Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
13 դեկտեմբերի 2007 թվականի N 1462-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Ջեներալ Տրանսուորլդ Մենյուֆեքչրինգ Քոմփնի» փակ բաժնետիրական ընկերության բաժնետեր «Թի Էս Ինվեսթմենթ Քոռփ» ընկերության կողմից Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության հարուցված հայցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ու իրավաբանական ծառայություններ մատուցող «Մանաթ, Ֆելփս և Ֆիլլիպս» ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն «Մանաթ Ֆելփս և Ֆիլլիպս» ընկերության փաստացի մատուցած ծառայությունների դիմաց վճարելու համար Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը հատկացնել 41407.9 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|