտարերկրյա պետության անձնագիրը,

- անձի ինքնությունը հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը,

- Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,

- Հայաստանի Հանրապետության կացության քարտը:

2.8 Ընդունողի հայտի կամ բանավոր ցուցումի հիման վրա դատական կարգադրիչը լրացնում է միանգամյա մուտքի անցագիր:

2.9 Միանգամյա մուտքի անցագիրը հաշվառման ենթակա միասնական ձևի փաստաթուղթ է (ձև 3), որն իր մեջ ներառում է այցելուի անունը, ազգանունը, նրա կողմից ներկայացված փաստաթղթի տվյալները, ընդունողի պաշտոնը, անունը, ազգանունը, այցելուի մուտք գործելու օրը, ժամը, ինչպես նաև այցելության ավարտի ժամը:

Այցելության ավարտի ժամը նշվում է ընդունողի կողմից և հավաստվում նրա ստորագրությամբ:

2.10 Անցագրային կետում դատական կարգադրիչի կողմից վարվում է այցելուի մուտքի և ելքի գրանցման մատյան (ձև 4), որտեղ նշվում են միանգամյա մուտքի անցագրի հաշվառման համարը, տվյալներ այցելուների անվան, ազգանվան, անձը հաստատող փաստաթղթի անվանման և համարի, սահմանափակ գոտի մուտքի և ելքի օրվա, ժամի, թույլտվություն տվող աշխատողի պաշտոնի, ինչպես նաև ընդունելությունից հետո այցելուի կողմից միանգամյա մուտքի անցագիրը անցագրային կետ հանձնելու ժամի մասին:

2.11 Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերից նյութական միջոցները դուրս են բերվում գույքի և նյութական միջոցների դուրս բերման անցագրի (ձև 5) հիման վրա, որն իր մեջ ներառում է դուրս բերողի պաշտոնը, անունը, ազգանունը, դուրս բերվող գույքի անվանումը, տեսակը և քանակը, դուրս բերելու նպատակը և ժամկետները, թույլատրություն տվող անձի պաշտոնը, անունը, ազգանունը, որը հավաստվում է նրա ստորագրությամբ։ Կենտրոնական պահակակետի դատական կարգադրիչն անցագրի հակառակ կողմում կատարում է նշում նյութական արժեքի և այն դուրս տանելու ժամանակի մասին։

2.12 Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերի կենտրոնական պահակակետերում հավաքված միանգամյա մուտքի և շենքերից նյութական միջոցներ դուրս բերելու վերաբերյալ անցագրերն, ինչպես նաև շենքեր մուտք գործած անձանց գրանցման մատյանները պահվում են կենտրոնական պահակակետերում և դրանց հանձնումից ու նոր գրանցման մատյանի վարումից մեկ տարի հետո ոչնչացվում են սույն կանոնների պահպանության նկատմամբ ընդհանուր հսկողությունն իրականացնող համապատասխան պաշտոնատար անձանց կողմից:

 

Ձև 1

 

ԶԵՆՔԻ ԵՎ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

Մ Ա Տ Յ Ա Ն

 

Հ/հ

Այցելուի անունը, ազգանունը

Հանձնված զենքի և զինամթերքի անվանումը, տեսակը, քանակը

Հանձնման օրը, ժամը, ընդունողի ստորագրությունը

Վերադարձման օրը, ժամը, ստացողի ստորագրությունը

1

 

 

 

 

2

 

 

 

 

3

 

 

 

 

4

 

 

 

 

5

 

 

 

 

6

 

 

 

 

7

 

 

 

 

8

 

 

 

 

9

 

 

 

 

10

 

 

 

 

Ձև 2

 

ԶԵՆՔԻ ԵՎ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ

Կ Տ Ր Ո Ն  N

 

Այցելու ________________________________________________________________

(անուն, ազգանուն)

Հանձնված զենքը

և զինամթերքը __________________________________________________________

(անվանումը, տեսակը, քանակը)

______________________________________________________________________

(Զենք կրելու իրավունքի փաստաթղթի տվյալները)

Հանձնման օրը «____» _______________ 200  թ. ժամը _______________

Վերադարձման օրը «____»_____________ 200  թ. ժամը ______________

Մուտքի ժամը ________________ ելքի ժամը ________________________

_______________________________________________________________________

(ընդունողի պաշտոնը, ստորագրությունը)

 

Ձև 3

 

ՄԻԱՆԳԱՄՅԱ ՄՈՒՏՔԻ

Ա Ն Ց Ա Գ Ի Ր  N

 

Այցելու _________________________________________________________________

(անուն, ազգանուն)

Ներկայացված փաստաթուղթը _______________________________________________

Ընդունող ________________________________________________________________

(անուն, ազգանուն)

Մուտքի օրը «____»_________________ 2007  թ.

Մուտքի ժամը ___________________ ելքի ժամը _________________________________

________________________________________________________________________

(ընդունողի պաշտոնը, ստորագրությունը)

 

Ձև 4

 

ԱՅՑԵԼՈՒԻ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ

Մ Ա Տ Յ Ա Ն

 

Հ/հ

Այցելուի անունը, ազգանունը

Անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի անվանումը և համարը

Ընդունողի պաշտոնը, անունը, ազգանունը

Մուտքի օրը, ժամը

Ելքի օրը, ժամը

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

6

 

 

 

 

 

7

 

 

 

 

 

8

 

 

 

 

 

9

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

 

Ձև 5

 

ԳՈՒՅՔԻ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

Դ ՈՒ Ր Ս  Բ Ե Ր Մ Ա Ն  Ա Ն Ց Ա Գ Ի Ր  N

 

Դուրս բերողը ____________________________________________________________

(անուն, ազգանուն, պաշտոն)

Դուրս բերվող

գույքը __________________________________________________________________

(անվանումը, տեսակը և քանակը)

Դուրս բերելու

նպատակը, ժամկետները ____________________________________________________

Թույլտվություն տվող անձը __________________________________________________

________________________________________________________________________

(ընդունողի պաշտոնը, ստորագրությունը)

«____»_______________ 200  թ.