Գլխավոր տեղեկություն
Համար
N 1405-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.12.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.12/62(586) Հոդ.1297
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2007 թվականի N 1405-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի

2-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական ձեռք բերելու կամ վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու համար անձը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի.

2) ծննդյան վկայականը և դրա պատճենը.

3) 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր).

4) դիմում հաշվառման մասին.

5) տեղեկանք բնակության վայրից.

6) նախկին քաղաքացիության երկրի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ փաստաթուղթ (առկայության դեպքում):».

2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.2-րդ կետով.

«1.2. Քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարցերի մասին դիմումները քննարկվում են 30-օրյա ժամկետում:».

3) կարգի 2-րդ կետը «կացության վկայականը տրվում է» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. դեկտեմբերի 3

Երևան

 

Ձև

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ

ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ

(ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ

APPLICATION FORM

FOR CERTIFICATE (FOR EXTENDING THE TERM

OF THE CERTIFICATE) FOR PERSONAL STATUS

OF STATELESS PERSON

 

 

Լուսանկար

Recent photo

 

 

 

1. Ազգանունը, անունը/Surname, name ______________________________________

2. Ծննդյան տարեթիվը և վայրը/Date & place of birth _____________________________

3. Ազգությունը (անձի ցանկությամբ)/Nationality ________________________________

4. Սեռը/Sex______________ 5. Հեռախոսահամարը/Telephone ____________________ 

6. Հասցեն/Address__________________________________________________

7. Նախկին քաղաքացիությունը (առկայության դեպքում)/Previous citizenship ______________

8. Զբաղմունքը/Occupation______________________________________________

9. Կացության ժամկետը/Duration of stay _____________________________________

10. Կացության վկայականի համարը/Certificate N ________________________________

(լրացվում է վկայականի ժամկետը երկարաձգելու դեպքում)

11. Տրվել է/Date of issսe __________________________________________

(լրացվում է վկայականի ժամկետը երկարաձգելու դեպքում)

12. Վավերական է մինչև/Valid until____________________________________

(լրացվում է վկայականի ժամկետը երկարաձգելու դեպքում)

13. Ամսաթիվը/Date _____ 14. Ստորագրությունը/Signature________________________

 

Ծառայողական նշումներ/For official սse only

 

1. Կացության վկայականի համարը

2. Տրվել է __________ 3. Վավերական է մինչև_______________________________

4. Կացության վկայականի ժամկետը երկարաձգվել է մինչև__________________________

5. Կացության վկայականի տրամադրման կամ վկայականի ժամկետի երկարաձգման համար

վճարված պետական տուրքի չափը

6. Ստորագրությունը ____________________________________________