Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.12.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.26/66.1
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.12.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ

համայնքների առաջին ատյանի

դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 2-968/2001 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1615(Ա)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Վ.Լալայան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 12-ին

 

 դռնբաց դատական նիստում, քննելով Էլմիրա Զոհրաբյանի վճռաբեկ բողոքը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.04.2001 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Հասմիկ Ավետիսյանի ընդդեմ Ռադիկ, Օֆելյա, Արտակ, Վիրաբ Հակոբյանների և Էլմիրա Զոհրաբյանի` 15.000 (տասնհինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու և բռնագանձումը Երևանի Տիգրան Մեծ պողոտայի 36 շենքի գրավադրված թիվ 118 բնակարանի վրա տարածելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Հասմիկ Ավետիսյանը պահանջել է Ռադիկ Հակոբյանից բռնագանձել 15.000 (տասնհինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, բռնագանձումը տարածելով սեփականության իրավունքով պատասխանողներին պատկանող Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի գրավադրված թիվ 118 բնակարանի վրա:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 26.04.2001 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էլմիրա Զոհրաբյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Հասմիկ Ավետիսյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 27.06.2007 թվականի վճռով՝ ըստ հայցի Էլմիրա Զոհրաբյանի, Վիրաբ, Արտակ Հակոբյանների ընդդեմ Հասմիկ Ավետիսյանի, Ռադիկ Հակոբյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման և Էրեբունի տարածքի նոտարական գրասենյակի՝ գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, հաստատված հանգամանքը, մասնավորապես, Հասմիկ Ավետիսյանի և Ռադիկ Հակոբյանի միջև 13.05.1999 թվականին կնքված Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի թիվ 118 բնակարանի գրավի պայմանագիրը և դրա հիման վրա 30.08.1999 թվականին տրված թիվ 005793 գրավի իրավազորության գրանցման վկայականն անվավեր ճանաչելը, սույն գործը քննելիս Էլմիրա Զոհրաբյանին հայտնի չի եղել և չէր կարող հայտնի լինել: Հետևաբար, նշված փաստը սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք և վճիռը վերանայելու հիմք է:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.04.2001 թվականի վճիռը` բռնագանձումը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի թիվ 118 բնակարանի վրա տարածելու մասով և գործն այդ մասով ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

 

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.06.2007 թվականի վճռով 13.05.1999 թվականի գրավի պայմանագիրն առոչինչ ճանաչելը չի կարող սույն գործի համար նոր երևան եկած հանգամանք դիտվել, քանի որ Է.Զոհրաբյանն իր և որդու անունից բնակարանը գրավ դնելու համար համաձայնություն տալով, գիտեր, որ դա կարող է բնակարանն օտարելու հիմք հանդիսանալ:

Բացի այդ, առկա է նաև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 26.03.2002 թվականի թիվ 2-586 վճիռը, որով դադարեցվել են Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի թիվ 118 բնակարանի նկատմամբ բոլոր նախկին սեփականատերերի բնակելի տարածության օգտագործման իրավունքները և վտարվել են այդ բնակարանից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Հասմիկ Ավետիսյանի և Ռադիկ Հակոբյանի միջև 13.05.1999 թվականին կնքվել է նոտարական կարգով վավերացված Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի թիվ 118 բնակարանի գրավի պայմանագիր: 30.08.1999 թվականին նշված գրավի պայմանագիրը ստացել է պետական գրանցում և տրվել է անշարժ գույքի գրավի իրավազորության գրանցման վկայական:

2) ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 27.06.2007 թվականի վճռով առոչինչ և անվավեր է ճանաչվել Հասմիկ Ավետիսյանի և Ռադիկ Հակոբյանի միջև 13.05.1999 թվականին կնքված Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի թիվ 118 բնակարանի գրավի պայմանագիրրը և դրա հիման վրա 30.08.1999 թվականին տրված թիվ 005793 գրավի իրավազորության գրանցման վկայականը (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր երևան եկած հանգամանքի հիմքով բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման համար հիմք են գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 27.06.2007 թվականի վճռով Հասմիկ Ավետիսյանի և Ռադիկ Հակոբյանի միջև 13.05.1999 թվականին կնքված Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի թիվ 118 բնակարանի գրավի պայմանագիրը և դրա հիման վրա 30.08.1999 թվականին տրված թիվ 005793 գրավի իրավազորության վկայականն առոչինչ և անվավեր է ճանաչվել:

Վերոնշյալ փաստը սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք է և Դատարանի 26.04.2001 վճիռը վերանայելու հիմք, քանի որ այդ հանգամանքը սույն գործի քննության ժամանակ չէր կարող հայտնի լինել Էլմիրա Զոհրաբյանին, ինչպես նաև դրա անվավերությունը բացառում է միայն Ռադիկ Հակոբյանի պարտավորության դիմաց համատեղ սեփականության ներքո գտնվող վեճի առարկա ամբողջ գույքի վրա բռնագանձում տարածելու իրավական հիմքը:

Հասմիկ Ավետիսյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու հիմք է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.04.2001 թվականի վճիռը՝ բռնագանձումը Երևանի Տիգրան Մեծի պողոտա 36 շենք թիվ 118 բնակարանի վրա տարածելու մասով և գործն այդ մասով ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Ա. Մկրտումյան

Դատավորներ՝

Ս. Սարգսյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Է. Հայրիյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան