Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 379-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.11.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.12.17/33(273) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.11.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 նոյեմբերի 2007 թ. թիվ 379-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 284/1 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Վլադիկ Պողոսյանի 2007 թվականի հոկտեմբերի 26-ի դիմումը՝ ք. Երևան, Ջրվեժ, Քոչինյան փողոցին հարող տարածքում գտնվող կրպակ հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 284/1) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Վլադիկ Պողոսյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 284/1 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վլադիկ Պողոսյանին (հասցեն՝ ք. Երևան, Րաֆֆու 17 շենք, բնակարան 33) հանձնելու պահից։

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 30
Երևան