Գլխավոր տեղեկություն
Համար
N 365-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.01.2008-31.12.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.12.28/34.1 Հոդ.460.2
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.11.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 դեկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 05007462

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 նոյեմբերի 2007 թ.
ք. Երևան

 N 365-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՔԱՌԱՄԵԼՍ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/08-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 158-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ը՝ համաձայն Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2007 թ. նոյեմբերի 27

Երևան

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի 2007թ.

նոյեմբերի 16-ի թիվ 365-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՔԱՌԱՄԵԼՍ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 3/08

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (այսուհետ` ՔԱՌԱՄԵԼՍ գնահատական) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը:

2. ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականը հաշվարկվում է որպես ապահովագրական ընկերության կապիտալի համարժեքության (Ք), ակտիվների որակի (Ա), վերաապահովագրության (Ռ), ապահովագրական պահուստների (Ա), կառավարման (Մ), եկամտաբերության (Ե), իրացվելիության (Լ), արտաքին միջավայրի նկատմամբ զգայունության` (Ս) (այսուհետ՝ ՔԱՌԱՄԵԼՍ-ի տարրեր)` սույն կանոնակարգի համաձայն հաշվարկված գնահատականների միջին թվաբանական:

3. ՔԱՌԱՄԵԼՍ-ի յուրաքանչյուր տարրի` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի հաշվարկված և Հավելված 2-ի ճշգրտված բաղադրիչ հարաբերակցությունների գնահատականների միջին թվաբանականը հանդիսանում է տվյալ տարրի գնահատականը:

4. ՔԱՌԱՄԵԼՍ-ի յուրաքանչյուր տարրի (բացառությամբ «Մ» տարրի) գնահատման համար հաշվարկվում են բաղադրիչ հարաբերակցություններ ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերությունների կողմից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունները, դրանց լրացման, ներկայացման կարգն ու ժամկետները» Կանոնակարգ 3/04-ով (այսուհետ` Կանոնակարգ 3/04) սահմանված, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների հիման վրա: Այդ հարաբերակցությունների հաշվարկը կատարվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի: Յուրաքանչյուր հարաբերակցության հաշվարկի ընթացքում կիրառված ցուցանիշները ճշգրտվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի, հաշվի առնելով սահմանված համապատասխան ճշգրտող գործոնները և դրանց ամենահավանական քանակական ազդեցությունը հաշվարկվող բաղադրիչ հարաբերակցությունների վրա: ՔԱՌԱՄԵԼ-ի Ք2 և Ք3 հարաբերակցությունների հաշվարկը ոչ կյանքի և կյանքի ապահովագրական գործունեություն իրականացնող ընկերությունների համար տարբեր է:

5. ՔԱՌԱՄԵԼՍ-ի «Մ» տարրի գնահատականը հաշվարկվում է` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի:

6. Ճշգրտված ցուցանիշների հիման վրա հաշվարկված հարաբերակցությունների, ինչպես նաև Մ տարրի գնահատումն իրականացվում է 1-5 բալային համակարգով, որտեղ լավագույն գնահատականը 5-ն է, իսկ վատագույնը` 1-ը:

7. Եթե ապահովագրական ընկերության ընդհանուր նորմատիվային կապիտալի ամսական մեծությունը փոքր է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն ընդհանուր կապիտալի չափից, ապա «Ք» տարրի գնահատականը հավասար է 1-ի:

8. Եթե ապահովագրական ընկերության ընդհանուր նորմատիվային կապիտալը բացասական մեծություն է, ապա այն բաղադրիչ հարաբերակցությունները, որոնց հաշվարկին մասնակցում է ընդհանուր կապիտալի մեծությունը, գնահատվում են 1:

9. Եթե ապահովագրական ընկերության ընթացիկ ժամանակաշրջանի հարկումից հետո զուտ շահույթը բացասական մեծություն է, ապա «Ե» տարրի գնահատականը հավասար է 1-ի:

10. Եթե ապահովագրական ընկերությունը եռամսյակի ընթացքում խախտում է Կենտրոնական բանկի սահմանած իրացվելիության նորմատիվը` Ն 2, ապա Լ տարրի գնահատականը յուրաքանչյուր խախտման համար իջնում է 0,5-ով:

11. Ապահովագրական ընկերությունների ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականները հաշվարկվում են առնվազն եռամսյակը մեկ` հեռակա վերահսկողության արդյունքում: ՔԱՌԱՄԵԼՍ գնահատականը կարող է հաշվարկվել (ճշգրտվել) նաև ապահովագրական ընկերություններում ստուգումների արդյունքներով:

12. Ապահովագրական ընկերությունների ՔԱՌԱՄԵԼԱ գնահատականները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի կողմից:

13. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ապահովագրական ընկերությունների ՔԱՌԱՄԵԼՍ եռամսյակային գնահատականները հաստատելուց հետո եռօրյա ժամկետում դրանք տրամադրում է ապահովագրական ընկերություններին, ընդ որում, յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը` իր անհատական ՔԱՌԱՄԵԼՍ:

14. Այն հարաբերակցություններում, որտեղ հաշվարկվում է վերջին երեք տարվա գործունեության միջին տարեկան ցուցանիշ, երկու տարի գործունեություն ծավալած ապահովագրական ընկերությունների համար հաշվարկվում է երկու տարվա գործունեության միջին տարեկան ցուցանիշը, մեկից երկու տարի գործունեություն ծավալած ապահովագրական ընկերությունների համար` մեկ տարվա գործունեության ցուցանիշը: Հարաբերակցությունները չեն հաշվարկվում մեկ տարուց քիչ գործունեություն ծավալած ապահովագրական ընկերությունների համար:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական

ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի

(ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/08-ի հավելվածի

 

Ք-կապիտալի համարժեքություն

 

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության կողմից կապիտալի բավարարության աստիճանը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կապիտալի համարժեքության նորմատիվները բավարարելու առումով և ապահովագրական ընկերության ռիսկայնությանը համապատասխան: Ք տարրի գնահատման համար հաշվարկվում են Ք1-Ք5 բաղադրիչ հարաբերակցություններ:

 

Հարաբերակ-
ցություն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ք1

Ընդհանուր նորմատիվային կապիտալ/ Տեխնիկական պահուստներ

Ք1>200% = 5

160%< Ք1<=200%=4

130%< Ք1<=160%=3

100%< Ք1<=130%=2

Ք1<=100%=1

Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3, 15,16 հաշվետվության տվյալների հիման վրա: Հարաբերակցության հայտարարում ոչ կյանքի ապահովագրության համար վերցվում են ոչ կյանքի տեխնիկական պահուստները, իսկ կյանքի ապահովագրության համար՝ կյանքի տեխնիկական պահուստները: Ընդ որում տարեկան հաշվարկվող տեխնիկական պահուստները Ք1 տարրի հաշվարկին մասնակցում են ՔԱՌԱՄԵԼ-ի յուրաքանչյուր հաշվարկի դեպքում:

Ք2

Ոչ կյանքի ապահովագրություն Ք2<=60% =5

60%<Ք2<=80% =4

80%<Ք2<=100% =3

100%<Ք2<=120% =2

Ք2>120% =1

Հարաբերակցությունը հաշվարկվում է ոչ կյանքի ապահովագրության համար և հանդիսանում է Ն12 տնտեսական նորմատիվը` հաշվարկված համաձայն Կանոնակարգ 3/02-ի: Ընդ որում, եթե սեփական պահման գործակիցը փոքր է 0.5-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0.5 մեծությամբ:

Մինչև երեք տարի գործունեություն ծավալած ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար հաշվարկին մասնակցում է միայն Ք2.1 հարաբերակցությունը: Երեք տարուց ավել գործունեություն ծավալած ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար հաշվարկին մասնակցում է Ք2.1 և Ք2.2 տարրերից առավելագույնը:

Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3 հաշվետվության տվյալների հիման վրա:
 

Ք2.1 (Ապահովագրավճար *Զուտ հատուցում)/(Ընդհանուր հատուցում *5*Ընդհանուր նորմատիվային կապիտալ)

Ք3

Կյանքի ապահովագրություն (0.04* Զուտ մաթեմատիկական պահուստ +0.003*(Զուտ ապահովագրական գումար-զուտ չվաստակած ապվճարների պահուստ-զուտ մաթեմատիկական պահուստ ))/(Ընդհանուր նորմատիվային կապիտալ)

Ք3<=60% =5

60%<Ք3<=80% =4

80%<Ք3<=100% =3

100%<Ք3<=120% =2

Ք3>120% =1

Հարաբերակցությունը հաշվարկվում է կյանքի ապահովագրության դեպքում և  հանդիսանում է Ն12 տնտեսական նորմատիվը: Եթե վերաապահովագության գործակիցը փոքր է 0.85-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0.85 մեծությամբ:

Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3 հաշվետվության տվյալների հիման վրա:

Ք4

(Ապահովագրական գումար (մեկ ապահովագրության օբյեկտը ծածկող պայմանագրով ստանձնած ռիսկի առավելագույն չափը)-Ապահովագրական գումարում հուսալի վերաապահովագրողի բաժինը)/Ընդհանուր նորմատիվային կապիտալ

10%<Ք4<=15% =2

15%<Ք4 =1

Հարաբերակցությունը Ն3 տնտեսական նորմատիվն է:

Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3 հաշվետվության տվյալների հիման վրա:

Եթե հարաբերակցությունը 10%-ից փոքր է, ապա հարաբերակցությունը հաշվարկին չի մասնակցում:

Ք5

Ընհանուր նորմատիվային կապիտալ/Ընդհանուր կապիտալի նվազագույն չափ

150%<=Ք5=5

130%<=Ք5<150%=4

110%<=Ք5<130%=3

100%<=Ք5<110%=2

Ք5<=100%=1

Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3 հաշվետվության տվյալների հիման վրա:

Ընհանուր նորմատիվային կապիտալը կցվում է հաշվետու ժամանակաշրջանի միջին ամսական հաշվարկով:

 

Ա-Ակտիվների որակ

 

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության ակտիվների որակը՝ դրանց եկամտաբերության, ինչպես նաև դիվերսիֆիկացիայի և այլ տեսանկյուններից: Ա տարրի գնահատման համար հաշվարկվում են Ա1-Ա4 բաղադրիչ հարաբերակցություններ:

 

Հարաբերակ-
ցություն

Հարաբերակցության
սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ա1

Ֆինանսական ներդրումներ / Ընդհանուր ակտիվներ

Ա1=>40 % =5

20 %<= Ա1<40% =4

10 %<= Ա1<20% =3

8 %<= Ա1<10% =2

Ա1<8% =1

Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 1 հաշվետվության տվյալների հիման վրա` հաշվետու օրվա դրությամբ: Ֆինանսական ներդրումների մեջ մտնում են ՀՀ պետական արժեթղթերը, ՀՀ ԿԲ-ի կողմից թողարկված արժեթղթերը, այլ անձանց կանոնադրական կապիտալում ներդրումները, այլ անձանց պարտատոմսերում ներդրումները, բանկերում ավանդները, բանկերին, ապահովագրական ընկերություններին, այլ ֆինանսական կազմակերպություններին, այլ անձանց տրամադրված փոխառությունները, նմանատիպ այլ ներդրումները:

Ա2

(Հիմնական միջոցներ + Ստացվելիք գումարներ)/ Ընդհանուր ակտիվներ

Ա2< 10 % =5

10 %<= Ա2<20% =4

20 %<= Ա2<30% =3

30%<=Ա2<40% =2

40%<=Ա2 =1

Հարաբերակցությունը գնահատում է ոչ (քիչ) եկամտաբեր ակտիվներում ներդրումների տեսակարար կշիռը: Հիմնական միջոցներում ներդրումները (որպես ապահովագրական բուն գործունեությանը չվերաբերող, ոչ եկամտաբեր և քիչ իրացվելի ակտիվներ) չեն խրախուսվում: Ստացվելիք գումարները (դեբիտորական պարտավորությունները) համարվում են ցածր իրացվելի, քիչ եկամտաբեր ակտիվներ և դրանց զգալի ծավալը խրախուսելի չէ:

Հիմնական միջոցների մեջ ընդգրկվում են նյութական և ոչ նյութական ակտիվները: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 1 հաշվետվության տվյալների հիման վրա:

Ա3

Ստացվելիք գումարներ վերաապահովագրողներից և ապահովադիրներից/(Համախառն ապահովագրավճար +Վերաապահովագրողի բաժինն ապահովագրական հատուցումներում)

Ա3<=7 % =5

7 %< Ա3<=12 % =4

12 %< Ա3< =20 % =3

20 %< Ա3<= 30 % =2

Ա3>30% =1

Հարաբերակցությունը ցույց է տալիս, թե որքան է բուն ապահովագրական գործունեությանը վերաբերող ստացվելիք միջոցների կշիռը բուն ապահովագրական գործունեությունից բխող միջոցների ամբողջ ներհոսքի մեջ: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 1 և 4 հաշվետվությունների տվյալների հիման վրա: Հարաբերակցության հայտարարի ցուցանիշները վերաբերում են հաշվարկին նախորդող 12 ամսվա համախառն ապահովագրավճարներին և ապահովագրական հատուցումներին:

Ա4

Ակտիվների կենտրոնացման աստիճանը ըստ ֆինանսական ներդրումների

Ա4 <= 0.01 =5

0.01 < Ա4<= 0.05 =4

0.05 < Ա4<= 0.07 =3

0.07< Ա4<= 0.09 =2

0.09 <Ա4<=1 =1

Ակտիվների հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3/04-ի թիվ 1 հաշվետվության՝ օգտագործելով Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը: Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը հաշվարկվում է ՀՀգ=Si2  բանաձևով, որտեղ SI-ն ապահովագրական ընկերության ակտիվների առանձին տեսակների մասնաբաժիններն են:

 

Ռ-Վերաապահովագրություն

 

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության վերաապահովագրության ծավալները, դրանից բխող ռիսկերը` վերաապահովագրության ծավալների, վերաապահովագրողների հուսալիության, վերաապահովագրողների դիվերսիֆիկացիայի տեսանկյուններից:

Ռ տարրի գնահատման համար հաշվարկվում են Ռ1-Ռ6 բաղադրիչ հարաբերակցությունները, ընդ որում` Ռ2-Ռ4 ցուցանիշները հաշվարկվում են, եթե Ռ1-ի «1» և/կամ «2» հարաբերակցությունը մեծ են 30%-ից:

 

Հարաբերակ-
ցություն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ռ 1

Վերաապահովագրողի բաժինը ապահովագրական գումարներում/Ընդհանուր ապահովագրական գումարներ

