Գլխավոր տեղեկություն
Համար
N 1115-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.12.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.12.17/33(273) Հոդ.435
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.11.2007
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2007

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 դեկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60507430

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 նոյեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 1115-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 11 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 23-ի «Մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը սահմանելու մասին» N 11 որոշմամբ սահմանված հավելվածի 3.1-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առանձնացված ստորաբաժանման մեջ ներառված քաղաքացիական ծառայության պաշտոնների համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» ենթակետի բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի`

ա) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).

բ) առանձնացված ստորաբաժանման ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ):»:

 

ՀՀ քաղաքացիական
ծառայության խորհրդի
նախագահ
Մ. Բադալյան