Գլխավոր տեղեկություն
Համար
N 219-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.03.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.03.26/20(610) Հոդ.271
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.03.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2008 թվականի N 219-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի «01. «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարություն» ծրագրով նախատեսված միջոցները որպես նվիրաբերություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը։

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով հատկացվող գումարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը տրամադրվում է նվիրաբերության պայմանագրի հիման վրա։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. մարտի 17

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

մարտի 13-ի N 219-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

 

 

 

Ընդամենը, ծախսեր

-

-

-

-

 այդ թվում՝

 

 

 

 

04

 

 

Տնտեսական հարաբերություններ

-

-

-

-

 այդ թվում՝

 

 

 

 

 

05

 

Տրանսպորտ

-

-

-

-

 այդ թվում՝

 

 

 

 

 

 

01

Ճանապարհային տրանսպորտ

-

-

-

-

այդ թվում՝

 

 

 

 

 

 

 

01. «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարություն

-

-

-

-

 

 

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

-

-

-

-

 

 

 

Շենքերի և շինությունների շինարարություն

(97,548.0)

(247,121.6)

(409,701.6)

(650,320.0)

 

 

 

Կապիտալ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին

97,548.0

247,121.6

409,701.6

650,320.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

մարտի 13-ի N 219-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի

Ծրագրերի և կատարողների անվանումները

Ընդամենը ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի
ընդհանուր
ծավալը

այդ թվում` ըստ ծախսատեսակների

բաժինը

խումբը

դասը

շենքերի և շինությունների շինարարություն

շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

նախագծա-
հետազոտական, գեոդեզիա-քարտեզագրական աշխատանքներ

այլ կապիտալ ծախսեր

 

 

 

Ընդամենը
այդ թվում`

-

(650,320.0)

-

-

650,320.0

 

 

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
այդ թվում`

-

(650,320.0)

-

-

650,320.0

04

05

01

01. «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարություն

-

(650,320.0)

-

-

650,320.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան