Գլխավոր տեղեկություն
Համար
N 1408-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.12.2007-31.03.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.19/65(589) Հոդ.1308
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 նոյեմբերի 2007 թվականի N 1408-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33.1-ին հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա վճարների չափերը՝ համաձայն հավելվածի:

2. Ճանապարհը տնօրինող պետական մարմինների ղեկավարներին` որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված ծառայությունը մատուցելու պայմանները սահմանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ համատեղ ստորագրած վարչական ակտի (հրամանի) հիման վրա:

3. Առաջարկել ճանապարհը տնօրինող տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում` որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված ծառայությունները մատուցելու համար պայմանագիր կնքել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի հետ` ծառայությունը մատուցելու պայմանները սահմանելով պայմանագրով:

4. Սահմանել, որ, բացի որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված ծառայություններից, մյուս ծառայությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին մատուցվում են անվճար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. դեկտեմբերի 8
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 8-ի N 1408-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ 

 

NN
ը/կ

Վճարի տեսակը

Վճարի չափը

1.

Մարզական, մշակութային և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ, բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից, պայմանագրային հիմունքներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում

մեկ կարգախմբի մեկ ժամը (այդ թվում` ոչ
լրիվ)` 5.000 դրամ
ուղեկցման դեպքում՝ մեկ կարգախմբի 1 կմ-ը՝
500 դրամ լրացուցիչ

2.

Տրանսպորտային միջոցների ցանկալի համարանիշերի տրամադրում

60.000 դրամ

3.

Օրենքով չարգելված տեղեկատվության տրամադրում

3.000 դրամ

4.

Լուսացույցների խափանման դեպքում՝ ճանապարհային երթևեկության կարգավորում

մեկ ժամը (այդ թվում` ոչ լրիվ) 5.000 դրամ

5.

Ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման, ինչպես նաև իրավական իրազեկման նպատակով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին իրավական ակտերի և (կամ) դրանց մեկնաբանությունների վերաբերյալ հրատարակվող նյութերի վաճառք

ոչ գունավոր մեկ էջը՝ մինչև 20 դրամ
գունավոր մեկ էջը՝ մինչև 200 դրամ

6.

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող տեղեկատվություն

0

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան