ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2008 թվականի N 131-Ն
ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն տալու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. փետրվարի 25 Երևան
Ս. Սարգսյան
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականիփետրվարի 7-ի N 131-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) տալու կարգը:
2. Եզրակացություն տալու հիմքը ռեցիպիենտի (հիվանդ) կողմից անձամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ (որդեգրողներ ու որդեգրվածներ) կողմից փոխպատվաստման համար համապատասխան բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ունեցող բժշկական հաստատություն (այսուհետ` բժշկական հաստատություն) ներկայացված` ռեցիպիենտի բուժող բժշկի տված փոխպատվաստման անհրաժեշտության վերաբերյալ ուղեգիրը (այսուհետ` ուղեգիր) և դրան կից բժշկական փաստաթղթերն են: Ուղեգրի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից:
3. Եզրակացությունը տրվում է բժշկական հաստատության բժշկական հանձնաժողովի կողմից, որն ստեղծվում է բժշկական հաստատության տնօրենի հրամանով:
4. Բժշկական հաստատության բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ռեցիպիենտի (ում համար լուծվում է փոխպատվաստման անհրաժեշտության հարցը) բուժող բժիշկը (համաձայնությամբ, եթե բուժող բժիշկն այլ բժշկական հաստատության աշխատող է), վիրաբույժ, անեսթեզիոլոգ, տրանսպլանտոլոգ, հոգեբան: Անհրաժեշտության դեպքում, տնօրենի հրամանով, հանձնաժողովի աշխատանքներում կարող են ներգրավվել այլ մասնագիտացում ունեցող բժիշկներ:
5. Եզրակացությունը տրվում է ուղեգիրը և դրան կից ներկայացված բժշկական փաստաթղթերը բժշկական հաստատություն մուտքագրվելուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ ռեցիպիենտի առողջության հետ կապված անհետաձգելի դեպքերում` երկօրյա ժամկետում:
6. Եզրակացությունը տրվում է բժշկական հաստատությունում բժշկական հանձնաժողովի անդամների ու ռեցիպիենտի միջև անցկացվող հարցազրույցի և ուղեգրի ու դրան կից ներկայացված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա:
7. Բժշկական հանձնաժողովի անդամների ու ռեցիպիենտի միջև հարցազրույցի անցկացման անհնարինության դեպքում եզրակացությունը տրվում է միայն ուղեգրի և դրան կից ներկայացված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա:
8. Անհրաժեշտության դեպքում, մինչև եզրակացություն տալը, բժշկական հանձնաժողովի կողմից կարող է նշանակվել բժշկական հետազոտություն:
9. Ուղեգրին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) ռեցիպիենտի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, իսկ 16 տարին չլրացած անձանց համար` ծննդյան վկայական).
2) ռեցիպիենտի օրինական ներկայացուցիչը լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթերը (այս փաստաթղթերը ներկայացվում են, եթե ռեցիպիենտն անչափահաս է կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ, իսկ եթե անձի լրիվ գործունակությունը ծագել է մինչև օրենքով սահմանված տարիքը լրանալը, ապա սույն ենթակետով սահմանված փաստաթղթերը չեն ներկայացվում).
3) քաղվածք ռեցիպիենտի հիվանդության պատմությունից, լաբորատոր հետազոտությունների արդյունքներից (բայց ոչ ավելի, քան բժշկական հանձնաժողովի անդամների և ռեցիպիենտի միջև անցկացված հարցազրույցի պահից հաշված երկամսյա վաղեմություն ունեցող) և համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկ-մասնագետների եզրակացություններից:
10. Եզրակացություն ստանալու համար ուղեգրված յուրաքանչյուր ռեցիպիենտի համար բժշկական հաստատությունում կազմվում է հիվանդության պատմություն (եթե եզրակացության հիման վրա ռեցիպիենտը ենթակա է հոսպիտալացման) կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ձևի ամբուլատոր քարտ (եթե եզրակացության հիման վրա ռեցիպիենտը ենթակա չէ հոսպիտալացման):
11. Եթե բժշկական հանձնաժողովը հարցազրույցի արդյունքների և (կամ) փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով հետազոտության (եթե այդպիսին նշանակված է եղել) արդյունքները` համոզվում է, որ տվյալ ռեցիպիենտին անհրաժեշտ է օրգանի և (կամ) հյուսվածքի փոխպատվաստում, ապա տալիս է եզրակացություն` համաձայն ձևի, որը հաստատվում է բժշկական հանձնաժողովի բոլոր անդամների, սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված բժիշկների և բժշկական հաստատության տնօրենի ստորագրություններով ու բժշկական հաստատության կնիքով:
12. Եզրակացությունը ձևակերպվում է երկու օրինակից, որոնցից մեկը տրվում է ռեցիպիենտին, մյուսը պահվում է այն բժշկական հաստատությունում, որտեղից տրվել է եզրակացությունը: Բժշկական հաստատությունում պահվող եզրակացության օրինակը կցվում է հիվանդության պատմությանը կամ ամբուլատոր քարտին:
13. Եզրակացությունը տրվում է անձամբ ռեցիպիենտին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա` նրա ընտանիքի անդամներին (ամուսնուն, ծնողներին և զավակներին (որդեգրողներին ու որդեգրվածներին): Եթե ռեցիպիենտն անչափահաս է կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ, ապա եզրակացությունը տրվում է նրա օրինական ներկայացուցչին: Եթե ռեցիպիենտի լրիվ գործունակությունը ծագել է մինչև օրենքով սահմանված տարիքը լրանալը, ապա եզրակացությունը տրվում է անձամբ իրեն, եթե դա անհնար է, ապա` նրա ընտանիքի անդամներին (ամուսնուն, ծնողներին և զավակներին (որդեգրողներին ու որդեգրվածներին):
14. Եզրակացությունն ստանալիս` ռեցիպիենտը, իսկ դրա անհնարինության դեպքում, նրա ընտանիքի անդամները (ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները) եզրակացության երկու օրինակի վրա կատարում են նշում այն մասին, որ ծանոթացել են եզրակացության բովանդակությանը, ստորագրելով եզրակացության` այդ նպատակով հատկացված մասերում:
15. Եթե եզրակացությունը տալուց հետո երկու տարվա ընթացքում ռեցիպիենտին անհրաժեշտ օրգանի և (կամ) հյուսվածքի փոխպատվաստումը չի իրականացվել, ապա փոխպատվաստման անհրաժեշտությունը պետք է կրկին հաստատվի սույն կարգով սահմանված կարգով տրված եզրակացությամբ: Այս դեպքում ռեցիպիենտին տրվում է նոր եզրակացություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ռեցիպիենտի անունը, ազգանունը, հայրանունը ______________________________
______________________________________________________________
Ռեցիպիենտի սեռը __________________
Ռեցիպիենտի ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը (բառերով) ___________________
______________________________________________________________
Ռեցիպիենտի հաշվառման վայրը և բնակության վայրը (եթե դրանք նույնն են, ապա նշել մեկ անգամ)
______________________________________________________________
Ռեցիպիենտի արյան խումբը _________________, ռեզուս-ֆակտորը ____________
Ռեցիպիենտի ֆենոտիպը ______________________________________________
______________________________________________________________
Ռեցիպիենտի օրգանիզմի իմունային համակարգի առանձնահատկությունները __________
______________________________________________________________
______________________________________________________________
Ռեցիպիենտի վերջնական ախտորոշումը ___________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
Փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական ցուցումները _______________
______________________________________________________________
______________________________________________________________
Բժշկական հանձնաժողովի եզրակացությունը ________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված բժշկական հաստատության անվանումը ____________________________________________________
Բժշկական հանձնաժողովի անդամներ և հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված բժիշկներ
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.05.2022, N 664-Ն | 23.05.2022, N 131-Ն | |
10.07.2018, N 765-Ն | 04.08.2018, N 131-Ն | |
17.02.2011, N 140-Ն | 05.03.2011, N 131-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|