Գլխավոր տեղեկություն
Համար
N 1479-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.01.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.09/2(592) Հոդ.36
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

13 դեկտեմբերի 2007 թվականի N 1479-Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 15 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար 2007 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 12000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. դեկտեմբերի 20

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1479-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

 

(հազ. դրամ)

Խումբը

Ենթախումբը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և վերջիններս իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ինն ամիս

տարի

   

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

 (12000.0)

   

այդ թվում`

   

04

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

-

(12000.0)

   

այդ թվում`

   
 

03

Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն

-

(11000.0)

   

այդ թվում`

   
   

06. Հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում կենտրոնացված կարգով ավարտական փաստաթղթերի, գովասանագրերի, դասամատյանների, մեդալների, ծրարների, ուսումնական ծրագրերի, մանկավարժական պարբերականների և ուսումնադիտողական պարագաների ձեռքբերում

-

(11000.0)

   

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

-

(11000.0)

   

Այլ ծախսեր

-

(11000.0)

 

04

Հատուկ ընդհանուր կրթություն

-

(1000.0)

   

այդ թվում`

   
   

05. Հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում և հրատարակում

-

(1000.0)

   

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

-

(1000.0)

   

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

-

(1000.0)

14

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ

-

12000.0

   

այդ թվում`

   
 

06

Այլ ծրագրեր

-

12000.0

   

այդ թվում`

   
   

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

-

12000.0

   

ՀՀ կառավարություն

-

12000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան