Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
13 դեկտեմբերի 2007 թվականի N 1463-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության N 1 հաշվառման-քննական ստորաբաժանման հիմքի վրա վարորդական քննություններ ընդունելու և վարորդական վկայականներ տալու համար Երևան քաղաքում կենտրոնացված ստորաբաժանում ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2007 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 102.0 մլն դրամ (որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 2100 «Գրասենյակային ապրանքներ և նյութեր» հոդվածով` 79.2 մլն դրամ, 5600 «Այլ ծախսեր» հոդվածով` 1.0 մլն դրամ, 6600 «Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 11.8 մլն դրամ, և 7700 «Կապիտալ վերանորոգման ծախսեր» հոդվածով` 10.0 մլն դրամ):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|