40%<Ռ1<=50% =5

30%<Ռ1<=40% և

50%<Ռ1<=70% =4

20%<Ռ1<=30% և

70%<Ռ1<=80% =3

10%<Ռ1<=20% և

80%<Ռ1<=90% =2

90%<Ռ1<=10% =1

Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 2, 4, 10 հաշվետվությունների հիման վրա` հաշվետու օրվա դությամբ: Վերաապահովագրությունը գործիք է, որով ապահովագրական ընկերությունը փոխանցում է վեաապահովագրողին իր լրացուցիչ (իր կապիտալով և պահուստներով չծածկվող) և խոշոր ռիսկերը: Թե ինչ ծավալի վերաապահովագրություն է անհրաժեշտ, կախված է ապահովագրության տվյալ դասից, ապահովագրության պայմանագրի բնույթից, և ապահովագրողի կապիտալի ծավալից՝ հարաբերած մեկ ռիսկին և ընդհանուր ապահովագրական գումարներին: Որպես կանոն, վերաապահովագրության չափազանց բարձր կամ չափազանց ցածր մասնաբաժինը ազդանշում է, որ առկա են վերաապահովագրության ոչ համարժեք ծավալներ կամ վերաապահովագրությունը օգտագործվել է ոչ թե ապահովագրական ռիսկի փոխանցման, այլև ֆինանսական կամ այլ նպատակներով:

Ռ2

Հուսալի վերաապահովագրողներին փոխանցած վերաապահովագրական գումարներ/Ընդհանուր վերաապահովագրական գումարներ

Ռ2>80% =5

70%<Ռ2<=80% =4

60%<Ռ2<=70% =3

50%<Ռ2<=60% =2

Ռ2<=50% =1

Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 10 հաշվետվության տվյալների հիման վրա` հաշվետու օրվա դրությամբ:

Ռ3

(Վերաապահովագրողից ստացվելիք միջնորդավճարներ+վերաապահովագրողներից ստացվելիք միջոցներ)/ Ընդհանուր նորմատիվային կապիտալ

Ռ3<=10% =5

10%<Ռ3<=30% =4

30%<Ռ3<=50% =3

50%<Ռ3<=70% =2

Ռ3>70% =1

Ռ3 հարաբերակցությունը հաշվարկվում է, եթե Ռ2<70%-ից: Հարաբերակցությունը ցույց է տալիս ընկերության կախվածության աստիճանը վերաապահովագրողներից` եկամուտների և ստացվելիք հատուցումների գծով վարկային ռիսկի մասերով: Եկամուտներում վերաապահովագրողի զգալի մասնաբաժինը վկայում է ընկերության ֆինանսական կայունության անընդհատության վտանգվածության մասին: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, 2, 3 հաշվետվությունների տվյալների հիման վրա:

Ռ 4

Վերաապահովագրողների կենտրոնացման աստիճանը ըստ ապահովագրական գումարների

Ռ4 <= 0.01 =5

0.01 < Ռ4<= 0.05 =4

0.05 < Ռ4<= 0.07 =3

0.07< Ռ4< =0.09 =2

0.09 <Ռ4<=1 =1

Հարաբերակցությունը հաշվարկվում է, եթե Ռ1>30%-ից Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 10 հաշվետվության տվյալների հիման վրա՝ օգտագործելով Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը: Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը հաշվարկվում է ՀՀգ=Si2 բանաձևով, որտեղ SI-ն տվյալ վերաապահովագրողի մասնաբաժինն է վերաապահովագրության ընդհանուր գումարում:

Ռ5

(Վերաապահովագրողից ստացված հատուցում /Ընդհանուր ապահովագրական հատուցում) / (Վերաապահովագրողին փոխանցած ապաահովագրավճար/Համախառն ստացված ապահովագրավճար)

Ռ5 >= 1.3 =5

1.0 < Ռ5<= 1.3 =4

0.7 < Ռ5<= 1.0 =3

0.5< Ռ5< =0.7 =2

Ռ5<=0.5 =1

Հարաբերակցությունը ցույց է տալիս վերաապահովագրության արդյունավետությունը: Ցածր արդյունավետության դեպքում կարող է վտանգվել ընկերության ֆինանսական վիճակը ապագայում: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են հաշվարկին նախորդող 12 ամիսների կտրվածքով: Այս ցուցանիշը կարող է տարբերվել՝ կախված ապահովագության դասից սակայն միջինում այն պետք է լինի 0.9-1.1 միջակայքում: Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1,4 և 5 հաշվետվությունների հիման վրա` վերջին երեք տարվա միջին տարեկան հաշվարկով:

Ռ6

Վերաապահովագրողի կողմից վճարված հատուցումները/ վերաապահովագրողին փոխանցված վճարները

45%< ԱՊ3 =5

35%<ԱՊ3<=45% =4

25%< ԱՊ3<=35% =3

15%< ԱՊ3<=25% =2

ԱՊ3<=15% =1

Հարաբերակցությունը ցույց է տալիս վերաապահովագրության վնասաբերությունը: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են հաշվարկին նախորդող 12 ամիսների կտրվածքով: Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, 4 և 5 հաշվետվությունների հիման վրա` վերջին երեք տարվա միջին տարեկան հաշվարկով:

 

Ա-Ակտուարական հաշվարկներ և ապահովագրական պահուստներ

 

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են. ա) ապահովագրական ընկերության ձևավորած տեխնիկական պահուստների համարժեքությունը՝ ստանձնած պարտավորությունների կատարման համար, ցույց տալով ընկերության հնարավորությունը՝ մարելու ապահովագրական պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև` բ) թե որքանով են պարտավորություններին համարժեք գնահատված ապահովագրավճարները (սակագները), արտացոլելով երկարաժամկետում պահուստների համարժեքության հնարավորությունը և սակագնային քաղաքականության ռիսկը:

ԱՊ տարրի գնահատման համար հաշվարկվում են ԱՊ1-ԱՊ4 բաղադրիչ հարաբերակցությունները:

 

Հարաբերակ-
ցություն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

ԱՊ1 Զուտ տեխնիկական պահուստներ/ Զուտ ապահովագրավճարներ

ԱՊ1>80% =5

60%<ԱՊ1<=80% =4

50%<ԱՊ1<=60% =3

30%<ԱՊ1<=50% =2

ԱՊ1<=30% =1

Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 2,15,16 հաշվետվությունների հիման վրա` վերջին երեք տարվա միջին տարեկան հաշվարկով: Հարաբերակցության ցուցանիշները զտվում են միայն հուսալի վերաապահովագրողի մասնաբաժնով:
ԱՊ2 Զուտ տեխնիկական պահուստներ/Զուտ ապահովագրական հատուցումներ

ԱՊ2>200% =5

150%<ԱՊ2<=200% =4

100%<ԱՊ2<=150% =3

80%<ԱՊ2<=100% =2

80%>=ԱՊ2 =1

Հարաբերակցությունը ցույց է տալիս, թե որքանով են ճշգրիտ հաշվարկված տեխնիկական պահուստների չափը և որքանով են դրանք բավարար վնասները ծածկելու համար: Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 4,15,16 հաշվետվությունների հիման վրա: Ապահովագրական հատուցումները վերջին երեք տարվա միջին տարեկան հատուցումներն են: Հարաբերակցության ցուցանիշները զտվում են միայն հուսալի վերաապահովագրողի մասնաբաժնով:
ԱՊ3 Զուտ հատուցումներ/ զուտ ապահովագրավճարներ

50%< ԱՊ3<=70% =5

40%<ԱՊ3<=50% և

70%< ԱՊ3<=80% =4

30%< ԱՊ3<=40% և

80%< ԱՊ3<=90% =3

20%< ԱՊ3<=30% և

90%< ԱՊ3<=100% =2

100%<ԱՊ3 և

ԱՊ3<=20% =1

Հարաբերակցությունը ցույց է տալիս, թե որքանով են ճշգրիտ հաշվարկված ապահովագրավճարների չափը և որքանով են դրանք բավարար՝ ծածկելու համար վնասները:

Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 2, 4 հաշվետվությունների հիման վրա` վերջին երեք տարվա միջին տարեկան հաշվարկով: Հարաբերակցության ցուցանիշները զտվում են միայն հուսալի վերաապահովագրողի մասնաբաժնով:

ԱՊ4 (ՆՉՊՊ + ՏՉՊՊ)/Ընդհանուր նորմատիվային կապիտալ

ԱՊ4<=100% =5

100%<ԱՊ4<=200% =4

200%<ԱՊ4<=300% =3

300%<ԱՊ4<=400% =2

400%<ԱՊ4 =1

Հարաբերակցությունը ցույց է տալիս ռիսկը, եթե ընկերության՝ վնասների գնահատման մոդելը և դրա հիմքում դրված ենթադրությունները (վնասների հաճախականություն, վնասի զգալիությունը, տարբեր պայմանագրերի վնասների միջև կապեր և այլ ենթադրությունները) ոչ ճշգրիտ լինեն: Մոդելի հիմքում դրված սխալ (ոչ ճշգրիտ) ենթադրությունները կարող են հանգեցնել ապահովագրական սակագների սխալ գնահատման: Օրինակ, պատահարների հաճախականության թերագնահատման արդյունքում չնախատեսված չափով կմեծանա վճարվելիք հատուցումների ծավալը:

Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 3,15,16 հաշվետվությունների հիման վրա՝ հաշվետու օրվա դրությամբ:

 

Ե-Եկամտաբերություն

 

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության կողմից ներգրավված և սեփական միջոցները արդյունավետ կառավարելու ունակությունը՝ եկամուտ ապահովելու և ներքին ներուժի հաշվին ապահովագրական ընկերության ակտիվների աճն ապահովելու առումով: Գնահատվում է ապահովագրական ընկերության ինչպես եկամուտ ստեղծելու, այնպես էլ ծախսերը կառավարելու կարողությունը: Բոլոր հարաբերակցություններում զուտ շահույթը հաշվարկվում է որպես տարվա սկզբից կուտակված զուտ շահույթ՝ հիմք ընդունելով Կանոնակարգ 3/04-ի թիվ 5 հաշվետվությունը և տարեկանացվում է: Տարեկանացման ժամանակ գործակիցը բազմապատկվում է 12/n ցուցանիշով, որտեղ n-ը տարվա սկզբից ամիսների քանակն է:

Ե տարրի գնահատման համար հաշվարկվում են Ե1-Ե5 բաղադրիչ հարաբերակցությունները:

 

Հարաբերակ-ցություն

Հարաբերակցության սահմանումը Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը Հարաբերակցության բնութագիրը
Ե1 Հարկումից հետո զուտ շահույթ/Ընդհանուր նորմատիվային կապիտալ

Ե1>20% =5

10%< Ե1<=20% =4

5%< Ե1<=10% =3

0%< Ե1<=5% =2

Ե1<=0% =1

Հարաբերակցությունը ցույց է տալիս ընկերության շահութաբերությունը: Ցածր շահութաբերությունը կարող է ապագայում վտանգել ընկերության ֆինանսական կայունությունը: Մյուս կողմից անհրաժեշտ է վերանայել սակագները: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, 3 հաշվետվությունների տվյալների հիման վրա` հաշվետու ժամանակաշրջանի տվյալներով:
Ե2 Հարկումից հետո զուտ շահույթ /Ընդհանուր ակտիվներ

Ե2>=10% =5

6%< =Ե2<10% =4

2%<= Ե2<6% =3

0%<=Ե2<2% =2

Ե2<0% =1

Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1 հաշվետվության տվյալների հիման վրա:
Տարեկանացման ժամանակ գործակիցը բազմապատկվում է 12/n ցուցանիշով, որտեղ n-ը տարվա սկզբից ամիսների քանակն է: Ընդհանուր ակտիվները միջինացվում են տարեսկզբից՝ ամսական կտրվածքով:
Ե3 (Զուտ ապահովագրական հատուցումներ + զուտ ՆՉՊՊ-ի փոփոխությունը)/Զուտ ապահովագրավճարներ

Ե3<=15% =5

15%<Ե3<=25% =4

25%<Ե3<=30% =3

30%<Ե3<=35% =2

35%<Ե3 =1

Հարաբերակցությունը վնասաբերության ցուցանիշն է: Աճող վնասաբերության ցուցանիշը կարող է վկայել ապահովագրական սակագների թերագնահատման ռիսկի մասին: Տեսականորեն վնասաբերության ցուցանիշի 50-80% համարվում է ընդունելի միջակայք, սակայն ՀՀ իրականության առանձնահատկություններից ելնելով, ՀՀ-ի համար ավելի փոքր միջակայք է ընտրված:
Կյանքի ապահովագրական ընկերությունների կուտակային գործունեության համար վնասաբերության ցուցանիշը չի հաշվարկվում:
Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 2, 4,5,15 հաշվետվությունների տվյալների հիման վրա` հաշվետու ժամանակաշրջանի կտրվածքով: Հարաբերակցության ցուցանիշները զտվում են միայն հուսալի վերաապահովագրողի մասնաբաժնով:
Ե4 Գործառնական ծախսեր/զուտ ապահովագրավճարներ

Ե4<=15% =5

15%<Ե4<=25% =4

25%<Ե4<=35% =3

35%<Ե4<=50% =2

50%<Ե4 =1

Հարաբերակցությունը ցույց է տալիս ընկերության բուն ապահովագրական գործունեության (անդեռայթինգի) գործառնական արդյունավետությունը: Հարաբերակցության նորմալ միջակայքը կարող է էապես տարբերվել ըստ ապահովագրության դասերի, սակայն միջինում ընկերության համար ընդունելի է համարվում 20-35%-ը: Ուստի Ե4 հարաբերակցության գնահատականը կարող է ճշգրտվել վերահսկողի սուբյեկտիվ գնահատականի միջոցով: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 2, 5 հաշվետվությունների տվյալների հիման վրա: Գործառնական ծախսեր ցուցանիշի մեջ չեն ներառվում ապահովագրական հատուցումները: Գործառնական ծախսերում ընդգրկվում են բոլոր վարչական ծախսերը, այդ թվում՝ բրոքերներին և գործակալներին տրված միջնորդավճարները, հարկերը, աշխատավարձերը և այլն: Ապահովագրավճարները զտվում են միայն հուսալի վերաապահովագրողի մասնաբաժնով:
Ե5 Ներդրումային զուտ եկամուտներ/Ներդրումային ակտիվներ

15%<=Ե5 =5

10%<=Ե5<15% =4

5%<=Ե5<10% =3

0%<=Ե5<5% =2

0%>=Ե5 =1

Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, 5 հաշվետվությունների տվյալների հիման վրա: Ներդրումային ակտիվների հաշվարկը կատարվում է տարեսկզբից` միջին ամսական հաշվարկով: Տարեկանացման ժամանակ գործակիցը բազմապատկվում է 12/n ցուցանիշով, որտեղ n-ը տարվա սկզբից ամիսների քանակն է: Ընդհանուր ակտիվները միջինացվում են տարեսկզբից օրական կտրվածքով՝ հիմք ընդունելով Կանոնակարգ 3/04-ի թիվ 1 հաշվետվության միջին օրական հաշվեկշռային տվյալներ:

 

Լ-իրացվելիություն

 

Այս բաժնի հարաբերակցությունները բնութագրում են ապահովագրական ընկերության՝ առանց կորուստների և ժամանակին ապահովադիրների պահանջները բավարարելու, պատշաճ ձևով իրացվելիության հնարավոր տատանումները կառավարելու ունակությունը: Լ տարրի գնահատման համար հաշվարկվում են Լ1-Լ3 բաղադրիչ հարաբերակցություններ:

 

Հարաբերակ-
ցություն
Հարաբերակցության
սահմանումը
Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը Հարաբերակցության բնութագիրը
Լ1 Բարձր իրացվելի ակտիվներ/Ընդհանուր ակտիվներ

Լ1>=30% =5

30%>Լ1>=25% =4

25%>Լ1>=20% =3

20%>Լ1>=15% =2

Լ1<15% =1

Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, 3 հաշվետվությունների տվյալների հիման վրա:
Լ2 (Ցպահանաջ ակտիվներ +մինչև մեկ տարի մարման ժամկետայնություն ունեցող ակտիվներ + մեկ տարուց ավելի մարման ժամկետայնություն ունեցող ՀՀ պետական և ՀՀ ԿԲ-ի կողմից թողարկված արժեթղթեր)/(Ժամկետանց պարտավորություններ + ցպահանջ պարտավորություններ +մինչև մեկ տարի մարման ժամկետով պարտավորություններ)

150%<Լ2 =5

120%<Լ2<=150% =4

100%<Լ2<=120% =3

90%<Լ2<=100% =2

Լ2<=90% =1

Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, 7 հաշվետվության տվյալների հիման վրա: Բարձր իրացվելի ակտիվների վերաբերյալ ցուցանիշը վերցվում է թիվ 3 հաշվետվությունից, իսկ մինչև մեկ տարի մարման ժամկետայնություն ունեցող ակտիվների վերաբերյալ ցուցանիշը՝ թիվ 7 հաշվետվությունից: Ընդ որում մինչև մեկ տարի մարման ժամկետայնություն ունեցող ակտիվների վերաբերյալ տվյալներում չեն ներառվում բարձր իրացվելի ակտիվները:
Լ3 Բարձր իրացվելի ակտիվներ/(Ցպահանջ պարտավորություններ+մինչև 30օր մարման ժամկետով պարտավորություններ)

Լ3>=150% =5

150%>Լ3>=120% =4

120%>Լ3>=100% =3

100%>Լ3>=80% =2

Լ3<80% =1

Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 3, 7 հաշվետվությունների տվյալների հիման վրա:

 

Ս-արտաքին միջավայրի նկատմամբ զգայունություն

 

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության զգայունությունը արտաքին միջավայրի փոփոխությունների նկատմամբ: Ս տարրի գնահատման համար հաշվարկվում է Ս1 բաղադրիչ հարաբերակցությունը:

 

Հարաբերակ-
ցություն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ս1

Ապահովագրության դասերի կենտրոնացման աստիճանը ըստ ապահովագրավճարների

Ս1 <= 0.01 =5

0.01 < Ս1<= 0.05 =4

0.05 < Ս1<= 0.07 =3

0.07< Ս1<= 0.09 =2

0.09 <Ս1<=1 =1

Հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3/04-ի թիվ 2 հաշվետվության՝ օգտագործելով Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը` հաշվարկին նախորդող 12 ամիսների կտրվածքով:
Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը հաշվարկվում է ՀՀգ=Si2 բանաձևով, որտեղ SI-ն ապահովագրական ընկերության ապահովագրավճարներն են՝ ըստ ապահովագրության դասերի

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական

ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի

(ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/08-ի հավելվածի

 

Ք-Կապիտալի համարժեքությունը ճշգրտող գործոններ

 

Ք տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Ք1-Ք6 բաղադրիչ հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են՝ ներառելով այն սպասվելիք կամ տեղի ունեցած իրադարձությունների (այդ թվում՝ արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների) բացահայտումը, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել այդ ցուցանիշների վրա:
Վերոհիշյալ հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են՝ վերլուծելով և գնահատելով հետևյալը՝
1. Կապիտալի մակարդակի փոփոխությունները և միտումները, դրանք պայմանավորող գործոնները և դրանց բնույթը, ընդ որում, ճշգրտող գնահատականը կարող է նվազել կապիտալի մակարդակի բացասական փոփոխության միտումների դեպքում, մասնավորապես, երբ կապիտալի համարժեքության նվազումը պայմանավորված է կապիտալի նվազմամբ,
2. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները՝ կապված ապահովագրական ընկերության կապիտալի և մյուս նորմատիվների ու ցուցանիշների հաշվարկի հետ,
3. Ոչ համարժեք տեխնիկական պահուստների ձևավորումը և դրա ազդեցությունը կապիտալի վրա,
4. Ապահովագրավճարների աճի կամ նվազման ազդեցությունը կապիտալի վրա,
5. Ակտիվների կենտրոնացվածությունը (օրինակ, ճյուղային կենտրոնացվածությունը, միտումները և դրա հետ կապված հնարավոր կորուստները), ինչպես նաև ակտիվների ռիսկայնությունը ըստ ներդրումների տեսակների, պարտապանների վարկարժանության, վերաապահովագրողների այդ թվում նաև՝ նորմատիվ իրավական ակտերով հուսալի համարվող վերաապահովագրողների վարկարժանության,
6. Խոշոր ապահովադիրների և (կամ) ապահովագրական ընկերության հետ կապված անձանց ռիսկերի միտումները, դրանց ազդեցությունը կապիտալի վրա,
7. Ընդհանուր նորմատիվային կապիտալի մեծությունը համեմատած նախորդ տարվա համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի մեծության հետ: Նորմատիվային կապիտալի աճի ցուցանիշի ընդունելի տատանման միջակայքը (-10%)-ից 50% է: Զրոյից փոքր ցուցանիշը կարող է հանդիսանալ ընկերության վիճակի հնարավոր վատթարացման ազդանշան, 10%-ից ավելի նվազումը` բարձր ռիսկի ազդանշան է, 50%-ից ավելի աճը կարող է վկայել ընկերության զարգացման (ռազմավարության) ուղղության և սեփականության կառուցվածքի փոփոխության մասին:
 8. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն ապահովագրական ընկերության հաշվետվություններում դեռևս չարտացոլված, ապահովագրական ընկերության հետ կապված անձանց, ինչպես նաև այլ պարտավորությունների ավելացման փաստերը և միտումները:

 

Ա-Ակտիվների որակը ճշգրտող գործոններ

 

«Ա» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Ա1-Ա4 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են, արտացոլելով ապահովագրական ընկերության ակտիվների իրական ծավալների և դրանց որակի փոփոխության կանխատեսումը: Որպեսզի իրականացվի վերոհիշյալ հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշների ճշգրտում, պետք է գնահատել՝
1. Ակտիվների կառուցվածքի՝ ապահովագրական ընկերության ընդհանուր ակտիվներում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների տեսակարար կշիռների փոփոխության միտումները,
2. Եկամտաբեր ակտիվների տեսակարար կշռի փոփոխությունները և միտումները,
3. Ակտիվների ապահովվածության աստիճանի և այդ ապահովվածության որակի փոփոխությունները,
4. Տնտեսության այն ճյուղերի կամ ոլորտների վիճակը, որտեղ կատարվել են ներդրումները և կենտրոնացվել են ակտիվները, դրա փոփոխությունների և այլ իրադարձությունների հավանական հետևանքը ապահովագրական ընկերության ակտիվների որակի վրա,
5. Ներդրումների կենտրոնացման աստիճանն ըստ երկրների և տարածաշրջանների, դրանց ռիսկը և հավանական իրադարձությունների ազդեցությունը ակտիվների որակի վրա,
6. Տնտեսության ընդհանուր զարգացման միտումները, իրադարձությունները, որոնք կարող են էական ազդեցություն թողնել ապահովագրական ընկերության ակտիվների որակի վրա,
7. Ակտիվների կենտրոնացվածությունը, ակտիվներում ապահովագրական ընկերության ներդրումների բաշխվածությունը:
8. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները՝ կապված ապահովագրական ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների տեղաբաշխման ուղղությունների և սահմանաչափերի փոփոխության հետ:

 

Ռ-Վերաապահովագրությունը ճշգրտող գործոններ

 

«Ռ» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Ռ1-Ռ4 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են, արտացոլելով ապահովագրական ընկերության վերաապահովագրության ծավալները: Որպեսզի իրականացվի վերոհիշյալ հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշների ճշգրտում, պետք է գնահատել՝
1. Վերաապահովագրողի՝ հուսալիության չափանիշներին բավարարումը և դրա հետևանքով ապահովագրողի հնարավոր կորուստները
2. Վերաապահովագրության փոխանցվելիք ապահովագրավճարների տեսակարար կշիռը ընդհանուր ապահովագրավճարներում և վստահությունը վերաապահովագրական շուկայի հանդեպ ,
3. Վերաապահովագրությունից խուսափումը և դրա հետ կապված հնարավոր ռիսկերի ազդեցությունը,
4. Հուսալի համարվող ռեզիդենտ վերաապահովագրողին տրված ապահովագրավճարների տեսակարար կշիռը ընդհանուր վերաապահովագրության տրված ապահովագրավճարների մեջ,
5. Սեփական պահման պարտավորությունների ծավալը և դրա ազդեցությունը վնասաբերության ռիսկի վրա:
6. Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական ակտերի պահանջների փոփոխությունները՝ կապված վերաապահովագրության պահանջների հետ, դրա հետևանքով վերաապահովագրության մակարդակի սպասվող փոփոխությունները,
7. Զուտ ապահովագրավճարի մեծությունը՝ համեմատած նախորդ տարվա համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի մեծության հետ,
8. Ապահովագրական ընկերության պարտավորությունները կատարելու հնարավորությունը՝ վերաապահովագրողի ֆինանսական վիճակի հնարավոր վատթարացման դեպքում:
9. Ընկերության կախվածության աստիճանը և բնույթը վերաապահովագրողներից Ռ3 ցուցանիշի գծով:
Ընդհանուր առմամբ, ընկերության հետ փոխկապված վերաապահովագրողների (մայր, դուստր և այլն) նկատմամբ դեբիտորական պարտավորությունները համարվում են ավելի քիչ ռիսկային:
Ռ3 հարաբերակցությունը պետք է նայել նաև վերաապահովագրողների հուսալիության, վերապահովագրողի հետ հարաբերությունների երկարատևության, պատմականորեն ձևավորված խնդիրների տեսանկյունից, ինչպես նաև արդյոք կան դեբիտորական պարտավորությունների վճարումը հավաստող գործիքներ (ակրեդետիվ, սառեցված միջոցներ և այլն):
 
10. Ռ1 ցուցանիշի հետ կապված` վերաապահովագրության ծավալի հիմնավորումը կախված ապահովագրության տվյալ դասից, ապահովագրության պայմանագրի բնույթից, և ապահովագրողի կապիտալի ծավալից, հարաբերած մեկ ռիսկին և ընդհանուր ապահովագրական գումարներին:
11. Վերաապահովագրության պայմանագրերի տեսակները:
Համարվում է, որ վնասի էքսցեդենտ և վնասաբերության ոչ համամասնական վերաապահովագրության պայմանագրերը «ապահովագրող-վերաապահովագրող» հարաբերություններն ավելի արդյունավետ են, իսկ ապահովագրողի վիճակը` ավելի կայուն:

 

Ա-Ակտուարական հաշվարկներ և ապահովագրական պահուստներ ճշգրտող գործոններ

 

«Ա» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող ԱՊ1-ԱՊ3 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են, արտացոլելով ապահովագրական ընկերության տեխնիկական պահուստների հուսալիությունն ու ապահովությունը հետագա վճարումների համար: Որպեսզի իրականացվի վերոհիշյալ հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշների ճշգրտում, պետք է գնահատել՝
1. Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական ակտերի պահանջների փոփոխությունները՝ կապված տեխնիկական պահուստների ձևավորման կարգի հետ, դրա հետևանքով տեխնիկական պահուստների մեծության՝ սպասվող փոփոխությունները,
2. Ապահովագրական ընկերությունում ակտուարի առկայությունը, ինչպես նաև տեխնիկական պահուստների ձևավորման վերաբերյալ ակտուարական եզրակացության առկայությունը,
3. Հուսալի վերաապահովագրողին փոխանցած ռիսկերի գծով տեխնիկական պահուստների նվազեցումը,
4. Ապահովագրական հատուցումների աճի միտումները:

 

Ե-Եկամտաբերությունը ճշգրտող գործոններ

 

«Ե» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Ե1-Ե5 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են, արտացոլելով ապահովագրական ընկերության եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների կայունության և միտումների գնահատականը: Վերոհիշյալ հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են, վերլուծելով և գնահատելով հետևյալը՝
1. Եկամուտների մակարդակի փոփոխությունները և միտումները, դրանց կայունությունը և բնորոշությունը,
2. Եկամտաբեր ակտիվների ընդհանուր ակտիվներում տեսակարար կշիռների փոփոխությունները և միտումները, դրանց ազդեցությունը եկամուտների վրա,
3. Վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած սպասվող հնարավոր ծախսերը, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել ապահովագրական ընկերության շահույթի մեծության վրա,
4. Ծախսերի մակարդակի փոփոխությունները և միտումները, դրանց կայունությունը և բնորոշությունը:

 

Լ-Իրացվելիությունը ճշգրտող գործոններ

 

«Լ» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Լ1-Լ3 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտելիս հաշվի են առնվում ապահովագրական ընկերության՝ ժամանակին և առանց էական ծախսերի պարտավորությունների բավարարման և ակտիվների ֆինանսավորման իրական հնարավորությունների, դրանց միտումների և սպասվող փոփոխությունների վերլուծության արդյունքները: Որպեսզի իրականացվի վերոհիշյալ հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշների ճշգրտում, պետք է գնահատվի՝
 
1. Ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների տեսակարար կշռի սպասվող փոփոխությունները և միտումները: Ճշգրտումները կարող են խստացվել ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների տեսակարար կշռի բացասական միտումների դեպքում, եթե ապահովագրական ընկերության իրացվելիության նորմատիվները սահմանայինին մոտ են,
2. Ցպահանջ պարտավորությունների տեսակարար կշռի սպասվող փոփոխությունները և միտումները, ամբողջ պարտավորություններում ցպահանջ պարտավորությունների տեսակարար կշռի և բարձր իրացվելի ակտիվների ծավալների միտումների համադրելիությունը:
3. Բարձր իրացվելի ակտիվների իրական մակարդակը, քանի որ որոշ դեպքերում ապահովագրական ընկերությունը իրականում կարող է հնարավորություն չունենալ տիրապետել իր բարձր իրացվելի համարվող միջոցներին: Այս դեպքում վերահսկողը պետք է համապատասխան ճշգրտումներ իրականացնի իրացվելիության գնահատման օբյեկտիվ ցուցանիշների հաշվարկի մեջ՝ չներառելով տվյալ ակտիվների մեծությունը բարձր իրացվելի ակտիվների հաշվարկի մեջ,
4. Տեղաբաշխված միջոցների կենտրոնացվածության աստիճանը ըստ գործիքի տեսակի և թողարկողների: Այս առումով անհրաժեշտ է վերլուծել հնարավոր անբարենպաստ իրադարձության ազդեցությունը ապահովագրական ընկերության իրացվելիության իրական մակարդակի վրա:
5. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները՝ կապված ապահովագրական ընկերության իրացվելիության հաշվարկի հետ, դրանց հետևանքով ապահովագրական ընկերության իրացվելիության մակարդակի սպասվող փոփոխությունները:
6. Ապահովագրական ընկերությունում լրացուցիչ իրացվելիություն ներգրավելու հնարավորությունը՝ ապահովագրական ընկերության իրացվելիության հնարավոր վատթարացման դեպքում:

 

Ս- Արտաքին միջավայրի նկատմամբ զգայունությունը ճշգրտող գործոններ

 

«Ս» տարրի գծով ըստ Հավելված 1-ի, հաշվարկվող Ս1 հարաբերակցության հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են հաշվի առնելով վերահսկողի կարծիքը ապահովագրական ընկերության շուկայական ռիսկերին (տոկոսադրույքային, գնային, արտարժութային) և արտաքին միջավայրի փոփոխությունների հետ կապված այլ ռիսկերին ենթակա լինելու աստիճանի վերաբերյալ՝ կապված ապահովագրական ընկերության գործունեության առանձնահատկությունների և իրականացվող գործարքների բնույթի հետ: Այս բաժնի վերլուծությունը ընդհանուր առմամբ հիմնված է նախորդ բաժիններում բացահայտված տեղեկությունների վրա:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական

ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի

(ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/08-ի հավելվածի

 

Մ-Կառավարում

 

1. Կառավարման գնահատականն արտացոլում է ապահովագրական ընկերության կառավարման մարմինների ունակությունը կառավարել ապահովագրական ընկերության ռիսկերը, ապահովագրական ընկերության գործունեության անընդհատությունն ապահովելու նպատակով ապահովագրական ընկերության ներքին ակտերի համարժեքությունը և ներքին հսկողության համակարգերի արդյունավետությունն ապահովելու նպատակով:

 2. «Մ» տարրի գնահատականը հաշվարկվում է սույն հավելվածում սահմանվող հարցերին տրվող բալերի հանրագումարի միջոցով: Ընդ որում, յուրաքանչյուր հարցին տրվում է «0», «1», «2», կամ «3» բալ: Ամենաբարձր գնահատականը «3»-ն է, իսկ ամենացածրը՝ «0»-ն:

3. Բալային համակարգով գնահատելու ժամանակ վերահսկողը պետք է հաշվի առնի նաև այս կամ այն հարցի կարևորությունը: Օրինակ, եթե ապահովագրական ընկերությունն ամբողջությամբ բավարարում է որևէ հարցադրման պահանջներին, սակայն այն մեծ կարևորություն չի ներկայացնում կոնկրետ ապահովագրական ընկերության «Մ» տարրի գնահատականի որոշման համար, ապա վերահսկողը հարցին կարող է տալ 3-ից պակաս բալ, դրանով իսկ ցույց տալով հարցի հարաբերականորեն պակաս կարևորությունը:

4. Կախված բալերի հանրագումարի մեծությունից՝ «Մ» տարրին տրվում են ներքոհիշյալ գնահատականները.

ա) Մ-ին տրվում է «5» գնահատական միայն այն դեպքում, եթե, ներքոհիշյալ հարցերին տրվել են միայն «2» կամ «3» գնահատականներ: Ընդ որում, Մ-ին տրվում է «5» գնահատական, եթե բալերի հանրագումարը մեծ կամ հավասար է 81-ի:

բ) Մ-ին տրվում է «4» գնահատական, եթե բալերի հանրագումարը կազմում է 72-ից 80 միավոր:

գ) Մ-ին տրվում է «3» գնահատական, եթե բալերի հանրագումարը կազմում է 54-ից 71 միավոր:

դ) Մ-ին տրվում է «2» գնահատական, եթե բալերի հանրագումարը կազմում է 36-ից 53 միավոր:

ե) Մ-ին տրվում է «1» գնահատական, եթե բալերի հանրագումարը փոքր է 36-ից:

 

N

Հարցադրումը

Բալեր՝ (0-ից 3 բալ)

