Գլխավոր տեղեկություն
Համար
N 843-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.12.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.12/62(586) Հոդ.1298
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2007 թվականի N 843-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 802-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի առաջին բաժնի վարիչի N 118 (ծածկագիրը` 02-2.1-4) պաշտոնի անձնագրի`

ա. II բաժնի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Բաժնի վարիչն անմիջականորեն ենթակա և հաշվետու է աշխատակազմի ղեկավարին, իսկ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների մասով ենթակա և հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին:»,

բ. VI բաժնի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.

«է) ունի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` համապատասխան ձևի ձևակերպված առնվազն երեք տարվա թույլտվություն:».

2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի առաջին բաժնի գլխավոր մասնագետի-ռեժիմի գծով N 119 (ծածկագիրը` 02-2.3-1), գլխավոր մասնագետի N 120 (ծածկագիրը` 02-2.3-2), առաջատար մասնագետի N 121 (ծածկագիրը` 02-3.2-1) պաշտոնների անձնագրերի VI բաժնի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.

«զ) ունի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված առնվազն երեք տարվա թույլտվություն:».

3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի առաջին բաժնի վարիչի N 118 (ծածկագիրը` 02-2.1-4), գլխավոր մասնագետի-ռեժիմի գծով N 119 (ծածկագիրը` 02-2.3-1), գլխավոր մասնագետի N 120 (ծածկագիրը` 02-2.3-2), առաջատար մասնագետի N 121 (ծածկագիրը` 02-3.2-1) պաշտոնների անձնագրերի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) ունի «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու կարգը հաստատելու մասին» N 545, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում օբյեկտները հատուկ կարևոր օբյեկտների շարքը դասելու կարգը հաստատելու մասին» N 657, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 22-ի «Պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող, գաղտնազերծված տեղեկությունները պետական արխիվ հանձնելու կամ տեղեկությունները ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» N 168, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկի մշակման կարգը հաստատելու մասին» N 665 որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.».

4) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետի N 81 (02-1.2-10), գլխավոր մասնագետների NN 82, 84, 86 (ծածկագրերը համապատասխանաբար` 02-2.2-42, 02-2.2-44, 02-2.2-46), առաջատար մասնագետների NN 88, 89 (ծածկագրերը համապատասխանաբար` 02-3.1-26, 02-31-27) պաշտոնների անձնագրերի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) ունի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի, «Քաղաքացիական ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.».

5) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետների NN 83, 85 (ծածկագրերը համապատասխանաբար` 02-2.2-43, 02-2.2-45) պաշտոնների անձնագրերի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) ունի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի, «Քաղաքացիական ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.».

6) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի N 162 (ծածկագիրը` 02-2.2-68) պաշտոնի անձնագրի VI բաժնի 10-րդ կետի «ա» ենթակետում «բարձրագույն կրթություն» բառերը փոխարինել «0600 տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. դեկտեմբերի 3

Երևան