Գլխավոր տեղեկություն
Համար
N 1457-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.12.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

13 դեկտեմբերի 2007 թվականի N 1457-Ա

 

«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Թույլատրել «Վանդ-Սա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանքարդյունահանման նպատակով մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ արդյունաբերական պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`

1) կրակատար քուղ ՕՇԱ 2000000 (երկու մլն) գծմ
2) դետոնացիոն քուղ ԴՇԷ-12 1500000 (մեկ մլն հինգ հարյուր հազ.) գծմ
3) դետոնացիոն քուղ ԴՇԷ-6 500000 (հինգ հարյուր հազ.) գծմ
4) ճայթիչ-պայթիչ ԿԴ-8Ս 1000000 (մեկ մլն) հատ
5) էլեկտրադետոնատոր ԷԴ-8Ժ (2 մ) 150000 (հարյուր հիսուն հազ.) հատ
6) էլեկտրադետոնատոր ԷԴ-ԶԴ (2 մ) 100000 (հարյուր հազ.) հատ
7) էլեկտրադետոնատոր ԷԴ-ԿԶ (2 մ) 100000 (հարյուր հազ.) հատ
8) էլեկտրադետոնատոր ԷԴ-ԶՆ (2 մ) 350000 (երեք հարյուր հիսուն հազ.) հատ
9) պիրոտեխնիկական ռելե ՌՊ-92-0 5000 (հինգ հազ.) հատ

10) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ «Իմպուլս»` ստորգետնյա հանքի համար`

ա. սարք ՈՒՆՍ-Շ-(0-7000) 4 մ 200000 (երկու հարյուր հազ.) հատ
բ. սարք ՈՒՆՍ-Շ-(0-7000) 5 մ 180000 (հարյուր ութսուն հազ.) հատ
գ. սարք ՈՒՆՍ-Շ-(0-7000) 6 մ 280000 (երկու հարյուր ութսուն հազ.) հատ
դ. սարք ՈՒՆՍ-ՊԱ-0 4 մ 20000 (քսան հազ.) հատ
ե. սարք ՈՒՆՍ-ՊԱ-0 8 մ 40000 (քառասուն հազ.) հատ
զ. սարք ՈՒՆՍ-Շ(0-700) 15 մ 70000 (յոթանասուն հազ.) հատ
է. սարք ՈՒՆՍ-Շ(0-700) 12 մ 70000 (յոթանասուն հազ.) հատ
ը. սարք ֆիքսատոր` ՈՒՆՍ-Շ-ի համար 60000 (վաթսուն հազ.) հատ

11) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ «Իմպուլս»` բաց հանքի համար`

ա. սարք ՈՒՆՍ-ՊԱ--0 20 մ 1000 (մեկ հազ.) հատ
բ. սարք ՈՒՆՍ-ՊԱ-40 8 մ 21000 (քսանմեկ հազ.) հատ
գ. սարք ՈՒՆՍ-ՊԱ-65 8 մ 30000 (երեսուն հազ.) հատ
դ. սարք ՈՒՆՍ-Ս-450 24 մ 45000 (քառասունհինգ հազ.) հատ
ե. սարք ՈՒՆՍ-Ս-500 19 մ 45000 (քառասունհինգ հազ.) հատ
զ. տրոտիլային պայթաղյուսակ Տ-400Գ 50000 (հիսուն հազ.) հատ
է. պայթաղյուսակ ԶՏՊ-800 50000 (հիսուն հազ.) հատ

12) պայթուցիկ նյութ «Ամոնիտ»`

ա. ամոնիտ 6ԺՎ-32 (փամփուշտ) 70000 (յոթանասուն հազ.) կգ
բ. ամոնիտ 6ԺՎ (փոշի) 40000 (քառասուն հազ.) կգ
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «Վանդ-Սա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արդյունաբերական պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման և պահպանության ու անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Վանդ-Սա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. դեկտեմբերի 17
Երևան