ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2007 թ. |
N 34-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 172-րդ հոդվածի առաջին մասի դրույթները` որոշում եմ.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Դատական դպրոց «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 24-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
Հ. Մանուկյան