1. Որքանո՞վ է ապահովագրական ընկերության կառուցվածքը համապատասխանում ապահովագրական ընկերության կողմից իրականացվող գործառնությունների առանձնահատկություններին:  
2. Արդյո՞ք ապահովագրական ընկերությունում առկա է կառավարման տարբեր մարմինների (մասնավորապես՝ ապահովագրական ընկերության խորհուրդ, գործադիր տնօրեն և այլ) միջև իրավասությունների և պարտականությունների հստակ տարանջատում: Գնահատականը կարող է լինել «0» կամ «3»  
3. Արդյո՞ք ապահովագրական ընկերության խորհուրդը ստանում է բավարար տեղեկատվություն ապահովագրական ընկերության գործադիր մարմինը վերահսկելու, ինչպես նաև խելամիտ և արդյունավետ որոշումներ ընդունելու համար: Գնահատականը կարող է լինել «0» կամ «3»  
4. Որքանո՞վ է ապահովագրական ընկերության խորհուրդը հետևում արտաքին աուդիտորների, ներքին աուդիտի կամ կենտրոնական բանկի վերահսկողների կողմից ստացված դիտողությունների և առաջարկությունների իրականացմանը:  
5. Որքանո՞վ է ապահովագրական ընկերության կառավարման տեղեկատվական համակարգը ապահովում ապահովագրական ընկերության գործադիր ղեկավարությանն այն տեղեկատվությամբ, որն անհրաժեշտ է ապահովագրական ընկերության արդյունավետ կառավարման և ապահովագրական ընկերության աշխատակիցների գործողությունները հսկելու համար:  
6. Գնահատել ապահովագրական ընկերության ստորաբաժանումների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը (նաև ապահովագրական ընկերության գլխամասային գրասենյակի ու մասնաճյուղի միջև):  
7. Արդյո՞ք ապահովագրական ընկերության գործադիր ղեկավարների համար առաջնային է ապահովագրական ընկերության ֆինանսական գործունեության իրականացման հսկողությունը (անվտանգությունը), քան ֆինանսական գործունեության արդյունքները (այն է ապահովագրական ընկերությունը չի վտանգում իր ֆինանսական վիճակը կամ համբավը չափից ավելի ռիսկային գործառնություններ իրականացնելով): Գնահատականը կարող է լինել «0» կամ «3»  
8. Գնահատել որքանո՞վ են ապահովագրական ընկերության ներդրումային գործընթացի վերաբերյալ ներքին ակտերը և/կամ գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին, որքանո՞վ համարժեք են ապահովագրական ընկերության գործունեության առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և որքանո՞վ է ապահովագրական ընկերությունը գործում վերոնշյալ ակտերի և (կամ) գրավոր քաղաքականությունների համաձայն:  
9. Գնահատել որքանո՞վ են ապահովագրական ընկերության ակտիվների և պասիվների կառավարման վերաբերյալ ներքին ակտերը և (կամ) գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին, որքանո՞վ համարժեք են ապահովագրական ընկերության գործունեության առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և որքանո՞վ է ապահովագրական ընկերությունը գործում վերոնշյալ ակտերի և (կամ) գրավոր քաղաքականությունների համաձայն:  
10. Գնահատել` որքանո՞վ են ապահովագրական ընկերության տեխնիկական պահուստների ձևավորման և հաշվարկման վերաբերյալ ներքին ակտերը և (կամ) գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին, որքանո՞վ են հուսալի և ապահով ապահովագրողի ձևավորած տեխնիկական պահուստները բոլոր ապագա վճարումների համար, և որքանո՞վ են հիմնավոր տեխնիկական պահուստներից կատարված նվազեցումները:  
11. Գնահատել ապահովագրական ընկերության սակագնային քաղաքականությունը, որքանո՞վ են հիմնավորված ապահովագրական ընկերության կողմից կիրառվող սակագները: Արդյո՞ք ապահովագրական ընկերությունում առկա է հաստիքային ակտուար:  
12. Գնահատել ապահովագրական ընկերության՝ Կենտրոնական բանկի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը և արդյունքները:  
13. Գնահատել ապահովագրական հատուցումների իրականացման գործընթացը, որքանով են ապահովագրական հատուցումներն իրականացվում օրենսդրության պահանջներին համահունչ, որքանո՞վ են օրինական ապահովագրական հատուցումները և դրանց մերժման դեպքերը:  
14. Գնահատել ապահովագրական ընկերության համագործակցությունը վերաապահովագրողների հետ՝ բացահայտելու համար ռիսկերի դիվերսիֆիկացիան, միջազգային շուկայում բարձր վարկանիշ ունեցող վերաապահովագրողների հետ համագործակցության մակարդակը:  
15. Գնահատել ապահովագրական ընկերության ապահովագրական շուկայի մասնակիցների՝ ապահովագրական բրոքերների, ակտուարական, աուդիտորական կազմակերպությունների ռիսկը և վնասը գնահատող մասնագետների հետ հարաբերությունները և համագործակցության մակարդակը: Որքանո՞վ է այդ համագործակցությունը ազդեցություն ունենում ապահովագրական գործունեություն իրականացնողի գործունեության արդյունավետության վրա:  
16. Գնահատել` որքանո՞վ են ապահովագրական ընկերության եկամտաբերության կառավարման վերաբերյալ ներքին ակտերը և (կամ) գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին, որքանո՞վ համարժեք են ապահովագրական ընկերության գործունեության առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և որքանո՞վ է ապահովագրական ընկերությունը գործում վերոնշյալ ակտերի և (կամ) գրավոր քաղաքականությունների համաձայն:  
17. Գնահատել` որքանո՞վ են ապահովագրական ընկերության անձնակազմի կառավարման վերաբերյալ ներքին ակտերը (նաև ուսուցողական ծրագրեր անձնակազմի համար) և (կամ) գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին, որքանո՞վ համարժեք են ապահովագրական ընկերության գործունեության առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և որքանո՞վ է ապահովագրական ընկերությունը գործում վերոնշյալ ակտերի և (կամ) գրավոր քաղաքականությունների համաձայն:  
18. Արդյո՞ք ապահովագրական ընկերությունում առկա են ղեկավարների մասնագիտական որակի բարձրացման և ղեկավարների նոր «սերնդի» պատրաստման ծրագրեր: Գնահատականը կարող է լինել «0» կամ «3»  
19. Արդյո՞ք ապահովագրական ընկերության ղեկավարներն իրականացնում են ներքին ակտերի պահանջների պահպանման ուղղությամբ պատշաճ վերահսկողություն և որքանո՞վ է այն արդյունավետ:  
20. Գնահատել ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը, որքանո՞վ է այն բավարարում կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմաններին (եթե այդպիսիք առկա են):  
21. Գնահատել ապահովագրական ընկերության ներքին աուդիտի արդյունավետությունը, արդյո՞ք ապահովագրական ընկերության ներքին աուդիտը վերահսկում է տարբեր մակարդակների ղեկավարների գործունեության համապատասխանությունը ապահովագրական ընկերությունում ընդունված քաղաքականություններին և ընթացակարգերին  
22. Գնահատել ապահովագրական ընկերության աշխատակիցների, հատկապես միջին և բարձր օղակի ղեկավարների մասնագիտական պատրաստվածությունը (կրթություն, մասնագիտական փորձ, դասընթացներ):  
23. Գնահատել ապահովագրական ընկերության ղեկավար պաշտոններում ժամանակավոր պաշտոնակատարների քանակը, ժամանակավոր պաշտոնակատար աշխատելու տևողությունը, ժամանակավոր պաշտոնակատար լինելու պատճառները, ապահովագրական ընկերությունում ղեկավարների փոփոխման հաճախականությունը, ապահովագրական ընկերության ղեկավար պաշտոններում աշխատող անձանց կողմից որակավորման քննությունների վերահանձնման հաճախականությունը:  
24. Որքանո՞վ է ապակենտրոնացված ապահովագրական ընկերությունում որոշումների ընդունման գործընթացը՝ ապահովագրական ընկերության աշխատակիցների և տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ֆունկցիաներին համապատասխան:  
25. Որքանո՞վ են ապահովագրական ընկերության աշխատակիցների որակը և քանակը համապատասխանում ապահովագրական ընկերության կողմից իրականացվող գործառնությունների ծավալին և բարդությանը:  
26. Գնահատել ապահովագրական ընկերության ռազմավարական ծրագիրը, դրա իրատեսականությունը, մասնավորապես, արդյո՞ք ռազմավարական ծրագրերով ծրագրավորված և ապահովագրական ընկերության փաստացի ցուցանիշները ընդհանուր առմամբ համադրելի են:  
27. Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներին և առանց սխալների: Գնահատականը կարող է լինել «0» կամ «3»  
28. Գնահատել հաշվետու ժամանակաշրջանում ապահովագրական ընկերության կողմից թույլ տրված օրենքների և այլ իրավական ակտերի խախտումները: Եթե հաշվետու ժամանակաշրջանում ապահովագրական ընկերությունը կատարել է ոչ ավել, քան 2 խախտում, ապա տրվում է «3» գնահատական, 3-5 խախտում՝ «2», 6-10 խախտում՝ «1», 10-ից ավելի խախտումների դեպքում՝ «0» գնահատական  
29. Գնահատել ապահովագրական ընկերությունների ղեկավարների աշխատավարձերի և ապահովագրական ընկերության միջին աշխատավարձի մակարդակի միջև առկա տարբերությունը: Գնահատել «0», եթե աշխատավարձերի մակարդակների միջև առկա տարբերությունը չափազանց մեծ է:  
30. Գնահատել ապահովագրական ընկերության կողմից իրականացվող մարկետինգային քաղաքականության արդյունավետությունը՝ ապահովագրական ընկերության դիրքը շուկայում ուժեղացնելու առումով:  
31. Արդյո՞ք առկա են ապահովագրական ընկերության գործադիր ղեկավարների կողմից ապահովագրական ընկերության միջոցների օգտագործման և (կամ) ապահովագրական հատուցումների ստացման փաստեր:  
32. Գնահատել զուտ ապահովագրավճարների աճի տեմպը և համախառն ապահովագրավճարների աճի տեմպը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ (ընդունելի միջակայքը -30%-ից մինչև +30%) և դրա հետ կապված ընկերության հնարավոր ռիսկերի կառավարումը: Այս ցուցանիշի կտրուկ տատանումը կարող է նշանակել վերաապահովագրության քաղաքականության փոփոխություն (զուտ ապահովագրավճարների մասով), կամ ապահովագրության ծավալների զգալի աճ/նվազում: Ցանկացած դեպքում բիզնեսի ռիսկը մեծանում է: Գործունեության զգալի աճի դեպքում որպես կանոն ընկերությունում թուլանում է հսկողության մակարդակը, հատուցումների ծավալը աճում է, ապահովագրավճարները թերագնահատվում են (ապահովագրական վկայագրերը վաճառվում են ավելի ցածր սակագներով): Գործունեության ծավալների կտրուկ անկումը կարող է վկայել ապահովագրական ծառայությունների ցածր որակի, իրացման ոլորտում խնդիրների մասին:  
33. Գնահատել «համախառն ակտիվներ/ աշխատակիցների թիվ» հարաբերակցությունը, որը կարող է ցույց տալ ակտիվների կառավարման արդյունավետությունը:  
34. Այս կետով պետք է սահմանվեն ապահովագրական ընկերության կառավարմանն առնչվող այն խնդիրները (կամ խնդիրը), որոնք չեն բացահայտվում սույն աղյուսակով, սակայն կարող են հաշվի առնվել մենեջմենթը գնահատելիս: Խնդիրը պետք է մանրամասն նկարագրվի:  

Ընդամենը բալեր

 

«Մ» տարրի գնահատականը

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան