«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 դեկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60507434
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
22 նոյեմբերի 2007 թ. |
N 1119-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 124-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 22-ի «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 124-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) որոշմամբ սահմանված հավելվածը (այսուհետ` հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-րդ կետով.
«5.1. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողական քննությունն անցկացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:».
2) հավելվածի 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ծառայողական քննության միևնույն կողմերի տարբեր ժամկետներում ներկայացրած դիմումների դեպքում ծառայողական քննության նյութերը Խորհրդի որոշմամբ կարող են միացվել: Այդ դեպքում անցկացվում է մեկ ծառայողական քննություն:».
3) հավելվածի 22-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն կարգի 20-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում մեկամսյա ժամկետը հաշվվում է կողմերի դիմումների հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու մասին Խորհրդի ավելի վաղ ընդունած որոշման պահից:».
4) հավելվածի 22-րդ կետի 3-րդ պարբերությունում «5 oր» բառերը փոխարինել «15 օր» բառերով:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |